Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/436

Այս էջը սրբագրված չէ

դու կազմավորումը։ Այդ են վկայում Վո Հյուի Թամի «Ածխավազան» (1951) և « Ածխահատներ»– (1961), Նգուեն Դին Թհիի «Գրոհ» (1951) և «Փլվում են ափերը» (հ․ 1–2, 1962–70), Դաո Վուի «Սալահա– տակված բակը» (1959), Նգուեն Հոնգի «Ծովի դարպասները» (հ․ 1–3, 1961–73) վեպերը։ Նգուեն Քհայի «Սարտիկը» (1966–73), Նգուեն Սին Թեուի «Զինվորի հետքը» (1972) վեպերում, Նգուեն Դին Թհիի «Կրակներ» (1966) և «Ռազմաճա– կատի գիծը խազխզում է երկինքը» (1967) վիպակներում և ուրիշ հեղինակների գոր– ծերում ստեղծված են հայրենիքի պաշտ– պանների կերպարներ։ Պոեզիայում իշ– խում են սոցիալիստ, հասարակարգ կա– ռուցողների կերպարները։ Առաջին հաջողություններն է ձեռք բե– րել ազգ․ փոքրամասնությունների գրկ․։ 1977-ին Հանոյում հրատարակվել է «1945 – 1975 թվականների վիետնամական պոեզիան» անթոլոգիան, որտեղ ներկա– յացված է 100 բանաստեղծ։ Դա ժողովըր– դի կյանքում մի ամբողջ դարաշրջանի տարեգրությունն է։ XIII, ճարտարապետությունը և կերպ– արվեստը Վ–ի տարածքում հայտնաբերված գե– ղարվեստական մշակույթի հնագույն հու– շարձանները (դրանց թվում նաև ժող․ կյանքի տեսարանների, գազանների ու թռչունների պատկերներով «նգոկ լու» բրոնզյա թմբուկները) մ․ թ․ ա․ առաջին դարերից են։ Վ–ի արվեստի ծաղկումը կապված է Տյամպա պետության կազմա– վորման հետ (I հազարամյակ, Կենտրո– նական Վ․)։ Տյամերի արվեստը կրել է Հնդկաստանի և մասամբ քմերների մշա– կույթի ազդեցությունը։ Սիշոն և Դոնգզի– ոնգ քաղաքներում պահպանվել են VII – X դդ․ բուդդայական և բրահմայական տա– ճարների ավերակներ, դրանց թվում՝ Բո– Կհաա–Ռե–Սոա «կալան»–ը՝ ներդաշնակ համամասնություններով աղյուսե աշտա– Բրոնզե թմբուկ, Դոնգշոն մշակույթ, ձուլածո բրոնզ (մ․ թ․ ա․ IV դ․, Պատմության թան– գարան,Հանոյ) Համայնական տուն (XVII դ․) Տյուկուեն գյու– ղում (Հաշոնբին նահանգ) Բուտ–Տհապ բուդդայական տաճարային հա– մալիրը (XVII դ․, Տաբակ նահանգ) Տյուա–Չամ վիմափոր տաճարի բուդդայական քարե արձաններ (XVII դ․) Չան Վան Կան․ «Տաի ժողովրդի դուստ– րը» (1961, Արևելքի ժոււովուրդների արվես– տի պետ․ թանգարան, Մոսկվա) րակաձև տաճարի դասական նմուշը։ Տյա– մերի քանդակագործությունը կապված է ճարտ–յանը։ Լավագույն օրինակները (VII–X դդ․) հայտնաբերվել են Չակիեի (նաև երաժիշտների ու պարուհիների խո– րաքանդակներ), Սիշոնի և Դոնգզիոնգի տաճարների ավերակներում։ Տյամական քանդակներում առանձնակի տեղ են գրա– վում կենդանիների և երևակայական էակ– ների պատկերները։ Բարձր մակարդակի է հասել տյամերի ոսկերչությունը։ XI դա– րից նկատելի է արվեստի որոշ անկում, տաճարների համամասնությունները դարձել են ծանրանիստ, հարդարանքը՝ չոր և մանրատված։ Այդպիսին են XI– XII դդ․ «Ոսկյա աշտարակ», «Արծաթյա աշտարակ», «Պղնձյա