Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/418

Այս էջը սրբագրված չէ

մախոզան օղակավոր որդերի պարապո– դիումները, որոնք կարճ, մկանային շար– ժուն հավելվածներ են։ Դրանց շնորհիվ կենդանիները կարողանում են լողալ կամ շարժվել տիղմի վրայով։ Հոդվածոտանի– ների Վ․ ավելի զարգացած պարապոդիում– ներ են։ Դրանք մարմնի հետ միացած են հոդերով։ Նախնական շրջանում հոդվա– ծոտանիների մարմնի յուրաքանչյուր հատ– ված ունեցել է մեկ զույգ Վ․, որոնք հետա– գայում, մարմնի հատվածների տարբե– րակման և Վ–ի ֆունկցիայի բարդացման հետ կապված, որոշ հատվածներից ան– հետացել են կամ ետ են զարգացել, կորց– րել շարժողական ֆունկցիան։ Այսպես, Գլխային հատվածի Վ․ փոխարկվել են ծնոտների և շոշափուկների, փորայիննե– րը՝ կոպուլյատիվ օրգանի (արուներ) կամ ձվադիրի (էգեր)։ Սարդակերպերի քայլող (4 զույգ), միջատների (3 զույգ), բազմո– տանիների Վ․, որպես կանոն, կազմված են հատվածիկների 1 շարքից։ Քորդա– վորների օրգանիզմում տարբերում են կենտ և զույգ Վ․։ Ստորին քորդավորների (օրինակ, նշտարիկի են) կենտ Վ․ մաշկա– յին ծալքի ձեով են, որի մեջ կարելի է տարբերել մեջքային, փորային և պոչային բաժինները։ Ցամաքային ողնաշարավոր– ների Վ․ զույգ են, սակայն դրանք կարող են ջրային կյանքին անցնելիս (օրինակ, կետեր) երկրորդաբար կենտանալ։ Կենտ լողակներն ապահովում են մարմնի կա– յունությունը ջրում և հիմնականում ղեկի դեր են կատարում։ Զույգ Վ․ առաջացել են ձկների օրգանիզմում, որոնք հավա– սարակշռության օրգանների և ղեկի դեր են կատարում։ Ցուրաքանչյուր Վ–ի հիմ– թը կազմում է կմախքը, որը կազմված է կռճիկային կամ (հաճախ) ոսկրային գո– յացություններից ։ Ցամաքային ողնաշա– րավորների Վ․ կազմված են 3 հատված– ներից․ բազուկ (առջեի) կամ ազդր (ետին), նախաբազուկ (առջևում) կամ սրունք և թաթ կամ ոտնաթաթ, որոնք կազմված են մեծ թվով մանր ոսկրերից։ Վերջիններս խմբավորվում են առջեի Վ–ում դաստակի, նախադաստակին մատների ֆալանգների, իսկ ետինում՝ նախաթաթ, թաթ և մատ– ների ֆալանգներ։ էվոլյուցիայի ընթաց– քում զույգ Վ․ ենթարկվել են նշանակալի ձևափոխությունների՝ թռչող օրգանների (թռչող մողեսներ, թռչուններ, չղջիկներ) կամ թիակների (կետանմաններ, թի ոտա– նիներ ևն)։ Ցամաքային ողնաշարավորների Վ․ հա– ճախ կատարում են մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ, օրինակ խլուրդների առջևի Վ․ վեր են ածվել փորող, ծառաբնակ կեն– դանիներինը (օրինակ, կապիկներինը)՝ բռնող օրգանների։ Առանձին դեպքերում ֆունկցիայի կորստի հետևանքով անհե– տանում են զույգ Վ․ (օրինակ, քարալեզ– ների Փորային լողակները, կետանման– ների ետին Վ․, անոտ երկկենցաղների, որոշ մողեսների, բոլոր օձերի երկու զույգ Վ․)։ Վ․ մ ա ր դ ու․ կազմված են երկու մա– սից՝ գոտի և ազատ վերջույթ։ Դոտու մի– ջոցով ազատ վերջույթը միանում է իրա– նին։ Վերին վերջույթի գոտու (ուսագոտու) ոսկորներն են անրակը և թիակը, իսկ ստորին վերջույթի գոտունը (կոնքագոտի) կոնքոսկրն է, որը հոդավորված է սրբոսկ– րի հետ։ Կոնքոսկրը զարգանում է երեք ոսկորներից՝ զստոսկրից, ցայլոսկրից և նստոսկրից, որոնք, սեռական հասունաց– ման շրջանում միաձուլվելով, կազմում են մի ամբողջական ոսկոր։ Ինչպես ցամաքա– բնակ ողնաշարավորների, նույնպես և մարդու Վ–ի ազատ մասերը բաղկացած են երեք հատվածներից, վերին ազատ վեր– ջույթի համար՝ բազուկ, նախաբազուկ և ձեռք, ստորին վերջույթի համար՝ ազդր, սրունք և пт կամ ոտնաթաթ։

