միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավարներ, մանկապարտեզներ։
Վերին Պալատ, տես Պառչամենա։
Վերին Պրովանսի Աստղադիտարան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աստղագիտական հիմնարկ։ Գտնվում է Սեն Սիշելում, Մարսելից 100 կմ հս․, ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1944-ին։ Հիմնական գործիքներն են 193, 152 և 120 սմ տրամագծով հայելավոր ռեֆլեկտորները և օբյեկտիվ պրիզմայով Շմիդի 60 սմ-անոց դիտակը։ Ի տարբերություն մյուս աստղադիտարանների՝ Վ․ Պ․ ա․ մշտական գիտական անձնակազմ գրեթե չունի․ գործում են հիմնականում աստղադիտակները սպասարկող ծառայությունները։ Տարվում են աստղերի, աստղակույտերի, միջաստղային միջավայրի, միգամածությունների և մոլորակ– ների ուսումնասիրման աշխատանքներ։ Վ․ Պ․ ա․ գործնական կապեր ունի Բյուրականի աստղադիտարանի հետ, հայ և ֆրանս․ աստղագետները 193 սմ–անոց աստղադիտակի և ֆրանս․ գիտնական Դ․ Շալոնժի (Daniel Chalonge, 1895–1977) սպեկտրոգրաֆի օգնությամբ համատեղ հետագոտել են անկայուն աստղերի սպեկտրները։ Լ․ Միրզոյան
Վերին Ջրաշեն, գյուղ Երևանի շրջագծում։ Վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Օրջոնիկիձեի շրջսովետին։ Անտառային տնտեսություն է։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ Վերին Ջրաշեե դպրոց, մսուր–մանկապարտեզ, գրադարան։ Գյուղում գործում է Երևանի Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժե գործվածքների արտադրական միավորման ձեռնոցների ֆաբրիկայի մասնաճյուղը։
Վերին Սասունաշեն գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջանում, Արագածի հվ–արմ․ լանջին, շրջկենտրոնից 10 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցների ավերակներ (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ)։
Վերին Ազնեք, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հվ․։ Սիավորված է Կարմիր գյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք։ Վ․ Ս–ում է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․)։ Շրջակայքում պահպանվել են Շոշկա վանքը (XIII դ․), Վարազբուն գյուղատեղիկ (VII դ․), Փիրմաշենի գյուղատեղին իր եկեղեցիով, գերեզմանատնով (XIII–XVI դդ․), Պառավ խաչ խաչքարը (XII դ․)։
Վերին Վոլտա,(1984 թ․ օգոստ․ 4-ից՝ Բուրկինա–Ֆասո՝ արժանավոր մարդ– կանց երկիր), պետություն Արմ․ Աֆրիկայում։ Սահմանակից է Մալիին, Նիգերին, Բենինին, Տոգոյին, Գանային և Փղոսկրի ափին։ Տարածությունը 274,2 հզ․ կմ² է, բն․՝ 7 մլն (1984)։ Մայրաքաղաքը՝ Ուագադուգու (236 հզ․ բն․, 1983)։ Վարչականորեն բաժանված է 10 դեպարտամենտի։
Պետական Կարգը։ Վ․ Վ․ հանրապետություն է։ 1983-ի հեղաշրջումից հետո Օրենսդիր և գործադիր իշխանությունն իրականացնում է Հեղափոխության ազգային խորհուրդը։Պետության և կառավարության գլուխը այդ խորհրդի նախագահն է։ Քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելված է։
Բնությունը։ Ռելիեֆն ալիքավոր սարավանդ է (բարձրությունը մինչե 500 մ)։ Տարածքի մեծ մասը կազմված է մինչքեմբրիի բյուրեղային ապարներից։ Երկրի հվ–արմ-ում Աֆրիկական պլատֆորմի հին հիմքը ծածկված է սիլուրի ավազաքարերով։ Կան ոսկու, մանգանի, պղնձի, ուրանի, կրաքարի, գիպսի հանքավայրեր, որոնք բավարար չեն հետախուզված։
Կլիման հասարակածային–մուսսոնային է։ Ամսական միջին ջերմաստիճանները տատանվում են 24—26°C–ից (դեկտեմբեր կամ հունվար) մինչե 30–З5°C(ապրիլ կամ մայիս)։ Տարեկան տեղումները 500– 1000 մմ են։ Բնորոշ են հարմատան չորային քամիները։ Գլխ․ գետերն են Սև և Սպիտակ Վոլտաները։ Տարածված են կարմիր և կարմրագորշ հողերը։ Գերակշռում է Վերին Սասունաշհն սավաննային բուսականությունը։ Անտառները գրավում են տարածքի 9%–ը։ Կենդանիներից հանդիպում են առյուծ, ընձառյուծ, փիղ, գոմեշ, այծքաղ։ Երկրի հվ–ում տարածված է ցեցե ճանճը։
Բնակչությունը։ Հիմնականում բնակվում են մոսիներ (50%-ից ավելին), լոբիներ, մբուիններ, բոբոներ, ֆուլբեներ, տուարեգներ և այլք։ Բնակչության մեծ մասը հետևում է տեղական ավանդական հավատալիքների, մնացածը մահմեդականներ են ու քրիստոնյաներ (գլխավորապես կաթոլիկներ)։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ²-ի վրա մոտ 25,5 մարդ է (1984), քաղաքային բնակչությունը՝ 7,5%։
Պատմական ակնարկ։ Վ․ Վ–ի տարածքում առաջին պետ․ կազմավորումները ձևավորվել են XI –XIV դդ․։ 1896-ին Վ․ Վ․ են ներխուժել ֆրանս․ զորքերը և մինչև 1901 ֆրանս․ գաղութարարները հաստատվել են երկրում։ 1904-ին Վ․ Վ–ի տարածքը մտցվել է Վերին Սենեգալ–Նիգեր Ֆրանս․ գաղութի կազմի մեջ։ 1919-ից Վ․ Վ․ առանձին վարչ․ միավոր էր ֆրանս․ Արմ․ Աֆրիկայի կազմում, սակայն 1932-ին Վ․ Վ–ի տարածքը բաժանվել է Փղոսկրի ափ, Նիգեր և Ֆրանս․ Սուդան գաղութների միջև, իսկ 1947-ին վերականգնվել է ներկայիս սահմաններում իբրև Ֆրանսիայի «անդրծովյան տարածք»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Վ․ Վ–ում ծավալվել է հակաիմպեր․ շարժում։ 1958-ին Վ․ Վ․ ստացել է ֆրանս․ համագործակցության անդամ պետության ստատուս։ 1960-ին հռչակվել է անկախ պետություն, դուրս է եկել ֆրանս․ համագործակցությունից, ընդունվել է ՄԱԿ։ Կառավարությունը վարել է մասնավոր ձեռնարկատիրությունը զարգացնելու և օտարերկրյա կապիտալի (ֆրանս․, ամեր․, արեմտագերմ․ են) ներմուծումը հովանավորելու, քաղ․ կուսակցությունների (բացի Վոլտայի դեմոկրատ, միությունից) գործունեությունն արգելելու քաղաքականություն, որը դժգոհություն է առաջացրել երկրում։ 1966-ի հունվարին իշխանությունը վերցրել են զինվորականները։ 1980-ի նոյեմբերին պետ․ հեղաշրջմամբ իշխանությունն անցել է Ազգ․ առաջադիմության համար վերածննդի զինվ․ կոմիտեին, դեկտեմբերին կազմվել է զինվորաքաղաքացիական կառավարություն։ 1982-ի նոյեմբ․ 7-ի զինվ․ հեղաշրջմամբ իշխանությունն անցավ նորաստեղծ ժողովրդական փրկության խորհրդին (ԺՓխ)։ 1983-ի օգոստ․ 4-ի պետ․ հեղաշրջմամբ ԺՓԽ-ի կառավարությունը տապալվեց, իշխանության գլուխ անցավ Հեղափոխության ազգային խորհուրդը։ Արտաքին ասպարեզում Վ․ Վ–ի կառավարությունը վարում է չմիանալու և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն։ Վ․ Վ–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1967-ին։ Կնքվել են գիտ․ և մշակութ․ համագործակցության (1967), առևտր․ (1968), տնտ․ և տեխ․ համագործակցության (1975) համաձայնագրեր։