Մայ Լոկը, Կուանգ Տույը, Ֆեն Նգիեմը։ Այդ ժամանակի ֆիլմերի մեծ մասը նվիրված է ժողովրդի զինված պայքարին, սոցիալիզմի շինարարությանը Հյուսիսային Վիետնամոում։ Վիետնամի կինեմատոգրաֆիստներին մեծ օգնություն են ցույց տվել ՍՍՀՄ, ԳԴՀ, Լեհաստանի, Հունգարիայի և այլ երկրների ռեժիսորներն ու օպերատորները։ 1953-ին կազմակերպվել է կինոարտադրությունը ղեկավարող ազգային միավորում, 1958-ին Հանոյում ստեղծվել է կինոստուդիա։ Առաշին գեղարվեստական կինոնկարը եղել է «Ընդհանուր գետի ափերին» (1959, սովետական էկրանում «Սի գետի ափերին», ռեժիսորներ՝ Նգուեն Հոնգ Նգի և Ֆամ Ֆիեու Զան)։ 1959-ին Հանոյում ստեղծվել է ազգային կինոդպրոց՝ սցենարիստներ, ռեժիսորներ, դերասաններ և կինոարտադրության տնտեսագետներ պատրաստելու համար։ Վիետնամի ֆիլմերից են՝ «Տի Հաո աղջիկը» (1963, ռեժիսորէ Ֆամ Կի Նամ), «17-րդ զուգահեռականը» (1973), «Հանոյցի աղջնակը» (1975, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հայ Նին), «Օգոստոսյան աստղ» (1977, ռեժ․ Չան Դակ) ևն։ Պատկերազարդումը տես 256–257-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ VII–VIII։ Գրկականություն Щеглов а Т․Н․, Вьетнам, М․, 1957; Фридланд В․ М․, Природа Северного Вьетнама, М․, 1961; Геология Юго-Восточной Азии․ Индокитай, Л․, 1969; Де– мократическая Республика Вьетнам․ Конституция, законодательные акты, документы, пер․ с Вьетнам․, франц․ и англ․, М․, 1955; Демократическая Республика Вьетнам 1945 –1960, М․, 1960; Борисковский П․ И․, Первобытное прошлое Вьетнама, М․–Л․, 1966; Чешков М․ А․, Очерки истории феодального Вьетнама․ [По материалам вьетнамских хроник XVIII–XIX вв․], М․,․ 1967; История Вьетнама в новейшее время (1917–1965), М․, 1970; Воронин А․ С․, Вьетнам։ независимость, единство, социализм, М․, 1977; Осотов И․ А․, Социалистическая Республика Вьетнам, М․, 1978; Буй-Конг-Чынг, Северный Вьетнам на пути построения социализма, М․, 1959; М а з а е в А․ Г․, Аграрная реформа в Демократической Республике Вьетнам, М․, 1959; Карамышев В․ П․, Сельское хозяйство Демократической Республики Вьетнам, М․, 1959; Расторгуев B․C․, Финансы и кредит Демократической Республики Вьетнам, М․, 1965; Экономика стран социализма, М․, 1969, с․ 307–22; Тараскина Л․ А․, Развитие здравоохранения в Демократической Республике Вьетнам, «Советское здравоохранение», 1968, М°3;Мхитарян Т․ Т․, Из истории соз– дания вьетнамской письменности, «Вестник истории мировой культуры», 1961, № 2; Нгуен Дык Дан, Черты развития вьетнамской литературы 1930–1945 годов, «Народы Азии и Африки», 1964, № 1; Никулин Н․ И․, О периодизации вьетнамской литературы эпохи средневековья, նույն անդամ։ Նույնի, Великий вьетнамский поэт Нгуен Зу, М․, 1965; Зимонина И․ П․, Пути развития прозы Демократической Республики Вьетнам (1945–1960), в сб․։ Художественный опыт литератур со– циалистических стран, М․, 1967; Тюляев С․ И․, Искусство Вьетнама, М․, 1957; Прокофьев О․ С․, Современное искусство социалистических стран Востока, М․, 1961, с․ 53–62; Шмелёва Г․ В․, Станковая лаковая живопись Демократической Республики Вьетнам, М․, 1970; Нгуэн Дин Тхи, Народные песни Вьетнама, «Советская музыка», 1955, № 5; М ик Куанг, Вьетнамское оперное искусство, «Вьетнам», 1961, №-3; Поляновский Г․, Певцы и музыканты Народного Вьетнама, «Советская музыка», 1960, №1; Ибрагимов А․, Киноискусство сражающегося Вьетнама, М․, 1968․
ՎԻԷՏՆԱՄԵՐԵՆ, վիետանամցիների լեզուն։ Ենթադրաբար պատկանում է, այսպես կոչված, ավստրասիական լեզվաընտանիքին։ Խոսվում է Վիետնամում, ինչպես նաև Կամպուչիայում, Թաիլանդում, Լաոսում։ Խոսողների թիվը՝ ավելի քան 47 մլն (1984)։ ժամանակակից վիետնամերենը ունի 3 բարբառ, գրական լեզվի հիմքում ընկած են հյուսիսային և կենտրոնական բարբառները։ Հնչյունական համակարգում առկա է 11 ձայնավոր և 22 բաղաձայն։ Կան նաև կիսաձայն երկբարբառներ և եռաբարբառներ։ Հնչերանգին բնորոշ է 6 վանկային տոն։ Վիետնամում կա հնչյունային և ձևաբանական միավորների փոխադարձ հարաբերակցություն՝ վանկը որպես կանոն համընկնում է ձևույթի հետ։ Վիետնամերենի բառապաշարում շատ են չինաբանությունները։ Քերականական ձևակազմությունը կցական է (հատկապես բայի կերպաժամանակային ձևերում)։ Տիպաբանական հատկանիշներով պատկանում է անջատական լեզուներին։ Բառապաշարային–քերականական դասերը (խոսքի մասերը) առանձնացվում են հաշվի առնելով բառերի շարահյուսական հարաբերությունները, ինչպես նաև բառի ձևաբանական կառուցվածքը։ Շարադասությունը աչքի է ընկնում բառերի խիստ դասավորությամբ։ Այբուբենը լատինագիր է։ Գրականություն Мхитарян Т․ Т․, Фонетика вьетнамского языка, М․, 1959; Вьетнамский язык, М․, 1960․
ՎԻԵՏՆԱՄԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՎԿԿ), ստեղծվել է 1930-ի փետրվարի 3-ին, Հոնկոնգի (Սյան–գան) միավորիչ կոնֆերանսում՝ 20-ական թվականներին բանվորական և ազգային–ազատագրական շարժման վերելքի պայմաններում, Հնդկաչինում առաջացած կոմունիստ, կազմակերպությունների հիման վրա։ Կոնֆերանսի նախապատրաստման և անցկացման գործում խոշոր դեր է խաղացել Հո Շի Մինը։ 1930-ի հոկտեմբերին Կենտկոմի առաջին պլենումում կուսակցությունը վերանվանվել է Հնդկաչինի կոմունիստ, կուսակցություն (ՀՉԿԿ)։ Պլենումում ընդունվել է կուսակցության քաղաքական ծրագիրը, որոշվել բուրժուա–դեմոկրատական հեղափոխության խնդիրներն ու այն սոցիալիստականի վերափոխելու ուղիները։ 1930–31-ին ՀՉԿԿ ղեկավարությամբ Վիետնամում ծավալվել են բանվորական և գյուղացիական ելույթներ ընդդեմ գաղութային–ֆեոդալական ճնշման։ Նգեան և Հաթին գավառներում ստեղծվել են սովետներ։ Սակայն այդ ելույթները ճնշվել են ֆրանսիացի գաղութարարների կողմից։ 1931-ին ՀՉԿԿ մտել է Կոմինտերնի մեջ։ 1935-ի մարտին Սակաոյում (Աոմին, Չինաստան) կայացած ՀՉԿԿ I համագումարն ընտրել է Կենտկոմ, ընդունել կու– սակցության աշխատանքների, Հնդկաչինի միացյալ հակաիմպերիական ճակատի ըս– տեղծման, Սովետական Սիությանն աջակ– ցելու մասին ևն որոշումներ։ 1941-ի մա– յիսին ՀՉԿԿ ԿԿ VIII պլենումը հաստատել է ազգային ազատագրության պայքարի ծրա– գիր, ընդունել զինված ապստամբության նախապատրաստման բանաձև, Վիետնամի անկախության համար պայքարի լիգա (Վիետմին) ստեղծելու որոշում։ 1945-ին ՀՉԿԿ ղեկավարությամբ Վիետնամում հաղթանակել է Օգոստոսյան հեղափոխությունը, նույն թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվել է Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը (ՎԴՀ), որի դեմ ֆրանսիացի իմպերիալիստները սանձազերծեցին գաղութային պատերազմ։ 1951-ին, ֆրանսիացի գաղութարարների դեմ պատերազմի պայմաններում, կայացել է ՀՉԿԿ II համագումարը, որը ՀՉԿԿ վերանվանել է Վիետնամի աշխատավորների կուսակցություն (ՎԱԿ), ընդունել կուսակցության ծրագիր և կանոնադրություն, ընտրել Կենտկոմ։ ՎԱԿ ԿԿ III (1952), IV (1953) և V (1953) պլենումների որոշումների համապատասխան իրականացվել է երկրի տնտեսության ամրապնդումը։ ՎԱԿ համավիետնամական կոնֆերանսն (1953) ագրարային ռեֆորմի անցկացման ծրագիր է ընդունել, որի իրականացումն ավարտվել է 1958-ին։ 1954-ի հուլիսին Սովետական Սիության, սոցիալիստ, երկրների և աշխարհի առաջադեմ ուժերի աջակցությամբ պայքարող Վիետնամը իմպերիական ուժերին հարկադրեց ստորագրել Հնդկաչինում պատերազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր (տես ժնևի համաձայնագրեր 1954)։ Երկրում խաղաղության վերականգնման պահից Հյուսիսային Վիետնամը թևակոխեց սոցիալիզմին անցման ժամանակաշրջան։ 60-ական թվականների վերջին արդեն ՎԴՀ–ում ՎԱԿ ղեկավարությամբ հիմնականում ավարտվել էր գյուղատընտեսության կոոպերացումը, մասնավոր կապիտալիստական արդյունաբերության և առևտրի տնայնագործական արտադրության սոցիալիստականի հիման վրա վերակառուցումը։ Կուսակցության III համագումարն (I960) ընդունեց նոր կանոնադրություն, որոշեց կուսակցության գլխավոր գիծը՝ Հյուսիսային Վիետնամում սոցիալիզմի կառուցումն ու պայքարը Վիետնամի խաղաղ միավորման համար։ ՎԱԿ ղեկավարությամբ վիետնամական ժողովուրդը երկրի ժողովրդական տնտեսության զարգացման 3-ամյա (1958–60) և 5-ամյա պլանների կատարման շնորհիվ կարողացավ ՎԴՀ–ն հետամնաց, ագրարային երկրից դարձնել ագրարային–ինդուստրիալ պետություն։ ՎԱԿ ղեկավարությամբ և Սովետական Սիության ու սոցիալիստ, մյուս երկրների եղբայրական օգնության շնորհիվ վիետնամական ժողովուրդը հաղթեց ամերիկյան իմպերիալիզմի հրահրած ագրեսիվ գաղութային պատերազմում։ Պատերազմի դադարեցման և Վիետնամում խաղաղության հաստատման համաձայնագրի (տես Փարիզի համաձայնագիր 1973) կնքումից հետո ՎԱԿ պայքարել է խաղաղության պահպանման և ամրապնդման, հյուսիսում սոցիալիզմի կառուցման, հարավում՝ անկախության և դեմոկրատիայի հասնելու, Վիետնամի խաղաղ միավորման համար։ ՎԱԿ IY համագումարը (1976-ի դեկտեմբեր) նշել է կուսակցության քաղաքական գիծը՝ սոցիալիզմի կառուցումն ամբողջ երկրում, որոշել երկրի ժողովրդական տնտեսության զարգացման (1976–80)