թյունը> (1941, հրտ․ 1942) վիպակը՝ հոգով չնվաճված Ֆրանսիայի գրական մանի– ֆեստը, Ա «Երթ աստղի հետ» (1943) հա– կաֆաշիստական վիպակը։ Վ․ ողբերգական պատմվածքի վարպետ է («Վերդեն» տպարանը», 1947, «Աչք և լույս», 1948), սրամիտ, երբեմն՝ խայթող բարոյախոս («Քիչ թե շատ մարդ», 1950), ակնարկագիր («Ֆրանսիացու թափառում– ները Չինաստանում», 1956)։ Անկախ նրա– նից, թե ինչ է ներկայացրել Վ․՝ բարոյա– կան, գիտ․, թե սոցիալ․ արժեքների բա– խումներ («Աղավաղված կենդանիներ», 1952, վեպ), սովորական, թե բացառիկ բնավորություններ («Այս ափին», հ․ 1–3, 1958–60, վիպակների շարք), ֆանտաս– տիկ ենթադրություն, թե փիլ․մտորումներ («Սիլվա», 1961, վեպ), նա միշտ կամեցել է ընթերցողին մտածել տալ՝ ապրել սո– ցիալ․ գոտեմարտում, թե մի կողմ քաշվել («Բարկություն», 1956, վեպ)։ 1973-ին հրա– տարակել է Դիմադրության շարժմանը նվիրված «Լռության ճակատամարտ» հու– շերի գիրքը։ Երկ․ Ծովի լռությունը, Ե․, 1961։ Ա․ Գասպարյան
ՎԵՐՀԱՆՀԱՀՈՐԱՏԻՆ ԿԱՊՈՒՅՏՆԵՐ, հանքարանային դաշտի սահմաններում Երկրի մակերևույթին գտնվող կառույց– ներ, որոնք սպասարկում են հանքային աշխատանքները։ Վ․ կ․ բաղկացած են երեք հիմնական բլոկմասերից և առան– ձին շենքերից ու կառույցներից։ Գլխավոր հանքափողի բլոկի մեջ մտնում են․ ա․ օգտակար հանածոն և դատարկ ապարն ընդունող զետեղարանները, բ․ օգտակար հանածոն բարձելու անբունկեր կետերը, գ․ ապարը բարձելու կայանը, կաթսայա– տունը, վերհան սարքավորումների շեն– քը։ Օժանդակ հանքափողի բլոկը բաղ– կացած է․ ա․ վերելքավանդակային հան– քափողից և դրա հետ կապված տեխնոլո– գիական համալիրի սենյակներից, որոնք նախատեսված են մարդկանց իջեցնելու և բարձրացնելու, ամրակապման և այլ նյութեր ու սարքավորումներ իջեցնելու, հանքահոր թարմ օդ մատուցելու համար (այս բոլորը երբեմն մտնում են գլխավոր հանքափողի բլոկի մեշ), բ․ վերանորոգ– ման արհեստանոցների, նյութերի և ամ– րակապի պահեստների, կալորիֆերային և այլ սենյակներից։ Ադմինիստրատիվ– կենցաղային կոմբինատի բլոկի մեջ մըտ– նում են՝ բանվորական և ոչ–բանվորական հագուստների հանդերձարանների, բաղ– նիքների, լվացքատան, լամպարանի, հանքարանային վարչության, ԱՀԿ–ի, ուսումնական կոմբինատի և այլ սենյակ– ներ։ Առանձին կառույցներ են՝ օդափոխիչ սարքավորման, վերհան մեքենաների, ամ– րակապի կուտակման, հանքային օդի կոն– դիցիոնման շենքերը։ 9–․ Խաչատրյան
ՎԵՐՀԱՌՆ (Verhaeren) էմիլ (1855–1916), բելգիացի բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Կրթությամբ իրավաբան։ Գրել է ֆրանսերեն։ 1883-ին լույս է տեսել Վ–ի բանաստեղծությունների առաշին գիրքը («Ֆլամանդուհիներ»)՝ նվիրված Ֆլանդ– րիայի գյուղաշխարհին։ Կյանքի առողշ և ուրախ ընկալման հետ՝ Վ․ տագնապով էր տեսնում մարդկային հարաբերություն– ների այլանդակումը նաև գյուղում։ «Վա– նականները» (1886) ժողովածուում դա– տապարտել է միշնադարյան կղերական– ների մոլեռանդությունը։ 1887–90-ին Վ․ խոր ճգնաժամ է ապրել։ Այդ շրշանի բա– նաստեղծություններում, որ մոտ են դե– կադենտական պոեզիային, արտացոլել է կյանքի իր ողբերգական ըմբռնումը («Երե– կոներ», 1887, «Փլուզումներ», 1888, «Սև շահեր», 1890, ժողովածուներ)։ Վ․ պատ– կերել է սոցիալ․ պրոցեսներ («Զառանցող դաշտեր», 1893, ժող․), բանվորների քաղ․ գիտակցության աճը, քաղաքի կերպարը ներկայացրել որպես սոցիալ․ հակադրու– թյունների առանցքակետ («Հրեշ քաղաք– ներ», 1895, ժող․), երգել ժող․ զանգված– ների ըմբոստացումը, որն այլևս տարե– րային չէր, այլ գիտակցված պայքար («Ապստամբություն», հայ․ հրտ․ 1907, բա– նաստեղծություն)։ «Արշալույսներ» (1898) պիեսը դրամատուրգ Վ–ի առավել ցայտուն ստեղծագործությունն է, որն արտահայ– տում ՛է բոլոր երկրների աշխատավորնե– րի եղբայրության, սոցիալական