Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/455

Այս էջը սրբագրված չէ

Երկ․ Altorientalische Forschungen, Reihe 1–3, Lpz․, 1893–1906; Geschichte Babylo- niens und Assyriens, Lpz․, 1892; Vorderasien im 2 Jahrtausend auf Grund der archivalen Studien, Lpz․, 1913; Вавилонская культура в её отношении к культурному развитию человечества, М-, 1913․

ՎԻՆՁՈՐ (պաշտոն․ New Windsor), քա– ղաք Մեծ Բրիտանիայում, Բերկշիր կոմ– սությունում, Թեմզա գետի վրա, Լոնդոնից 37 կմ արմ․, 128 հզ․ բն․ (1976)։ Վ․ անգլ․ թագավորների գլխ․ ամաոային նստավայ– րըն է։ Թագավորական դղյակը հիմնադրել է Վիլհելմ նվաճողը XI դ․ վերջին․ երկու բակով, կենտրոնում «շրջանաձև աշտա– րակով» (մոտ 1272), հս–արլ–ում պալա– տով (1377) և հինավուրց պուրակով (հիմ– նականում4 XYII–XVIII դդ․) անսամբլը XIII –XIX դդ․ վերակառուցումների արդ– յունք է․ հովհարաձև թաղերով Սենտ Զորջ կապելլան (1474–1528) անգլ․ ուշ գոթիկո– յի գլուխգործոցներից է։ Դղյակում պահ– վում է նկարների, գծագրերի, գոբելեննե– րի, զենքի չափազանց հարուստ հավաքա– ծու։

ՎԻՆՅԱ ԴԵԼ ՄԱՐ (Vina del Mar), քաղաք և նավահանգիստ Չիլիում։ Վալպարաիսո– յի հետ կազմում է ագլոմերացիա։ 262 հզ․ բն․ (1978)։ Ունի երկաթուղային կայարան։ Կա քիմ․, տեքստիլ, սննդի արդյունաբերու– թյուն, մոտակայքում՝ նավթավերամշակ– ման գործարան։ Հիմնադրվել է 1874-ին։

ՎԻՆՅԻ (Vigny) Ալֆրեդ Վիկտոր դը (1797–1863), ֆրանսիացի գրող, կոմս։ 1814–27-ին ծառայել է թագավորական բանակում։ 1822-ին տպագրվել է նրա «Պոեմներ» անդրանիկ ժողովածուն։ «Սեն– Մար» (հ․ 1–2, 1826) պատմավեպում Վ․ իդեալականացրել է XVII դ․ ազնվականա– կան երիտասարդությանը։ «Մարշալ դ՚Անկրի կինը» (1831) պատմ․ դրամայում պատկերել է ֆեոդ, խռովության շրջանը Ֆրանսիայում՝ Հենրիխ IV-ի մահից հե– տո։ Զինվորական ծառայության հետ կապ– ված Վ–ի հիշողություններն ամփովւված են «Զինվորի անազատությունն ու վե– հությունը» (1835) գրքում։ Ետմահու հրա– տարակվել են «ճակատագրեր» (1863) և «Բանաստեղծի օրագիրը» (1867) ժողո– վածուները։ Չընդունելով բուրժ․ հարաբերություն– ները, բայց տեսնելով ազնվականության քայքայումը, Վ․ չի տարվել հետադեմ ռո– մանտիկների՝ հին կարգերը վերականգ– նելու պատրանքներով։ Այստեղից էլ՝ նրա ստեղծագործության մռայլ հոռետեսու– թյունը, «ամբոխից» վեր կանգնած տառա– պող անհատի կերպարը («Գայլի մահը», 1843, պոեմ)։ Վ–ի պոեզիան, որ ազդեցու– թյուն է գործել պառնասականների վրա (տես <Պւսռնւսս>), աչքի է ընկնում ձևի խստությամբ, միտքը իշխում է զգացմուն– քի վրա։ Վ–ի առանձին ստեղծագործություններ ժամանակին թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։ Ն․ Վարդանյան

