Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/422

Այս էջը սրբագրված չէ

մում էին կոմպոզիտորներ Լ․ Դյուրեյը, Դ․ Միյոն, Ա․ Հոնեգերը, ժ․ Օրիկը, Ֆ․ Պու– (ենկը, ժ․ Տայֆերը։ «Վ․»-ի գաղափարա– կան ոգեշնչողը բանաստեղծ և նկարիչ ժ․ Կոկտոն էր, որ 1918-ին հրատարակել է «Աքաղաղ և Առլեկին» բրոշյուր–մանի– ֆեստը։ Գեղարվեստական տարբեր ան– հատականությունների տեր «Վ․»-ի ան– դամներին միավորում էր հրաժարումը իմպրեսիոնիզմի գեղագիտությունից և ձգտումը երաժշտ․ լեզվի կոնստրուկտիվ պարզության։ 1920-ական թթ․ հետո «Վ․» կորցրել է որոշակի խմբավորման իր նշա– նակությունը։ Գրկ․ Дюмениль Р․, Современные французские композиторы группы «Шести», Л․, 1964․ ՎԵ&ԵՒԱԱ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի համանուն գա– վաոի Նարման գավառակում։ 1909-ին ուներ մոտ 350 (35 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ, մեղվաբուծությամբ, արհեստ– ներով, առետրով։ Գյուղում կար եկեղե– ցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փըրկ– վածներն ապաստանել են տարբեր եր– կըրներում։

ՎԵՔԻԼՅԱՆ (Վեքիլով) Իվան Դավթի [24․11(6․12)․ 1894, գ․ Կրասնիե Կոլողցի (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ–ում)–16․6․1953, Մոսկ– վա],՜ հրետանու գեներալ–լեյտենանտ (5․7․1943)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավար– տել է Թիֆլիսի կադետական կորպուսը (1912), Պետրոգրադի հրետանային ուսում– նարանը (1914), Մոսկվայի բարձրագույն հրետանային դպրոցը (1925), ՍՍՀՄ զին– ված ուժերի Գլխ, շտաբին կից Կ․ Ե․ Վո– րոշիլովի անվ․ ոազմ․ ակադեմիան (1952)։ Ի․ Դ․ Վեքիլյան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես հրետանային մարտ– կոցի հրամանատար, մասնակցել է 1914– 1915-ի Սարիղամիշի օպերացիային։ 1925–30-ին եղել է Հայկ․ լեռնահրաձգա– յին դիվիզիայի գնդի հրամանատար, այ– նուհետև՝ Հս․ Կովկասի զինվ․ օկրուգի շտաբի հրետանային ծառայության պետի տեղակալ։ 1939–40-ին մասնակցել է սռ– վետա–ֆինն․ պատերազմին, եղել Ման– ներհայմի գիծը ճեղքողների շարքում։ Հայրենական պատերազմի սկզբին մեկ– նել է ռազմաճակատ, 1942-ի հունվ․ 10-ին ստացել գեն․-մայորի կոչում, նշանակվել հվ–արմ․ ուղղության հրետանու պետի, այնուհետև՝ Կարմիր բանակի հրետանու շտաբի պետի տեղակալ, մասնակցել Օդե– սայի պաշտպանությանը և Ստալինգրա– դի ճակատամարտին։ 1943-ի հունիսին նշանակվել է Կարմիր բանակի հրետանու մարտական պատրաստության վարչու– թյան պետ, մասնակցել Սևաստոպոլի, Բոբրույսկի, Լյուբլինի, հունգար, մի շարք քաղաքների ազատագրմանը, Ցասսի–Քիշ– նեի օպերացիային, Վերին Սիլեզիայի և Բեռլինի գրավմանը։ Կյանքի վերջին տա– րիներին դասավանդել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ բարձրագույն ռազմ, ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Սուվո– րովի II աստիճանի, Կուտուզովի II աս– տիճանի, Բոգդան իյմելնիցկու I աստիճա– նի, Հայրենական պատերազմի I աստի– ճանի, Կարմիր աստղի շքանշաններով։

ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ, ազդանշա– նային հարմարանք, որը ծառայում է տեխ– նոլոգիական պրոցեսի ընթացքի խախտ– ման կամ սարքավորման աշխատանքի վտանգավոր ռեժիմի առաջացման մասին տեղեկացնելու համար։ Եթե ազդանշանը սաանալուց հետո վթարի պատճառը չի վերացվում, Վ․ ա․ ուղեկցվում է սարքա– վորման անջատմամբ՝ պաշտպանական հարմարանքի միջոցով։ Վ․ ա․ իրականաց– վում է զանգով, շչակով, լամպով, բլեն– կերով ևն։ Տես նաև Ռեչեային պաշտպա– նություն։ ՎԺԱՆ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նա– հանգի Արագածոտն գավառում, Արագած լեռան հվ․ ստորոտին, Արարատյան դաշ– տի հս․ սահմանագլխին։՝ Հիշատակում է պատմիչ Հովհաննես Դրասխանակերտ– ցին(ճ դ․)՝ Ատրպատականի արաբ, ամիրա Ափշինի 894–895-ին Հայաստան կատա– րած արշավանքի կապակցությամբ։ Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, հայկ․ զորքերը կենտրոնացնելով Վ–ում, Դողս գյուղի մոտ պարտության է մատնել Ավւ– շինին։ Վ–ում է ծնվել XVII դ․ հայտնի մշա– կութային գործիչ Մելքիսեդեկ Վժանցին։ Հետագայում Վ․ անվանումը օտար աղա– վաղությամբ դարձել է Ու շան։ Թ․ Հակոբյան «ՎԻ ՈՒՎՐԻԵՐ» («La Vie Оиупёге», «Բան– վորական կյանք»), ֆրանս․ շաբաթաթերթ։ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդե– րացիայի (ԱՀԿ) օրգան։ Հրատարակվում է 1909-ից, Փարիզում։ Պայքարում է աշ– խատավորության կյանքի բարելավման, նրանց իրավունքների պաշտպանության,՞ խաղաղության և Եվրոպայի անվտանգու– թյան համար։

ՎԻԱԴՈՒԿ (ֆրանս․ viaduc, < լատ․ via – ճանապարհ, ուղի և ducere – տանել), տես Ուղանցույց։

ՎԻԱՐԴՈ–ԳԱՐՍԻԱ (Viardot-Garcia) Մի– շելՊ n լ ի ն (1821–1910), երգչուհի (մեց– ցո–սոպրանո), մանկավարժ և կոմպոզի– տոր։ Իսպ․ երգիչ և մանկավարժ Մ․ Գար– սիա–ավագի դուստրը և Մ․ Մաչիբրանի քույրը։ Դաշնամուրի դասեր է առել Ֆ․ նիս– տից, կոմպոզիցիայի տեսության՝ Ա․ Ռեյ– խայից։ 1839-ից՝ Փարիզի Իտալ․ օպերայի մեներգչուհի։ Հանդես է եկել Եվրոպայի տարբեր թատրոններում, այդ թվում»՝ Պե– տերբուրգում։ Վ․-Գ–ի արվեստն աչքի է ընկել երաժշտ․ բարձր կուլտուրայով։ Ունեցել է լայն ձայնածավալի ձայն։ Լա– վագույն դերերգերից են՝ Ֆիդես (Մեյեր– բերի «Մարգարե»), Սաֆո (Գունոյի «Մա– ֆո»), Օրփեոս (Գլյուկի «Օրփեոս և Եվրի– դիկե»), Ռոզինա, Դեզդեմոնա (Ռոսսինիի «Աեիլյան սափրիչ», «Օթելլո), Նորմա (Բելլինիի «Նորմա»), Լյուչիա (Դոնիցետ– տիի «Լյուչիա դի Լամերմյսր>), Դոննա Աննա (Մոցարտի «Դոն ժուան») են։ Հեղի– նակ է բազմաթիվ ռոմանսների, մի քանի կոմիկական օպերաների («Չափազանց շատ կանայք», 1867 ևն)։ 1863-ին թողել է բեմը, զբաղվել մանկավարժությամբ։ 1871–75-ին երգեցողություն է դասավան– դել Փարիզի կոնսերվատորիայում։ Աշա– կերտներից են՝ Դ․ Արտոն, Մ․ Բրանդը, Ա․ Ստեռլինգը, Հ․ Ղորղանյանը (Տերյան– Կորգանովա), Մ․ Բաբայանը։

