Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/454

Այս էջը սրբագրված չէ

Ն․ Վիներ սիրող գիտության ստեղծմանը, որն առա– ջարկեց անվանել կիբեռնետիկա։ Վ․ կի– բեռնետիկայի հիմնական դրույթները ձևա– կերպել է 1948-ին Փարիզում լույս տեսած «Կիբեռնետիկա» աշխատության մեշ։ Աշ– խատություններ ունի նաև մաթեմատիկա– կան անալիզի, հավանականությունների տեսության, էլեկտրական ցանցերի, հաշ– վողական տեխնիկայի վերաբերյալ։ Երկ․ Ես մաթեմատիկոս եմ, Ե․, 19G9։ Я вундеркинд, М․, 1953; Новые главы кибер– нетики, М․, 1963; Кибернетика, 2 изд․, М․, 1968․ ՎԻՆԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕՐԵՆ*, բացար– ձակ սև մարմնի ճառագայթման (հավա– սարակշիռ ճառագայթում) էներգիայի սպեկտրային բաշխման ջերմաստիճանա– յին կախումն արտահայտող օրենք։ Տեսա– կանորեն արտածել է Վ․ Վինը, 1893-ին; Դիտարկելով իդեալական հայելային պա– տեր ունեցող անոթում հավասարակշիռ ճառագայթման սեղմման պրոցեսը և հաշ– վի առնելով շարժվող հայելուց անդրա– դառնալու հետեանքով ճառագայթման հաճախականության փոփոխությունը (Դոպլերի սկզբունք), Վինը սե մարմնի ճառագայթման էներգիայի խտության հա– մար ստացել է հետնյալ առնչություննե– րը․ uv,T = v3f(v/T) կամ их,т = А․-5ф(ХТ), որտեղ f-ը և ф-ն համապատասխանաբար v/ -ի և XT-ի ֆունկցիաներ են, v-ն ճառագայթման հաճախականությունն է, X-ն՝ ալիքի երկարությունը, Т-ն՝ բացար– ձակ ջերմաստիճանը։ Վինի տեսական կանխագուշակումը հետագայում հաս– տատվել է փորձերով։ Վ․ ճ․ օ․ Պչանկի ճա– ռագայթման օրենքի սահմանային դեպքն է և ճիշտ է միայն մեծ հաճախականություն– ների տիրույթում։ Վ․ ճ․ օ–ից կարելի է ստանալ Վինի շեղման օրենքը։ ժ․ Նինոյան ՎԻՆԻ ՇԵՂՄԱՆ ՕՐԵՆՔ, ջերմային ճառա– գայթման օրենք, ըստ որի՝ հավասարա– կշիռ ճառագայթման սպեկտրում էներ– գիայի մաքսիմումին համապատասխա– նող ալիքի երկարությունը (XiTuifu) հա– կադարձ համեմատական է T բացարձակ ջերմաստիճանին․ ճձաքս T=b, որտեղ b-ն հաստատուն է և հավասար է 0,2897 սմ K։ Օրենքը թերմոդինամիկական պատկերացումների հիման վրա ստացել է Վ․ Վինը, 1893-ին։ Վ․ շ․ օ․ բխում է Վինի ճառագայթման օրենքից։ Սե մարմ– նի ճառագայթման խտությունն արտա– հայտող ux,t ֆունկցիան անպայման պետք է ունենա մաքսիմում, հակառակ դեպքում ճառագայթման ինտեգրալային խտությունը վերջավոր չի լինի, այս պայ– մանից էլ հենց ստացվում է Վ․ շ․ օ․։ Այն ցույց է տալիս, որ их,т ֆունկցիայի մաքսիմումը ջերմաստիճանի բարձրաց– ման հետ շեղվում է դեպի կարճ ալիքների տիրույթը։ ժ․Նինոյան

