Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/449

Այս էջը հաստատված է

հեղուկների հետազոտության նոր մեթոդներ։ Վիճկագրական ֆիզիկայի մեթոդները ցանկալի արդյունքներ են տվել աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում։ Վիճակագրական ֆիզիկայի հիմնադրման և զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել Ս․ Կառնոյի, Ռ․ Կլաուզիուսի, Զ․ Մաքսվելի Լ․ Բոլցմանի, Ջ․ Գիբսի և այլոց աշխատանքները։ԳրականությունХуанг К., Статистическая меха- hft-v;p․ с англ․, М․, 1966; Кубо Р․, С стическая․ механика, пер․ с англ․, М․, 1<t, Ландау JI․ Д․, Лифшиц Е․ М․, С «тистическая физика, 3 изд․, М․, 1976 (Теоретическая физика, т․ 5)․

Դ․ Սեդրակյան

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1․ հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող ինֆորմացիա։ 2․ Հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսումնական դիսցիպլին), որն ուսումնասիրում է մասսայական քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։ Վիճակագրությունը, որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական շթվաբանությունից, որը XVII դարին ստեղծել են Ու. Պետտին (Կ․ Մարքսի բնորոշմամբ՝ որոշ առումով վիճակագրության գյուտարարը) և Ջ․ Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ–տնտեսական ուսումնական գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր (Գ․ Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ XIX դարի կեսին Լ․ Ա․ Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Վիճակագրության տեսության ու պրակտիկայի մեջ մեծ ավանդ ունեն ռուս գիտնականները՝ Մ․ Վ․ Լոմոնոսովը, Վ․ Ն․ Տատիշչևը, Կ․ Ի․ Արսենևը, Դ․ Պ․ ժուրավսկին, Պ․ Լ․ Չեբիշևը, Ա․ Ա․ Չուպրովը, սովետական շրջանում՝ Վ․ Ս․ Նեմչինովը, Վ․ Ն․ Ստարովսկին, Ա․ Գ․ Ստրումիլինը, Մ․ Վոլոդարսկին, Ա․ Յա․ Բոյարսկին և ուրիշներ։ Վիճակագրության պատմության նոր փուլ էր մարքսլենինյան վիճակագրության առաջացումն ու զարգացումը։ Մարքսիզմ–լենինիզմի դասականների, հատկապես Վ․ Ի․ Լենինի աշխատություններում ամփոփվել են վիճակագրության տեսության ու մեթոդաբանության սկզբունքային հարցերը, սոցիալիստական հասարակարգում վիճակագրության հիմնական խնդիրները։ Սովետական վիճակագրական գիտության խնդիրները որոշվում են սոցիալիստ, էկոնոմիկայի և կուլտուրայի՝ կառավարման ու պլանավորման գծով պետության գործնական պահանջմունքներով։ Ցուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը․ ա․ վիճակագրական դիտարկում, բ․ դիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում, գ․ վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։ Վիճակագրական գիտության տեսական հիմքը պատմական մատերիալիզմն է և մարքսիստական քաղաքատնտեսությունը։ Այն բազմաճյուղ է՝ ա․ վիճակագրության ընդհանուր տեսություն, քննարկում է վիճակագրություն գիտության կատեգորիաները, մշակում կանոններ և մեթոդներ հասարակական երեվույթների քանակական կողմի վիճակագրական ուսումնասիրման համար, բ․ տնտեսական վիճակագրություն, ուսումնասիրում է ժողտնտեսության ցուցանիշների համակարգը, նրա կառուցվածքը, համամասնությունները, հասարակական վերարտադրության ճյուղերի ու տարրերի փոխադարձ կապերը, գ․ ճյուղային վիճակագրություններ (արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, բնակչության, աշխատանքի ևն)․ խնդիրն է ուսումնասիրել ցուցանիշների համակարգը, վերլուծել ժողտնտեսության համապատասխան ճյուղերի կամ հասարակական կյանքի տարբեր կողմերի սոցիալտնտեսական պրոցեսները։ Վիճակագրական ինֆորմացիայի հավաքումը, ամփոփումը և վերլուծումը միասնական սկզբունքով, ընդհանուր ծրագրով և մեթոդաբանությամբ իրականացնում են պետական վիճակագրական մարմինները՝ ՍՍՀՄ Կենտր, վիճակագրական վարչության ղեկավարությամբ։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3։ Նույնի, Մեր ֆաբրիկա–գործարանային վիճակագրության հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 4։ Նույնի, ժամանակակից հողագործության կապիտալիստական կառուցվածքը, նույն տեղում, հ․ 19։ Նույնի, Թվերի լեզուն, նույն տեղում, հ․ 23։ Նույնի, Զեմստվոյական վիճակագրության խընդիրների մասին հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 30։ Птуха М․, Очерки по истории статистики XVII-XVIII веков, [М․], 1945; Рябушкин Т․ В․, Проблемы экономической статистики, М․, 1959; Боярский А․, Теоретические исследования по статистике, М․, 1974․

