Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/444

Այս էջը հաստատված է

կազմության, անիլինային ներկանյութերի, ֆոտոսինթեզի, ֆերմենտների ուսումնասիրությանը։ Նոբելյան մրցանակ (1915)։

ՎԻԼՍՈՆ, Ուիլսոն (Wilson) (Ջեյմս) Հարոլդ (ծնվել 1916), անգլիական պետական և քաղաքացիական գործիչ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1937-ից՝ Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ։ 1945-ից՝ պառլամենտի անդամ։ 1947-1951-ին՝ առևտրի մինիստր Ք․ էտչիի կառավարության մեջ։ 1963–76-ին՝ լեյբորիստ․ կուսակցության ղեկավար։ 19641970-ին և 1974–76-ին՝ Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր։ 1966, 1968 և 1975-ին այցելել է Սովետական Միություն։ Միջազգային իրադրության դրական փոփոխության պայմաններում Վիլսոնի կառավարությունը 1974–75-ին ՍՍՀՍ–ի հետ ստորագրել է մի շարք համաձայնագրեր տնտեսական, գիտատեխնիկական և արդիական համագործակցության վերաբերյալ։ Վիլսոնի տնտեսագիտական աշխատությունների հեղինակ է։

ՎԻԼՍՈՆ, Ուիլսոն (Wilson), Չառլզ Թոմսոն Ռիս (1869–1959), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1900)։ Կրթությունն ստացել է Սանչեստրի և Քեմբրիջի համալսարաններում։ 1900–34-ին դասավանդել է Քեմբրիջի համալսարանում (1925-ից՝ պրոֆեսոր)։ Հետագոտել է գոլորշիների կոնդենսացումը տարբեր ազդակների, մասնավորապես, լիցքավորված արագաթիռ մասնիկների ներգործությամբ։ Այդ աշխատանքների արդյունքը եղել է Վիլսոնի հայտնագործած (1912) սարքը, որը հնարավորություն է տալիս դիտել միկրոմասնիկների հետագծերը (տես Վիլսոնի խցիկ)։ Նոբելյան մրցանակ (1927)։

ՎԻԼՍՈՆ, Ուիլսոն (Wilson), Ռոբերտ Վուդրոու (ծն․ 1936), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1979)։ 1963-ից աշխատում է «ԲելՏելեֆոնի» լաբորատորիայում; Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը և տիեզերական ֆիզիկային, մասնավորապես միլիմետրական ռադիոալիքների օգնությամբ Գալակտիկայի և միջաստղային մոլեկուլների հետազոտություններին։ Ա․ Փենզիասի հետ փորձնական եղանակով հայտնաբերել է (1965) մոտ 3K ջերմաստիճանի ռելիկտային ֆոնային ռադիոճառագայթումը Տիեզերքում (նոբելյան մրցանակ, 1978)։ Այդ հայտնագործությունը հաստատել է Տիեզերքի տաք մոդելը, մեծապես նպաստելով տիեզերաբանության և բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում տեսական և փորձարարական հետազոտությունների զարգացմանը։ 1973-ին հայտնաբերել է տիեզերական դեյտերիումը և որոշել դրա տարածվածությունը Տիեզերքում։

ՎԻԼՍՈՆ, Ուիլսոն (Wilson), Թոմաս Վուդրո (1856–1924), ամերիկյան պետական գործիչ, ԱՍՆ–ի 38-րդ պրեզիդենտը (1913–21), դեմոկրատական կուսակցությունից։ Ծնվել է պրեսբիտերական քահանայի ընտանիքում։ Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1879)։ 1886-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1890–1902-ին՝ Փրինսթոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, 1902–10-ին՝ Վ․ Վիլսոն ռեկտոր։ 1910–12-ին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ։ Պրեզիդենտության առաջին տարիներին անց է կացրել մի շարք օրենքներ (սակացուցակների և եկամտահարկի, երկաթուղում 8-ժամյա աշխատանքային օրվա ևնի վերաբերյալ), որով բուրժուազիական շրջաններում վաստակել է «առաջադեմ բարենորոգչի» անուն։ Վիլսոնի ներքին քաղաքականությունը նպաստել է ԱՍՆ–ի մոնոպոլիստ, կապիտալի դիրքերի ամրապնդմանը։ Վիլսոնի կառավարությունը զինված ինտերվենցիա է ձեռնարկել Հեռավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում (1914-ի և 1916–17-ի ինտերվենցիան Մեքսիկայում, 1915-ին Հայիթիի և 1916-ին Սան Դոմինգոյի օկուպացիան ևն), 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես եկել (1917-ից) Անտանտի կողմում։ Վիլսնոը եղել է Սովետական Ռուսաստանի դեմ օտարերկրյա ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից ու ոգեշնչողներից, պաշտպանել է հակահեղափոխական ուժերի հակասովետական գործունեությունը Ռուսաստանում և Անդրկովկասում։ 1918-ին առաջ է քաշել խաղաղության իմպերիալիստական ծրագիր («տասնչորս կետերը»), որի նպատակն էր ամերիկայի տիրապետության հաստատումը միջազգային գործերում։ Գլխավորել է ԱՍՆ–ի պատվիրակությունը Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20-ում, որի արդյունքները, սակայն, անբարենպաստ եղան Վիլսոնի համար։ ԱՍՆ–ի սենատը հրաժարվեց վավերացնել Վերսալի հաշտության պայմանագիր 1919-ը։ Սեծ Բրիտանիան և Ֆրանսիան պահպանեցին իրենց առաջատար դերը համաշխարհային, հատկապես եվրոպական քաղաքականության մեջ, որն իր արտահայտությունը գտավ նաև Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատ (1920-ին ԱՍՆ–ի սենատը մերժեց այն) և Սևրի հաշտության պայմանագիր 1920-ով ստեղծվելիք Հայկական պետության սահմանների որոշման հարցում (տես Վիլսոնի իրավարարական ռեժիմ)։ Պրեզիդենտության ժամկետն ավարտվելուց (1921) հետո Վ․ հեռացել է քաղաքական գործունեությունից։ Գրկ․ Гершов 3․ М․, Вудро Вильсон, М․, 1983; Baker R․ S․, Woodrow Wilson․ Life and Letters, v․ 1-8, N․ Y․, 1927-39․ Ջ․ Թորոսյան

