Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/392

Այս էջը հաստատված է

նյութերի և ստեղծման տեխնոլոգիայի, նրա վնասվելու պատճառների խոր ուսումնասիրման հիման վրա։ Նախապես կատարվում են օբյեկտի քիմիական, օպտիկական և ֆիզիկ, հետազոտություններ (լուսապատկերային, քրոմատոգրաֆիկ, միկրոբյուրեղային և այլ տարրալուծումներ, ռենտգենոգրաֆիա, ինֆրակարմիր ճառագայթներով զննում են)։ Այդ ամենից հետո կատարվում է Վ․։ Գրկ* Михайловский Е․ В․, Реставрация памятников архитектуры․ (Развитие теоретических концепций), М․, 1971․ Ա․ Սաեփւսնյան

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, տես Օքսիդացում և վերականգնում:

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ (ՎԶՄԲ, Internatio– nal Bank for Reconstruction and Development), ՄԱԿ–ի միջկառավարական մասնագիտացված վարկային հիմնարկություն։ Հիմնադրվել է 1944-ին, գործառնությունները սկսել 1946-ից։ ՎԶՄԲ–ի անդամ կարող են լինել միայն Միջազգային վաւյուաային ֆոնդի մասնակիցները։ 1982-ի հունիսի դրությամբ բանկին անդամագրված էր 142 երկիր (ՄՄՀՄ–ը անդամ չէ)։ Բանկի կապիտալը ձևավորվում է անդամ-երկրների մուծումներից, որոնցից յուրաքանչյուրը ստանում է 250 ձայն, գումարած 1 ձայն՝ ամեն մի 100 հազար դոլլար մուծելու համար։ ՎԶՄԲ անդամ-երկրներին (գլխավորապես զարգացող) կամ կառավարությունների երաշխավորությամբ՝ մասնավոր կազմակերպություններին տոկոսով (1982-ին4 միջինը՝ 11,6%) տրամադրում է միջին կամ երկարաժամկետ վարկեր և հսկում դրանց օգտագործումը։ Վարկ ստացող երկիրը պարտավոր է կատարել բանկի հանձնարարությունները, տալ փոխառությունների օգտագորշծման հաշվետվություն, պահանջվող ինֆորմացիան։ ՎԶՄԲ վարկերը լայնորեն օգտագործում են որպես փոխառու-երկրի վրա քաղաքական և տնտեսական ճնշման միջոց։ Բանկի բարձրագույն մարմինը կառավարիչների խորհուրդն է, գործադիրը՝ դիրեկտորատը։ Վարչությունը գտնվում է Վաշինգտոնում։

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ռեկոնստրուկցիա (< լատ․ reconstructs – վերակառուցում), 1․ շենքի կառուցողական ձևափոխումը՝ նրա շահագործումը բարելավելու, ընդլայնելու կամ օգտագործման բնույթը փոխելու նպատակով (օր․, թատրոնի շենքը ժամանակակից թատեր․ տեխնիկային համապատասխանեցնելը ևն)։ Քաղաքի, նրա առանձին թաղամասի, անսամբլի հատակագծման, կառուցապատման արմատական՝ ձևափոխումները տարբեր նպատակներով նույնպես կոչվում են Վ․։ 2․ Ավերված, աղավաղված կամ ժամանակի իրադարձություններից անհետացած բնակավայրի, որևէ ստեղծագործության (գիտության, արվեստի, ճարտարապետության) կամ նրա առանձին մասերի սկզբնական կերպարի վերաստեղծումը, վերակազմությունը՝ նկարի, գծագրի, մանրակերտի (նաև բնական չափերով), գիտական նկարագրության և այլ միջոցներով։ Ստեղծագործության վերակազմությունը կատարվում է նրա պահպանված մասերի, մանրամասների, գրական աղբյուրների, նկարագրությունների, չափագրությունների, վերլուծական ենթադրությունների են հիման վրա։ Ճարտրապետության հուշարձանի գիտական, խորապես հիմնավորված վերակազմության նախագիծը կարող է հիմք ծառայել նրա վերականգնըման համար։

Ա․ Ստեփանյան

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ․ ռեանիմացիա (< լատ․ re – վերա, նորից, animatio – կենդանացում), բուժական միջոցառումների համալիր, որն անցկացվում է կլինիկական մահվան դեպքում օրգանիզմի վերակենդանացման, դժբախտ պատահարների, հիվանդությունների կամ դրանց բարդությունների հետևանքով կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու նպատակով։

Վերակենդանացումը բժշկագիտության նոր ճյուղի՝ ոեանիմատոլոգիայի ուսումնասիրության առարկան է։ Վերջինիս զարգացման հետ կապված, բացի օրգանիզմի վերակենդանացումից, ռեանիմատոլոգիական միջոցառումների մեջ են ընդգրկվել նաև նյութափոխանակության (ջրա–էլեկտրոլիտային, գազային) սուր խանգարումների, արյան շրջանառության, շնչառության, լյարդի և երիկամների ֆունկցիայի սուր անբավարարության դեմ պայքարը, վիրաբուժական միջամտություններից հետո խանգարված ֆունկցիաների վերականգնումը։ Վերակենդանացումը իրականացվում է 2 փուլով, շնչառության և արյան շրջանառության վերականգնում (անվանում են նաև «սիրտ–թոքային» վերակենդանացում) և հետագա բուժում ետվերակենդանացման շրջանում։ Վերակենդանացումը անցկացնելիս հաշվի է առնվում ինչպես հիվանդի կյանքին վտանգ սպառնացող ախտանշախմբերի (սինդրոմներ) և սահմանային (տերմինալ) վիճակների (նախահոգևարք, հոգևարք) բուժման ընդհանուր սկզբունքները (անկախ հիվանդության պատճառներից), այնպես էլ տվյալ ախտաբանական պրոցեսի բնույթը։ Վերակենդանացման նպատակով կիրառում են էլեկտրոնային (մոնիտոր հարմարանքներ, դեֆիբրիլյատոր, էլեկտրախթանիչ են) սարքավորումներ, վիրաբուժական հնարքներ (շնչափոդահատում, խոշոր անոթների պունկցիա և ձողարկում), դեղամիջոցներ են։ Մրտի անուղղակի մերսումը և ոչ ապարատային արհեսաական շնչառությունը կիրառում են բժիշկները և միջին բուժանձնակազմը՝ անկախ մասնագիտացումից, ինչպես նաև բժշկական հատուկ պատրաստություն անցած մարդիկ։ Վերակենդանացման որակյալ օգնություն են ցույց տալիս շտապ բժշկական օգնության աշխատողները։ Օգնությունն ապահովվում է հատուկ սարքավորված մեքենաներով և մասնագիտացված բրիգադների (հակաշոկային, հակաինֆարկտային, թունաբանական ևն) միջոցով։ Վերակենդանացումը իրականացվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտացված բաժանմունքներում, ուր ընդունվում են կյանքին վտանգ սպառնացող ախտաբանական վիճակներում (գլխուղեղի վնասվածքներ, թունավորումներ, ծանր այրվածքներ, սրտամկանի ինֆարկտ, սուր երիկամային անբավարարություն, Փայտացում, ետվիրահատական շրջան) գտնվող հիվանդները։ XX դ․ 2-րդ կեսին ԱՍՀՄ–ում ստեղծվել է Վերակենդանացման բաժանմունքների հզոր ցանց, որն օրեցօր ավելի է ընդարձակվում։

ՀԱՍՀ–ում ներկայումս ռեանիմատոլոգիական օգնություն են կազմակերպում ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև հեռավոր շրջաններում ու գյուղական վայրերում։ Երևանում վերակենդանացման խոշոր կենտրոն է գործում Վ․ Ի․ Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում, ուր ստեղծվել են վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի, էքսոգեն թունավորումների, գերճնշումային թթվածնաբուժման (հիպերբարիկ օքսիգենացիա) բաժանմունքներ, արագընթաց ախտորոշման (էքսպրեսդիագնոստիկա) լաբորատորիա։ 1981-ին կենտրոնին կից կազմակերպվել է հեմո– և լիմֆոսորբման («արհեստական լյարդ») լաբորատորիա, ուր հաջողությամբ կիրառվում է թունազերծման մեթոդը։ 1977-ին ՀՍՄՀ–ում հիմնվել է անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների գիտական ընկերություն։

Գ․ Անժելով

ՎԵՐԱԿՐՈՒՍ (Veracruz), քաղաք և նավահանգիստ Մեքսիկայի արևելքում, Մեքսիկական ծոցի ափին։ 307 հզ․ բն․ (1979)։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Երկրի ներմուծման գլխավոր նավահանգիստն է Մեքսիկական ծոցի ափին։ Կա մետալուրգիա, նավաշինություն, սննդի (հիմնականում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, շրջակայքում՝ նավթավերամշակում։ Հիմնադրվել է 1519-ին։ Պահպանվել են XVI–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՎԵՐԱՀԱՆ, ընդհատ կամ անընդհատ գործողության բեռնամբարձ մեքենա, որը ծառայում է բեռները և մարդկանց կոշտ ուղղաձիգ (երբեմն թեք) ուղղատուներով կամ ռելսային ուղիներով շարժվող հատուկ բեռնակրիչ հարմարանքներով վեր բարձրացնելու համար։ Ըստ հաղորդակից բեռնակրիչ հարմարանքներին ներգործությունը հաղորդելու եղանակի, տարբերում են ճոպանային, շղթայավոր, նշաձողային, պտուտակային և պլունժերային Վերակենդանացումներ։ Առավել տարածված են ճոպանային Վերակենդանացումները, որոնց բեռնակրիչ հարմարանքները կախվում են պողպատե ճոպաններից։ Վերակենդանացումները որպես կանոն հանդերձված են էլեկտրական կամ (սակավ) հիդրավլիկական հաղորդակներով։ Վերակենդանացումներին են վերաբերում վերելակները, շարժասանդուղքները, պատերնոստերները, ֆունիկուլյորները, սկիպային և շինարարական ամբարձիչները (կայմային, ճոպանային, հանքահորային ևն), պնևմաամբարձիչները (գազլիֆտերը), ավտոմոբիլ–աշտարակների վերակենդանացումները, նավամբարձիչները։

ՎԵՐԱՀՍԿԻՁ–ԴՐԱՄԱՐ ԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, էլեկտրամեխանիկական մեքենա առևտրական ձեռնարկություններում գնումների արժեքի, դրամական մուտքերի հաշվարկների, դրամարկղային գործողությունների մեքենայացման համար։ Վերակենդանացմամբ հաշվարկում է արժեքը, իսկ երբեմն՝ նաև մանրը, տպում և տալիս չեկ, գործողությունները տպում վերահսկիչ ժապավենի վրա, ստացված գումարները կուտակում բաժինների, գանձապահների և մասնավոր արդյունքների հաշվիչներում: