նը, Ֆրանսիան, Իտալիան ու ճապոնիան, ինչպես նաև Բելգիան, Բոլիվիան, Բրա– զիլիան, Կուբան, էկվադորը, Հունաստա– նը, Դվատեմալան, Հայիթին, Հիջազը, Հոնդուրասը, Լիբերիան, Նիկարագուան, Պանաման, Պերուն, Լեհաստանը, Պոր– տուգալիան, Ռումինիան, Սերբերի, Հոր– վաթների ու սլովենների պետությունը, Սիամը, Չեխոսլովակիան, Ուրուգվայը, մյուս կողմից՝ պարտված Գերմանիան։ Վ․ հ․ պ–ի պայմանները մշակվել են (եր– կարատև գաղտնի խորհրդակցություննե– րից հետո) Փարիզի հաշտության կոն– ֆերանս 1919– 20-ում։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1920-ի հունվ․ 10-ին, Գերմա– նիայի և գլխ․ չորս դաշնակից տերություն– ների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտա– լիա և ճապոնիա) կողմից վավերացվե– լուց հետո (ԱՄՆ հրաժարվել է այն վավե– րացնել՝ Ազգերի չիգային չմասնակցելու պատրվակով)։ Վ․ հ․ պ–ով Գերմանիան Ֆրանսիային էր վերադարձնում էլզասն ու Լոթարինգիան (1870-ի սահմաններում), Սաարի ածխահանքերը (իսկ մարզի տա– րածքը 15 տարով անցնում էր Ազգերի լիգայի տնօրինությանը), Բելգիային՝ Սալ– մեդիի և էյպենի օկրուգները, ինչպես նաև Մորենեի չեզոք ու պրուս, մասերը, Լե– հաստանին՝ Պոզնանը, Պոմորիեի մի մասը և Արմ․ Պրուսիայի այլ տարածքներ․ Դանցիգը (Գդանսկ) և իր օկրուգը հայտա– րարվում էր «ազատ քաղաք», Մեմելը (Կլայպեդա) անցնում էր հաղթող տերու– թյունների տնօրինությանը (1923-ին միաց– վեց Լիտվային), Շլեզվիգի, Արլ․ Պրու– սիայի հվ․ մասի և Վերին Սիլեզիայի պետ․ պատկանելության հարցը պետք է վճռվեր հանրաքվեով, որի հետևանքով Շլեզվի– գի մի մասը 1920-ին անցավ Դանիային, Վերին Սիլեզիայի մի մասը 1921-ին՝ Լե– հաստանին, Արլ․ Պրուսիայի հվ․ մասը մնաց Գերմանիային, Չեխոսլովակիային անցավ Սիլեզիայի տարածքի մի փոքրիկ մասը։ Բուն լեհ․ հողերը Օդերի արմ․ ափին, Ներքին Սիլեզիան, Վերին Սիլե– զիայի մեծ մասը (100 հզ․ կմ2) մնացին Գերմանիային։ Գերմանիան խստագույնս պարտավորվում էր հարգել Ավստրիայի անկախությունը, ինչպես նաև ճանաչել Լեհաստանի և Չեխոսլովակիայի լիակա– տար անկախությունը։ Հռենոսի ձախափ– նյա ամբողջ գերմ․ ափը և աջափնյա 50 կմ լայնությամբ շերտն ենթակա էր ապառազ– մականացման։ Գերմանիան զրկվում էր իր բոլոր գաղութներից, որոնք ավելի ուշ (Ազգերի լիգայի մանդատով) բաժանվե– ցին Սեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բել– գիայի և ճապոնիայի միջև։ Պայմանա– գրով գերմ․ զինված ուժերը սահմանա– փակվեմ էին 100 հզ–անոց ցամաքային բա– նակով, վերացվում էր պարտադիր զին– ծառայությունը, պահպանված ՌԾՈւ–ի հիմն, մասը տրվում էր հաղթողներին։ Սակայն Գերմանիայի համար Վ․ հ․ պ–ի սահմանափակումները փաստորեն ջընջ– վում էին 433-րդ հոդվածի գաղտնի հավել– վածով, որը նախատեսում էր գերմ․ զոր– քերն օգտագործել Մերձբալթիկայում հա– կասովետական ինտերվենցիայի նպատա– կով։ Վ․ հ․ պ․ Վերսաչ–Վաշինգտոնյան