Արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունը արտացոլում է սոցիալիստ, հասարակության երկու դասակարգերի տարբերությունը։ Հասարակական աշխատանքի պրոցեսում բանվորներն անմիջաբար կապված են համաժողովրդական սեփականություն հանդիսացող, իսկ կոլտնտեսականները՝ կոոպերատիվներին պատկանող արտադրության միջոցների հետ։ Դա պայմանավորում է նրանց տարբերությունը նաև հասարակական արտադրության սիստեմում ունեցած դերի, անձնական եկամուտների չափերի և ձեերի մեջ։ Սոցիալիզմի պայմաններում սպառման առարկաների մի մասը դաոնում է անձնական սեփականություն և ենթարկվում անհատական սպառման։ Անձնական սեփականությունն արտահայտում է անհատական սպառման առարկաների յուրացման սոցիալիստական բաշխման սոցիալիզմին հատուկ հարաբերությունները հասարակության կամ արտադրական կոոպերատիվի (կոլտնտեսության) սոցիալիստական առանձին աշխատողի միջև։ Նրա աղբյուրը հասարակական տնտեսության մեջ կատարվող աշխատանքն է։ Սոցիալիզմի ժամանակ անձնական սեփականության տարատեսակ է կոլտնտեսականի անձնական օժանդակ տնտեսությունը, որը հասարակական արտադրության մեջ կատարվող աշխատանքից դուրս ազատ ժամանակում վարում են կոլտնտեսականը և նրա ընտանիքի անդամները՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար։ Ըստ աշխատանքի բաշխումը որոշ անհավասարություն է առաջացնում մարդկանց միջև անձնական սեփականության օբյեկտների ծավալի և կառուցվածքի տեսակետից։ Դա սոցիալիզմին ներհատուկ գույքային հարաբերությունների մի առանձնահատկությունն է։ Սոցիալիստ, հասարակարգում գոյություն ունի նաև հասարակական՝ կուսակցական, արհմիութենական, երիտասարդական կազմակերպությունների, սպորտային և այլ ընկերությունների սոցիալիստական սեփականությունը, որը գլխավորապես օգտագործվում է նյութական բարիքների և ծառայությունների բաշխման և սպառման ոլորտներում։ Զարգացած սոցիալիզմի փուլում ուժեղանում է համաժողովրդական սեփականության հետ կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականության մերձեցման պրոցեսը։ Աճում է սոցիալիստ, արտադրության հասարակական բնույթը, արտադրության միջոցների և աշխատանքի հանրայնացման աստիճանը։ Պետության սեփականությունը զարգանում է խոշոր մեքենայական ինդուստրիայի աճի, արտադրության համակենտրոնացման բարձրացման, նրա մասնագիտացման և կոոպերացման խորացման, արտադրական օղակների փոխադարձ կապի ուժեղացման ուղղությամբ։ Սեփականության կոլտնտեսային–կոոպերատիվ ձևի զարգացումը կապված է կոլտնտեսային արտադրության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, մասնագիտացման, համակենտրոնացման և կոոպերացման հետ։ Արտադրության պայմաններով կոլտընտեսություններն ավելի ու ավելի են մոտենում գյուղատնտեսության պետական ձեռնարկությունների մակարդակին, կոլտնտեսային գյուղացիության և բանվոր դասակարգի սոցիալիստական տարբերությունները, քաղաքի և գյուղի էական տարբերություններն աստիճանաբար վերանում են։ Սեփականության երկու ձեերի մերձեցման ընթացքում էական դեր են խաղում նաև միջտնտեսային, ագրոարդյունավերական միավորումները։ Ընդլայնված սոցիալիստ, վերարտադրության պրոցեսում կատարելագործվում են համաժողովրդական և կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականության հարաբերությունները։ Դրանք ավելի ու ավելի հասուն աստիճանի են բարձրանում և, աստիճանաբար, պայմաններ են ստեղծվում միասնական կոմունիստական սեփականության ձևավորման համար։ Գրկ․ Մարքս Կ․, Գոթայի ծրագրի քննադատությունը, ե․, 1955։ Լենին Վ․ Ի․, Պետություն և հեղափոխություն․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, Կոոպերացիայի մասին, նույն տեղում, հ․ 45։ ՍՍՀՄ սահմանադրություն (հիմնական օրենք), Ե․, 1979; Колесов H․, Общественная собственность на средства производства–основное производственное отношение социализма, Л․, 1967; Сдобнов С․, Собственность и коммунизм, М․, 1968; Шкредов В․, Социалистическая земельная собственность, М․, 1967; Скипетров П․, Обобществление труда и социалистическая собственность, М․, 1968․