ՎԻՆԻԼԱՅԻՆ ԵԹԵՐՆԵՐ, չհագեցած եթեր– ներ։ Վինիլսպիրտի ածանցյալներն են։ Ընդհանուր բանաձեը CH2=CHOR (R-ալ– կիլ կամ արիլ խումբ է)։ Սեծ մասամբ ան– գույն հեղուկներ են, վատ են լուծվում ջրում։ Քիմիապես ակտիվ են, մտնում են պոլիմերման, համատեղ պոլիմերման և միացման այլ ռեակցիաների մեջ։ և ր կ– վինիլեթերը՝ СН2=СН–О–СН= =СН2, նարկոտիկ է և խիստ թունավոր, եռում է 39°Շ–ում, 360°Շ–ում ինքնաբոցա– վառվում է օդում։ Օգտագործվում է վինիլ– քլորիդային սոպոլիմեր ստանալու հա– մար։ Վինիլմեթիլեթերը՝ СН2-= =СН–О–СН3, եռում է 6°Օում, օգտա– գործվում է պոլիվինիլմեթիլեթերի և սո– պոլիմերների ստացման համար, ինչպես նաե որպես թաղանթանյութի նիտրատնե– րի պլաստիֆիկատոր և պոլիստիրոլի, ալկիդային խեժերի, իոնամերների մոդի– ֆիկատոր։ Նման կիրառություններ ունեն նաե վինիլբուտիլ և իզոբուտիլեթերները։

ՎԻՆԻԼԱՅԻՆ ՒԵԺԵՐ, էթիլենի, նրա հո– մոլոգների և ածանցյալների պոլիմերմամբ ստացվող բարձրամոլեկուլային ջերմա– պլաստ նյութեր։ Լուծվում են օրգ․ լուծիչ– ներում, չափավոր տաքացնելիս փափկում են, բարձր ջերմաստիճաններում՝ քայ– քայվում։ Օգտագործվում են էլեկտրամե– կուսիչ ծածկույթների, անբեկոր ապակու, կաշվի փոխարինիչների, լաքերի և այլ արտադրություններում։ ՎԻՆ Ի ԼԱՑ ԵՏ ԱՏ, СН3СООСН=СН2, քա– ցախաթթվի և վինիլսպիրտի էսթերը։ Ան– գույն, թույլ արցունքաբեր հեղուկ է։ Եռ– ման ջերմաստիճանը՝ 73°С, հալմանը՝ –100,2°С, խտությունը՝ 934,2 կգ/մ3։ 380°Շ–ում ինքնաբոցավառվում է օդում։ Լավ է լուծվում օրգ․ լուծիչներում, ջրում՝ սահմանափակ (2,5%)։ Հեշտությամբ պո– լիմերվում և սոպոլիմերվում է։ Ստանում են քացախաթթվի և էթիլենի (02-ի մաս– նակցությամբ) կամ ացետիլենի և քացա– խաթթվի փոխազդեցությամբ։ Օգտագործ– վում է էցուիվինիչացետատ և սոպոլիմեր– ներ (ստիրոլի, էթիլենի, վինիլքլորիդի և այլ մոնոմերների հետ) ստանալու համար։ Թույլատրելի առավելագույն պարունա– կությունն օդում՝ 10 մգ/մ3։ Համաշխար– հային տարեկան արտադրանքը՝ ավելի քան 1,5 մլն տ (1979)։ ՎԻՆ Ի ԼԱՑ ԵՏԻ ԼԵՆ, բ ու տ և ն ի ն, СН2= =СН–С=СН, չհագեցած ածխաջրածին։ Անգույն գազ է, հեշտ է հեղուկանում (եռ– ման ջերմաստիճանը՝ 5,5°С)։ Լուծվում է օրգ․ լուծիչներում։ խիստ ռեակցիոնունակ է։ Հեշտությամբ օքսիդանում է, տալիս է միացման, տեղակալման, պոլիմերման ռեակցիաներ։ Ենթարկվում է կատալի– տիկ հիդրման, միանում է քլորաջրածնի հետ՝ առաջացնելով քչորասքրեն։ Ստաց– վում է ացետիլենի դիմերմամբ (N Н4С1^ ջրային լուծույթ, պղնձի քլորիդներ 50– 100°С)։ Օգտագործվում է քլորապրենի արտադրության համար։ Թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում՝ 20 մգ/մ3։

ՎԻՆԻԼ£ԼՈՐԻԴ СН2=СНС1, քլորաֆորմի թույլ հոտով, անգույն գազ։ Հալ․ ջերմաս– տիճանը՝ –158,4°С, եռմանը՝ -13,8°С։ Ջրում քիչ է լուծվում (0,25%)։ Ռեակցիո– նունակ է։ Ստացվում է ացետիլենի հիդրո– քլորմամբ կամ 1,2 երկքլորէթանի դե– հիդրոքլորմամբ։ Օգտագործվում է պոլի– վինիլքլորիդի և սոպոլիմերների արտա– դրության համար։ Տարեկան համաշխար– հային արտադրանքը՝ 15,8 մլն տ (1979)։ Առավելագույն թույլատրելի պարունակու– թյունն օդում՝ 30 մգ/մ3։

ՎԻՆԻՊԼԱՍՏ, պոլիվինիլքլորիդային ջեր– մապլաստիկ նյութ։ Պարունակում է նաե ջերմա– և լուսակայունացուցիչներ, հա– կաօքսիդիչներ, քսանյութեր, ներկանյու– թեր։ Հատկությունները լավացնելու հա– մար պոլիմերին ավելացնում են մինչե 35% մոդիֆիկատորներ (կաուչուկներ, քլորացված պոլիէթիլեն), մինչե 200% լցա– նյութեր (կավիճ, մուր են) և մինչե 10% պլաստիֆիկատորներ։ Թողարկվում է թա– ղանթների, թերթերի, խողովակների և ձեավոր ձողերի ձեով։ Օգտագործվում է շինարարության, քիմ․ մեքենաշինության մեջ և այլուր։ Արտասահմանում Վ․ թո– ղարկվում է բրեոն, կորվիկ (Սեծ Բրիտա– նիա), իգելիտ (ԳԴՀ), վինիդուր, դեկելիտ (ԳՖՀ), վինիբան (ճապոնիա) անվանում– ներով։

ՎԻՆԿԵԼՄԱՆ (Winckelmann) Ցոհան Ցոա– խիմ (1717–1768), անտիկ արվեստի գեր– մանացի պատմաբան։ Աստվածաբանա– կան կրթություն է ստացել Բեռլինում (1735–36) և Հալեում (1738–40)։ 1755-ից ծառայել է Հռոմում (1763-ից Վատիկանի գլխ․ հնախույզ և «հնությունների պրեզի– դենտ»)։ Եղել է Հերկուլանումի, Պոմպեյի և Պեստումի պեղումների ականատեսը։ Վ–ի գլխ․ աշխատությունը՝ «Հին արվեստի պատմություն» (1763), արվեստի գիտ․ պատմության առաջին օրինակն է, ուր վերլուծվում են ոչ թե առանձին վարպետ– ների գործերը, այլ Հին Հունաստանի ար– վեստն ամբողջովին։ Վ․ արվեստաբանա– կան վերլուծության մեթոդիկայի ստեղծող– ներից է։ Հին հուն, արվեստի ծաղկման պատճառը համարել է կլիման, երկրի պետ․ կառուցվածքը ե, գլխավորապես, քաղ․ ազատությունը։ Վ–ի իդեալը դասա– կան արվեստի քանդակագործությունն է։ Իդեալականացնելով անտիկ շրջանը՝ Վ․ հին հուն, արվեստը չափանմուշ է համա– րել բոլոր ժամանակների և ժողովուրդնե– րի համար։ Վ–ի հայացքներն ուժեղ ազ– դեցություն են գործել կչասիցիզմի ար– վեստի զարգացման վրա։

ՎԻՆԿԼԵՐ (Winckler) Հուգո (1863-1913), գերմանացի ասուրագեա և հնագետ։ Գերմ․ Առաջավորասիական ընկերության հիմ– նադիրը։ Վ․ ուսումնասիրել ու հրատարա– կել է սեպագիր շատ բնագրեր (Թել–էլ– Ամառնայի դիվանագիտ․ նամակները, Աարգոն II-ի տարեգրությունները են)։ Բողազքյոյի 1906–07-ի պեղումների ժա– մանակ բացել է խեթական մայրաքաղաք իյաթուշաշի (խատա ուս ui) պալատներն ու ամրությունները և խեթ․ թագավորների դիվանը։ Վ–ի պատմական հայացքները ծայրահեղ իդեալիստական և սուբյեկ– տիվ են։ Ֆ․ Դելիչի հետ Վ․ եղել է արե– վելագիտության մեջ համաբաբելոնակա– նության հետադիմական ուղղության հիմ– նադիրը։