ՎԻՆՅՈԼԱ (Vignola) (իսկական ազգանու– նը՝ P ա ր ո ց ց ի, Barozzi) Զակոմո դա (1507, Վինյոլա –1573, Հռոմ), իտալացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան։ Ատեղծագործել է Ուշ Վերա– ծննդի, մաներիզմից բարոկկոյին անցման ժամանակաշրջանում։ Հեղինակ է «ճար– տարապետության հինգ օրդերների կա– նոն» (Regola delli cinque ordini di Archi- tettura, Հռոմ, 1562, ռուս․ թրգմ․ 1939) դա– սական տրակտատի, որը մեծ ազդեցու– թյուն է ունեցել Եվրոպայում, հատկապես կլասիցիզմի շրջանում։ Աշխատությունում ներկայացված օրդերների համաչափու– թյունները Վ․ իր կառույցներում չի կի– րառել։ Նա նպատակ է ունեցել ճարտ․միա– լեզվության հիմունքներով նպաստել հա– մաշխարհային կաթոլիկ ճարտ․ ստեղծ– մանն ու տարածմանը։ Վ–ի նշանավոր կա– ռույցներից են օվալաձև հատակագծով առաջին եկեղեց․ շինությունը՝ Սանտ Անդ– րեա եկեղեցին (1555), և Իլ Զեզու եկեղե– ցին (1568–84, երկուսն էլ Հռոմում), որը բարոկկոյի բազմաթիվ տաճարների նա– խատիպն է եղել, և, ըստ 6ո․ Ստրժիգովս– կու, Իտալիայում հայկ․ գմբեթավոր դահ– լիճ տիպի օրինակով կառուցված առաջին եկեղեցին է։ Քաղաքաշինական առումով ուշագրավ են Պալացցո Ֆառնեզեն (1558– 1573, մեծաչափ հնգանիստ ծավալի կենտ– րոնում բոլորաձև բակ է) Կապրարոլայում և Հուլիոս III պապի վիլլան (1550–55) Հռոմում։ Ըստ Պալլադիոյի, Վ․ ճարտարապետու– թյան դասականությունը վերականգնող մեծագույն վարպետներից է։ Գրկ․ Всеобщая история архитектуры, т․ 5, М․, 1967, с․ 230-38; С a s о 11 i М․ W․, Jl Vignola, v․ 1–2, Trieste, 1960․ Ա․ Զարյան

ՎԻՆՆԻՊԵԳ, Ու ի ն ի պ և գ (Winnipeg, հնդկացի կրի ցեղի լեզվով՝ կեղտոտ ջուր), լիճ Կանադայի հվ–ում։ Ագասիս մերձսառցադաշտային լճի մնացորդ՝ 217 մ բարձրության վրա։ Մակերեսը 24,3 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 28 մ։ Լճի մեջ թափ– վող գետերից խոշորը Սասկաչևանն է, արտահոսում է Նելսոն գետը։ Մակար– դակի բազմամյա տատանումը 3 մ է։ Մառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Նա– վարկելի է, կա արդյունագործական ձըկ– նորսություն։

ՎԻՆՆԻՊԵԳ (Winnipeg), քաղաք Կանա– դայի հվ–ում, Մանիթոբա նահանգի վար– չական կենտրոնը։ 561 հզ․ բն․ (արվար– ձաններով, 1980)։ Տրանսպորտային կա– րևոր հանգույց է, առևտրաբաշխիչ կենտ– րոն, հացահատիկի համաշխարհային նշա– նակության շուկա։ Կա սննդի, թեթև, պո– լիգրաֆ, քիմ․, էլեկտրատեխ․ արդյունա– բերություն, նավթավերամշակում, մետա– ղամշակում, մեքենաշինություն, շինանյու– թերի արտադրություն։ Ունի համալսա– րան, օդանավակայան։

