Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/426

Այս էջը սրբագրված չէ

Վ ի և ն ն ա․ Երրորդության սյունը (ժան– տախտի հիշատակին, 1682–86, ճարտ–ներ՝ Ցո․ P․ Ֆիշեր ֆոն էռլախ, Լ․ Բուոնաչինի) արմ․ ծայրամասերում և հատկապես Դա– նուբի ձախ ափին (Ֆլորիդսդորֆ, Լեոպոլ– դաու)՝ գործարաններն ու բանվ․ թաղա– մասերը։ Պրաւոեր կղզում Պրատեր, Աու– գարաեն զբոսայգիներն են։ Ռինգի 1ւան– դիսավոր էկլեկտիկ կառույցներից են՝ Օպերան (1861–69, ճարտ–ներ՝ Ա․ Զիկ– կարդ ֆոն Զիկկարդսբուրգ, է․ վան դեր Նյուլլ), Պառլամենտը (1873–83, ճարտ․ Թ․ է․ Հանսեն), Ռատուշան (1872–83, ճարտ․ Ֆ․ Շմիդտ), Գ․ Զամպերի և Կ․ Հա– զենաուերի կառույցները՝ Գեղարվես– տապատմ․ ու Բնապատմ․ թանգարանները (1872–81) U «Բուրգթիատրը» (1874–88), խանութներ, հյուրանոցներ, ռեստորան– ներ։ «Ցուգենդստիլ»-ի ոգով կառուցված շենքերից են՝ «Վիեննական Սեցեսիոն»-ը (1897–98, ճարտ․ Յո․ Օլբրիխ), Շտեյնհոֆ հիվանդանոցը (1904–07, ճարտ․ Օ․ Վագ– ներ), Ավստր․ թանգարանը (1913, ճարտ․ Ցո․ Հոֆման)։ Արդի ոճով են կառուցված Միխաելերպլաց հրապարակի տունը (1910, ճարտ․ Ա․ Լոզ), բանվորների հա– մար տունը, Կարլ–Մարքսհոֆ (այժմ՝ Հայ– լիգենշտեդտերհոֆ, 1927–29, ճարտ․ Կ․ էն), արմ․ կայարանը (1950–54, ճարտ․ Ռ․ Հարտինգեր), Ռինգտուրմ բարձրա– բերձ շենքը (1953–55), ճարտ․ է․ Բոլ– տենշտեռն), Շտադհալլե ունիվերսալ դահ– լիճը (1955–58, ճարտ․ Ռ․ Ռայներ), 1964-ի Պարտեզային ցուցահանդեսի կա– ռույցները ևն։ Կառուցվել են ռացիոնալ հատակագծված մի շարք ավաններ (Պեր Ալբին Հանսոն, 1949–53, ճարտ–ներ՝ Ֆ․ Շուստեր, Մաուրերբերգ, 1963, ճարտ․ Ռայներ)։ Վ–ում են գտնվում Վիեննայի համաւ– սարանը, Բարձրագույն տեխ․ դպրոցը, Համաշխարհային առևտրի ինստ–ը, Գե– ղարվեստի ակադեմիան, Ավստրիայի ԳԱ (հիմն, է 1847-ին, որպես Կայսերական գիտությունների ակադեմիա, 1947-ից՝ Ավստրիայի ԳԱ, մաթեմատիկական ու բնական գիտությունների և փիլ–յան ու պատմ․ գիտությունների բաժանմունքնե– րով), մի շարք բուհեր, գիտ․ ինստ–ներ և ընկերություններ, Ազգ․ գրադարանը (ավելի քան 1,9 մլն գիրք)։ Թանգարաննե– րից են․ Բնապատմ–ը, Գեղարվեստի պատմ–ը, Վիեննա քաղաքի պատմությա– նը, Ավստրիայի պատկերասրահը, Կեր– պարվեստի ակադեմիայի հավաքածուն, Լ․ Բեթհովենի, Ի․ Հայդնի, Վ․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի և այլոց տուն–թանգարաննե– րը, պետ․ օպերան, թատրոններ։ Այստեղ է գտնվում ատոմային էներգիայի միջազ– գային հանձնաժողովը։ Վ–ում կա հայ համայնք, որը կազմավոր– վել է XIX դ․ Սկզբին, երբ 1811-ին Տրիես– տից Վ․ տեղափոխվեցին Մխիթարյան միաբանության անդամները։ Սակայն, ինչպես նշում են պատմ․ աղբյուրները, Վ–ում հայեր հիշվում են դեռևս XVII դ․, դրանք առևտրականներ էին, որոնք Ավստ– րիա էին բերումՊարսկաստանի մետաքսը, Հնդկաստանի թանկարժեք քարերը, հա– մեմունքներ և այլ ապրանքներ։ Հիշվում են նաև հայ պաշտոնյաներ, հայտնի է (1804-ին) Օգոստինոս Ադամալյանը, որն ավստր․ արքունիքի թարգմանն էր։ 1771-ին ավստր․ արքունիքն արտոնել է Վ–ի հայ վաճառականներին զբաղվելու ոսկերչու– թյամբ, ակնավաճառությամբ ևն։ Վ–ի հայ գաղութը Մխիթարյանների շնորհիվ դար– ձել է հայ մշակույթի կենտրոններից։ Նը– րանք խոշոր դեր են կատարել (և կատա– րում են) հայ մատենագրության հավաք– ման, պահպանման, ուսումնասիրման և հրատարակության, ինչպես նաև հայ մշա– կույթը եվրոպ․ ժողովուրդներին ներկա– յացնելու գործում։ XIX դ․ սկզբին Մխի– թարյանները Վ–ում բացել են գիշերօթիկ դպրոց հայ երեխաների համար, հիմնել տպարան, հրատարակել մամուլ [«Ծանո– թությունք վաճառականության» (1819), «Եվրոպա*, «Հանդես ամսօրյա», «Տոմար Վիեննա ընտանեկան»՝ (1858–62), «Արեգ* ևն]։ XIX դ․ վերջին և 1915-ի եղեռնից հետո Վ–ում հայերի թիվն աճել է։ Այժմ (1985) Վ–ում բնակվում է շուրջ 1300 հայ։ Գոր– ծում են ՀԲԸՄ Վ–ի մասնաճյուղը( 1910-ից), Ս․ Փրկիչ եկեղեցին (1՜918-ից), Ավստրո– հայկ․ մշակութային միությունը (1976-ից), Ավստրիահայ ուսանողական միությունը։

ՎԻԵՆՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԴՊՐՈՑ, XVIII դ․ 2-րդ կեսի և XIX դ․ սկզբի արևմտաեվրոպ․ երաժշտության առաջատար ստեղծագոր– ծական ուղղություն, որի ներկայացուցիչ– ներն են Ցո․ Հայդնը, Վ․ Ա․ Մոցարտը, Լ․ Բեթհովենը։ Ձևավորվել և հասունացեք է Ավստրիայի և Գերմանիայի լուսավորիչ– ների, գերմ․ փիլիսոփաների և գրողների գաղափարա–գեղարվեստական սկզբունք– ների, ֆրանս․ լուսավորիչների հայացք– ների ազդեցությամբ՝ արտահայտելով լուսավորության դարարշրջանի գեղար– վեստական մղումները։ Ի մի բերելով նա– խորդ և ժամանակակից եվրոպ․ երաժշտու– թյան, մասնավորապես Վաղ վիեննական դպրոցի (Գ․ Վագենզայլ, Գ․ Մոնն, Գ․ Մուֆֆատ), Մանհայմի դպրոցի (Ցա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Ցո․ Ք․ Կան– նաբիխ), Ցո․ Մ․ Բախի և նրա որդիների, Գ․ Ֆ․ Հենդելի, Ք․ Վ․ Գլյուկի նվաճումնե– րը՝ Վ․ դ․ դ․ ստեղծել է իր ուրույն գեղար– վեստական սկզբունքները։ Վ․ դ․ դ․ սնող կարևոր ակունքներից էին ավստր․ ժող․ և Վիեննայի կենցաղային երաժշտությունը։ Վ․ դ․ դ․ ներկայացնող խոշորագույն գե– ղարվեստական անհատականություննե– րի՝ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի գոր– ծունեության շնորհիվ մեծ առաջխաղացում են ապրել երաժշտ․ բոլոր ժանրերը։ Առաջ– նային նշանակություն է ստացել սոնատա– սիմֆոնիկ ցիկլը, որը գաղափարական– կենսական մեծ ընդգրկումների և ընդհան– րացումների հնարավորություն է ստեղծել։ Գործիքային սոնատը, տրիոն, կվարտե– տը, սիմֆոնիան Վ․ դ․ դ–ի ներկայացուցիչ– ների ստեղծագործության մեջ ընդունել են իրենց կատարյալ ձևը։ Բացառիկ մեծ էր հատկապես Մոցարտի և Բեթհովենի դերն օպերային ժանրի հարստացման և զար– գացման գործում։ Վ․ դ․ դ–ի ներկայացու– ցիչների ստեղծագործությունն աչքի է ընկնում ռացիոնալի և հուզականի, մտա– հղացման և ձևի ներդաշնակությամբ, կոմ– պոզիցիոն հստակությամբ և ավարտու– նությամբ։ Վ․ դ․ դ․ խոշոր ներգործություն է ունեցել համաշխարհային երաժշտ․ մշա– կույթի հետագա ողջ ընթացքի վրա։ Գրկ․ Ливанова Т․, Музыкальная классика XVIII века, М․–Д․, 1939; Ն ու յ– ն ի, История западноевропейской музыки до 1789 года, 2 изд․, перераб․ и доп․, т․ 1–2, М․, 1982; Л е в и к Б․ С․, История зарубеж– ной музыки, в․ 2, 4 изд․, М․, 1980․ Մ․ Հարությունյան

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՒՄՐԱԿ, Վիեննայի համալ– սարանում է․ Մախի հիմնադրած՝ ինդուկ– տիվ գիտությունների փիլ–յան (պատմու– թյան և տեսության) ամբիոնի շուրջը համախմբված փիլիսոփաների, մաթեմա– տիկոսների և տրամաբանների (Մ․ Շլիկ, Ռ․ Կառնապ, Ֆ․ Վայսման, Օ․ Նոյրաթ, Հ․ Ֆայգլ, Կ․ Գյոդեչ ևն) միավորումը, որը դարձավ տրամաբանական պոզիտի– վիզմի գաղափարական և կազմակերպա– կան կորիզը։ Տես նաև Նե ոպոզիտիվիզմ։