սիստեմի հիմքը կազմող կարևորագույն պայմանագրերից էր, որն ուղղված էր ոչ միայն պարտված պետությունների, այլև սովետական պետության, կապիտ․ եր– կըրներում հեղափոխ․ շարժման և գաղու– թային ու կախյալ երկրներում ագգ․- ազաաագր․ շարժման դեմ։ Պայմանագիրը սողանցք էր թողնում նաև գերմ․ միլի– տարիզմի վերածնման համար (տես Դաուեսի ւցչան, 1924, 6ունգի պըսն 1929)։ Սովետական կառավարությունը դեմ էր Վ․ հ․ պ–ին, հետևողականորեն մերկաց– րել է նրա թալանչիական, իմպեր․ բնույթը, բայց միաժամանակ պայքարել հիտլեր– յան Գերմանիայի կողմից այն երկրորդ համաշխարհային պատերազմի սանձա– զերծման պատրվակ դարձնելու քաղաքա– կանության դեմ։ 1935-ին Գերմանիան միա– կողմանի կերպով հրաժարվեց Վ․ հ․ պ–ի ռազմ, սահմանափակումներից (մտցվեց համընդհանուր զինծառայություն ևն), 1938–39-ին արմ․ պետությունների թող– տվությամբ զավթեց Ավստրիան և Չեխո– սլովակիան, Կլայպեդան և հարձակվեց (1939-ի սեպտ․ 1) Լեհաստանի վրա՝ փաս– տորեն վերացնելով Վ․ հ․ պ․։ Գրկ․ Версальский мирный договор, пер․ с франц․, М․, 1925; История дипломатии, 2 изд․, т․ 3, М․, 1965․ ՎԵՐՍ ԱԼ–ՎԱՇԻՆԳՏՈՆ ՅԱՆ ՍԻՍՏԵՄ, պայմանագրերի համակարգ, որ հաստա– տել էին հաղթող պետությունները (գլխա– վորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ և ճապոնիան) առաջին համաշխար– հային պատերազմ /9/4–/8-ից հետո։ Նպատակն էր ամրապնդել աշխարհի ետ– պատերազմյան վերաբաժանումը։ Օւղըղ– ված էր ոչ միայն պարտված պետություն– ների, այլև սովետական երկրի և գաղու– թային ու կախյալ երկրներում ազգ․-ազա– տագր․ շարժման դեմ։ Վ․-Վ․ ս–ի հիմքում ընկած էին Հերսաւի հաշտության պայ– մանագիր /9/9-ը և նրան առնչվող Սեն– ժերմենի հաշտության պայմանագիր 1919-ը, Նյոյի (1919), Տրիանոնի (1920) հաշտության պայմանագրերը, Սևրի հաշ– տության պայմանագիր 1920-ը, Վաշինգ– տոնի կոնֆերանս 1921–22՜ում ստորա– գրված մի շարք համաձայնագրեր ևն։ Վ․-Վ․ ս․ չկարողացավ վերացնել իմպե– րիալիստ․ տերությունների միջև հակասու– թյունները։ Բռնկված երկրորդ համաշխար– հային պատերազմը (1939–45) վերջնա– կանապես քայքայեց Վ․-Վ․ ս․։ ՎԵՐՍ ԱԼՏԻՆ ԵՐ, անվանում, որ տվել են Փարիզի կոմունայի (տես Փարիզի կոմու– նա 1871) մասնակիցները Վերսալում կենտրոնացած հակահեղափոխ․ ուժերին (Ա․ Թիերի գլխավորությամբ) և նրանց զորքերին (Մ․ Մակ–Մահոնի հրամանա– տարությամբ)։ Վ․, հենվելով պրուս, զոր– քերի վրա, դաժան հաշվեհարդար տեսան Փարիզի բանվորների հետ։ «Վ․» արտա– հայտությունը դարձել է հեղափոխության դահիճների հոմանիշ։
ՎԵՐՍԻԱ (լատ․ versio – տարատեսակու– թյուն, շրջադարձ, ձևափոխություն), տես Վարկած։