ՎԵՐՍԱԼ, Վեր ս ա յ (Versailles), քա– ղաք Ֆրանսիայում, Փարիզի հվ–արմ․ ար– վարձանը։ Իվելին դեպարտամենտի վար– չական կենտրոնն է։ 97,7 հզ․ բն․ (1978)։ Վ․ միջազգային ճանաչում է գտել իր ճարտ․ հուշարձաններով, կերպարվեստով և պատմ․ իրադարձություններով։ 1682– 1789-ին Վ․ ֆրանս․ թագավորների գլխ․ նստավայրն էր։ 1783-ին Վ–ում կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտ– վել է 1775–83-ի ԱՄՆ–ի անկախության պատերազմը։ 1870–71-ին, ֆրանս–պրուս․ պատերազմի ժամանակ, Վ․ զավթել են պրուս, զորքերը։ 1871-ի հունվ․ 18-ին այստեղ թագադրվել է Վիլհելմ I գերմ․ կայսրը։ 1871-ին, Փարիզի կոմունայի ժա– մանակ Վ․, որտեղ գտնվում էր Ազգ․ ժո– ղովը և Ա․ Թիերի կառավարությունը, դար– ձել է հակահեղափոխության կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո Վ–ում ստորագրվել է Վերսաչի հաշտության պայմանագիր /9/9-ը։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ Վ․ օկուպացրել են (1940-ից) գերմանաֆաշիստ․ զորքերը, ազատագրել են ֆրանս․ պարտիզանները 1944-ի օգոստոսին։ Լյուդովիկոս XIII-ի ոչ մեծ որսորդական դղյակից (1624, ճարտ․ Ֆ․ Լերուա) Վ․ XVII –XVIII դդ․ (1661-68, ճարտ․ Լ․ Լևո, 1670–74, ճարտ․ Ֆ․ դ’ Օրբե, 1678–89, ճարտ․ ժ․ Արդուեն Սանսար) վերաճել է վեհաշուք պալատա–պուրակային անսամբ– լի՝ մեծածավալ պալատով (ճակատի երկ․՝ 576,2 մ) և կանոնավոր պուրակով (տարա– ծությունը՝ 6 հզ․ Лш-ից ավելի)։ Քաղաքի հատակագիծը պայմանավորվել է պալա– տից ճառագայթող երեք ճանապարհնե– Վերսալի պալատի Մարտ անկարգության դահ– լիճը րով (դեպի Փարիզ, Սեն Կլու և Սո թագա– վորական պալատները), որոնց առանցք– ների հատման կետում, պալատի հան– դիսավոր բակում հեծյալ Լյուդովիկոս XIV-ի արձանն է (XIX դ․ 2-րդ քառորդ, քանդակագործ՝ Լ․ Մ․ Լ․ Պտիտո)։ Միջին՝ փարիզյան ուղու առանցքով, դեպի պա– լատի մյուս կողմը տարածվում է գլխ․ ծառուղին՝ Լատոնայի (Լետոյի) և Ապոլ–՝ լոնի ավազաններով և Մեծ ջրանցքով (երկ․՝ 1520 մ), որը կանոնավոր զբոսայ– գու (1660-ական թթ․, ճարտ․ Ա․ Լենոտր), ծառուղիների երկրաչափորեն հստակ ցանցի սիմետրիայի առանցքն է։ Մեծ ջրանցքից հս․՝ Մեծ Տրիանոն (1687, ճարտ․ ժ․ Արդուեն Սանսար) և Փոքր Տրիանոն (1762–64, ճարտ․ ժ․ Ա․ Դաբրիել) պա– լատներն են, բնապատկերային պարտե– զը (1774, ճարտ․ Ա․ Ռիշար)։ Վ–ի անսամբ– լը, ուր զուգակցվել են բարոկկոյի տա– րածական թափն ու կլասիցիզմին հատուկ կառուցման ռացիոնալությունը, որոշա– կի ազդեցություն է ունեցել եվրոպ․ շատ երկրների քաղաքաշինության և պարտե– զապուրակային արվեստի զարգացման վրա։ 1830-ին Վ–ի անսամբլները վերած– վել են Վերսալի և Տրիանոնների ազգ․ թանգարանի։

ՎԵՐՍԱԼԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱ– ԳԻՐ 1919, պայմանագիր, որը պաշտո– նապես ավարտեց առաջին համաշխար– հային պատերազմ /9/4–/8-ը․ ստորա– գրել են հունիսի 28-ին, Վերսալում (Ֆրան– սիա), մի կողմից հաղթող պետություն– ները՝ ԱՄՆ, Բրիտանական կայսրությու– Վնրսալի թագավորա– կան պալատը և պար– տեզը (XVII – XVIII դդ․, ճարտ–ներ՝ Լ․ Լևո, Ժ․ Ա․ Մանսար, Ա․ Լենոտր) արևմուտ– քից