Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/420

Այս էջը սրբագրված չէ

սոցիալ․ հետազոտությունների դպրոցի (1933-ից) պրոֆեսոր։ 1921-ին գերմ․ հո– գեբան Կ․ Կոֆկայի և Վ․ Քյոլերի հետ հիմնադրել է «Փսիխոլոգիշե Ֆորշուն– գեն» («Psychologische Forschungen») հան– դեսը, որտեղ հրապարակվել են գեշտալդ հոգեբանների աշխատությունները։ Վ․ ըմբռնման կառուցվածքում վճռականը հա– մարում էր կուռ, միասնական ամբողջը, ներքին կազմակերպվածությունը և ոչ թե նրա մասերը։ Վ․ և նրա կողմնակիցներն ըմբռնումը և նրա հատկությունները պայ– մանավորում էին ոչ թե առարկաների և երևույթների օբյեկտիվ հատկություննե– րով, այլ հենց իրեն4 ըմբռնման կազմա– կերպվածության ներքին օրենքներով։ ժխտելով մտավոր պրոցեսների միջնոր– դավորվածության սկզբունքը և ճանաչո– ղության մեջ զգայությունների դերը՝ Վ․ տուրք է տվել ագնոստիցիզմին և սուբյեկ– տիվ իդեալիզմին։ Երկ․ Experimentelle Studien liber das Sehen von Bewegung, «Zeitschrift fur Psychologies, 1910/11, Bd 61, H․ 3/4; Untersuchungen zur Lehre von der Gestalt, «Psychologische For- schung», 1921, Bd 1, 1923, Bd 4; Productive Thinking, N․ Y․, 1945․ Գրկ․ Анцыферова Л․ И․, Гештальт- психология, в кн․։ Современная психология в капиталистических странах, М․, 1963; Ярошевский М․ Г․, История психо– логии, 2 перераб․ изд․, М․, 1976․ <,․ Թութանջյան

ՎԵՐՏՈՎ Զիգա [իսկական անունը և ազ– գանունը՝ Դենիս Արկադևիչ Կ ա ու ֆ– մ Ш ն, 21․12․1895(2․1․1896), Րելոստոկ – 12․2․1954, Մոսկվա], սովետական կինո– ռեժիսոր։ Համաշխարհային և սովետա– կան վավերագրական կինոյի հիմնադիր– ներից։ Մովետական իշխանության առա– ջին տարիներին Մոսկվայի Կինոկոմի– տեում ղեկավարել է օպերատոր–փաստա– Կադր «Աշխարհի վեցերորդ մասը* կինոնկարից (1926), ռեժ․ Զ․ Վերտով գրողների աշխատանքը։ Քաղաքացիա– կան պատերազմի նյութերի հիման վրա ստեղծել է «Հեղափոխության տարեդար– ձը» (1919), «Քաղաքացիական պատերազ– մի պատմությունը» (1922) և այլ ֆիլմեր։ Հիմնադիրն է «Կինոճշմարտություն» կի– նոժուռնալի (1922–25), ուր նորարարու– թյամբ է մշակսլ փաստագրական նկարա– հանման սկզբունքները, վավերագրական կինոյում առաջին անգամ կիրառել մոն– տաժային համադրության հնարանքներ։ Վ–ի հիմնական վաստակը վավերագրա– կան կինոյի, որպես պատկերավոր կինո– հրապարակախոսության, հիմունքների նորարարական մշակումն է․ «Քայլի՝ր, Մովետ», «Աշխարհի վեցերորդ մասը» (եր– կուսն էլ՝ 1926), «էնտուզիազմ» («Դոնբա– սի սիմֆոնիան», 1930, առաջին հնչուն ֆիլմը)։ «Երեք երգ Լենինի մասին» (1934) կինոնկարը սովետական պատկերավոր հրապարակախոսության լավագույն երկն է։ Վ–ի ստեղծագործական և տեսական ժա– ռանգությունը մեծապես նպաստել է սո– վետական և արտասահմանյան վավերա– գրական կինոյի զարգացմանը։ Պարգե– վատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Երկ․ Статьи, дневники, замыслы, М․, 1966․ Գրկ․ А 6 р а м о в Н․ П․, Дзига Вертов, М․, 1962․

