IV․ Բնակչությունը Հիմնական բնակիչները (88% –ը) վիետ– նւաէցքւներն են։ Վ–ում ապրում են ավելի քան 60 ազգություններ և էթնիկ խմբեր (մըոնգներ, թսփներ, ահայներ, նունգեր, մեոներ, մաներ, քմերներ, ջարայներ,․ էդեներ են), քաղաքներում ապրում են նաե չինացիներ։ Պաշտոնական լեզուն վիետ– նամերենն է, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Կիրառվում է նաև լուսնա– արեգակնային «ամ լիտ» տոմարը։ Հա– վատացյալների մեծամասնությունը բուդ– դայականներ են։ Զգալի թիվ են կազմում քրիստոնյաները (գլխավորապես կաթո– լիկներ), կան նաև բրահմանականներ, մահմեդականներ և ուրիշներ։ Բնակչու– թյան միշին խտությունը 1 կմ2 վրա 162 մարդ է (1983)։ Բնակչության շուրջ 90%–ը կենտրոնացած է գետերի դելտաներում և ծովամերձ հարթավայրերում (երկրի տա– րածքի 12%), որտեղ միշին խտությունը 1 կմ2 վրա 1000 մարդուց ավելի է։ Քաղա– քային բնակչությունը կազմում է 20% (1978)։ խոշոր քաղաքներն են4 Հոշիմինը, Հանոյը, Դանանգը, Հայֆոնը, Հյուեն։ V․ Պատմական ակնարկ Վիետնամցիների նախնիները Վ–ի ժա– մանակակից տարածքը բնակեցրել են մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսին։ Մ․ թ․ ա․ III դ․ 1-ին կեսին երկրի հս–ում առաջացել է Վանշինգ ցեղային միությու– նը, որը մ․ թ․ ա․ 257-ին մտել է վաղդասա– կարգային Աուլակ պետության մեջ։ Մ․ թ․ ա․ 111-ին չին․ Արմ․ Հան կայսրությունը զավթել է Սուլակը։ Չին․ տիրապետությու– նը շարունակվել է 10 դար։ X դ․ սկզբին ավարտվել է վիետնամ․ ժողովրդի կազ– մավորման ընթացքը։ XI–XIV դդ․ կազ– մավորվել է Դայվիետ կենտրոնացված ֆեոդ, պետությունը, որը XVII դ․ 30-ական թթ․ փաստորեն բաժանվել է ֆեոդ․ 2 տոհմական տիրույթների․ Չիների՝ հս–ում և Նգուենների՝ հվ–ում։ Նրանց միջե սկըս– ված երկպառակտչական պատերազմները սրել են հակաֆեոդ․ պայքարը, որի գա– գաթնակետը թեյշոնների 1771 –1802-ի գյուղացիական պատերազմն էր։ 1802-ին Վ–ում իշխանության գլուխ է անցել Նգուեն– ների դինաստիան (մինչե 1945-ը)։ 1804-ին երկիրն անվանվել է Վիետնամ (Հյուե մայ– րաքաղաքով)։ XIX դ․ 1-ին կեսին Վ–ում ձեավորվել է բացարձակ միապետություն։ 1858–84-ին Ֆրանսիան զավթել է Վ․ և վերածել գաղութի։ Վ․ պաշտոնապես բա– ժանվել է երեք մասի․ Կոխինխինա գա– ղութ (Հվ․ Վ․) և Աննամ (Կենտր․ Վ․) ու Տոնկին (Հս․ Վ․) պրոտեկտորատներ։ Գաղութատիրության ամբողջ ընթացքում վիետնամ․ ժողովուրդը պայքարել է օտար– երկրյա տիրապետության դես՛։ Հոկտեմ– բերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության ազդեցությամբ Վ–ում լայնորեն ծավալվել է ազգ․–ազատագր․ ու հեղափոխ․ շարժու– մը։ 1930-ի փետրվարին հիմնվել է Վ–ի կոմկուսը (1930-ի հոկտեմբերից՝ Հնդկա– չինի ^ կոմկուսակցություն, ՀՉԿԿ)։ Երկ– րորդ համաշխարհային պատերազմի ժա– մանակ Վ․ օկուպացրին (1940–45) ճա– պոն․ միլիտարիստները։ 1941-ին ՀՉԿԿ–ի ղեկավարությամբ ստեղծվեց ազգ․ –ազա– տագր․ միասնական ճակատ՝ Վիետմին, ճապոն, օկուպանտների ու ֆրանս․ գա– ղութարարների դեմ պայքարելու համքար։ 1945-ի հեղափոխության (տես Օգոստոս՜ յան հեղափոխություն Վիետնամում 1945) հաղթանակը Վ–ում վերջ տվեց ֆրանս․ գաղութային վարչակարգին։ 1945-ի սեպտ․ 2-ինՀանոյում Հո Շ ի Մինը հռչակեց ան– կախ Վիետնամի Դեմոկրատական Հան– րապետության (ՎԴՀ) ստեղծումը։ ժող․ իշխանությունն ու ՀՉԿԿ ձեռնամուխ եղան դեմոկրատ, առաջին վերափոխումների իրականացմանը։ Սակայն ֆրանս․ գա– ղութարարները, որոնք փորձում էին վե– րականգնել իրենց տիրապետությունը Վ–ում, դիմեցին բացահայտ ագրեսիայի ՎԴՀ–ի դեմ։ Սկսվեց վիետնամ․ ժողովրդի դիմադրության պատերազմը ֆրանս․ գա– ղութարարների դեմ (1946–54)։ Համառ պայքարի, սոցիալիստ, երկրների օգնու– թյան և աշխարհի առաջադիմական ուժերի համերաշխության շնորհիվ վիետնամ․ ժո– ղովուրդը հաղթանակ տարավ։ Այդ հա– ջողությունն ամրապնդվեց համապատաս– խան համաձայնագրերով (տես ժնևի հա– մաձայնագրեր 1954), որոնք նախատեսում էին՝ պատերազմող կողմերի զորքերը վերախմբավորել երկու գոտում․ 17-րդ զուգահեռականից հս․ սահմանվում էր ՎԴՀ ժող․ բանակի գոտին, հետագայում Վ–ից դուրս բերել ֆրանս․ էքսպեդիցիոն կորպուսը, անցկացնել (1956) համընդհա– նուր ազատ ընտրություններ երկիրը միա– վորելու նպատակով։ Հս․ Վիետնամում պայմաններ ստեղծվեցին սոցիալիզմի կա– ռուցման համար։ 1956-ին ավարտվեց ագրարային ռեֆորմը, մինչե 1957-ը ՎԴՀ–ի աշխատավորները, Սովետական Սիու– թյան և սոցիալիստ, մյուս երկրների օգ– նությամբ, հիմնականում վերականգնե– ցին երկրի տնտեսությունը։ 1959-ին ըն– դունվեց նոր սահմանադրություն (ուժի մեջ մտավ 1960-ի հունվ․ 1-ին)։ Վ–ի աշ– խատավորների կուսակցության՝ ՎԱԿ–ի (մինչե 1951-ը՝ ՀՉԿԿ) III համագումարը (I960) որդեգրեց սոցիալիստ, ինդուստ– րացման կուրս, որոշեց կուսակցության գլխ․ գիծը Հս․ Վ–ում սոցիալիզմին անց– նելու (անցումնային) ժամանակաշրջա– նում։ Ընդունվեց ժող․ տնտեսության զար– գացման 1-ին հնգամյա պլանը (․1961 – 1965)։ Հս․ Վ․ ձեռնամուխ եղավ սոցիա– լիզմի նյութատեխ․ բազայի ստեղծմանը։ Սիաժամանակ Վ․ հետեողական պայքար էր մղում ժնեյան համաձայնագրերի կա– տարման համար։ Սակայն Հվ․ Վ–ի իշխա– նությունները, ԱՍՆ–ի աջակցությամբ (րրը 1954-ից սկսած ակտիվորեն միջա– մտում էր Վ–ի գործերին), հետամուտ եղան երկիրը պառակտելու քաղաքականու– թյան։ 1955-ին Հվ․ Վ–ի տարածքում հըո– չակվեց, այսպես կոչված, Վ–ի հանրապե– տությունը, պետություն, որը հենվում էր ԱՍՆ–ի տնտ․ և ռազմ, օգնության վրա (1956-ին ֆրանս․ գորքերը դուրս եկան Վ–ից)։ 1965-ին ամեր․ իմպերիալիզմը բա– ցահայտ ագրեսիա սկսեց Վ–ի դեմ (տես <Տոնկինյան միջադեւց>)։ Վ–ի աշխատա– վորները պայքար ծավալեցին Հվ․ Վ–ի խամաճիկ վարչակարգի և ամեր․ ինտեր– վենտների դեմ։ Հվ․ Վ–ի հայրենասերների պայքարի կազմակերպիչն ու ղեկավարը Հվ․ Վ–ի ազատագրության ազգ․ ճակատն էր (ՀՎԱԱՃ․, որը ստեղծվել էր 1960-ին)։ Հվ․ Վ–ի ազատագրված շրջաններում կազ– մավորվեց Ժող․ հեղափոխ․ վարչություն։ 1968-ին, ագրեսորների դեմ վիետնամ․ ժողովրդի ձեռք բերած հաջողությունների հետեանքով, համաշխարհային հասարա– կայնության առաջադիմական ուժերի և առաջին հերթին Սովետական Սիության ճնշման տակ, ԱՍՆ–ի կառավարությունը հարկադրված էր դադարեցնել ՎԴՀ–ի ռմբակոծությունները և համաձայնել վիետնամ․ պրոբլեմի խաղաղ կարգավոր– ման բանակցություններին։ Սիաժամա– նակ ԱՍՆ ձեռնամուխ եղավ պատերազմը <վիետնամականացնելու> քաղաքականու– թյանը․ ամրապնդելով Հվ․ Վ–ի խամա– ճիկ բանակը, նրանք այն վերածեցին վիետնամ․ հայրենասերների դեմ պայքա– րի գլխ․ ուժի։ Սովետական Սիությունն ու սոցիալիստ, մյուս երկրները հետևողա– կանորեն հետամուտ էին պատերազմի դադարեցմանը Վ–ում։ 1969-ին Հվ․ Վ–ի ազատագրված շրջաններում տեղի ունե– ցած ժող․ ներկայացուցիչների համաժո– ղովը հռչակեց Հվ․ Վիետնամի Հանրապե– տության (ՀՎՀ) ստեղծումը և կազմեց ժամանակավոր հեղափոխ․ կառավարու– թյուն, որին ճանաչեցին ՍՍՀՍ ու այլ պե– տություններ։ ՎԴՀ և ՀՎՀ–ի հետեողական քաղաքականությունը՝ պատերազմի դա– դարեցման և Հվ․ Վ–ի դրության քաղ․ կար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/430
Այս էջը սրբագրված չէ