աշտարակ» «կա– լան»-ները (բոլորը՝ այժմյան Կուինյան քաղաքի մոտ)։ Հս․ Վ–ի արվեստը ծաղկել է XI –XIII դդ․։ Կառուցվել են բազմահարկ աշտարակներ (դրանց թվում՝ Բինսոնում, Վինյենի մոտ, X–XI դդ․), տաճարային անսամբլներ (Կոնֆիցիուսին նվիրված «Դրականության տաճարը» Հանոյում, հիմն․ 1070-ին, «Սեծ Բուդդայի տաճարը», Հանոյի մոտ, XIII դ․)։ Եզակի է Դիեն–բո (Սոտ–Կոտ) փայտյա պագոդան մեկ սյան վրա (1049, վերականգնվել է 1955-ին)՝ Հանոյում։ Հետագա դարերի պահպան– ված կառույցներից են՝ Բուտ–Տապ (Հա– նոյի մոտ, մինչև XIV դ․), Կեո (Թհայբին գավառում, XVII դ․) տաճարային համա– լիրները և «դին» տիպի բազմասյուն շի– նությունը Դինբանգ գյուղում (Հանոյի մոտ, XVIII դ․)։ Ուշ շրջանի պալատներն առանձնանում են հարդարանքում քան– դակազարդման և լաքի առատ կիրառու– մով («Կատարյալ ներդաշնակության պա– լատ»-ը Հյուե քաղաքում, 1805–33)։ Վ–ի քանդակագործության մեջ XV դարից ըս– տեղծվել են տաճարների ծառայողների (մահացած և սրբազնագործված) պատկեր– ներ, որոնք շատ նման են բնորդին (օրի– նակ, Տայ–Ֆիոնգ պագոդայի Տուեւո Շոն իմաստունի արձանը, XV դ․)։ XV–XIX դդ․ գեղանկարչությունը ներկայանում է բնա– նկարներով, դիմանկարներով, տաճարա– յին որմնանկարներով։ Զարգացել է ժող․ լուբոկը։ Գեղարվեստական արհեստնե– րից տարածված են ոսկրի, սադափի ըն– դելուզման համադրումով փղոսկրի, փայ– տի քանդակազարդումը, մետաղի ձուլու– մը, եղեգնյա հյուսածոները, լաքի կերտ– վածքները։ Ֆրանս, գաղութարարների տիրապետությունը (XIX դ․ կեսից) ար– գելակել է ազգ․ մշակույթի զարգացումը։ Քաղաքներում կառուցվել են եվրոպ․ թա– ղամասեր, որտեղ XIX դարից ի հայտ են եկել մոդեռնի և ֆունկցիոնալիզմի ոճերով բնակելի և հասարակական հարմարավետ շենքեր։ Վիետնամցիներով բնակեցված շրջանները ծայր աստիճան անբարեկարգ էին։ 1925-ին Հանոյում հիմնադրված Գե– ղեցիկ արվեստների բարձրագույն դպրո– ցը ուսանողներին դաստիարակում էր եվրոպ․ ակադեմիական և սալոնային ար– վեստի սկզբունքներով։ XX դ․ 60–70-ական թթ․ Վ–ում վերա– կանգնվում և կառուցվում են արդ․ (գոր– ծարաններ Հանոյում, Կաոբանգում և այլ քաղաքներում) և հասարակական (Պոլի– տեխնիկական ինստ․, 1965, սովետական ճարտ–ների նախագծով, Հո Շի Սինի դամ– բարանը, երկուսն էլ՝ Հանոյում) շինու– թյուններ, բնակելի համալիրներ։ Վ–ի առաջատար ճարտարապետներից են՝ Նգուեն Վան Նինը, Նգուեն Կաո Լուենը, Հոանգ Տի Տյեպը, Չան Հի Տյեմը։ Վ–ի արդի կերպարվեստը արտացոլում է երկ– րի սոցիալիստ, վերափոխման համար պայքարը։ Զարգանում են գեղանկարչու– թյունը և գրաֆիկան (Լիոնգ Սուան Նյի, Ֆան Կա Ան, Նգուեն Վան Տի, Նգուեն Դիկ Նունգ, Թո Նգոկ Վան և ուրիշներ), քանդակագործությունը (Չան Վան Լամ)։ XIV- Երաժշտությունը Բազմազգ Վ–ում յուրաքանչյուր ազգու– թյուն ունի իր հնավանդ մշակույթը։ ժող․ երաժշտարվեստը պահպանել է իր ինք–