Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/396

Այս էջը հաստատված է

երկու ստորաբաժանումներում կապիտալի օրգ․ կազմը (4։1 և 2։1) անփոփոխ է։

I ստորաբաժանման հավելյալ արժեքի կեսը կուտակելու դեպքում (500m կտրոհվի 4։1 հարաբերակցությամբ և 400-ը կավելանա I ստորաբաժանման c-ին, 100-ը՝ v-ին) նրա արտադրանքի կառուցվածքը հաջորդ տարվա սկզբին կարտահայտվի (4000+400) C+ (1000+100)V+ +500mn (կապիտալիստների եկամուտը)=6000 ձեով։ Վերջինից 4400c կիրացվի I ստորաբաժանման ներսում, իսկ մնացած 1600-ը, I ստորաբաժանման բանվորների ու կապիտալիստների սպառման առարկաների նկատմամբ պահանջը բավարարելու նպատակով, կփոխանակվի II ստորաբաժանման արտադրանքի հետ։ Այդ դեպքում II ստորաբաժանման с կավելանա 100-ով և կկազմի 1600։ II ստորաբաժանման կապիտալի օրգ․ կազմին համապատասխան (2։1)с 100-ով ավելանալու դեպքում v կաճի 50-ով։ Հետևաբար, երկրորդ տարվա սկզբին II ստորաբաժանման արտադրանքի կառուցվածքը կունենա (1500+100)c+(750+50)v + 600mn (750 – 100–50) տեսքը։

Հաջորդ տարում երկու ստորաբաժանումների արտադրանքը կկազմի՝ I ստորաբաժանում․ 4400c+t) + 1100v+1100m=։6600tItQftnn II ստորաբաժանում․ 1600c+ [ +800v+800m=։3200tJ

Այստեղից էլ՝ հասարակական ամբողջական արդյունքի իրացման համար ընդլայնված վերարտադրության ժամանակ անհրաժեշտ համամասնություններն են՝ I (v+m)>II с, կամ I (v+Av+mn) = =II(c+ Ac)։ II w>Ic+IIc, կամ Iw = I(c-hAc)+ II(c+Ac)։ I(v+m)-HI(v+m)>IIwf կամ IIw=I(v+ + A v+m n) +11 (v + Д v-Ь mn)։

Որտեղ Av-ն աճն է, աո–ը՝ հավելյալ արժեքի՝ կապիտալիստների կողմից անձնական սպառման համար օգտագործվող մասը։

II ստորաբաժանման ընդլայնված վերարտադրությունը պայմանավորված է I ստորաբաժանումից ստացած լրացուցիչ արտադրության միջոցների չափով, միաժամանակ, I ստորաբաժանման աճն անհնար է առանց II ստորաբաժանումից ստացած լրացուցիչ սպառման առարկաների։

Կապիտ․ վերարտադրությանը բնորոշ են հակամարտ հակասությունները, որոնք դրսեորվում են հիմնական հակասության, սպառման առարկաների արտադրության և աշխատավորների վճարունակ պահանջարկի, արտադրության ու սպառման են հակասությունների ձևով։ Այն տեղի է ունենում ստորաբաժանումների միջև և դրանցից յուրաքանչյուրի ներսում անընդհատ գոյություն ունեցող անհամամասնությունների պայմաններում։

Կ․ Մարքսի վերարտադրության տեսությունը ստեղծագործաբար զարգացրել է Վ․ ի․ Լենինը։ Նա ընդլայնված վերարտադրության վերլուծել է՝ հաշվի առնելով կապիտալի օրգ․ կազմի աճի օրենքը, և առաջադրել նոր սխեմաներ, որոնցում ցույց է տվել II ստորաբաժան–ման համեմատ I ստորաբաժանման աճի առաջընթաց տեմպերի առկայությունը։ Նա էլ ավելի է հիմնավորել սպառման առարկաների արտադրության նկատմամբ արտադրության միջոցների առաջանցիկ աճի ընդլայնված վերարտադրությանյան տնտ․ օրենքի գործողության անխուսափելիությունը մեքենայական արտադրության պայմաններում։ Ընդ որում, I ստորաբաժանման մեջ արտադրության միջոցների արտադրության համար արտադրության միջոցներն առանձնացնելով սպառման առարկաների համար արտադրության միջոցների արտադրությունից, Վ․ Ի․ Լենինը նշել է, որ առաջինն ավելի արագ է աճում, քան երկրորդը, որն էլ իր հերթին ավելի արագ՝ քան II ստորաբաժանումը։ Այդ օրենքի հիման վրա նա եզրակացրել է, որ կապիտ․ արտադրության, հետնաբար և ներքին շուկայի աճն առաջին հերթին ապահովվում է արտադրության միջոցների արտադրության ընդլայնման հաշվին։

Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում ընդլայնված վերարտադրության բնորոշ առանձնահատկություններն են՝ տեմպերի նվազումը (սակայն գիտատեխ․ հեղափոխության պայմաններում, որոշակի ժամանակաշրջանում և առանձին երկրներում դրանք կարող են բարձրանալ), արտադրողական ուժերի ոչ լրիվ օգտագործումը (արտադր․ ապարատի մշտական թերբեռնվածությունը, շարունակական գործազրկությունը), գիտատեխնիկանա առաջընթացը պայմանավորող նոր ճյուղերի կտրուկ աճն ու դրանց տեսակարար կշռի բարձրացումը, որի հետեանքով առաջանում են կառուցվածքային խոր տեղաշարժեր ու ճգնաժամեր, կապիտալ ներդրումների կառուցվածքի փոփոխություններն հօգուտ նոր ճյուղերի ու ոչ արտադր․ ոլորտի զարգացման, վերարտադրության ընթացքի վրա պետության միջամտության ուժեղացումը, ռազմ, արտադրանքի տեսակարար կշռի աճը են։

Սոցիալիստական Վ․։ Հանրայնացված արտադրության ֆոնդերի անընդհատ աճի ու ընդլայնման, շահագործումից ազատ աշխատավորների նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացման պայմաններում աշխատուժի վերարտադրության, հասարակական ամբողջական արդյունքի ու ազգային եկամտի անընդհատ աճի, ինչպես նաև արտադրության հասարակական հարաբերությունների կատարելագործման ու զարգացման փոխկապված պրոցեսների միասնության վերատադրությունն է։ Ի տարբերություն կապիտալիստականի, սոցիալիստական վերարտադրությունը ընթանում է առանց պարբերական ճգնաժամերի, լճացումների, անկումների և ապահովում էկոնոմիկայի անընդհատ վերելքի հնարավորությունը։ Ընդգրկելով ամբողջ ժողտնտեսությունը, այն համապետ․ միասնական պլանի հիման վրա իրականացվում է առանձին ճյուղերի, միավորումների, ձեռնարկությունների, աշխատանքի հասարակական բաժանման բոլոր օղակների վերարտադրության միջոցով և միջնորդավորվում ձեռնարկությունների տնտհաշվարկային հարաբերություններով։ Վերարտադրության հիմնական գծերն ու օրինաչափություններն ընդհանուր լինելով բոլոր սոցիալիստ, երկրների համար, միաժամանակ յուրաքանչյուրում ունեն առանձնահատկություններ։

Սոցիալիզմի պայմաններում ժողովրդի պահանջմունքների բավարարումը կախված է առաջին հերթին հասարակության համախառն և զուտ արդյունքի չափերից, սպառման ֆոնդի մեծությունից ու բնաիրային կառուցվածքից, դրանց աճի տեմպերից։ Սոցիալիստ․ վերարտադրության հատուկ է էկոնոմիկայի աճը բարձր տեմպերով։ Ըստ Վ․ Ի․ Լենինի հաշվարկների, սոցիալիզմի զարգացման 100 տարվա ընթացքում հասարակական ամբողջական արդյունքն աճում է 88, իսկ կապիտալիզմի 200 տարվա տիրապետության ընթացքում՝ 21,7 անգամ (Ленинский сборник XXXVIII, с․ 86–94, 1975)։ Վերարտադրության տեմպերը կախված են նյութ, արտադրության մեջ զբաղվածների թվի ավելացումից և, գլխավորը, աշխատանքի արտադրողականության բարձրացումից։ Սոցիալիստական վերարտադրությունը իրականացվում է էքստենսիվ և ինտենսիվ գործոնների զուգորդմամբ։ Էքստենսիվ վերարտադրության ժամանակ արտադրության աճն ապահովվում է հիմնականում նախկին տեխ․ հիմքի վրա, արտադրության մեջ լրացուցիչ աշխատուժ և նյութական ռեսուրսներ ներգրավելու միջոցով։ Սակայն վերարտադրության էքստենսիվ ուղին չի կարող ապահովել բնակչության մեկ չնչին ընկնող ազգային եկամտի էական աճը և պետք է ավելի ու ավելի փոխարինվի ինտենսիվ (ֆոնդախնայողական) վերարարտադրությամբ։ Վերջինս իրականացվում է գլխավորապես աշխատանքի արտադրողականության արմատական բարձրացման միջոցով։ Հասարակական ամբողջական արդյունքը սկզբնական բաշխման հետեանքով տրոհվում է նյութական ծախսերի փոխհատուցման, ըստ աշխատանքի վարձատրության ֆոնդերի և հավելյալ արդյունքի հաշվին ձեավորվող տարբեր եկամուտների (շահույթ, շրջանառության հարկ են)։ Այդպիսով, փոխհատուցման ֆոնդից բացի, ձևավորվում են աշխատավորների, սոցիալիստ, ձեռնարկությունների (միավորումների) և պետության սկզբնական եկամուտները։ Գների ու ֆինանս, համակարգի միջոցով այդ եկամուտների վերաբաշխման շնորհիվ գոյանում են երկրորդային (ածանցյալ) եկամուտներ։ Ի վերջո, բաշխման ու վերաբաշխման շնորհիվ ձևավորվում են սոցիալիստական վերարտադրության ֆոնդերը՝ ծախսված արտադրության միջոցների փոխհատուցման, բնակչության սպառման, կուտակման (ոչ արտադր․, արտադր․ կուտակման ու ռեզերվների)։ Եթե փոխհատուցման ֆոնդն օգտագործվում է հիմնական ու շրջանառու արտադր․ ֆոնդերի, սոցիալիստ, սեփականության նախկին չափերով վերարտադրության համար, ապա արտադր․ կուտակման ֆոնդը կոչված է պահպանելու դրանց ընդլայնված վերարտադրության բարձր տեմպերը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացումն արտադրության միջոցների կուտակում է պահանջում արդեն զբաղված աշխատուժի ֆոնդազինվածությունը բարձրացնելու համար (որպես կարգ, լրացուցիչ աշխատուժի գերակշիռ մասի առավել բարձր ֆոնդազինվածության պայմաններում)։ Քանի որ սոցիալիզմի ժամանակ աշխատանքի արտադրողականության բարձրացումն ուղեկցվում է ըստ աշխատանքի վարձատրության աճով, ուստի