ՎԵՐՔԵՐ, մեխանիկական պատճառներից օրգանիզմի արտաքին ծածկույթների (մաշկ, լորձաթաղանթ) ամբողջության խախտումը, ինչպես նաև ներքին օրգան– ների արտաքին մակերևույթը ծածկող շերտի վնասումները։ Վ․ բնորոշվում են տեղային 3 հիմնական հատկանիշներով, եզրերի լայնաբաց ու մ (բացվածք), որը պայմանավորված է Վ–ի մեծությամբ, խորությամբ ու տեղադրությամբ, ցավ և ա ր յ ու ն ա հ ո ս ու թ յ ու ն՝ կախված անոթների և նյարդերի վնասումից։՝ Օր– գանների և հյուսվածքների անատոմիա– կան ու ֆունկցիոնալ խանգարումներից բացի, որոշ Վ․ պատճառ են դառնում սա– կավարյունության և շոկի (արյան առատ կորստից), ինչպես նաև վերքային, այդ թվում անաերոբ (գազային գանգրենա, փայտացում) վարակի։ Ըստ առաջացման պատճառների Վ․ լինում են վիրահատա– կան, հրազենային, ըստ հյուսվածքների վնասման բնույթի՝ սալջարդված, ծակված, պատռված, ջնջխված, կծած, թունավոր– ված, միջանցիկ ևն, ըստ վարակի առկա– յության՝ ասեպտիկ և ինֆեկցված, մարմ– նի խոռոչները (թոքամզի, որովայնի, գան– գի, հոդերի) թափանցելու՝ թափանցող և չթափանցող։ Թափանցող Վ․ վտանգավոր են մարմնի խոռոչները վարակի ներթա– փանցման և այդ խոռոչներում տեղադըր– ված օրգանների վնասման տեսակետից։ Ծակած Վ․ հաճախ խորն են լինում, որոնք և վտանգ են սպառնում Վ–ի խորքում գտնվող օրգաններին և արյան անոթնե– րին։ Մալշարդված, կարած և հաաած Վ․ բնորոշվում են մեծ քանակությամբ ջնջըխ– ված անկենսունակ հյուսվածքների և ար– յան մակարդուկների առկայությամբ, որոնք նպաստում են վարակի (հատկա– պես անաերոբ) զարգացմանը։ Կծելուց առաջացած Վ․ կարող են բարդանալ ծանր վարակի զարգացմամբ (օրինակ, կատա– ղություն)։ Վ–ի ապաքինումը պայմանա– վորված է նրանց բնույթով և վարակի առկայությամբ։ Առաջնային ձգումով լա– վանում են գծային կտրված, չվարակված վերքերը՝ լայնաբացումը վերացնելու և ծայրերը մոտեցնելու դեպքում (կարերի, կեռիկների, կպչուն սպեղանու օգնու– թյամբ)։ Վ–ի ճեղքը լցվում է արյան մա– կարդուկներով, ֆիբրինով և վնասված ու մեռուկացած հյուսվածքներով, որոնք հե– ռանում են վերքային արտադրության հետ կամ ենթարկվում են ֆագոցիտոզի և հե– տագայում լրացվում հատուկ բջիջներով՝ ֆիբրոբլաստներով։ Երկրորդ օրվա վեր– ջին սկսվում է վերքի եզրերի արյունա– տար մազանոթների ներաճումը, 5–7-րդ օրը ֆիբրոբլաստներից և նոր գոյացած անոթներից ձևավորվում է սպիական հյուսվածք, սկսվում է այն ծածկող էպի– թելի ռեգեներացում։ Երիտասարդ շա– րակցական հյուսվածքի փոխարկվելը կա– յուն սպիի տևում է ամիսներ։ Եզրերը չմոտեցրած, ինչպես նաև ինֆեկցված և թարախային պրոցեսով բարդացած Վ․ ապաքինվում են