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ղեկավար սկզբունքներ կամ կանոններ, որոնց հիման վրա սոցիալիստական հասարակությունն իրականացնում է ընդլայնված վերարտադրության, տնտեսական գործունեության պլանաչափ կազմակերպումն ու կառավարումը։ Որոշում են ժողտնտեսության կառավարման հիմնական ուղղությունները, տնտեսավարման մարմինների կազմակերպական կառուցվածքի և նրանց աշխատանքի մեթոդների նկատմամբ պահանջները, այդ մարմինների փոխհարաբերությունները հասարակական կազմակերպությունների և աշխատավորների հետ։ Սոցիալիստական տնտնեսավարման սկզբունքները մշակել է Վ․ Ի․ Լենինը, սոցիալիզմի տնտեսավարման համակարգի կատարելագործման հետ դրանք զարգացվել և հարստացվել են։ Առանձնացվում են հետևյալ հիմնական սոցիալիստական տնտնեսավարման սկզբունքներ՝ «ամեն ինչ հանուն մարդու, նրա բարօրության համար», որը ծառայում է սոցիալիստ, և կոմունիստական արտադրության բարձրագույն նպատակին՝ հասարակության բոլոր անդամների լրիվ բարեկեցության ապահովմանն ու ազատ համակողմանի զարգացմանը։ Քաղաքական մոտեցում տնտեսավարման հարցերին, որը ելնում է սոցիալիստ, կարգի ամրապնդման և այն կոմունիզմի վերաճելու արմատական համաժողովրդական շահերից։ Դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքի կիրառմամբ սոցիալիստական պետությունն ապահովում է ժողովրդին լայն զանգվածների մասնակցությունը կառավարմանը, բացահայտում էկոնոմիկայի զարգացման ռեզերվները, դրանց առավել լրիվ օգտագործման հնարավորությունները, որոշում հասարակական շահերի հետ անձնական և կոլեկտիվ շահերի ճիշտ հարաբերակցությունը։ Խնայողության սկզբունքն արտահայտում է արտադրության պրոցեսում նյութական, ֆինանս, և աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ենթադրում կազմակերպական և տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ կրճատվում են ապրանքների արտադրության ու շրջանառության, կառավարման ծախսերը ևն։ Արդյունավետության սկըզբունքում մարմնավորվում է տվյալ ռեսուրսների պայմաններում, ամենից առաջ արտադրության ինտենսիվացման հաշվին, առավելագույն արդյունքների ձեռքբերման անհրաժեշտությունը։ Տնտեսության պլանային վարման սկզբունքում ամփոփվում է հասարակական արտադրության պրոցեսի և նյութական բարիքների ու ծառայությունների բաշխման պլանաչափ կազմակերպման, արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների զարգացման պլանային կառավարման, ժողտնտեսության օպտիմալ համամասնությունների պահպանման կարևորությունը (տես Պլնավորում ժողովրդական տնտեսության), «Յուրաքանչյուրը՝ հասարակությանը, հասարակությունը՝ յուրաքանչյուրին» սկզբունքն արտացոլում է անհատի և սոցիալիստ, հասարակության հարաբերությունները։ Անհատն աշխատում է հօգուտ հասարակության զարգացման, իսկ վերջինս աշխատավորության ստեղծած նյութական բարիքները, ամբողջ ազգային հարստությունն օգտագործում է ելնելով հասարակության բոլոր անդամների շահերից։ «Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքն արտահայտում է իր աշխատանքային ընդունակությունները հօգուտ հասարակության իրացնելու և ներդրած աշխատանքին համապատասխան վարձատրություն ստանալու հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունները։ Նյութական շահագրգռվածության սկզբունքում դրսևորվում է հասարակական արտադրության զարգացման գործում ամեն մի աշխատողի ներդրման և նրա անձնական նյութական դրության միջև կապ սահմանելու անհրաժեշտությունը։ Այն բացահայտում է աշխատանքի նյութական խթանների համակարգի էությունը, զուգակցվում աշխատանքի բարոյական խթանների հետ (տես Նյութական և բարոյական խթանում)։ Նյութական բարիքների արտադրության, բաշխման, համաժողովրդական (համապետ․) հաշվառման և վերահսկողության սկզբունքի իրագործումը լրացուցիչ մի պայման է էկոնոմիկայի պլանաչափ կազմակերպումը կարգավորելու, ժողտնտեսական պլանի կատարման ընթացքը վերահսկելու և ճշգրտելու, էկոնոմիկայի զարգացման միտումները ժամանակին հայտնաբերելու, թերությունները բացահայտելու համար ևն։ Առաջատար օղակի սկզբունքը պայմանավորված է նրանով, որ սոցիալիստական հասարակության զարգացման յուրաքանչյուր փուլում առաջին պլան է մղվում տեխնիկական և սոցիալ–տնտեսական առաջընթացի