Վիենւոյանի Ֆրա–Կեո վանական համալիրը ղարվեաոական արհեաոագործությունը և տնայնագործական արտադրությունը (բրնձամաքրման, մետաքսագործական, բամբակեղենի, կաշվի, կահույքի են)։ Ունի համալսարան, ազգային գրադա– րան, հնագիտական թանգարան։ XVI դ․ մինչե XVIII դ․ սկիզբը (ընդհատումնե– րով) եղել է լաոսական Լանսանգ պետու– թյան մայրաքաղաքը։ Հիմնադրվել է XIII դ․։ ճարտ․ հուշարձաններից են Ֆրա–Կեո (1565) և Սիսակետ (1820) տա– ճարները, Թհատ Լուանգ (1586) սրբա– վայրի համալիրը, թագավորական պա– լատը։ ՎԻԵՏ (Viete) Ֆրանսուա (1540–1603), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Կրթությամբ՝ իրավաբան։ 1591-ին մուծել է տառային նշանակումներ ոչ միայն անհայտ մեծու– թյունների, այլն հավասարումների գոր– ծակիցների համար, որի շնորհիվ առաջին անգամ հնարավոր է դարձել հավասարում– ների ու նրանց արմատների հատկություն– ների արտահայտումն ընդհանուր բանա– ձևերով։ Հայտնագործել է 2,3 և 4-րդ աս– տիճանի հավասարումների լուծման ընդ– հանուր եղանակ, ստացել է կախումը հավասարման արմատների և գործակից– ների միջև։ Վ․ տվել է հարթ ն գնդային եռանկյունների բոլոր տարրերը տրված երեք տարրերով որոշելու խնդրի լրիվ լուծումը, գտել է cosn^-ի և sinn^-ի վեր– լուծումները շօտ^-ի և sin^-ի աստիճան– ներով։ Առաջինը Վ․ է դիտարկել անվերջ արտադրյալներ։
ՎԻԷՏԻ ԲԱՆԱՁԵՎԵՐ, տես Քառակուսի հավասարում։
ՎԻԵՏՆԱՍ’ (Viet-Nam), Վ ի և in ն ա մ ի Սոցիալիստական Հ ui ն ր ա– պ և ա ու թ յ ու ն, ՎՍՀ Բովանդակություն I․ Ընդհանուր տեղեկություններ ․ ․ 429 II, Պետական կարգը t429 III․ Րնությունը t 429 IV․ Բնակչությունը t 430 V․ Պատմական ակնարկ ․ ․․․․․․ 430 VI․ Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հա– սարակական այլ կազմակերպու– թյունները t 431 VII․ Տն տես աաշխարհագր ական ակ– նարկ t 431 VIII․ Րժշկաաշխարհագրական բնութա– գիրը t 433 IX․ Լուսավորությունըt 433 X․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 434 XI․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը ․․․․ 434 XII․ Գրականությունըt 434 XIII․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը t 436 XIV․ Երաժշտությունըt 436 XV․ Թատրոնըt 437 XVI․ Կինոնt 437 I․ Ընդհանուր տեղեկություններ Վ․ սոցիալիստական պետություն է Հվ–Արլ․ Ասիայում, Հնդկաչին թերակըղ– զում։ Հս–ից հվ․ ձգվում է 1750 կմ։ Սահ– մանակից է Չինաստանին, Լաոսին և Կամ– պուչիային, արլ–ում ողողվում է Հարավ– Չինական ծովով։ Բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից։ Վ–ի տարածքի մեջ են մտնում նան մի շարք կղզիներ (Կոնդաո, Ֆուկուոկ են)։ Տարածությունը՝ 332,8 հզ․ կմ2, բնակչությունը՝ 57,4 մչն (1983)։ Մայրաքաղաքը՝ Հանոյ (2,6 մլն բն․,1979)։ Վարչականորեն բաժանվում է 35 նահան– գի և կենտր․ ենթակայության 3 քաղաքի (Հանոյ, Հոշիմին, Հայֆոն)։ Քարտեզները տես 12-րդ հատորում։ II- Պետական կարգը Վ․ սոցիալիստական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդուն– վել է 1980-ին։ Պետ․ իշխանության բարձ– րագույն և օրենսդիր մարմինը միապա– լատ Ազգ․ ժողովն է, որի մշտական գոր– ծող բարձրագույն մարմինը ՎՍՀ–ի կո– լեկտիվ պրեզիդենտն է՝ Պետ․ խորհուր– դը։ Ազգ․ ժողովը հսկողություն է իրակա– նացնում պետ․ ողջ գործունեության նը– կատմամբ։ Ընտրություններին մասնակ– ցում են 18 տարին լրացրած բոլոր քաղա– քացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Սինիստրների խորհուրդն է, որը հաշվետու է Ազգ․ ժո– ղովին, նստաշրջանների միջև ընկած ժա– մանակահատվածում՝ Պետ․ խորհրդին։ III․ Բնությունը Վ–ի ափերը (ավելի քան 2500 կմ) գե– րազանցապես ցածր են, ավազոտ, թույլ կտրտված։ Մակերեույթի շուրջ 3/4-ը ըզ– բաղեցնում են լեոները։ Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիենշոնն է՝ Ֆանշի– պան գագաթով (3143 մ՝ Վ–ի ամենաբարձր կետը), ամենաերկար լեռնաշղթան՝ ՉիոնգշՈնը (մոտ 300 կմ)։ Լեռնաշղթաների մեծ մասը ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․ ուղղությամբ։ Գերակշռում են 500–1500 մ բարձրությունները։ Կան ընդարձակ սա– րահարթեր ու սարավանդներ (Կոնտում, Դառլակ, Դալատ, Մնոնգ), ծովեզերքին՝ դաշտավայրեր։ Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները։ Վ–ի տարածքի հս–արմ․ մասը պատկանում է Հարավ– Չինական պլատֆորմին, միջին մասը՝ մեզոզոյան ծալքավորությանը, Կոնտում սարավանդը՝ Հնդկաչինի միջադիր զանգ– վածին, որի կայունացումն ընդունվում է Հալոնգ ծոցի ավւը մինչքեմբրիի կամ հերցինյան ժամանա– կաշրջանը, իսկ ավելի հվ․ գտնվող կա– ռուցվածքներն առանձնացվում են որպես հերցինյան ծալքավոր սիստեմ։ Օգտա– կար հանածոներից կան քարածուխ, եր– կաթի հանքանյութեր, բոքսիտներ, կա– պար, ցինկ, վոլֆրամ, անագ, մոլիբդեն, ոսկի։ Կլիման մերձհասարակածային մուսսոնային է։ Սիջին ջերմաստիճանը հվ–ում 26°Շ–ից (դեկտեմբերին) մինչև 28°Cէ (ապրիլին), հս–ում՝ 15°6-ից (հուն– վարին) 28°C (հուլիսին)։ Հս–ում ձմռանը 1500 г/–ից բարձր վայրերում լինում են ցրտահարություններ։ Տարեկան տեղում– ները 1500–2500 մմ են, լեռներում՝ ավե– լի քան 3000 մմ։ Աշնանը հս–ում հաճախա– կի են թայֆուններն ու ջրհեղեղները։ Գետային ցանցը խիտ է։ Բո– լոր գետերը պատկանում են Հարավ– Չինական ծովի ավազանին, սահանքա– վոր են։ Օգտագործվում են ոռոգման և բեռների փոխադրումների համար։ Գըլ– խավոր գետերն են իյոնգխան (Կարմիր)՝ Դա (Սև) վտակով, և Սեկոնգը (Վ–ին է պատկանում միայն ստորին հոսանքը, մոտ 220 կմ)։ Հոդերը, բուսականությունը և կենդա– նական աշխարհը։ Գերակշռում են լեռ– նային լատերիտային հողերը, ծովամերձ գոտում և բարձրլեռնային շրջաններում՝ կարմրադեղին լատերիտային, գետերի դելտաներում՝ ալյուվիալ հողերը։ Տա– րածքի մոտ 1/3-ը ծածկված է արևադար– ձային և մերձարևադարձային անտառնե– րով, հվ–արմ․ սարահարթերն ու սարա– վանդները՝ սավաննային անտառներով ու սավաննաներով։ Ինչպես խոնավ ան– տառների ենթանտառում, այնպես էւ մա– քուր տնկարկներով (գլխավորապես գե– տերի երկայնքով) լայնորեն տարածված է հնդկեղեգը։ Հարթավայրերի զգալի հատվածներ, հատկապես հվ–ում, ծածկ– ված են ճահճային բուսականությամբ։ Կենդանիներից խոնավ անտառներին բնորոշ են՝ գիբոնը, մակակը, վագրը, տիբեթական և մալայական արջերը, ծա– ռային մշկակատուն, սկյուռը, թռչող սկյու– ռը, վիշապօձը, խոշոր վարանը, սպիտակ և կանաչ թութակները, սավաննային ան– տառներում և սավաննաներում՝ հնդկա– կան փիղը, ռնգեղջյուրը, այծքաղը, եղ– ջերուն, վայրի ցուլը, կինճը, խոզուկը, սիրամարգը, արծիվը, սալամ–կաքավը, վայրի հավը, գետերի դելտաներում և ճահիճներում՝ վարդագույն կարմրաթևի– կը, արագիլը, հավալուսնը, ձկնկուլը, վայրի բադը, սագը։