Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/39

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

տավորների վրա, աջակցում ազատության ու անկախության համար պայքարող, գաղութային ճնշումը թոթափած և անկախություն նվաճած ժողովուրդներին: Սոցիալիզմի հետ համագործակցության պարագայում ազգային ազատագրության համար պայքարը կարող է վերաճել ազգային-դեմոկրատական, ժողովրդադեմոկրատական և նույնիսկ Ս. հ-յան: Այս առումով հատկանշական է Չինաստանի, կորեայի և Վիետնամի օրինակը: Այդ երկրների պրոլետարիատի հեղափողական համագործակցությունը սովետական Միության և սոցիալիստ. մյուս պետություների հետ վճռորոշ արտաքին պայման հանդիսացավ ոչ միայն քաղ. անկախություն նվաճելու, այլև ժող. հեղափոխության հակաիմպ. հակաֆեոդ. բնույթը խորացնելու ,այն այն սոցիալիստականի վերածելու համար:արտաքին համանման իրադրության մեջ ազգային-դեմոկրատական գեղափոխությունը սոցալիստականի պայմաններ ստեղծվեցին Լաոսում:

Ժամանակակից աշխարհում, երբ առկա են մարդկանց զանգվածային ոչնչացման միջոցներ, պատերազմի ու խաղաղության պրոբլեմը դարձել է համաշխարհային քաղաքականության անկյունաքարային հարց:Դրա արմատական լուծումն ընկած է հիմնավոր սոցիալ-տնտ. վերափոխությունների և դրանով իսկ համաշխարհային հեղափոխական պրոցեսի հետագա խորացման ու ընդլայնման ոլորտներում:Ներկայումս համաշխարհային հեղափոխական պրոցեսը խթանող հզոր գործոնը հակադիր սիստեմների խաղաղ գոյակցության քաղաքականությունն է, որն ընկած է պատմ. առաջադիմության մայրուղում և համապատասխանում է դրա կենսական պահանջներին, հողագնդի բոլոր հեղափոխական ու առաջադիմական շերտերի, բոլոր երկրների ժողովուրդների արմատական շահերին:

Ս. հ-յան պրոբլեմներն արդի էտապում ևս գտնվում են գաղափարական պայքարի կիզակետում:Ստեղծագործաբար զարգացնելով Ս. հ-յան տեսությունը, մարքսլենինյան կուսակցությունները վճռական հակահարված են տալիս բուրժ. և մանրաբուրժ. գաղափարախոսներին՝ մերկացնելով նրանց կեղծ սոցիալիստ. ըմբռները (տես Օպորտունիզմ):

Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., կոմոնիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973:Մարքս Կ., Դասակարգային պայքարը ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը, Մարքս և Էնգելս Հ., ընտ երկ., հ. 1, Ե., 1978: Նույնի Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը,նույն տեղում: Նույնի , գոթայի ծրագրի քննադատությունը, նույն տեղում հ. փ. Ե., 1978:Էնգելս Ֆ., Անտի-Դյուրինգ. Ե., 1967: Լենին Վ. Ի., Ինչ անել,Երկ լիակտ.ժող., հ. 6: Նույնի, Եվրոպայի միացյալ նահանգների լոզունգի մասին, նույն տեղում, հ. 11: Նույնի , Եվրոպայի միացյալ նահանգների լոզունգների մասին, նույն տեղում , հ. 26:Նույնի Պոլետերական հեղափոխության ռազմական ծրագիրը, նույն տեղում, հ. 30: Նույնի, Պետություն և հեղափոխություն, նույն տեղում , հ. 33:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻԶՄ, տես Հումանիզմ:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ, հասարակակն հարաբերություն սոցիալիզմի ժամանակ, որն առաջանում ու զարգանում է սոցալիստական սեփականության հիման վրա. տնտ. և սոցիալ. օբյեկտիվ օրինաչափանություն, որն արտահայտում է շահագործումից ազատ աշխատանքի սոցիալիստ. բնույթը և աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունքը. սոցիալիստ. հասարակարգի զարգացման շարժից ուժերից մեկը, աշխատավորների մասսայական շարժում գործունեության բոլոր ոլուրտներում, նյութական ու հոգևոր բարիքների արտադրության մեջ առավելագույն նվաճումների և աշխատանքի առաելագույն բարձր արտադրողականության հասնելու համար՝ որպես կոմունիզմի հաղթանակի որոշիչ պայման: Մրցությունն ընդհանրապես աշխատանքի կոոպերացման պրոցեսի արդյունքն է:«.... հասարակակն կոնտակտն ինքն արդեն ,- գրել է Կ. Մարքսը ,- առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում,որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործւնակությունը»(Մարքս Կ., Կապիտալ, հ. 1. Ե., 1954, էջ 343):

