Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/45

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Վ. Ի. Լենինը առաջնահերթ խնդիրների շարքում առաջ է քաշել նաև սոցիալ. հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը (տես Երկ. լիակտ. ժող., հ. 36, էջ 457):Սովետական արդի Ս-ի ուսումնասիրական կարևորագույն պրոբլեմներն են կոմունիստական շինարարության ընդհանուր և առանձնահատուկ օրինաչափությունները, գիտատեխ. հեղափոխությունը և դրա սոցիալական հետևանքները, հասարակության սոցիալ. կառուցվածքի փոփոխությունները, աշխատանքի նկատմամբ մարդու վերաբերմունքը, ուրբանացումը, ընտանեաամուսնական հարաբերությունները, ազատ ժամանակը, պետ. կառավարման կատարելագործման ուղիները և միջոցներ ևն: Մարքսիստական սոցիոլոգիան կատարում է կարևոր գործնական ֆունկցիա, նպաստում է սոցիալական պլանավորման իրականացմանը և բազմաթիվ կիրառական խնդիրների լուծմանը: Ոչ մարքսիստական Ս. որի նախահայրը Օ. Կոնտն է, ունեցել է զարգացման մի շարք փուլեր: 14րդ դ. 2-րդ կեսին սոցիոլոգիան գտնվում էր պոզիտիվմի ազդեցության տակ և հիմնականում ուներ պատմաէվոլյուցիոն բնույթ: Կախված այն բանից, թե հասարակական զարգացման որ գործոնն էր համարվում գլխավոր, սոցիոլոգիան բաժանվել է տարբեր հոսանքների՝ աշխարհագրական դետերմինիզմ, ռասայական մարդաբանական դպրոց (Ժ. Ա. Գոբինո, Հ. Չեմբեռլեն, Օ. Ամմոն և ուրիշներ), սոցիալական դարվինիզմ ևն: 19րդ դ. վերջին լայնորեն տարածվել են սոցիոլոգիայի հոգեբանական ուղղությունները (ինստինկտիվիզմ, բիհևիորիզմ, ինտրոսպեկցիոնիզ): Ի հայտ են եկել տեսություններ, որոնք շեշտում էին ոչ թե անհատական, այլ հասարակական, կոլեկտիվ գիտակցությունը (Է. Դյուրկհեյմ, Չ. Քուկի և ուրիշներ) կամ «սոցիալական փոխգործունեության» տարբեր ձևերը (Ֆ. Տյոնիս, Գ. Զիմմել և ուրիշներ): 20րդ դ. սահմանագլխին Ս-ի վրա ուժեղ ազդեցություն ունեին նեոկանտականությունը, կյանքի փիլիսոփայությունը, պսիխոանալիզը: 1920-ական թթ. արմ., առանձնապես ամեր., Ս-ում կտրուկ ուժեղացան էմպիրիիկ միտումները սոցիոլոգիան սկսեց արագ մասնագիտացվել՝ առաջացան ընտանիքի, քաղաքի, քաղաղաքական և այլ սոցիոլոգիաներ: Գաղափարական առումով արդի ոչ մարքսիստական Ս. խիստ անմիատարր է: 1940-1950-ական թթ. առավել ազդեցիկ ուղղություն էր Թ.Պարսոնսի և Ռ. Մերտոնի կառուցվածքային ֆունկցիոնալիզմը: Այժմ առաջնության համար մրցակցում են ինտերակցիոնիզմը, ֆենոմենոլոգիան և այլ ուղղություններ։ 1960-ական թթ․ արմ․ սոցիոլոգների շրջանում աշխուժացել է հետաքրքրությունը մարքսիզմի նկատմամբ։ Ոչ մարքսիստական սոցիոլոգիան ներկայացնում ենև՝ մարտնչող հակակոմունիստները, և՝ միջին խավի շահերը արտահայտողները, և՛ առաջադիմականորեն տրամադըրված ձախ մտավորականները։ Այս հանգամանքը թելադրում է տարբերակված մոտեցում դրսևորել տարբեր սոցիոլոգիական տեսությունները և դրանց հեղինակներին գնահատելիս։ Ս–ի զարգացումը Հայաստանում սկսած XIX դ․, պայմանավորված էր կրոն, աշխարհայացքի դեմ պայքարով, ազգ․-ազատագր․ մտքի ձևավորմամբ և բուրժուական արտադրահարաբերությունների հաստատմամբ։ Արծարծվել են իդեալիստական,պոզիտիվիստական ու սուբյեկտիվիստական (Ա․ Կիպար, Հ․ Արծրունի, Ե․ Ֆրանգյան, Վ․ ծորենի և ուրիշներ), մատերիալիստական (Ե․ Տեմիրճիպաշյան, Ա․ Գարագաշյան, Ս․ Պալասանյան, Ս․ Նալբանդյան և ուրիշներ) և մարքսիստական(Ս․ Շահումյան, Բ․ Կնունյանց և ուրիշներ) սոցիոլոգիական գաղափարներ․ սոցիոլոգիան սկսում է ըմբռնվել որպես առանձին գիտություն։ Սոցիոլոգիանի զարգացումը նոր թափ է ստանում Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց անմիջապես հետո։ Բուն սոցիոլոգիական հետազոտություններն սկսվում են 60-ական թթ․։ Դրանք իրականացվում են ԳԱ փիլ–յան ևիրավունքի ինստ–ում Երևանի պետ․ համալսարանի փիլիսոփայան և սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Բացի այդ կոնկրետ սոցիալ․ հետազոտություններ են կատարվում տարբեր մինիստրությունների,միավորումների, գործարանների, ԳՀԻ–ների սոցիո–լոգիական լաբորատորիաներում, ինչպես նաև աշխատանքի գիտ․ կազմակերպման կենտրոններում։ Հետազոտման հիմն, ուղղություններն են՝ աշխատանքի,կառավարման, ապրելակերպի, մշակույթի ևն սոցիոլոգիական պրոբլեմները։ 1984-ին ստեղծվել է Սովետական սոցիոլոգիական ասոցիացիայի հայկ․ բաժանմունք։ Տես նաև Միկրոսոցիուոգիա, Սոցիոմետրիա։ ^^․Միւիթարյան Դ․ Ե․, Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն, պր․1–4, Ե․, 1971–82։ История буржуазной социологии XIX–начала XX века, М․, 1979;История буржуазной социологии первой половины XX века, М․, 1979; Осипов Г․ В․,Теория и практика социологических исследований в СССР, М․, 1979․ Ի․ Կոն, Ա․ Ադիբեկյան