ՎԻՆՆԻՅԱ, քաղաք, Ուկր․ ՄԱՀ Վիննիցա– յի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հվ․ Բուգի ափերին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ 350 հզ․ բն․ (1983)։ Զարգացած են սննդի, թեթև, քիմ․ արդյունաբերությունը, մեքե– նաշինությունն ու մետաղամշակումը։ Գոր– ծում են էլեկտրատեխ․, գործիքաշինական, գնդառանցքակալների և շինանյութերի արտադրության ձեռնարկություններ։ Վ–ում կան 3 բուհ, Կիևի պոլիտեխ․ և առևտրատնտեսագիտական ինստ–ների մասնաճյուղեր, տեխնիկումներ, ուսում– նարաններ, թանգարաններ, երաժշտա– դրամատիկական և տիկնիկային թատրոն– ներ, ֆիլհարմոնիա։ Վ․ առաջին անգամ հիշատակվել է 1363-ին, որպես լիտվ․ բերդ։ 1565-ից եղել է Լեհաստանի իշխա– նության, 1793-ից՝ Ռուսաստանի կազմում։ Վ–ի բանվորների և զինվորների 1917-ի հոկտ․ 28-ի զինված ապստամբության հե– տևանքով քաղաքում հաստատվեց սովե– տական իշխանություն։ 1918-ի գարնանը Վ․ գրավեցին գերմ․ զավթիչները։ Մովե– տական իշխանությունը վերականգնվեց 1920-ի հունիսին։ 1941-44-ին Վ․ օկու– պացրել են գերմ․ ֆաշիստները։ Ազատա– գրվել է 1944-ի մարտի 20-ին։ Պահպանվել են XVII–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ Մ․ Ցուրիի և Մ․ Նիկոլայի (երկուսն էլ XVIII դ․) փայտե եկեղեցիները։

ՎԻՆՆԻՏԱՅԻ ՄԱՐՏ․, Ուկր․ ՄԱՀ կազմում։ Կազմավորվել է 1932-ի փետր․ 27-ին։ Տարածությունը 26,5 հզ․ կմ2 է, բն․՝ 1968 հզ․ (1985)։ Բաժանվում է 26 վարչա– կան շրջանի։ Ունի 15 քաղաք, 30 քտա։ Վարչական կենտրոնը՝ Վիննիցա։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Մարզի տարածքի մեծ մասը գտնվում է Պոդոլսկի (բարձրությու– նը՝ մինչև 362 մ) և Մերձդնեպրյան (բարձ– րությունը՝ մինչև 323 մ) բարձրությունների սահմաններում։ Ալիքավոր հարթավայր է։ Հվ–արմ․ մասը կտրտված է Դնեստրի ձախափնյա վտակներով։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը – 5,7°C է (Վիննիցա), հուլիսինը՝ 18,8°C։ Տարեկան տեղումները 500–550 մմ են, վեգետա– ցիոն շրջանը՝ մոտ 200 օր։ Տարածքի կենտ– րոնական մասով հոսում է Հվ․ Բուգը, հվ–արմ․ սահմանով՝ Դեսնան։ Վ․ մ․ գտնը– վում է անտառատափաստանային զոնա– յում։ Տարածված են սևահողերը, գորշ և պոդզոլացված հողերը։ Տարածքի 12,6%-ը զբաղեցնում են անտառներն ու թփուտ– ները։ Բնորոշ կենդանիներից են այծյամը, գայլը, աղվեսը, կզաքիսը, ջրաքիսը, ջըր– սամույրը ևն։ Բնակչության 92% –ը ուկրաինացիներ են։ Բնակվում են նաև ռուսներ, հրեաներ, լեհեր և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 74 մարդ է, քաղաքային բն․՝ մոտ 41,4% (1985)։ Քաղաքներն են Վին– նիցան, ժմերինկան,Պոդոլսկի Մոգիլյովը, Խմելնիկը, Բարը, Տուլչինը, Կազատինը ևն։ Տնտեսությունը։ Վ․ մ․ ՄՄՀՄ ճակնդե– ղագործական և շաքարի արդյունաբերու– թյան հիմնական շրջաններից է։ Տնտեսու– թյան մեջ գերակշռում է սննդի արդյունա– բերությունը՝ հիմնված հացահատիկա– ճակնդեղագործական, բանջարաբուծա– կան, այգեգործական և կաթնամսատու անասնապահական ինտենսիվ զարգա– ցած տնտեսությունների բազայի վրա։ Զարգացած են նաև թեթև արդյունաբերու– թյունը, մեքենաշինությունն ու մետաղա– մշակումը, շինանյութերի արտադրությու– նը, էներգետիկան։ Աննդի արդյունաբերու– թյան առաջատար ճյուղը շաքարի արտա– դրությունն է։ Վ․ մ․ տալիս է Ուկր․ ՍՍՀ–ում արտադրվող շաքարի 18%-ը։ Կա նաև մսի, կաթի, մրգի պահածոների, սպիրտի, ալ– յուրի, ձավարեղենի, արևածաղկի ձեթի