Ս. մ-յան կազմակերպման գաղափարը տվել է Վ. Ի. Լենինը:Մի շարք աշխատություններում նա հիմնավորել է մրցության կազմակերպման ուղիները, մեթոդները, ինչպես նաև սկզբունքները ՝ հրապարակայնությունը, արդյունքների համեմատելիությունը, առաջավոր փորձի գործնական կրկնման հնարավորությունը:«Սոցիալիզմը,- գրել է Վ. Ի. Լենինը,-ոչ միայն չի մարում մրցությունը, այլ, ընդհակառակը, առաջինն է հնարավորություն ստեղծում իրոք մասսայական չափով, իրոք աշխատավորների մեծամասնուրյունը ներգրավելու այնպիսի աշխատանքի ասպարեզ, որտեղ նրանք կարող են երևան բերել իրենց, ծավալել իրենց ընդունականությունները, դրսևերել տաղանդներ...»(Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող. հ. 35, էջ 228-229): Մրցությունն ամենից առաջ իր արտացոլումը գտավ սովետական իշխանությանը առաջին տարիներին կազմակերպված կոմունիստական շաբաթօրյակների մեջ: Այն շրջանում ստեղծվեցին հարվածային բրիգադներ, ծավալվեց հարվածայինների շարժուը (տես Հարվածայնություն):1932-ին Դոնբասում ծնունդ առավ իզոտավյան շարծումը , որի էությունը տեխնիկան տիրապետող վարպետների փորձի հաղորդումն էր աշխատանքի նոր ընդունվածներին և որակավորում չունեցողներին : Ս. մ. դարձավ աշխատավորների նախաձերնության զարգացման, ձեռնարկության ծավալման հուժկու միջոց: Ամբողջ երկիրն ընդգրկող մրցությունն այն հիմնական գործոներից էր ,որը նպաստեց սոցիալիստ. շինարարության տեմպերի արագացմանը: Նախապատերազման շրջանում մրցության ամենամասսայական ձևը ստախանովյան շարժումն էր, որն արմատակտեղաշարժեր առաջացրեց աշխատանքի կազմակերպման, նրա արտադրողականության բարձրացման գործում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծավալվեց բազմահաստոցայիների, երկու և ավելի նորմա կատարողների, երիտասարդական-ճակատային բրիգադաներիշարժումը: Ետպատերազմյան շրջանում մրցության մեջ լայնորեն ընդգրկվեցին ոչ միայն բանվորները այլև ինժեներատեղ. աշխատողները: 1950-ական թթ. վերջերից սկսած ՍՍՀՄ-ում մրցությանբարձրագույն ձևը կոմունիստական աշխատանքի համար շարժում էր (տես Կոմունիստական աշխատանքի կոլեկտիվներ նև հարվածայիններ): Աշխատանխի նկատմամբ կոմունիստական վերաբերմունք դրսևորելու մրցությունն այն փաստացի փոփոխությունների արդյունքն է, որոնք զարգացած սոցիալիզմի փուկում տեղի են ունենում մարդկանց հոգեբանության և աշխատանքի բնուկթի մեջ: Ս. մ-յան կազմակերպման արդի Փուլի առանձնահատկություերն են մարդկանց հոգեբանության և աշխատանքի բնույթի մեջ: Ս. մ-յան կազմակերպման արդի փուլի առանձնահատկություներն են նրա մասսայականությունը ( 1984-ին Ս. մ-յանը մասնակցսում էր 110 մլն մարդ), վառ արտահայտված նպատակաուղվածությունը, ձևերի բազմազանությունը, մրցողների ընդունած պարտավորությունների համալիր բնույթ են: Ս.մ-յան հետագա զարգացմանն է ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և ՀաՄԼԿԵՄ Կենտկոմի 1981-ի մարտի 29-ի « Սասնմեկերորդ հնգամյակի առաջադրանքները հաջողությամբ կատարելու և գերակատարելու համամիութենական սոցալիստական մրցության մասին» համատեղ որոշումը: Յուրաքանչյուր հնգամյակում, կոնկրետ պայմաններից ելնելով , փոխվում են մրցության ձևերը, սակայն նրա էությունը մնում է նույնը՝ օգնել ետ մնացողներին, հասնել առաջավորներին և ապահովել ընդհանուր վերելք: Ս. մ-յան մասնակիցները, բացի նյութականից, խրախոսվում են նաև բարոյապես ՝ պետությունը նրանց շնորհում է սոցիալիստ. աշխատանքի հերոսի կոչում , պարգևատրում շքանշաններով ու մեդալներով:Ս. մ-յան հաղթողներին հանձնվում են ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍհմ Մինիստերների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի և ՀաՄԼԿԵՄ Կենտկոմի փողանցիկ Կարմիր դրոշ, «Սոցիալիստական մրցության հաղթող» « Հնգամյակի հարվածայն» կրծքանշաններ:

ՀՍՍՀ-ում Ս՚ մ-յան բոլոր ձևերում 1984-ին ընդգրկված էր 1,2 մլն-ից ավելի մարդ, որոնցից մոտ 600 հզ. մասնակցում էր կոմոինիստական աշխատանքի համար շարժմանը: Հաղթողի կոչման համար շարժմանը: Հաղթողի կոչման համար պայքարում էին շուրջ 1,2 հզ. ձեռնարկություն ու կազմակերպոիթյուն, 8 հզ. արտադրամաս , բաժին ոի բաժանմունք, 18 հզ. բրիգադ: ՀՍՍՀ 9 անգամ մեջ