ՎԻԲՈՐԳ, քաղաք Լենինգրադի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնը, նավահանգիստ Ֆիննական ծոցի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 79 հզ․ բն․ (1983)։ Զարգացած են մեքենաշինությու– նը, մետաղամշակումը, շինանյութերի ար– տադրությունը, սննդի և թեթև արդյունա– բերությունը։ Կան ավիատեխ․ և բժշկ․ ուսումնարաններ, հայրենագիտական և Վ․ Ի․ Լենինի տուն–թանգարաններ։ Հիմ– նադրել են նովգորոդցիները, XII դ․։ XIII դ․ վերջին գրավել են շվեդները, 1293-ին հիմնել ամրոց, որի շուրջն ստեղծ– վել է քաղաքը։ 1710-ից եղել է Ռուսաստա– նի, 1918–40-ը՝ Ֆինլանդիայի կազմում։ 1917-ի սեպտ․ 17-ից մինչե հոկտեմբերի սկիզբը Վ–ում ընդհատակում է եղել Վ․ Ի․ Լենինը։ Կա միջնադարյան դղյակ (XIII դ․)։

ՎԻԲՐԱՏՈՐ (<լատ․ vibrare–տատանել, ճոճել, տատանվել), 1․ մեխանիկա– կան Վ․, տես Թրթռիչ։ 2․ էլեկտրա– կան (տատանակ), էլեկտրամագնիսա– կան տատանումների գրգռիչ (աղբյուր) հանդիսացող մետաղալարի կտոր, հո– սանքահաղորդիչ նյութից կամ դիէլեկտրի– կից պատրաստված ձող։ Կիրառում են որպես պարզագույն անտենա կամ բարդ անաենաների աարր։

ՎԻԲՐԻՈՆՆԵՐ (ֆրանս․ vibrion, < լատ․ vibrare – տատանվել, ճոճվել), կարճ(1- 5 մկմ երկարությամբ), 0,3–0,6 մկմ հաս– տությամբ, ոլորված, ստորակետանման, մտրակավոր բակտերիաներ։ Ընդգրկվում են vibrio ցեղում։ Սպորներ չեն առաջաց– նում։ Արագ, տատանողական շարժում– ներ են կատարում (այստեղից՝ անվանու– մը)։ Ապրում են հողում, ջրում, մարդու և կենդանիների աղիքներում։ Հայտնի է Վ–ի ավելի քան 100 տեսակ, որոնց մեջ կան մարդու և կենդանիների բազմաթիվ հիվանդությունների (օրինակ, խոլերա) հարուցիչներ։

ՎԻԴԵԼԱՆ (Vigeland) Ադոլֆ Գ ու ս տ ա վ (1869–1943), նորվեգացի քանդակագործ։ Սովորել է Օսլոյում և Կոպենհագենում։ Վաղ շրջանում կրել է Օ․ Ռոդենի ազդե– ցությունը(«Դժոխք» ռելիեֆը, բրոնզ, 1893, Ազգ․ պատկերասրահ, Օսլո)։ Հեղինակ է սուր բնութագրումներով դիմաքանդակ– ների («Հ․ Իբսեն», մարմար, 1903, Ազգ․ պատկերասրահ, Օսլո), հուշարձանների [մաթեմատիկոս Ն․ Աբելի (բրոնզ, 1908), կին գրող Կ․ Կոլետտի (բրոնզ, 1911), կոմպոզիտոր Ռ․Նուրդրոկի (բրոնզ, 1911), բոլորը՝ Օսլոյում]։ Ստեղծել է Օսլոյի Ֆրոգներ–զբոսայգու վիթխարի անսամբլը