ՎԵՐՍՏՈՎՍԿԻ Ալեքսեյ Նիկոլաևիչ (1799– 1862), ռուս կոմպոզիտոր և թատեր․ գոր– ծիչ։ Պարապել է Զ․ Ֆիլդի, Դ․ Շտեյբել– տի (դաշնամուր) և Ֆ․ Բյոմի, Լ․ Մաուրե– րի (ջութակ) մոտ, Պետերբուրգում։ 1825-ից՝ Մոսկվայի կայսերական թատ– րոնների երաժշտության տեսուչ, 1830-ից՝ խաղացանկի տեսուչ։ 1848–60-ին՝ Մոսկ– վայի կայսերական թատրոնների դիրեկ– ցիայի գրասենյակի կառավարիչ։ Իր գոր– ծունեությամբ Վ․ սպաստել է ներկայա– ցումների գեղարվեստական մակարդակի բարձրացմանը, թատրոնների խաղացան– կի ընդլայնմանը։ Վ․ ռուս, վոդևիլ–օպեբա– յի ժանրի հիմնադիրներից է։ Հեղինակ է ավելի քան 30 վոդևիլ–օպերայի, 6 օպերա– յի (լավագույնը՝ «Ասկոլդի գերեզմանը», 1835), վոկալ բալլադների («Սև շալ», Պուշկինի խոսքերով են)։
ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ փաստաթղթային, որոշակի ժամանակահատվածում ձեռնար– կությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների, առանձին պաշտո– նատար անձանց ֆինանսատնտ․ գործու– նեության ստուգում։ ՍՍՀՄ–ում Վ–մաե օբ– յեկտ են պետ․ ու կոոպերատիվ ձեռնար– կությունները։ Վ․ իրականացնում են պետ․ ու ներգերատեսչական վերահսկողության մարմինները, որպես կարգ, յուրաքան– չյուր տարի, իսկ այն կազմակերպություն– ներում, որոնք անմիջական տնտ․ գործու– նեություն չեն կատարում՝ երկու կամ ավե– լի տարին մեկ։ Անհրաժեշտության դեպ– քում կարող է անցկացվել ցանկացած ժա– մանակ (հանկարծակի Վ․)։ Վ–ման հիմ– նական խնդիրներն են՝ պետ․ պլանների կատարման, տնտ․ գործառնությունների օրինականության և ֆինանս, ու նախա– հաշվային կարգապահության պահպան– ման, հաշվապահական ․ հաշվառման և հաշվապահական գրությունների փաստա– թղթային ձևակերպումների ճշտության, պահեստային տնտեսության նյութական հաշվառման կանոնավորության ստու– գումը, սոցիալիստ․ սեփականության պահպանման վերահսկումը։ Վ․ օգնում է բացահայտել չարաշահումները, չօգտա– գործված ռեզերվները, անարտադրողա– կան կորուստները, վեր հանել դրական փորձը վերստուգող կազմակերպություն– ների աշխատանքում և, այդպիսով, նպաս– տում է տնտհաշվարկի ու խնայողության ռեժիմի ամրապնդմանը։
ՎԵՐՎԵՐԻ, հայկ․ ժող․ տարածված պարա– ձև։ Կազմվում է երկուս գնալ՝ մեկ դառնալ և երկուս գնալ՝ երկուս դառնալ պարային ֆիգուրներից։ Վ․ նշանակում է դեպի վեր շարժումներ կատարել, վեր թռչել բարձր թռչկոտել։ Պարաձևը միավորում է հատուկ անուններ կրող բազմաթիվ պարեր, որոնք ունեն իրենց առանձին եղանակները՝ մեծ մասամբ 2/4 չափով, կատարվում են եր– գով կամ նվագով, հիմնականում՝ երիտա– սարդների խառը կազմով։ Պարագլուխը կրել էվերվերիչ անունը։ Բովանդա– կությամբ Վ․ կապված է նախնիների պաշ– տամունքին, կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, ․ երի– տասարդ սերնդի բազմացման ու հասա– կի բարձրացման հմայություններին։ Կո– միտասի բնութագրությամբ Վ․ «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմ– պով։ ժ․ Խաչատրյան
ՎԵՐՏՀԱՅՄԵՐ(Wertheimer) Մաքս (1880– 1943), գերմանացի հոգեբան, գեշտաչղ հոգեբանության հիմնադիրներից և գըլ– խավոր տեսաբանը։ Մայնի Ֆրանկֆուր– տի համալսարանի (1929), Նյու Ցորքի