տեսքով։ Սակայն միայն իդեալական (դասական U քվանտային) գազերի համար է հաջողվում ճշգրիտ հաշվել թերմոդինամիկական պոտենցիալը և ստանալ Վ․ հ․։ Այսպես, դասական իդեալական գազի թերմիկ հավասարումն է՝ pV=NkT (k-ն Բոլցմանի հաստատունն է), իսկ կալո– րական հավասարումը՝ / <?E /т=0, որԸ հայտնի է Ջոուլի օրենք անունով։ Իրական գազերի համար գոյություն ունեն միայն մոտավոր Վ․ հ․, որովհետև հնարավոր չէ ճշգրիտ հաշվել ատոմների կամ մոլեկուլների միջև գործող փոխազդեցության ներդրումն ազատ էներգիայի մեջ։ Ամենատարածված թերմիկ վ․ հ․ են Վան–դեր–Վաչսքւ հավասարումը՝ (P+^)(v-Nb) = NkT, և վիրիալ հավասար ու մը՝ pVtNB(T) N2C(T)4_ NkTtV V2 որտեղ a, b, B(T), C(T) գործակիցները կախված են համակարգի մոլեկուլների փոխազդեցությունից։ Հեղուկների և պինդ մարմնի Վ․ հ․ հնարավոր է ստանալ միայն մասնավոր դեպքերում։ Համեմատաբար ավելի լավ են ուսումնասիրված պլազմայի Վ․ հ․։ Նյութի հնարավոր գոյաձևերում խտությունը և ջերմաստիճանը տատանվում են լայն սահմաններում, և գիտությունը, նույնիսկ մեր օրերում, մեծ ջանքեր է գործադրում այդ լայն տիրույթում Վ․ հ–ի հայտնաբերման համար։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել Երևանի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ այլասերված պլազմայի վիճակի հավասարման հաշվման համար։
ՎԻՃԿԱՑՌՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջավազ գավառում։ 1909-ին ուներ 161 (26 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՔԱՐ, խիտ, նրբահատիկ, կարծր կավային կրաքար կամ դոլոմիտ։ Կիրառվում է վիմագրության մեջ։ Առավել հայտնի են Վ․ ք–ի կավճի հասակի կուտակումները ՀՍՍՀ Իջևանի շրջանում, վրաստանում, Ադրբեջանում։ Արտասահմանում յուրայի հասակի կուտակումներ կան ԳՖՀ–ում, որոնք նշանավոր են բրածո թռչունների գտածոներով։
ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ժայռերի, քարերի, կառույցների պատերի, կոթողների, տապանաքարերի, մահարձանների և քարե այլ հուշարձանների վրա կատարված արձանագրություններ։ Առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքոււք, Հնդկաստանում, իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր։ Հնագույն Վ–ները մ․ թ․ ա․ V–I IIF հազարամյակից են։ Հայաստանի տա– j րածքում հայտնաբերված ամենահին Վ–ները աքքադ․ և ուրարտ․ արձանագրություն– ներն են (մ․ թ․ ա․ XII–VI դդ․)․ դրանցից առավել հայտնի են Կելիշինի աքքադական, ուրարտ․, ինչպես նաև երկլեզվյան (աքքադաուրարտական) արձանագրությունները, որոնց համահավաքը հրատարակել են Ֆ․ Քյոնիգը և Գ․ Սելիքիշվիլին։ Հայաստանում տարածված են եղել նաև արամեատառ (արամեերեն), լատինատառ (լատ․), հունատառ (հուն․), արաբատառ (արաբ․, թուրք․, պարսկ․) արձանագրու– թյուններ (Դառնի, Դվին, Արտաշատ, Անի, Տիգրանակերտ, Աևան, Միսիան ևն), որոնց մի մասը նվաճողներից մնացած հուշարձաններ են։ Առավել հարուստ են V դարից հետո եղած հայերեն վիմագիր արձանագրությունները․ դրանց ուսումնասիրման գործում մեծ դեր են կատարել Ղ․ Ալիշանը, Հ․ Օրբելին, Ն․ Մառը, Ե․ Լալայանը, Կ․ Ղաֆադարյանը, Ս․ Ավագյանը, Դ․ Տեր–Մկրաչյանը, Ս․ Բարխուդարյանը և ուրիշներ (տես նաև Արձանագրություն պատմական)։ Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 1–6, Ե․, 1960-77։ Ն․ Մկրւոչրսն
ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ , լիտոգրաֆիա տպագրության եղանակ, երբ տպածոներն ստացվում են ճնշման միջոցով ներկը հարթ (ոչ ռելիեֆ) տպաձևից անմիջականորեն թղթին փոխադրելու միջոցով․ վիմագրական եղանակով կատարված ստեղծագործություն, այդ եղանակով տպագրությանը մասնագիտացած ձեռնարկություն՝ վիմագրատուն, վիմական արձանագրությունները, դրանց հավաքումն ու ուսումնասիրությունը, գիտ․ տպագրությունը։ Վ․ եղել է հարթ տպագրության նախօրինակը։ Վ–ում որպես տպաձև ծառայում է քարի (կրաքարի) ողորկ (գրչանկարն ընդօրինակելու համար) կամ հատիկավոր (մատիտանկարն ընդօրինակելու համար) մակերեսը, որի վրա պատկերը գծանկարվում է յուղոտ տուշով (վրձինով կամ գրչածայրով) կամ վիմագրական մատիտով (յուղոտ մատիտով)։ Հաճախ պատկերը քարի վրա է փոխադրվում հատուկ վիմագրական թղթի՝ կորնպապիրի վրա կատարված գծանկարից։ Քարի քիմ․ մշակումից հետո, կաղապարի մակերեսին հաջորդաբար ջուր և ապա ներկ քսելով՝ կատարվում է տպագրությունը։ Վ․ 1798-ին, Գերմանիայում հայտնագործել է Ա․ Զենեֆեչդերը։ 1806-ին Սյունխենում նա բացել է առաջին վիմագրատունը։ Նման արհեստանոցներ բացվել են 1816-ին՝ Փարիզում և Պետերբուրգում, 1822-ին՝ Լոնդոնում։ Վ․ XIX դ․ լայնորեն կիրառվել է նկարներ ընդօրինակելու, սև ու սպիտակ և բազմագույն էստամպներ (տպվել են մի քանի քարով), գրքի պատկերազարդումներ, աշխարհագրական քարտեզներ, պիտակներ, պլակատներ, հայտարարություններ ևն ստեղծելու համար։ էստամպների տպա– գրությունը կատարվել է ձեռքի վիմագրական հաստոցների, իսկ բազմատիրաժ տպածոները՝ հարթ վիմագրական տպամեքենաների վրա։ Հետագայում երևան են եկել Վ–յան համանման և վերափոխված տարատեսակներ՝ ինքնավիմագրություն (ավտոլիտոգրաֆիա), գունավոր Վ․ (քրոմոլիտոգրաֆիա), լուսանկարչական Վ․ (ֆոտոլիտոգրաֆիա), յուղանկարների բազմագույն արտատպություն (օլեոգրաֆիա), լիտոգրավյուրա ևն։ 1930-ական թթ․ Վ․ սկսել է դուրս մղվել առավել կատարյալ օֆսեթ տպագրության տարածմամբ։ Կորցնելով իր արդ․ նշանակությունը՝ Վ․ մնում է որպես գեղարվեստական էստամպներ ստեղծելու հաստոցային տեխնիկա։ Գեղարվեստական Վ–յան յուրօրինակ արտահայտչականությունը ձևավորվել է 1820-ական թթ․, Ֆրանսիայում, ռոմանտիզմի ազդեցության ներքո։ Վ–յանը դիմել են Թ․ ժերիկոն և ուրիշներ, Ֆրանսիայում ապրող իսպանացի Ֆ․ Գոյան և անգլիացի Ռ․ Պ․ Բոնինգտոնը։ Ֆրանսիայում և Անգլիայում լայն տարածում է գտել տեսարաններ պատկերող Վ․։ Ռոմանտիկական Վ–յան խոշորագույն վարպետ էր