Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/404

Այս էջը հաստատված է

Վերին Սանթիս երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնվում է երկրակեղևի տակ և բաժանված է և նրանից Մոհորովիչիչի մակերևույթով։ Վերջինս տեղադրված է մայրցամաքների տակ 20-ից մինչե 80 կմ (միջինը 35 կմ), իսկ օվկիանոսների տակ՝ ջրի մակերևույթից 11–15 կմ խորության վրա։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը (օգտագործվում է որպես Երկրի ներքին կաոուցվածքի ուսումնասիրության մեթոդ) երկրակեղևից դեպի Վ․ մ․ անցնելիս թռիչքաձև աճում է մոտավորապես 7-ից մինչև 8 կմ/վրկ։ Վ․ մ–ի հատակը ենթադրվում է 900 կմ (մանթիան վերինի և ստորինի բաժանելիս) և 400 կմ (մանթիան վերինի, միջինի և ստորինի բաժանելու դեպքում) խորությունների վրա։ 400–900 կմ խորությունների սահմաններում գտնվող զոնան կոչվում Էդոլիցինի շերտ։ Վ․ մ․ կազմված է, հավանաբար, նռնաքարային պերիդոտիտներից՝ վերին մասում էկչոգիտի խառնուրդների մասնակցությամբ։ Վ․ մ–ի կառուցվածքի կարևոր առանձնահատկությունը սեյսմիկ ալիքների փոքր արագությունների զոնայի առկայությունն է։ Վ․ մ–ի կառուցվածքը տարբեր տեկտոնական զոնաների, օրինակ, գեոսինկլինալների և պլատֆորմների, տակ տարբեր է։ Վ․ մ–ում ընթանում են պրոցեսներ, որոնք երկրակեղևում տեկտոնական, մագմատիկ և մետամորֆային երևույթների աղբյուր են հանդիսանում։ Շատ տեկտոնական հիպոթեզներում Վ․ մ–ին հատկացվում է կարևոր դեր։ Օրինակ՝ ենթադրվում է, որ երկրակեղևն առաջացել է Վ․ մ–ի նյութից՝ հալման ճանապարհով, որ տեկտոնական շարժումները կապված են Վ․ մ–ում կատարվող շարժումների հետ են։ Տես նաև երկրի մանթիա։

Վերին Մեզրե գյուղ Աևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն գավ՜առում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 150 (20 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Լուսավորիչ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Վերին Մծարա, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ տարրական դպրոց։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1879-ին։

Վերին նավեր, բրոնզի և վաղ երկաթի դարերի (մ․ թ․ ա․ XXIII –X դդ․) դամբարանադաշտ (մոտ 100 հա) Հայաստանում, Աշտարակից 3 կմ արմ․, Արագածի հարավ ստորոտում։ Բազմաթիվ դամբարաններ ավերվել են հողամշակման և շինարար, աշխատանքների հետևանքով։ Ներկայումըս տեղանքի բարձրադիր վայրերում առանձին խմբերով պահպանվել են ավելի քան Վերին նավեր․ 1․ աղավնու բրոնզե արձանիկ, 2․ ձիու բրոնզե սանձ, 3․ բրոնզե դաշույն 300 դամբարանաբլուր, որոնցում բացվել են գետնափոր դամբարանախցեր (ծածկված են 2–5 տուֆե խոշոր սալաքարերով) և դրանք օղակող քարաշեն կրոմլեխներ։ Կավանոթ Միջին բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գունազարդ, դարչնագույն և սև փայլեցված խեցանոթներ, բրոնզե զենքեր, պղնձե և բրոնզե զարդարանքի առարկաներ, ապակուց, հախճապակուց, գիշերասաթից, սարդիոնից, ծովային խխունջներից պատրաստված ուլունքներ են։ Թաղումները հիմնականում անհատական են։ Տոհմային համայնքում դեռևս չէր խորացել գույքային շերտավորումը։ Ուշ բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գորշ և սև փայլեցված զանազան խեցանոթներ (սափոր, թաս, կարաս, կճուճ, աղաման են), բրոնզե զենքեր, զարդեր, գործիքներ, արձանիկներ, ձիու սանձ, սարդիոնե, ապակե և հախճապակե ուլունքներ, վանակատե նետասլաքներ։ Սև փայլեցված անոթները զարդարված են խորաքանդակ և հարթաքանդակ գոտիներով։ Առանձնապես շքեղ են պաշտամունքային անոթները (երկփող գավաթներ, հնգափող սափորներ, խորանարդաձև շարժական սրբարան են)։ Արվեստի վայելչագեղ նմուշներ են արծվի և աղավնու բրոնզե արձանիկները, որոնք խարսխաձև պատվանդանի վրա պտտվում են առանցքի շուրջ։ Հայտնաբերվել են նաև ընտանի և վայրի կենդանիների (ցուլ, կով, ոչխար, ձի, մուֆլոն, այծ, վայրի էշ, նապաստակ, եղնիկ, ազնիվ եղջերու, ուղտ, այծյամ, վարազ, առյուծ, կզաքիս, աղվես են), զանազան թռչունների ոսկորներ։ Ուշ բրոնզի դարի թաղումներն ուղեկցվել են նաև մարդկա– յին զոհաբերություններով։ Հարուստ դամ– բարաններում հավանաբար դիակիզելթաղել են քուրմ ցեղապետներին։ Պեղածոները հիմք են տալիս ենթադրելու, որ ուշ բրոնզի դարաշրջանում Վ․ Ն–ում արագորեն սկսել են քայքայվել տոհմատիրական կարգերը, խորացել է գույքային անհավասարությունը, կազմավորվել է ցեղային հզոր միություն։ Ավագանին, իր ձեռքում կենտրոնացնելով աշխարհիկ և հոգևոր իշխանությունը, միջցեղային անընդմեջ պատերազմների հետևանքով կուտակել է զգալի հարստություն։ Ուսումնասիրված բրոնզեդարյան դամբարանների մեծ մասը պատկանում են կարմիրբերդյան մշակույթին (տես Կարմիր բերդ)։ Մի շարք գտածոներ (բրոնզե արձանիկներ, խեցանոթներ են) նման են Սևանա լճի ավազանի նույն ժամանակաշրջանի հուշարձաններից (Լճաշեն են) հայտնաբերված նույնատիպ իրերին։ Վաղ երկաթի դարի (մ․ թ․ ա․ XI–X դդ․) դամբարաններից գտնվել են սե փայլեցված, ուղղահայաց ակոսներով զարդարված խեցանոթներ, սարդիոնից ու հախճապակուց ուլունքներ են։ Դամբարանադաշտի տարածքում հայտնաբերվել են նաև վաղ միջնադարյան երկու քառակող տուֆե կոթողներ (ենթադրվում է, որ դրանք Աշտարակ, Օշական և Փարպի գյուղերի հողատարածությունները նշող սահմանաքարեր են)։ Գրկ․ ԱրևշյանԳ․, Սիմոնյան 4․, Սարգսյան Գ․, Քոչարյան Գ․, Օհանյան Տ․, հայագիտական կենտրոնի 1977–78 թթ․ դաշտային հնագիտական աշխատաքները, «ԲԵ՛Հ», 1979, >6 2; Симօнян А․ Е․,․ Раскопки могильника Верин Навер, в кн․։ Археологические открытия 1978 г․, М․, 1979․ Հրաչիկ Սիմոնյան

Վերին Շեն, հայաբնակ քաղաքատիպ ավան Ադրբ․ ՍՍՀ Շահումյանի շրջանում, Գերան գետի ափին, շրջկենտրոնից 7 կմ արմ․։ Անասնապահական կարտոֆիլագործական սովետական տնտեսություն է։ Վ․ Շ–ի մոտ կա գիպսի հանքավայր։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոց, 3 գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, 4 կենցաղսպասարկման տաղավար։ Ավանում պահպանվել է եկեղեցի (1797)։

Վերին շորժա, գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, Մասրիկ գետի վերին հոսանքի հովտում, շրջկենտրոնից 15 կմ հվ–արլ․։ Վերին Շորժա Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–գրադարան, բուժկայան։

Վերին Չայլու, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի աջ ափին, շրջկենտրոնից 16 կմ հս․։ Միավորված է Ներքին Չայլուի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի