նի կատարումը (տեխնիկայի, տեխնոլո– գիայի, արտադրության ու կառավարման կազմակերպման վիճակը՝ ձեռնարկության տնտ․ ցուցանիշների վրա դրանց ազդեցու– թյան տեսանկյունից), ռեսուրսներով (աշ– խատանքային, աշխատանքի միջոցներ ու առարկաներ) ապահովվածությունն ու դը– րանց օգտագործումը, ինչպես նաև ար– տադրանքի թողարկումն ու իրացումը, շահույթը, շահութաբերությունն ու ինք– նարժեքը, ֆինանս, դրությունը են։ Դյու– ղատնտ․ ձեռնարկությունների տնտ․ գոր– ծունեության վերլուծության տարբերիչ առանձնահատկությունները բխում են գյուղատնտ․ արտադրության սեզոնային բնույթից, իսկ կոլտնտեսություններում՝ էաե դրանց բնորոշ սեփականության կո– ոպերատիվ–կոլտնտեսային ձեից։ Առետր․ ձեռնարկություններում վերլուծության տարբերության հիմքն այն է, որ դրանք սպասարկում են շրջանառության, այլ ոչ թե արտադրության ոլորտը։ էական առանձնահատկություններ ունի ժողտըն– տեսության մյուս ճյուղերի ձեռնարկու– թյունների ու կազմակերպությունների (մատակարարող–իրացնող մարմինների, երկաթուղային, ջրային և տրանսպորտի այլ տեսակների, պետ․ գնումների, ԴՀԻ–ների ու նախագծային ինստ–ների են) գործունեության վերլուծությունը։ Մինիստրություններում, տնտ․ միավո– րումներում, գիտահետազոտական հիմ– նարկներում, տնտեսագիտական լաբորա– տորիաներում և խոշոր ձեռնարկություն– ներում գործում են ինքնուրույն ֆունկ– ցիոնալ ծառայություններ՝ տնտ․ վերլու– ծության բաժիններ կամ խմբեր, որոնք ղեկավարում են արտադր․, տնտեսագիտ․ ու տեխ․ ստորաբաժանումներում կատար– վող վերլուծական աշխատանքը։ Վ․ ս․ ձ․ տ․ գ․ կուսակցական ու ժող․ վերահսկողու– թյան մարմինների կողմից ադմինիստրա– ցիայի գործունեության ստուգման կարե– վոր միջոց է։ Գրկ․ Экономический анализ работы пред– приятий, ч․ 1–2, М․, 1960–61; Та тур С․ К․, Анализ хозяйственной деятельности, 2 изд․, М․, 1963; Рубинов М․ 3-, Са– ви ч е в П․ И․, Анализ работы промышлен– ного предприятия, Л-, 1964; Дьячков М․ Ф․, Учет и анализ хозяйственной деятель– ности в строительстве, М․, 1966; Курс ана– лиза хозяйственной деятельности, 2 изд․, М․, 1967; Баканов М․ И․, Экономический анализ в торговле, 2 изд․, М․, 1969; Экономи– ческий анализ деятельности промышленных предприятий, М․, 1967․
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱԿԱՆ, տես Վերչուծական քիմիա։
ՎԵՐՒՆԵ ԱՐՄՅԱՆՍԿԱՅԱ ՒՈԲձԱ, հա– յաբնակ գյուղ ՌՍՖՄՀ Կրասնոդարի երկ– րամասի Մոչիի Լագարեսկի շրջանում, շրջկենտրոնից 48 կմ հվ–արլ․։ Մովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախո– տի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ակումբ, կինո։ Հիմնադրել են Մամսունից և շրջա– կայքից եկած հայերը, 1886-ին։