ՎԻԼՍՈՆ, Ուիլսոն (Wilson), Քենետ (ծն․ 1936), ամերիկացի ֆիզիկոս։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1971-ից՝ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կրիտիկական երևույթների տեսությանը։ Մշակել է այդ երևույթների արդյունավետ նկարագրման քանակական տեսական սխեմա։ Վիլսոնի ձևակերպած մոտեցման որակական կողմը, այսպես կոչված, ռեկուրսիաների մեթոդն է, որը հանգում է միևնույն գործողության (ռեկուրսիայի) բազմակի կրկնությանը։ Զգալի ավանդ է ներդրել նաև տարրական մասնիկների տեսության զարգացման գործում։ Առաջարկել է քվարկների միջև գործող հեռահար ուժերի «լարային» մեխանիզմը։ Նոբելյան մրցանակ (1982)։

ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՌԵԺԻՄ, Հայաստանի մանդատի մերժումից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի անցկացման և Հայաստանին դեպի ծով ելք տալու հարցի իրավարարական լուծումը, որը առաջարկվել էր Սան Ռեմոյի կոնֆերանս 1920-ում և ամրագրվել Սևրի հաշտության պայմանագիր 1920-ով (հոդված 89)։ Ըստ այդ պայմանագրի, մասնակիցները համաձայնվում են Էրզրում, Տրապիզոն, Վան և Բիթլիս վիլայեթների տարածքի ներսում (54000 քառ․ մղոն) Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՍՆ–ի որոշմանը և ընդունել ինչպես այդ որոշումը, այնպես և այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող էր առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու նպատակով։ Որպես իրավարար այդ հարցով անմիջականորեն զբաղվում էր ԱՍՆ–ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը, որն իր որոշումը կայացրեց 1920-ի նոյեմբերի 22-ին։ Այդ որոշմամբ՝ Կոտուր քաղաքից հարավ–արևմտյան պարսկական սահմանից Հայաստանի սահմանագիծը որոշվում էր բնական զանգվածային մեծ բարձրության պատնեշով, որը ձգվում է Վանա լճից հարավ և Բիթլիս ու ՄՍուշ քաղաքներից հարավ–արմևմուտք։ Այդ սահմանագծից դուրս էր մնում Վանի վիլայեթի մոտ կեսը և համարյա ամբողջությամբ Սղերդի սանջակը։ Սահմանագծից դուրս էր մնում նաև Սեծ Ջավ գետի վերին հովիտը (հիմնականում քրդական և նեստորական–քրիստոնեական բնակչությամբ, իսկ տնտեսական առումով՝ Տիգրիս գետի իռիգացիոն համակարգի մի մասը թուրքական Քրդստանում և Միջագետքում)։ Բիթլիսից և Մուշից արևմուտք ընկած սահմանը, որը հյուսիսային ուղղությամբ անցնում էր Երզնկայից ոչ շատ հեռու, որոշվում էր ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում էր Հայաստանի անվտանգությունը։ Դերսիմից հյուսիսային սահմանի բնույթն ու ուղղությունը առաջին հերթին պայմանավորված էր Հայկական պետությանը դեպի ծով հարմար ելք տալու կենսականորեն կարևոր հարցով։ Այսպիսով, ըստ Վիլսոնի իրավարարական որոշման, Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 40000 քառ․ մղոն։ Որոշումը, միջազգային իրավարարության պայմաններին համապատասխան ձևակերպվեց և պետք է ունենար որոշակի իրավաբանական հետևանքներ նրա մասնակիցների համար։ Սակայն քանի որ այն ընդունվել էր Հայաստանում սովետական կարգերի հաստատման նախօրեին, իմպերիալական դիվանագիտությունը փորձում էր ամեն կերպ թաքցնել այն համաշխարհային հասարակայնությունից։ Նրա համար սովետական իշխանության հաստատումը «բավարար քաղաքական հիմք» էր պաշտոն, խոստումներից ու պայմանագրային