ՍՈՑԻՈՄԵՏՐԻԱ (< լատ․ societas – հասարակություն, ընկերություն և մետրիա), փոքր խմբերում միջանձնային հարաբերությունները բացահայտելու և բնու– թագրելու եղանակ։ Առաջադրել է Զ․ Մորենոն որպես կապիտալիզմի արատները վերացնելու միջոց։ Հիմնականում գոյություն ունեցող երեք տիպի հարաբերությունները՝ դրական (համակրանք, հարգանք, հեղինակություն և այլն), բացասական (հակակրանք, թշնամանք, մերժում և այլն) և չեզոք (անտարբերություն, շփման բացակայություն և ալյն), էական ազդեցություն են գործում այն նպատակների վրա, որոնց հասնելու համար անհատները միավորված են ոչ մեծ կոլեկտիվներում։ Այդ հարաբերությունները բացահայտվում են հարցման միջոցով որևէ սոցիոմետրական չափանիշի նկատմամբ, այսինքն՝ այնպիսի իրադրության առնչությամբ, որը պահանջում է կոլեկտիվի անդամների անմիջական շփվում և կախված է նրանց ընտրությունից (օրինակ, «Ո՝վ կուզեիք, որ լիներ ձեր բրիգադավարը», <Ու՝մ կհրավիրեիք Ձեր ծննդյան տարեդարձին» և ալյն)։ Հարցման տվյալները ներկայացվում են աղյուսակի (սոցիոմատրից) կամ գրաֆիկի (սոցիոգիր) տեսքով և ամփոփվում անհատական ու խմբային սոցիոմետրական ցուցիչների միջոցով, այսինքն՝ որպես տվյալ սոցիոմետրական չափանիշի ընտրության թվի և ընտրության հնարավոր քանակի հարաբերություն։ Խմբային սոցիոմետրական ցուցիչների հաշվարկը հնարավորություն է տալիս պարզել կոլեկտիվի համախմբվածության, լարվածության և այլն ցուցանիշները։ Ս․ կոլեկտիվների կայունացման, կադրերի ճիշտ ընտրության, բարենպաստ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու ևն արդյունավետ միջոց է։ Գրկ․ Рабочая книга социолога, М․, 1976․ Ա․ Ադիբեկյան

ՍՈՈՒՂ ՕԼՈՒՔ, հայաբնակ գյուղ Ալեքսանդրետի գավառում, Ամանոսի լեռնաստորոտին։ Զովաշունչ օդով և սառնորակ աղբյուրներով հայտնի սոուղ օլուք ալեքսանդրետցիների սիրած ամառանոցն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 350 հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստներով, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ։ 1915-ի Սեծ եղեռնից փրկված հայերը 1920-ից (երբ Ալեքսանդրետի գավառը մտցվեց Ֆրանսիայի խնամակալության ներքո գտնվող Սիրիայի կազմի մեջ) վերադարձան Ս․ Օ․։ Սակայն, երբ Թուրքիան 1938-ին ռազմակալեց, իսկ 1939-ին զավթեց Ալեքսանդրետի գավառը, տեղի շուրջ 40 հզ․ հայերի հետ հարկադրաբար Սիրիա և Լիբանան գաղթեցին նաև սոուղօլուքցիները։

ՍՈՓԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սոֆիստիկա, 1․ սոփեստների ուսմունքը։ 2․ Ապացուցման եղանակ սոփեստությունների օգտագործումով։ Ս․ բնորոշ էր սոփեստներին, որտեղից էլ՝ Ս․ անվանումը։ Ներկայումս սեփոստաբանություն դրսևորվում է առավելապես իբրև կանխահայտորեն կեղծ թեզիսի ապացուցում՝ տրամաբանական խորամանկություններով։ Այդ առումով Ս․, լինելով տրամաբանական–իմացաբանական երևույթ, ունի որոշակի սոցիալ․ պայմանավորվածություն․ Սոփեստաբանության հաճախ են դիմում նրանք, ովքեր աշխատում են կեղծն անցկացնել ճշմարիտի տեղ, ձգտում ամեն գնով համոզելու, քան ապացուցելու։ Վ․ Բաղդասարյան

ՍՈՓԵՍՏՆԵՐ (< հուն, ooquorific; – հմուտ, իմաստուն, հետագայում նաև՝ իմաստակ), մ․ թ․ ա․ У–IV դդ․ հուն, փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, որոնք առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ Ս․ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր՝ Կրիտիասը, Ալկիդամասը, էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակաքաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Նրանք փիլիսոփայական․ հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնավփլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության․