հիմնական ուղղությունները, ընդունել կուսակցության կանոնադրություն և կուսակցությունը վերանվանել Վիետնամի կոմունիստական կուսակցություն։ 1977–79-ին ՎԿԿ և ՎԴՀ կառավարությունն իրականացրել են մի շարք քաղաքական և տնտեսական միջոցա– ռումներ Հարավային Վիետնամի վիճակի հետագա կայունացման, այնտեղ սոցիալական խոր վերափոխություններ անցկացնելու, ՎԿԿ IV համագումարի առաջադրած սոցիալիստական շինարարության խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Այդ տարիներին ՉԺՀ ղեկավարության կողմից ՎԴՀ–ի վրա բացահայտ ճնշման քաղաքականության և Վիետնամի սահմաններում Պոլ Պոտի–Յենգ Սարիի կամպուչիական վարչակարգի մշտական զինված պրովոկացիաների և 1979-ին չինական ճնշման ուժեղացման ու զինված ագրեսիայի (փետրվար-մարտ) պայմաններում ՎԿԿ և ՎՍՀ կառավարությունը միջոցառումներ մշակեցին երկրի պաշտպանունակության ամրապնդման, նրա սուվերենության և անկախության ապահովման համար։ ՎԿԿ V համագումարը (1982-ի մարտ) բանաձև ընդունեց, որով միահամուռ հավանություն տվեց քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային բնագավառներում կուսակցության վերջին հինգ տարիների գործունեությանը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացման 1981–85-ի հնգամյա և 80-ական թվականների ժամանակաշրջանի հիմնական ուղղություններին։ Համագումարում առաջադրվել են կուսակցության շարքերի քաղաքական, գաղափարական և կազմակերպական ամրապընդման, մարքսիզմ–լենինիզմի հիման վրա կուսակցության դասակարգային ու ավանգարդային դերի ուժեղացման և նրա մարտունակության բարձրացման խնդիրներ։ ՎԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստ և բանվորական կուսակցությունների միջազգային (1957 և 1960, Մոսկվա) խորհրդակցություններին։ ՎԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն Է, գործադիր մարմինները՝ նրա քաղբյուրոն, քարտուղարությունը։ ՎԿԿ առաջին քարտուղարն է Լե Զուանը։ Կենտրոնական օրգանն է «Նյան զան» («ժողովուրդ», 1951-ից) թերթը, տեսականը՝ «Կոնգ Շան» («Կոմունիստ», 1955-ից) ամսագիրը։
ՎԻԵՏՆԱՄՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ վիետ.), ազգ։ ՎՍՀ հիմնական բնակ– չությունը։ Թիվը՝ մոտ 48 մլն (1984), որից 47 մլն՝ Վիետնամում։ Երկրից դուրս բնակվում են գլխավորապես Կամպուչիայում, ինչպես նաև Թաիլանդում ու Լաոսում։ Խոսում են վիետնամերեն։ Հավատացյալների մեծ մասի մեջ տարածված է բուդդայականությունը, որը սերտորեն միահյուսված է կոնֆուցիոսականությանը, դաոսականությանը և նախնիների պաշտամունքին։ Զգալի դեր են խաղում նաև կաթոլիկությունն ու տեղական մի շարք աղանդների ուսմունքները։ Վիետնամական ցեղախմբի մեջ մտնող հին վիետնամականմ ցեղերը Հյուսիսային Վիետնամ են եկել Հարավային Չինաստանից մ․ թ․ ա․ I հազարամյակում։ Արդեն մ․ թ․ առաջին դարերում վիետնամական ցեղախմբերն սկսել են համախմբվել որպես միասնական ժողովուրդ։ XI–XV դարերում, շարժվելով հարավից, վիետնամցիները ձուլվել են Տյամպա (Չամպա) պետության բնակչության մի մասին։ XX դարի սկզբին վիետնամցիները ձևավորվեցին որպես ազգ։ Ազգային-ազատագրական շարժման հետևանքով վիետնամցիները, երկրի այլ ժողովուրդների հետ, 1945-ին ազատագրվեցին գաղութատիրական ճնշումից։ Վիետնամցիները հիմնականում զբաղվում են ոռոգովի հողագործությամբ (բրինձ, եգիպտացորեն, բամբակ, թեյ ևն) ու ձկնորսությամբ։ Մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ և ջրային տրանսպորտում։ Զարգացած են գեղարվեստական արհեստները (բրուտություն, ոսկրի, եղջյուրի, կրիայի զրահի մշակություն ևն)։ Կայունորեն պահպանվում է ազգային տարազը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես վիետնամ հոդվածում։ Գրականություն Народы Юго-Восточной Азии, М․, 1966 (ունի մատենագիտություն)։
