Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/461

Այս էջը սրբագրված չէ

ս․ Վ․ վիշնևսկի Ս․ Վիչենյան Կ․ Պոլսի բարձրագույն բժշկ․ դպրոցում, եղել դատական բժշկության առաշին պրո– ֆեսորը, դասավանդել է նաև ներքին օր– գանների ախտաբանություն։ 1849-ին հիմ– նել և մինչե 1852-ը հրատարակել է ֆրանս․ բժշկ․ թերթ՝ <Գազետ մեդիկալ դ՝Օրիան» («Gazette medical d’Orient»)։ Եղել է Կ․ Պոլսի Կայսերական բժշկ․ ընկերու– թյան հիմնադիրներից, քաղաքային բժշկ․ բարձրագույն խորհրդի նախագահ, պա– լատական բժիշկ։ Մասնակցել է Ազգային սահմանադրության նախագծերի և տար– բերակների մշակմանը։ Եղել է ազգ․ գե– րագույն ժողովի (տես Ազգային հոգևոր և գերագույն ժողովսեր) անդամ, ուս․ խոր– հըրդի ատենապետ։ Հայ ժողովրդին լու– սավորելու, բժշկ․ կուլտուրան բարձրաց– նելու նպատակով գրել է «Մանկատածու– թյուն որ է բնական բարոյական և իմա– ցական հրահանգ խնամատարության մանկանց» բժշկափիլ․ աշխատությունը (1844)։ Քննել է մարդու օնտոգենեզին, նրա գոյությանն ու զարգացմանը վերա– բերող բազմաթիվ հարցեր, այդ հենքի վրա առաջ քաշել նաև բարոյագիտական, մանկավարժ, խնդիրներ։ Հասարակական–քաղ․ հարցերում եղել է հաշտվողական և չափավոր։ ժամանակի ազգ․ խնդիրների (սահմանադրության հաստատում, ազգ․-ագատագր․ շարժում, լուսավորության տարածում են) լուծում– ները համակցել է կրոն, գաղափարա– խոսությանը, երբեմն՝ սուլթանական կա– ռավարության պահանջներին։ Փիլ․ հա– յացքներում անհետևողական դեիստ էր, տուրք է տվել նաև կրոնին, որը դրսևորվել է նրա բարոյագիտական պատկերացում– ներում։ Ընդունել է աշխարհի ճանաչելիու– թյունը, առանձնացրել զգայական և բա– նական ճանաչողության աստիճանները, ցույց տվել դրանց փոխկապվածությունը։ Սակայն ընդունել է նաև բնածին գաղա– փարների գոյությունը և նշել դրանց կա– րևորությունը ընդհանրական ճշմարտու– թյունների ճանաչման գործում։ Մարդու հոգևոր–բարոյական, ֆիզիկական էու– թյան և հասարակական կյանքի ձևավոր– ման գործում կարևոր տեղ է հատկացրել աշխարհագրական միջավայրին, որի միա– կողմանի մեկնաբանությամբ, ի վերջո, հանգել է ճակատագրապաշտության։ Երկ․ Բարոյական սկզբունք, ԿՊ, 1851։ Գրկ․ Թ ո ր գ ո մ յ ա ն Վ․, Բժիշկ աոքթ․ Սերվիչէն էֆենաի, Վնն․, 1893։ Հարու– թյունյան էդ․, Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին, Ե․, 1965։ Оганесян Л․ А․, История медицины в Армении․ С древнейших времен до наших дней, ч․ 4, Е․, 1947, с․ 146–48․ Ս․ Սարգսյան, Ա, Գրիգորյան

ՎԻՊԱԿ, գեղարվեստական գրկ–յան էպի– կական ժանր։ Միջին տեղ․ է գրավում վեւցի և պաւոմվածքի միջև, գործող ան– ձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով Վ․ փոքր է վեպից, մեծ է պատմվածքից (նովելից), բայց կարող է ունենալ թե՝ մեկին, թե՝ մյուսին բնորոշ ժանրային առանձնահատկություններ, այս իսկ պատ– ճառով հաճախ դժվար է սահմանազատել դրանք (այդպիսին են Ա․ Չեխովի որոշ Վ–ներ)։ Վ–ի օրինակներ են Ա․ Պուշկինի «Դուբրովսկի», Ն․ Գոգոլի «Տարաս Բուլ– բա», Պ․ Մերիմեի «Կարմեն», Մուրացանի «Առաքյալը», Վ․ Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Հ․ Մա– թևոսյանի «Մենք ենք, մեր սարերը», «Ծառերը», Չ․ Այթմատովի «Սպիտակ շոգենավը» ստեղծագործությունները։ Գրկ․ Тимофеев Л- И․, Основы теории литературы, 5 изд․, испр․ и доп․, М․, 1976․

