պետական մրցանակ, 1951), «XVII – XIX դդ․ ռուսաց գրական լեզվի պատմության ուրվագծեր» (1934), ինչպես նաև XIX–XX դդ․ ռուս գրողների լեզվի և ոճի մասին մենագրա– կան աշխատություններ։ Ռուս գրկ–յան նյութի հիման վրա պոետիկայի և ոճա– բանության հարցերի տեսական վերլու– ծությանն են նվիրված «Գեղարվեստական արձակի մասին» (1930), «Գեղարվեստա– կան գրականության լեզվի մասին» (1959) և «Ոճաբանություն։ Բանաստեղծական խոսքի տեսություն։ Պոետիկա» (1963) գրքերը։ Մասնակցել է Դ․ Ուշակովի խմբա– գրած «Ռուսաց լեզվի բացատրական բա– ռարան»-ի (հ․ 1–4, 1935–40) կազմմանը, ՍՍՀՄ ԳԱ–ի հրատարակած ռուսաց լեզվի բառարանների (հ․ 1 – 17, 1948–65, հ․ 1–4, 1957–61) խմբագրմանը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիա– ների անդամ, սլավոնագետների միջազ– գային կոմիտեի նախագահ (1957-ից)։ Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով։ Երկ․ Гоголь и натуральная школа, JL, 1925; Этюды о стиле Гоголя, JL, 1926; Эволю– ция русского натурализма․ Гоголь и Дос– тоевский, Л․, 1929; Язык Пушкина, М․, 1935; Современный русский язык, в․ 1-Вве– дение в грамматическое учение о слове, М․, 1938, в․ 2-Грамматическое учение о слове, М․, 1938; Из истории изучения русского синтак– сиса, М․, 1958; Сюжет и стиль, М․, 1963; Проблемы литературных языков и законо– мерностей их образования и развития, М․, 1967․ Գրկ․ Проблемы современной филологии, Сб․ ст․ к семидесятилетию акад․ В․ В․ Вино– градова, М․, 1965․
ՎԻՆՈԳՐԱԴՍԿԻ Սերգեյ Նիկոլաևիչ (1856, Կիև –1953, Փարիզ), ռուս մանրէաբան, հայրենական մանրէաբանության հիմնա– դիրներից։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1894), Ռուսաստանի ԳԱ պատվա– վոր անդամ (1923-ից), Ֆրանսիայի ԳԱ և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1881-ին ավարտել է Պետերբուր– գի համալսարանի բնագիտական բաժինը և աշխատել տեղում։ 1885–91-ին գիտա– կան գործուղման է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1891 –1912-ին Վ․ եղել է Պետերբուրգի փորձառական բժշկա– գիտության ինստ–ի ընդհանուր մանրէա– բանության բաժնի վարիչ, միաժամանակ «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («Архив биологических наук») ամսագրի խմբա– գիրը։ Ակտիվորեն մասնակցել է Ռուս, մանրէաբանական ընկերության կազմա– կերպմանը (1903) և առաջին 2 տարին եղել է դրա նախագահը։ 1922-ին մեկնել է Ֆրանսիա և մինչև կյանքի վերջը ղեկա– վարել Փարիզի Պաստյորի անվ․ ինստ–ի ագրոբակտերիալոգիական բաժինը։ Վ․ առաջինն է բացահայտել հատուկ միկրո– օրգանիզմների գոյությունը, որոնք էներ– գիան ստանում են անօրգ․ նյութերի օք– սիդացման ճանապարհով։ Հայտնաբերել է քեմոինքնասուն միկրոօրգանիզմները և քեմոսինթեզի երևույթը (1887)։ Վ․ 1893-ին առաջինը հողից անջատել է Clostridium Pasteurianum անաերոբ, ազոտֆիքսող բակտերիաներ, որոնք ընդունակ են յու– րացնելու մոլեկուլային ազոտը։ Մանրա– մասն ուսումնասիրել է ազոտաբակտերնե– րի մորֆոլոգիան, զարգացումը, ֆիզիոլո– գիան և աճեցման մեթոդները։ Առաջինն է ներդրել ընտրողական–սնուցողական մի– ջավայրի մեթոդը։
ՎԻՆՈԿՈՒՐՈՎ Եվգենի Միխայլովիչ (ծն․ 1925, Բրյանսկ), ռուս, սովետական բա– նաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավար– տել է Մ․ Գորկու անվ․ գրկ–յան ինստ–ը (1951)։ Հեղինակ է «Բանաստեղծություն– ներ պարտականության մասին» (1951), «Կապույտը» (1956), «Խոստովանանք» (1958), «Դեմք մարդկային» (1960), «Երա– ժըշտություն» (1964), «Բնավորություն– ներ» (1965), «Ռիթմ» (1966), «Հակադրու– թյուններ» (1975), «Տարածություն» (1976), «Վիճակ» (1978), «Ակնածանք» (1981), «Կե– ցություն» (1982) բանաստեղծությունների և «Պոեզիա և միտք» (1966), «Ուժի մեջ է մնում» (1979) հոդվածների ժողովածունե– րի։ Վ–ին բնորոշ է կենցաղային մանրա– մասները ճշգրտորեն պատկերելու, կյան– քը փիլիսոփայորեն իմաստավորելու հա– կումը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Հոկտեմբերյան հեղա– փոխության շքանշաններով։ Երկ․ Избр․ произв․, т․ 1–2, М․, 1976; ՝՛Հատընտիր, Ե․, 1973։ Սփոփանք, Ե․, Տ984։ Գրկ․ Михайлов А․ А․, Евгений Ви– нокуров․ Разборы․ Диалоги․ Полемика, М․, 1975․
ՎԻՆՏԵՐ Ալեքսանդր Վասիլևիչ (1878– 1958), սովետական էներգետիկ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ը (1912)։ 1944-ից ՍՍՀՄ ԳԱ էներգետիկայի ինստ–ի դիրեկտորի տեղակալն էր։ Զբաղ– վել է երկրի էներգետիկական ռեսուրսնե– րի ուսումնասիրությամբ, փոքր էներգե– տիկայի պրոբլեմով, ՍՍՀՄ էներգետիկա– կան համակարգի կառուցվածքի ռացիո– նալացման, Կույբիշևի և Վոլգոգրադի հէկերի կառուցման և այլ հարցերով։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշաններով։
ՎԻՆՏԵՐ (Winter) Վեռներ (ծն․ 25․10․ 1923, Հասելաու, ԳՖՀ), գերմանացի լեզ– վաբան, հայագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1949), պրոֆ․ (1953)։ Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հե– տևել է հուն․, սլավ, և հնդեվրոպ․ լեզու– ների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953–57), Տե– խասի (1957–65) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963), Կոպեն– հագենի (1966), Ցեյլի (1967), Կալիֆոռ– նիայի Բերկլի (1969), Սաանֆորդի (1979– 1980) և այլ բուհերում։ 1964 թվակա– նից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆե– սոր և ընդհանուր լեզվաբանության ամ– բիոնի վարիչ։ Հրատարակվել է Վ–ի շուրջ 130 աշխա– տություն, որոնցում հետազոտել է ընդ– հանուր և հնդեվրոպ․ լեզվաբանությանը, ամեր․ հնդկացիական և չին–տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիր– ներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնա– սիրություններում քննել է հայերենի հըն– չույթաբանությունը, գրաբարի բարբա– ռային տարբերակվածությունը, անկատա– րի և անցյալ կատարյալի դեմքի արտա– հայտման միջոցները, կատարել ստուգա– բանություններ («Հայկական հնչույթա– բանության խնդիրներ», հ․ 1–3, 1954 – 1962, «Ակնարկներ հայերենի ստուգաբա– նության»; 1957, «Վաղ բարբառային տար– բերակվածության հետքերը հին հայերե– նում», 1975 ևն)։ «Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդ– րադարձել է նաև հայ գրչության արվես– տին։ 1963-ին և 1978-ին այցելել է Սովե– տական Հայաստան, կարդացել դասա– խոսություններ։ 1982-ին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտա– ժողովին (Երևան), հանդես եկել «Հայե– րենի թվարկման համակարգը» զեկու– ցումով։ Վ․ Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտ․ քարտուղարն է (1983)։ իյ․ Կարադեչյան
ՎԻՇԱՊ (լատ․ Draco), երկնքի հյուսիսա– յին կիսագնդի բևեռամերձ համաստեղու– թյուն։ Վ–ի աղեղի մեջ է Փոքր արջ համաս– տեղությունը։ Ամենապայծառ աստղը էտամինն է՝ 2,2 տեսանելի աստղային մեծության։ Դիտելով այդ աստղի պարբե– րական շարժումները՝ Ջ․ Բրաղչեյը 1725-ին հայտնաբերել է լույսի աբեռացիա– յի երևույթը։ Տեսանելիության լավագույն պայմանները մարտ–մայիս ամիսներին են։ Վ․ երևում է ամբողջ տարին ՍՍՀՄ բոլոր շրջաններից։ Վ․ համաստեղության ա աստղին մոտ գտնվում է խավարածրա– յին հարթության բևեռը։
ՎԻՇԱՊ, ուշապ, յիշաբ, երևակա– յական, գերբնական էակ շատ ժողովուրդ– ների առասպելաբանություններում։ Սո– վորաբար պատկերվել է թևավոր օձի (եր– բեմն բազմագլուխ) կամ տարբեր կենդա– նիների (օձ, ձուկ, կետ, առյուծ, այծ, հո– վազ ևն) տարրերի համադրմամբ (օրի– նակ՝ այծի գլխով, առյուծի մարմնով, օձի պոչով)։ Ենթադրվում է, որ Վ–ի կերպա– րում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) և ստորին (օձ և այլ կենդանիներ) հակադիր աշխարհները։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Վ–ի մա– սին առասպելների հիմքում ընկած է քաո– սի ու տիեզերքի հակամարտության առաս– պելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպ․ ժողովուրդների ավանդ, պատկերացում– ներում առնչվել է ամպրոպին, ամպրոպա– յին հողմին (հայերն անվանել են «վի– շապ քամի», «քաջքաքամի», «սատանի քամի»)։ Ըստ հնագույն հավատալիքների, Վ․ բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպա– յին փոթորիկներ, պտտահողմեր, կլանում է արևը՝ առաջացնելով խավարում։ Հին Արևելքի մի շարք երկրներում Վ․ պաշտվել է Իբրև ջրային տարերքի, պտղաբերու– թյան ու հարստության հովանի, իսկ ավե– լի ուշ դարձել ահեղության, իշխանության