ՎԻՋԵ Վլադիմիր Յուլևիչ (1886-1954), սովետական բևեռախույզ, Արկտիկայի հետազոտող, ՍՍՀՄ ԴԱ թղթակից անդամ (1933)։ Աշխատել է Արկտիկական ինստիտուտում (1928-ից), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1945-ից)։ Մասնակ– ցել է Դ․ Յա․ Սեդովի բևեռային (1912–14) և այլ արշավախմբերի։ Ղեկավարել է «Դեորգի Սեդով» (1930), «Սիբիրյակով» (1932) և «Լիտկե» (1934) նավերի արկտիկական արշավախմբերը։ Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են մթնոլորտային պրոցեսների և հիդրոլոգիական պայմանների ազդեցությանը արկտտիկական ծովերի սառցայնության վրա, արկտիկական ծովերի սառույցների ձևավորման և շարժման օրինաչափություններին։ Ուսումնասիրել է կլիմայի ձևավորման պրոցեսները Կենտրոնական Արկտիկայում և սառցայնության ազդեցությունը մթնոլորտի շրջանառության վրա։ Մշակել է սառցային կանխորոշումների մեթոդները։ Ուսումնասիրելով արկտիկական ծովերի սառույցների շարժման ուղղությունները և օրինաչափությունները՝ Վ․ 1924-ին կանխագուշակել է կղզու գոյություն Կարայի ծովի հյուսիսային մասում, որը 1930-ին հայտնաբերեց «Դեորգի Սեդով»-ի արշավախումբը և անվանեց նրա անունով։ Վիջեյի անվամբ են կոչվել նաև սառցադաշտ, հրվանդան և ծովախորշ Նոր երկիր կղզում։ ՄՍՀՄ պետական մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի երկու և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՎԻԺԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում։ 1909-ին ուներ մոտ 150 (20 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՎԻԺՈՒՄ, տես Աբորտ։ ՎԻԼԱ ԼՈԲՈՍ (Villa-Lobos) Էյտոր (1887– 1959), բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ Հավաքել և գրի է առել բրազիլական երաժշտության բանահյուսությունը։ Վաղ շրջանի երկերից ազգային բնորոշությամբ առանձնանում է «Սերտանի երգերը» նվագախմբային սյուիտը (1909)։ 1922-ին որպես կառավարական կրթաթոշակառու Վ․ Լոբոսը կատարելագործվել է Փարիզում։ 1931-ից Վ․ Լոբոսը եղել է երաժշտական կրթության հարցերով բրազիլական կառավարության լիազորը։ Հիմնադրել է երաժշտական դպրոցներ և երգչախմբային կոլեկտիվներ, 1942-ին՝ խմբային երգեցողության ազգային կոնսերվատորիան, ստեղծել երաժշտական դաստիարակության կուռ համակարգ։ Նրա նախաձեռնությամբ 1945-ին Ռիո դե ժանեյրոյում բացվել է Բրազիլական երաժշտության ակադեմիան (Վ․ Լ․ եղել է նրա անփոփոխ պրեզիդենտը)։ Որպես դիրի– ժոր համերգային լայն գործունեություն է ծավալել հայրենիքում և արտասահմանում։ Վ․ Լոբոսի ստեղծագործությունը խորապես ազգային է։ Երաժշտության բանահյուսության հիման վրա են ստեղծված նրա 14 «Շոռո»-ները (1920–29)։ Վ․ Լոբոսի օպերաների, բալետների, 12 սիմֆոնիայի, սիմֆոնիական պոեմների, 9 սյուիտից բաղկացած «Բրա– զիլական բախիանաներ» շարքի (1930– 1945), 17 կվարտետի, դաշնամուրի, թավջութակի, կիթառի, տավղի կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։
ՎԻԼԱՅԵԹ (թուրք, vilayet, < արաբ, վալիյյա–կառավարել), վարչատերիտորիալ միավոր Թուրքիայում։ Թուրքիայի տարածքի բաժանումը վիլայեթների կատարվել է 1866-ին՝ 1864-ի օրենքի հիման վրա (մինչ այդ վարչական միավոր էր էյալեթը)։ XIX դարի վերջից–XX դաարի սկզբին Արևմտյան Հայաստանի տարածքն ընդգրկված էր Վանի, էրզրումի, Սեբաստիայի, Բիթլիսի, Խարբերդի և Տրապիզոնի վիլայեթների մեջ, Կիլիկիան՝ Ադանայի։ 1983-ին Թուրքիայում կար 67 վիլայեթ կամ իլ։ Կառավարում են վալիները (նահանգապետները)։ Ա․ Փափազյան
ՎԻԼԱՆԴ (Wieland) Հայնրիխ (1877– 1957), գերմանական քիմիկոս–օրգանիկ, կենսաքիմիկոս (ԳՖՀ), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանական թղթի անդամ (1929)։ Սովորել է Շտուտգարտում, Բեռլինում, Մյունխենում։ 1901-ից՝ փիլիսոփայության դոկտոր, 1909-ից՝ էքստրաօրդինար պրոֆեսոր, 1913-ից՝ Մյունխենի համալսարանի օրգանական քիմիայի խորհրդի անդամ, միաժամանակ 1917-ից՝ Մյունխենի Բարձրագույն տեխնիակական դպրոցի օրդինար պրոֆեսոր, 1925-ից՝ Մյունխենի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ (փոխարինել է Ռ․ Վիչշտետերին)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հորմոնների, ստերոիդների, ալկալոիդների, լեղաթթուների, ինչպես նաև քլորոֆիլի և հեմոգլոբինի քիմիային։ Առաջարկել է (Վ․ Պաչադինի հետ միաժամանակ) կենսաբանական օքսիդացման ռեակցիաների մեխանիզմը բացատրող դեհիդրացման տեսությունը։ Նոբելյան մրցանակ (1927)։
ՎԻԼԱՆԴ (Wieland) Քրիստոֆ Մարտին (1733–1813), գերմանացի գրող։ Սովորել է Տյուբինգենի համալսարանում։ Հրատարակել է կրոնախրաաական պոեմներ («Աբրահամի փորձությունը», 1753)։ 1772-ից եղել է ապագա դուքս Կարլ Օգոստոսի դաստիարակը Վայմարում, որտեղ