Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/458

Այս էջը սրբագրված չէ

Վիշապ (մ․ թ․ ա․ II –I հազարամյակներ, Իմիրզեկ) Ձկնակերպ վիշապ Ցլի պատկերա– քանդակով վիշապ խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վ․ նախապես պաշտվել է իբրն ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փո– րելու ուղիները։ Վ․ դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։ Գրեթե բոլոր առասպելարանու– թյոէններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով Վ–ի սպանությու– նը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին եգիպտ․ առասպե– լի, Վ–ին՝ իբրև խավարը մարմնավորող ուժի, հաղթում է արևի աստված Ռան, ըստ հին հայկ․ առասպելի, Վ–ի դեմ մարտըն– չում^և հաղթում է Վիշապաքաղ Վահագն աստվածը ևն։ Վիշապամարտության առասպելները տարածված են եղել հայ ժող․ հին բանահյուսության մեջ (օրի– նակ՝ Տիգրանի, Արաավազդի մասին վի– պասանություններում, «Մսանա ծռեր» դյուցազներգությունում, հեքիաթներում)։ Դրանք հետագայում թափանցել են նաև քրիստոնեական գրականության մեշ։ Ըստ մի առասպելի, Վ–ին սպանում և զոհաբեր– վող կույսին ազատում է Ս․ Գևորգը։ Այլ առասպելում Վ․ ներկայացվում է արևը կլանող, չար ու կործանարար ուժ, որի դեմ մարտնչում են հրեշտակները (ամպ– րոպի որոտն իբր կռվի ձայնն Է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակապետի սրի փայլը, շանթը՝ հրեղեն նետը, ծիածանը՝ աղեղը)։ Հայաստանում (Գեղամա լեռներում, Սևան լճի հս–արլ․ ափին, Արագածի լան– ջերին, Գառնիում, ճորոխ գետի ավազա– նում ևն) հայտնաբերվել են Վ–ի պաշտա– մունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ (հայտնի են «Վիշապներ» անունով)։ Դրանք կերտվել են միակտոր քարից (ամենամեծը՝ 5,06 մ բարձրու– թյամբ), ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թըռ– չուններ պատկերող քանդակներով, սո– վորաբար դրվել աղբյուրների ակունք– ների, ջրանցքների, ջրամբարների, արհես– տական լճերի մոտակայքում։ Ենթադըր– վում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովա– նավորող, ջրի պաշտամունքն անձնավո– րող աստվածությունների կուռքեր։ Գրկ․ Աբեղյան Մ․, «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցու– հու արձաններ, Ե․, 1941։ Մնացական– յ ա ն Ա․, «Վիշապ» քարակոթողների և վի– շապամարտի դիցաբանության մասին, «Տե– ղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս․ գիա•», 1952, Jsfe 5։ Հարությունյան Ս․, Վիշապամարտը «Սասնա ծռերում», «ԷՀԴ», 1981, № 11։ Марр Н․ Я, Смирнов Я․ И․, Вишапы, «Труды Гос․ Академии истории материальной культуры», т․ 1, 1931; Пиотровский Б․ Б․, Вишапы* Каменные статуи в горах Ар– мении, Л․, 1939; Капанцян Г․ А․, О каменных стелах на горах Армении, «Исто– рико-лингвистические работы», т․ 2, Е-, 1975; Smith G․E․, The Evolution of the Aragon, Manchester, 1919․ Ս․ Հարությունյան

ՎԻՇԱՊԱԳՈՐԳ, հայկ․ գորգ, որի շեղա– ցանց հորինվածքում, բուսական ու կեն– դանական զարդանախշերի տարբեր զու– գորդումներում կարևորված է վիշաւցի վե– րացարկված, ոճավորված կերպարը (այս– տեղից Էլ՝ անունը)։ Վ–ի դաշտում, երկայ– նակի կենտր․ առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2–4 հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վի– շապների՝ գրաֆիկորեն ընդգծված մար– միններին կան շեղանկյուն կետեր։ Վ–ին բնորոշ են նաև մեծ չափերը (մոտ 3 tlx X7 tl), երիզող մեկ զարդագոտին, տի– րապետող չորս գույները՝ կարմիր, կա– պույտ, շագանակագույն, փղոսկրագույն։ Հիմնագույնը գերազանցապես վառ կար– միրն Է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը, ենթադրվում Է, որ այն եղել է նաև Վ–ի հնագույն նմուշների ծագման ու արտադրության կենտրոնը մինչև XVII դ․, որից հետո անհետացել է այդ գորգերի դասական խումբը՝ արձա– գանքվելով միայն ժող․ բազում տարբե– րակների մեջ (մինչև XX դ․ 1-ին քառոր– դը)։ Վ–երի զարդանախշերի, վիշապնե– րի, օգտագործված գույների ողշ սիմվո– լիկան ուսումնասիրողները մեկնաբանել և մեկնաբանում են տարբեր կերպ։ Վ–երը համարվում են ոչ միայն հայկ․, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ XX դ․ սկզբին Վ․ առաջին անգամ ուսում– նասիրել են անվանի արևելագետ ար– վեստաբաններ Ֆ․ Մարտինը, Ֆ․ Աարրեն և այլոք (ավելի ուշ՝ Ա․ Աագզյանը, Հ․ Քյուրտյանը և ուրիշներ), որոնք առանձ– նացրել են արլ․ գորգերի այդ խումբը և, հայկ․ արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հի– ման վրա, բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։ Եվրոպա– ցի գիտնականներն էլ շրջանառության մեջ են դրել «Վ․» տերմինը («dragon car– pet»)։ Դասական Վ–ի ընտիր օրինակներ պահպանվել են Բեռլինի պետ․, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի, Վիեննայի Դե– կորատիվ արվեստի, Էստերգոմի Քրիս– տոնեական, Ստամբուլի Թուրք, և իսլամ, արվեստի, Բուդապեշտի Դեկորատիվ ար– վեստի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վա– շինգտոնի Տեքստիլի և աշխարհի այլ քաղաքների թանգարաններում։ Սովետա– կան Հայաստանում հայկ․ գորգարվեստի վերածննդի հետ սկզբնավորվել է նաև Վ–ի տարատեսակների ստեղծումը գորգագործ արվեստագետների էսքիզներով (Հ․ Քե– շիշյան և ուրիշներ), ժող․ վարպետների ձեռքով և մեքենական եղանակով։ Պատկերազարդումը տես 464-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՎԻՇԱՊԱԼԻՀ (Ազատ), լիճ Գեղամա լեռ– նաշղթայի արմ․ լանջին (Աբովյանի շըր– ջանի Գողթ գյուղի մոտ), 2620 մ բարձրու– թյան վրա։ Մակերեսը 0,3 կմ2 է։ Առաջա– ցել է հրաբխային արգելափակման հետե– վանքով։

ՎԻՇԱՊԱԾԱՌ (Dracaena), շուշանազգի– ների ընտանիքի բազմամյա ծառանման բույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է Վ–ի մոտ 150 տեսակ, տարածված Արլ․ կիսա– գնդի մերձարևադարձային և արևադար– ձային շրջաններում։ Բունը ճյուղավոր է, տերևները՝ գծային կամ նշտարաձև, ծա– ղիկները սովորաբար հուրաններում են․ պարզ, վեցանդամ, սպիտակ կամ դեղնա– վուն ծաղկապատյանով։ Պտուղը հատա– պտուղ է։ Վիշապային Վ․ (D․ draco), մինչև 20 մ բարձրությամբ և 4 մ բնի տրա– մագծով ծառ է։ Աճում է Կանարյան և Սո– կոտրա կղզիներում։ Ապրում է մինչև 5– 6 հզ․ տարի։ Կեղևից արտադրվում է կար– միր խեժանման նյութ՝ «վիշապի արյուն», որն օգտագործվում է ներկանյութեր պատ– րաստելու համար։ Հարավային Վ․ (D․ australis), կաշեկերպ տերևներով, կարճաբուն ծառ է։ Աճում է Նոր Զելան– դիայում։ 2 տեսակն էլ օգտագործվում են կանաչապատման մեջ։ Վ–ի բազմաթիվ տեսակներ (D․ godseffiana, D․deremensis ևն) մշակվում են ջերմատներում և սեն– յակային պայմաններում։

ՎԻՇԱՊԱՍԱՐ (ն․ Զիարեթ), լեռնագա– գաթ Գեղամա լեռնաշղթայի հվ–ում, մերձ– կատարային մասում։ 3157 й բարձրու– թյամբ հրաբխային խարամային կոն է։ Հարաբերական բարձրությունը 260 U է, հիմքի տրամագիծը՝ 1400 մ։ Խառնարան