հեղա– փոխության երազանքը։ «Կյանքի դեմքե– րը» (1899), «Կատաղի ուժեր» (1902), «Տե– րունական ռիթմեր» (1910) բանաստեղծու– թյունների ժողովածուներում Վ․ ձգտել է մարմնավորել մարդու ստեղծարար գոր– ծունեության բազմազանությունը։ Առաշին համաշխարհային պատերազմը ցասումով դատապարտող «Պատերազմի ալ թևերը» (1916) ժողովածուում Վ․ զե– տեղել է նաև արևմտահայության ողբեր– գությունն արտացոլող «Աղաղակը» (հայ․ հրտ․ 1917), «Ազգաշինշ Գերմանիա» բա– նաստեղծությունները։ Վ․ գրել է նաև քըն– նադատական աշխատություններ մեծ ար– վեստագետների (Հ․ Ռեմբրանդ, 1904, Պ․ Ռուբենս,1910), գրողների (Ու․ Շեքսպիր, ժ․ Ռասին, Վ․ Հյուգո), ֆրանս․ և բելգ․ սիմվոլիստների մասին։ Վ․ մտերիմ է եղել Ա․ Չոպանյանի, է․ Շահինի հնւո։ Չոպանյանի <Կյանք և երազ» գրքի համար 1913-ին գրել է առա– ծաբան, որտեղ նրա ստեղծագործական արժանիքները կապել է հայ մշակույթի դարավոր ավանդույթների հետ։ Հայ մամուլում Վ–ի մասին հոդվածնե– րով հանդես են եկել Ա․ Չոպանյանը, Ա․ Մռավյանը, Կ․ Զարյանը և ուրիշներ։ Երկ․ Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, Ե․, 1976, էշ 175–179։ Ա․ Գասպարյան
ՎԵՐԱԵՐ Դե լ ֆ տ ա ց ի (Vermeer van Delft) Ցան ․ (1632–1675), հոլանդացի նկարիչ։ Աշխատել է Դելֆտում, կրել Կ․ Ֆաբրից իուսի ազդեցությունը։ Արդեն իսկ վաղ շրշանի գործերում («Դիանան հավերժահարսերի հետ», Մաուրիցհյոյս, Հաագա) ձգտել է կերպարների վեհությու– նը զուգորդել նրանց բնականությանը։ «Կավատուհու մոտ» (1656, Դրեզդենի պատկերասրահ) նկարը աչքի է ընկնում կյանքի պատկերի ոչ սովորական, մոնու– մենտալ մարմնավորմամբ, լի է երիտա– սարդական կրքով։ 1650-ական թթ․ 2-րդ կեսից Վ․ նկարել է արծաթավուն լույսով ողողված քաղաքային տան ինտերիերում մեկ կամ մի քանի ֆիգուրներով ոչ մեծ պատկերներ («Զինվորն ու ծիծաղող կինը», Ֆրիկ հավաքածու, Նյու Չորք, «Կաթի սափորով աղախինը», Պետ․ թանգարան, է․ Վերհառն Ա․ Ա․ Վերմիշև Ամստերդամ)՝ ուշադրություն դարձնելով ոչ այնքան կատարվող գործողությանը, սյուժեին, որքան տեսարանի քնարական տրամադրությանը, իրեղեն աշխարհի բազ– մազանությանն ու հարստությանը։ Առօր– յայի բանաստեղծականությունը, մարդու և շրշապատի միասնությունն այս գործե– րում Վ․ արտահայտել է ընդհանրացման անսովոր ուժով, դասական պարզությամբ ու ներդաշնակությամբ։ 1650-ական թթ․ վերշին Վ․ ստեղծել է բնանկարչության երկու գլուխգործոց՝ անսովոր նրբությամբ կատարված «Փոքր փողոց» (Պետ․ թան– գարան, Ամստերդամ) և թարմությամբ ու գեղեցկությամբ փայլող «Դելֆտի տեսա– րան» (Մաուրիցհյոյս)։ 1660-ական թթ․ Վ–ի ստեղծագործությունը դարձել է ավելի հայեցողական, իսկ երփնագիրը՝ ավելի սառը («Մարգարտահատիկով աղշիկը», Մաուրիցհյոյս, «Մի գավաթ գինի», «Ման– յակը փորձող կինը», Պատկերասրահ– Բեռլին–Դալեմ)։ Վ–ի ուշ շրշանի գործե– րում առկա այլախոսությունը, ակադեւքիա, Ցա․ Վ և ր մ և ր․ «Մարգարտահա– տիկով աղջիկը* (1660-ական թթ․, Մաուրիցհյոյս, Հաագա) կան հնարքներն ու լոկալ գույների խայ– տաբղետությունը արտացոլում են հո– լանդ․ գեղանկարչության ընդհանուր ան– կումը։ Սակայն կերպարների բովանդա– կալիցությունն ու հմայքը Վ․ պահպանել է 1660-ական թթ․՝ աշխատանքի, արվես– տի և գիտության մարդկանց նվիրված նկարներում («ժանեկագործուհին», Լու– վըր, Փարիզ, «Նկարչի արվեստանոցը», Գեղարվեստապատմ․ թանգարան, Վիեն– նա, «Աշխարհագրագետը», Շտեդելի գե– ղարվեստական ինստ․, Մայնի Ֆրանկ– ֆուրտ)։ Պատկերազարդումը տես 416-րդ էշից հետո՝ ներդիրում։ ՎԵՐՍ>4ՈՒԼԻՏ (< լատ․ vermiculus – որդ), միներալ հիդրոփայլարների խմբից։ Ունի շերտավոր ստրուկտուրա՝ լրացուցիչ մոլեկուլային միշշերտային շրով։ Տաքաց– նելիս Վ–ի թերթիկներից առաշանում են որդանման ձողեր։ Բյուրեղագիտական հա–