ՎԵՐՒՆԵ ԻՄԵՐԵՏԻՆՍԿԱՅԱ ԲՈՒՒՏԱ, գյուղ ՌՄՖՄՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուս– ներ, հույներ, մոլդավացիներ և այլք։ Մովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ։ Ունի գրադարան, ակումբ, կինո, մանկա– պարտեզ։ Հիմնադրել են Մամսունի շրջա– նից եկած հայերը, 1899-ին։
ՎԵՐՒՆԵ ՎԵՍՅՈԼՈՅԵ, գյուղ ՌՄՖՄՀ Կրասնոդարի երկրամասի Մոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Մովե– տական տնտեսությունն զբաղվում է բան– ջարաբուծությամբ , այգեգործությամբ։ Հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերը, 1948-ին։
ՎԵՐՒՆԵԲԱԿԱՆՍԿԻ, քաղաքատիպ ավան
ՌՄՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Կրասնոդար–Նովոռոսիյսկ ավտոխճու– ղու վրա, Նովոռոսիյսկից 18 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաի– նացիներ, հույներ և այլք։ Կա ցեմենտի 2 գործարան։ Ունի երկաթուղային կա– յարան, միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կինոթատրոն, հիվան– դանոց, կենցաղսպասարկման կոմբինատ, մանկապարտեզ, մանկամսուր, կապի բա– ժանմունք։ Հայերը եկել են Երզնկայից, Մուշից, Տրապիզոնից և Աամսունից, 1887-ին։ Վ–ում է թաղված Սովետական Միության հերոս Հ․ Ավեաիպանը։ Ավա– նում կառուցված է Հ․ Ավետիսյանի հու– շարձանը, կա փողոց նրա անունով։
ՎԵՐՒՆՅԱՅԱ ՅԱՇՏՒՎԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՄՀ Մուխումի շըր– ջանում, շրջկենտրոնից 8 կմ հս․։ Կոլտըն– տեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, շերա– մապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ տարրական դպրոց, ակումբ, կինո։ Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1890-ին։
ՎԵՐՒՈՅԱՆՍԿ, քաղաք Ցակուտական ԻԱԱՀ համանուն շրջանում։ Գտնվում է Բեեռային շրջագծից հս․։ Նավահանգիստ է Ցանա գետի աջ ափին։ Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ կետերից է (բա– ցարձակ նվազագույնը՝ մոտ–70°С)։ Հիմ– նադրվել է որպես կազակային ձմեռանոց, 1638-ին։
ՎԵՐՒՈՅԱՆՍԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնային երկիր Ցակուտական ԻՄՍՀ հս–արլ–ում։ Ջրբաժան է Լենա, Ալդան, Օմոլոյ, Ցա– նա և Ինդիգիրկա գետերի ավազանների միջե։ Աղեղնաձև ձգված է 1200 կմ, Ցանա– յի գետաբերանից մինչե Ալդանի աջ վտակ Տոմպոյի կիրճը։ Լայնությունը 100– 250 կմ է։ Կազմված է մի շարք լեռնաշղթա– ներից։ Վ․ լ–ի կատարներն ունեն ռելիեֆի ալպիական ձեեր, տեղ–տեղ՝ հարթված մակերեսներ (բարձրությունը՝ մինչե 2389 մ)։ Կլիման ցուրտ է, խիստ ցամա– քային։ Հունվարի միջին ջերմաստիճա– նը –36°Շ–ից մինչե –38°Cէ, հուլիսինը՝ 12–14°С։ Ամենուրեք տարածված է բազ– մամյա սառածությունը։ Բուսականու– թյունն աղքատ է։ Հվ–ում 800–1200 մ բարձրությունների վրա աճում են խեժա– փիճու նոսր անտառներ։ Հս–ի պատսպար– ված հովիտներում հանդիպում են լաստե– նու, բեեռային ուռենու, կեչու և մայրենու ցածրահասակ, փռվող թփուտներ, որոնք դեպի վեր տեղի են տալիս լեռնատուն– դրային բուսականությանը։ Ամենաբարձր լեռնագագաթներին իշխում է արկտիկա– կան անապատը։ Կան ոսկու, անագի և այլ օգտակար հանածոներ։