Ա․ Կոսաանդյան

ՎԻՃԱԿԱԽԱՂ, վիճակախաղի տոմսերի վաճառքի ուղիով բնակչության միջոցների կամավոր ներգրավման եղանակ, որի դեպքում այդ միջոցների մի մասը խաղարկվում է դրամական կամ իրային շահումների ձևով։ Վիճակախաղի տարատեսակ է Վիճակախաղալեգրին, երբ խաղարկումը կատարվում է անմիջապես տոմսը գնելուց հետո (օրինակ, «Սպրինտը»)։ ՍՄՀՄ–ում վիճակախաղն անցկացվում է ՍՄՀՄ և միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների թույլտվությամբ։ Սովետական իշխանության առաջին տարիներին, կուլտուր–լուսավորական և այլ միջոցառումների իրականացման նպատակով բնակչության միջոցները ներգրավելու համար վիճակախաղեր էին անցկացնում սովետական ու հասարակական տեղական կազմակերպությունները։ 1926-ից տարածում ստացան տարբեր կամավոր ընկերությունների (Կարմիր խաչ, Կարմիր կիսալուսին ևն) կողմից կազմակերպվող վիճակախաղերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցկացվող վիճակախաղերից ստացվող միջոցներն օգտագործվում էին երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով։ 1958-ից վիճակախաղերը (դրամաիրային, մարզական, ԴՕՍԱԱՖ–ի, գեղարվեստական ևն) կազմակերպվում են միութենական հանրապետություններում։ Սոցիալիստական մյուս երկրներում վիճակախաղերը կազմակերպում են պետությունը, ինչպես նաև տեղական պետական մարմիններն ու հասարակական կազմակերպությունները, իսկ կապիտալիստական երկրներում՝ մունիցիպալիտետները, բարեգործական ու հասարակական կազմակերպությունները, տեղական հիմնարկությունները, նաև պետությունը (Իտալիա, Ֆրանսիա)։

ՎԻՃԱԿԻ ԴԻԱԳՐԱՄ, ֆազային հավասարակշռության դիագրամ, թերմոդինամիկական համակարգի բոլոր հնարավոր ֆազային վիճակների գրաֆիկական պատկերումը վիճակի հիմնական պարամետրերի (ջերմաստիճան, ճնշում, բաղադրություն ևն) տարածության մեջ։ Վիճակի դիագրամում համակարգի յուրաքանչյուր իրական վիճակին համապատասխանում է որոշակի կետ (ֆիգուրատիվ կետ), վիճակի դիագրամը բնորոշում է համակարգի ֆազային հավասարակշռությունը։ Վիճակի դիագրամների կառուցման և մեկնաբանման համար որպես տեսական հիմք ծառայում են ֆազերի կանոնը և ֆազային հավասարակշռության ընդհանուր պայմանը (բաղադրիչներից յուրաքանչյուրի քիմիական պոտենցիալի հաստատուն արժեքը ողջ համակարգում)։ Վիճակի դիագրամի ճշգրիտ կառուցումը տեսականորեն դժվար է, այդ պատճառով օգտագործվում են փորձնական արդյունքներ։ Պարզագույն դեպքում, երբ համակարգը միաբաղադրիչ է, վիճակի դիագրամը սովորաբար կառուցում են ջերմաստիճանճնշում հարթության վրա։ Ֆազերից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի դաշտ (I, II, III, երկվարիանտ հավասարակշռություն), որը սահմանափակված է երկու ֆազերի համատեղ գոյության վիճակի կորերով (1, 2, 3, 4, միավարիանտ հավասարակշռություն)։ Կորերը հատվում են եռակի կետում (ազատության աստիճանը 0 է), որը համապատասխանում է երեք ֆազերի համատեղ հավասարակշռային գոյության վիճակին։ Գոլորշիացման կորը (1) ավարտվում է կրիտիկական կետում (Կ), որտեղ վերանում է հեղուկի և գոլորշու հատկությունների տարբերությունը։ Եթե նյութը պինդ վիճակում առաջացնում է պոլիմորֆ ձևափոխություններ, ապա նրանցից