հայրենակցական միությունների գործու– նեությունը։ «Լուրեր Հայաստանեն», «Հա– յաստան» բաժինները ներկայացրել են ՀՍՍՀ մշակույթի և տնտեսության վերել– քը։ Անդրադարձել է Եվրոպայի քաղ․ կացությանը, գերմանա–իտալական ֆա– շիզմի զավթողական քաղաքականությա– նը։ Գրական բաժնում տեղ են գտել սփյուռքի Ա հայ սովետական գրողների ստեղծագործություններ, գրախոսական– ներ, թարգմանություններ։ Գ, Գույումջյան
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ», հասարակական, քաղ․, գրական թերթ։ Լույս է տեսել 1930– 1953-ին, Թեհրանում, տարբեր պարբե– րականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռ– օրյա են)։ խմբագիր–արտոնատեր՝ Հ․ Գա– րագաշ։ Լուսաբանել է իրանահայ համայն– քի առօրյան, հանդես եկել հանուն նրա միասնության, այն խաթարող ազգայնա– կան տարրերի և մամուլի (մասնավորա– պես <Աւիք>-ի) դեմ։ Լայնորեն ներկայաց– րել է Սովետական Հայաստանի տնտե– սության, գիտության ու մշակույթի առաշ– ընթացը, սփյուռքահայության գոյատև– ման նախապայման համարել սերտ կապը հայրենիքի հետ։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին անդրադարձել է սովետա–գերմ․ ռազմաճակատի իրադար– ձություններին, հայ ռազմիկների սխրանք– ներին։ Ետպատերազմյան շրջանում սա– տարել է ներգաղթին։ Ունեցել է գրական բաժին, ուր հայ դասական և ժամանակա– կից գրողների գործերից զատ թարգմա– նաբար ներկայացրել է պարսկ․ գրակա– նությունը։ Տպագրել է նաև գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներին նվիրված հոդվածներ, բժշկ․ տեղեկություն– ներ, հետաքրքրաշարժ լուրեր։ 1930– 1942-ին «Վ․»-ի հետ հրատարակվել է նաե <Բոբոխ> հավելվածը։ Շ․ խուրշուդյան
ՎԵՐԱԿԱ&ՄՏԱԼ ՀՆՉԱԿՏԱՆՆԵՐ, հըն– չակյան կուսակցության աջ թևը։ 1896-ին բաժանվել են հնչակյաններից, 1898-ի համագումարում (Ալեքսանդրիա) պաշտո– նապես ընդունել «Վերակազմյալ հնչակ– յան կուսակցություն» անվանումը։ Հիմ– նադիրներն էին՝ Մ․ Սվազլը, Ա․ Արփիար– յանը, Մ․ Տամատյանը, Լ․ Մկրտիչյանը, Կ․ Փափազյանը և ուրիշներ։ Իրենց խնդի– րը հռչակելով Արմ․ Հայաստանի ազատա– գրումը՝ Վ․ հ․ ժխտում էին սոցիալ․ պայ– քարը, սոցիալիզմը համարում «ավելորդ և վնասակար հայոց դատի համար»։ 1906-ին Վ․ հ․ պառակտվել են երկու հատ– վածի։ Նույն թվականին հնչակյաններից և Վ․ հ–ից դուրս եկած մի խումբ երիտա– սարդներ ստեղծել են «Հայ հեղափոխա– կան միություն» կազմակերպությունը, որը 1907-ին Արմենականների (տես Արմենա– կան կազմակերպություն) հետ միացել է «Գաղափարակցական միության» մեշ։ 1908-ի հունվ․ 1-ին (Ալեքսանդրիայում) վ․ հ–ի պառակտված հատվածների և «Գաղափարակցական միության» միաձու– լումով առաջացել է «Միացյալ հայ հեղա– փոխական կազմակերպությունը», որը 1908-ի երիտթուրք․ հեղափոխությունից հետո վերանվանվել է «Հայ սահմանադրա– կան ռամկավար կուսակցություն» [տես Սահմանադիր ռամկավար կուսակցություն (ԱՌԿ)]։ 1919-ի դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՍՌԿ 2-րդ համագումարի որոշմամբ վ․ հ․ և Փարիզում ստեղծված Ազատական կուսակցությունը, որպես գա– ղափարապես նույնատիպ կազմակերպու– թյուններ, միացել են ՍՌԿ–ին։ Չնայած դրան, Վ․ հ–ի որոշ հատվածներ շարունա– կել են անկախ գոյությունը։ 1921-ի հոկ– տեմբերին Հայ ռամկավար կուսակցու– թյունը, Ազատական կուսակցությունը (Վ․ հ–ի հատվածներից) և Հայ ժողովրդա– կան կուսակցությունը միացել են Ռամկա– վար Ազատական կուսակցության (ՌԱԿ) մեշ։ Գրկ․ Տես Հնչակյան կուսակցություն հոդ– վածի գրականությունը։ Ռ․ խուրշուդյան
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ռեստավրացիա (< ուշ լատ․ restauratio – վերականգ– նում), պատմության և մշակույթի հուշար– ձանների (խաթարված, աղճատուն, կի– ստվեր և այլ վթարային վիճակներում) հե– տագա քայքայումը կանխելու կամ սկըզբ– նական կառուցվածքի ու տեսքի բերելու գիտ․ և շինարար, աշխատանքների ընդ– հանուր պայմանական անվանումը։ Վ․ պատմության և կուչտուրայի հուշարձան– ների պահպանության բաղկացուցիչ մասն է և կարևոր նշանակություն ունի պատմու– թյան ու մասնավորապես արվեստի պատ– մության համար։ Վ–ման ժամանակակից մեթոդները հիմնականում երեքն են․ կոնսերվացիա (< լատ․ conser- vatio – պահպանում, Փրկում), սին– թետիկ (համադրական), անալի– տիկ կամ հնագիտական։ Կոն– սերվացիայի սկզբունքն է կանխել հու– շարձանի հետագա քայքայումը՝ պահպա– նելով նրա գոյություն ունեցող տեսքն ու բովանդակությունը (ֆիզիկաքիմ․ և այլ միշոցներով․ օրինակ՝ ճարտ․ հուշարձանը ամբողշովին վերցվում է ծածկի տակ, ամ– րացվում շաղախի կամ քիմ․ նյութերի սրսկման, հենարաններհ և այլ միշոցնե– րով)։ Սինթետիկ (համադրական) մեթոդը, նախատեսելով հուշարձանի ամբողջա– կան Վ․, հազվադեպ է կիրառվում՝ երբ առկա է հուշարձանի անաղարտության որոշակի տոկոս, Վ–ման նախագիծը զերծ է ամենայն ենթադրական և հավանական լուծումներից, քննարկված և հաստատված է բոլոր ազգ․ գիտ․ խորհուրդներով [Սին– թետիկ մեթոդը կիրառվել է Գառնիի հե– թանոսական տաճարի Վ–ման (1969–74) համար]։ Անալիտիկ կամ հնագիտական մեթոդի սկզբունքները, հաստատված պատմության հուշարձանների մասնա– գետների II Միջազգային կոնգրեսում (Վենետիկ, 1964), բխում են հետևյալ դրույթից՝ «հուշարձանը» գիտ․ փաստա– թուղթ է, պատմ․ աղբյուր, Վ–ման հիմնա– կան նպատակը այն «ընթեռնելն» է և նրա մանրազնին ամրացումը՝ ձգտելով խիստ արդյունավետ միջոցների ընտրությամբ Վ–ման աշխատանքները հասցնել նվազա– գույնի։ Կառուցվածքային անհրաժեշտու– թյամբ պայմանավորված լրացումները պետք է լինեն նկատելի, սակայն չխանգա– րեն հուշարձանի գեղարվեստական կեր– պարի ընկալմանը։ Կոնսերվացիայի և անալիտիկ մեթոդ– ներից քիչ է տարբերվում, այսպես կոչ– ված, «ա ն ա ս տ ի լ ո զ ը» (< հուն․ at)aatnA․oco – բարձրացնել, դնել սյան վրա), ըստ որի, հուշարձանին պատկա– նող, նրա շուրջը սփռված կամ պեղումնե– րից հայտնաբերված տարրերը դրվում են իրենց տեղերում և ամրացվում։ Այս մե– թոդի կիրառման օրինակներից է Բաալբե– կի հռոմ․ ժամանակաշրջանի հուշարձան– ների Վ․։ Վ–ման այս կամ այն մեթոդի կիրառումը պայմանավորված է հուշար– ձանի առանձնահատկություններով, որոնք բացահայտվում են գիտ․ բազմա– կողմանի և մանրազնին հետազոտման միջոցով։ Կերպարվեստի և նյութական մշակույթի ստեղծագործությունների Վ․ հաճախ հե– տապնդում է նախնականին մոտ վիճակի ու տեսքի վերահաստատում։ Ինչպես և ճարտ․ հուշարձանների վ․, այն իր մեշ միավորում է բուն Վ–ման և կոնսերվացիա– յի հասկացություններն ու գործողություն– ները։ Գիտականորեն հիմնավորված ար– դի Վ․ զարգանում է վերականգնվող օբ– Հ․ Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» նկարի (1887, "Հայաս– տանի պետ․ պատկե– րասրահ, Երեան) մի հատվածի վերականգ– նումը․ ձախից՝ նախ– քան վերականգնումը, աշի0՝ վերականգնու– մից հետո (վերայեկսփ