ՎԵՐԾԱՆՈՒՄ գ ր ութ յան, 1․ անհայտ լեզվի կամ գրության (կամ ե՝ մեկի, ե՝ մյուսի) հասկանալիության վերականգ– նումը։ Այսպես, հին Կիպրոսի բնագրերի Վ–ման ժամանակ ծանոթ չի եղել գրու– թյունը, խեթական, էտրուսկյան, էլամա– կան բնագրերի Վ–ման (մեկնության) ժա– մանակ՝ լեզուն, եգիպտ․ և լուվիական հիերոգլիֆների, աքքադ․ և ուգարիտա– կան սեպագրերի, Ինդոսի հովտի «կնիք– ների» Վ–ման (բացահայտման) ժամա– նակ հայտնի չեն եղել ո՝չ գիրը, ո՝չ լեզուն։ Վերծանելիս պարզաբանվում է գրի բնույ– թը (հնչյունական, վանկային, բառավան– կային, հնչյունական արժեքից զուրկ պարզաբանող նշաններ կան, թե՝ ոչ)։ Ան– կախ գրության վերլուծությունից, կարող է ուսումնասիրվել բնագրի քերականու– թյունը, արտահայտած իմաստը։ Մեռած և մոռացված քաղաքակրթու– թյուններից մեզ հասած գրերի ու լեզու– ների Վ–ման աշխատանքները ծավալվել են XIX դ․ սկզբից։ 1802-ին վերծանվել են պարսկ․ առանձին սեպագիր նշաններ, եգիպտ․ հիերոգլիֆներից՝ մի շարք տա– ռերի նշանակությունը։ 1882-ին անգլիա– ցի հնագե<հ և լեզվաբան Ա․ Սեյսը սկիզբ դրեց ուրարտ․ արձանագրությունների գիտ․ Վ–մանը։ Հնագույն գրային համա– կարգերի Վ–ման, իմաստի պարզաբան– ման գործում մեծ աշխատանք են կատա– րել Դ․ ֆ․ Գրոաեֆենդը, Թ․ Յունգը, ժ․ Ֆ․ Շամւցույոնը, է․ Հինքսը, Ցու․ Օպպերտը, Ֆ․ Թալբոդը, Վ․ Թոմսենը, Բ․ Հրովևքւն, Վ․ Շուլցը, Ա․ Էվւսնսը, Զ․ Չեդվիկը և ուրիշներ։ 2․ Դասական գրաբարի առումով՝ տեքս– տի ընթերցումը, թարգմանությունը, խըր– թին կամ անհասկանալի հատվածների մեկնաբանումն ու պարզաբանումը։ Վ․ հասկացությունն այժմ ունի մի շարք նոր նշանակություններ՝ ծածկագրերի, գաղտնագրերի, ռադիոյով և մորզեով, դրոշակներով, լուսային կամ այլ միջոց– ներով հաղորդվող տեքստերի իսկական իմաստների բացահայտումը, հատուկ վի– մական նյութերով կամ աներևույթ թա– նաքով գրված տեքստի վերականգնումը, գողերի և սոցիալ․ զանազան խմբերի ար– հեստական լեզուների, ժարգոնների բա– ցահայտումը են։ Հայ իրականության մեջ Վ․ ունի նաև մի քանի այլ խնդիրներ [հայկ․ խազերի (ձայնանիշների) համա– կարգի և «Իմաստնոց նշանագրերի» կամ հայկ․ գաղափարագրերի բանալիները գտնելը]։ Ն․ ՄկրաչյաՆ
ՎԵՐԿՈՐ (Vercors, ժան Բրյուլլեր, Bruller) (ծն․ 1902), ֆրանսիացի գրող, նկարիչ։ Կրթությամբ՝ ինժեներ։ 1930- ական․ թթ․ հայտնի է դարձել ծաղրանկար– ների ալբոմներով։ Վ․ կանխազգացել է նոր պատերազմի սպառնալիքը («Պատերազմը խրախուսող դեմքեր», 1936, էստամպների ալբոմ), սակայն նրա պացիֆիստական պատրանքները խանգարել են ակտիվորեն հակագործելուն։ Երկրորդ համաշխարհա– յին պատերազմը և Ֆրանսիայի կապիտու– լյացիան (1940) խորտակեցին այդ պատ– րանքները։ Հրատարակել է «Ծովի լռու–