երկրորդային ձգումով և անցնում են վերքի խոռոչը լցնող հա– տիկավորման փուլով, իսկ եզրերն աս– տիճանաբար ենթարկվում են էպիթելաց– ման։ Ծանր հիվանդությունների, հյուծ– ման, ավիտամինոզների հետևանքով նույնիսկ վիրահատական Վ․ ապաքին– վում են երկրորդային ձգումով։ Առաջին օգնության (որը ձեռ– նարկում է հիվանդը կամ ցույց են տալիս շրջապատող մարդիկ) հիմնական նպա– տակը Վ–ի երկրորդային վարակման կան– խումն է, արյունահոսության դադարեցու– մը և հանգիստ վիճակ ստեղծելը։ Վերքի շրջակա մաշկը մաքրում են ջրով, եթերով կամ սպիրտով թրջած բամբակով, թանզի– ֆով, ծածկում են ստերիլ անձեռոցիկով, ամրացնում բինտով կամ կպչուն սպեղա– նիով։ Ոչ առատ արյունահոսությունը սո– վորաբար դադարեցնում են թանզիֆե ճըն– շող վիրակապով, առատ զարկերակային արյունահոսության դեպքում, բացի վիրա– կապից, վերքից բարձր դրվում է լարան (ժգուտ)։ Վ․ կոտրվածքի հետ զուգակցվե– լիս կիրառում են անշարժացում։ Որակյալ առաջին օգնությունը (առաջնային վիրա– բուժական մշակում) ցույց է տալիս վիրա– բույժը․ վերքից հեռացնում է անկենսու– նակ հյուսվածքները, արյան մակարդուկ– ները, օտար մարմինները, կապում արյու– նահոսող անոթները, կտրում սալջարդ– ված, պոկված, ճմլված Վ–ի եզրերն ու հա– տակը, կարում հանգուցակարերով։ Այս բոլորը նպաստում է Վ–ի առաջնային ձգու– մով լավացմանը։ Ինֆեկցված Վ–ի ժամա– նակ դրվում են «հետաձգված» կարեր, որոնք կապվում են 2–3 օր անց՝ թարախի բացակայության դեպքում։ Կատարվում է փայտացման առանձնահատուկ կանխար– գելում, ներարկվում հակագանգրենային շիճուկ, կանխվում վերքային հյուծումը։ Թարախային Վ–ի բուժման համար լայնո– րեն կիրառվում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներ, օգտագործվում հականեխիչ մի– ջոցներ, կալիումի պերմանգանատի լու– ծույթ, հիպերտոնիկ լուծույթ, անտիբիո– տիկներ, սուլֆանիլամիդներ ևն։ իյ․ Անափքւոսյան ՎԵՐՖ․ (< հոլանդ, werf), 1․ տես Նավաշի– նարան, 2․ դիրիժաբլների կառուցման և կայանման համար նախատեսված շինու– թյուն ։ՎԵՐՖԵԼ (Werfel) Ֆրանց [10․9․1890, Պրա– գա –26․8․1945, Բևեռլի^Հիլս (Կալիֆոռ– նիա, ԱՄՆ)], ավստրիացի գրող, հումա– նիստ։ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից։ Սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրագայում։ 1912-ին, ավստրիական բա– նակում ծառայելիս, Վ․ բանտարկվել է երկրում տիրող ռազմամոլության դեմ սուր ելույթների համար։ Մասնակցել է 1918-ի հեղափոխական իրադարձություններին։ 1938-ին, Ավստրիայի ֆաշիստական օկու– պացումից հետո, մեկնել է Ֆրանսիա, 1940-ին՝ ԱՄՆ (Կալիֆոռնիա)։ Վ․ գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ։ Անցել է ստեղծագործական բարդ ուղի՝ էքսպրեսիոնիզմից մինչև իս– կական ռեալիզմի դիրքերը։ «Աշխարհի բարեկամը» (1912), «Մենք կանք» (1913),