ՎԻՊԱԿԱՆ ԵՐԳԵՐ, ժող․ բանահյուսու– թյան վիպական սեռին պատկանող չա– փածո երգային ստեղծագործություններ, հորինված առասպելաբանական, կրոն․, պատմ․ անձանց և իրադարձությունների շուրջը։ Հնագույն տեսակը առասպելա– բանական Վ․ ե․ են՝ նվիրված աստված– ների և դյուցազունների ծննդի ու տարբեր արարքների նկարագրությանը, հիմնված վաղնջական առասպելական հավատալիք– ների ու պատկերացումների վրա (հեթի– թական «Ուլիկումիի երգը», սկանդինավ– յան էդդայի ցիկլից՝ Տրյումի և Հյումիրի երգերը, հայկ․ Վահագնի երգը ևն)։ Առա– վել ուշ շրջանի ստեղծագործություններ են կրոն․ Վ․ ե․՝ նվիրված Քրիստոսի, սըր– բերի և սրբազան այլ անձանց կյանքին ու գործունեությանը։ Հիմնականում ստեղծ– վել են գրքային, մասամբ նաև՝ բանավոր ավանդական զրույցներից, կրոն, հավա– տալիքներից ու պատկերացումներից ածանցվելով («Նարեկացի», «Կարոս խաչ» ևն)։ Կրոն․ Վ․ ե–ի մի մասն ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա առնական արարողու– թյունների ժամանակ։ Ամենատարածվա– ծը պատմ․ Վ․ ե․ են, որոնք հաճախ կոչ– վում են Վ․ ե․ կամ վիպերգ՝ հորինված իրական դեպքերի և կոնկրետ պատմ․ անձանց արարքների շուրջը։ Սյուժեն հա– կիրճ է, կառուցված հերոսական, ողբեր– գական կամ սոցիալ–կենցաղային բնույթի մեկ հիմնական դիպվածի վրա։ Դրանք պատմ․ են՝ իբրև կատարված իրողություն– ների վրա ձևավորված երգեր, վիպական՝ առարկայացված կերպարներով և վերջին– ներիս էությունը բացահայտող սյուժե– տային պատումով, օժտված են քնարակա– նության և դրամատիզմի տարրերով։ Քնարական տարրը դրսևորվում է հատկա– պես Վ․ ե–ի կրկնակներում և կատարողի վերաբերական խոսքերում, երբ շեշտվում է հորինողի կամ երգասացի անձնական զգացմունքն ու վերաբերմունքը նկարա– գրվող իրադարձության կամ վիպական անձանց ճակատագրի նկատմամբ։ Մեզ հասած հին պատմ․ Վ․ ե–ից են Արտաշեսի կողմից Մաթենիկի առևանգման և նրանց ամուսնության հետ կապված վիպական հատվածները, «Լևոնի երգը»՝ ստեղծված XIII դ․ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով, «Մոկաց Միրզան» ևն։ Առանձնապես շատ են XIX–XX դդ ռուս–թուրք․ պատերազմների (Լոռիս–Մե– լիքով, Տեր–Ղուկասով, Հասան Ղալա) և հայ ագգային–ազատագր․ կռիվների հե– րոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ) վերաբերյալ երգերը՝ պատ– մահերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղական պատմակենցաղային երգեր, որոնք հորինվել են որևէ դժբախտ կամ երգիծական դիպվածի առիթով («Գուլաբե– ցի Արշակի երգը» ևն)։ Այս հիմնական խըմ– բերից բացի, կան ընդհանուր բնավորու– թյամբ ծավալուն Վ․ ե․, որոնց մեջ հարակց– վել ու միաձուլվել են կրոնա–առասպելա– բանական, պատմ․ ու կենցաղային մոտիվ– ներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ» ևն)։ Վ․ ե․, հարակցվելով վիպական տար– բեր մոտիվների ու զրույցների, համա– խմբվելով ու ցիկլավորվելով վիպական համապատասխան անձնավորությունների շուրջը, պատմ․ ու տիպաբանական առու– մով դառնում են ժող․ վեպերի (էպոս) ձևա– վորման կարևոր բաղադրիչներ։ Ս․ Հարությունյան Երաժշտության մեջ Վ․ ե․ ավանդական երաժշտ․ ֆոլկլորի մի բա– ժինն են։ Անվանումը հավաքական է՝ ներառնում է ոչ միայն վիպական բովան– դակություն ունեցող ինքնուրույն երգե– րը, այլև էպոսի ու սիրային–հերոսական պատումների եղանակավոր դրվագները։ Տարբեր ժողովուրդների վիպական պա– տումների կատարմանը միշտ էլ ուղեկցել է այս կամ այն տեսակի երգեցողություն, որի հետևանքով դրանք ներկայացել են որպես բաղադրյալ արվեստի երկեր։ Վ․ ,ե–ի երգեցողությունը առանձնանում է ժանրային որոշակիությամբ։ Այդ բնագա– վառում պատմականորեն տեղի է ունեցել զարգացում՝ հանպատրաստից հորինվող արխաիկ դարձվածքներից դեպի ամբող– ջական ձև ստացած, անհատականացված եղանակները։ Մեզ հասած զանազան ազգ․ պատումներում հանդիպում են մեղե– դիական–ասերգային դարձվածքներով խոսքային տեքստի եղանակավոր արտա– սանություն, մաքուր արտասանություն և դրա հետ՝ ամբողջական երգային հատ– վածներ և այդ երկու ձևի զուգորդումը։ Երգեցողությունը պատմողական է, կրում է յուրատեսակ վիպական շունչ, ասմունքն օժտում լրացուցիչ վիպական արտահայտ– չականությամբ, կիրառվում է նաև նվա– գակցություն։ Վ․ ե–ի հետ սերտ առնչու– թյուն ունեն պատմական երգե– ր ը, որ պարունակում են նաև հերոսա– կան–քայլերգային տարրեր։ Հայ հին Վ․ ե–ից մեզ են հասել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին վերա– գրվող «ծամթելի և լողվորդի» մասին մի շարք երգերի եղանակներ, «Սասունցի Դա վիթ» վեպից պահպանված շուրջ երեք տասնյակ երգվող հատվածներ (տես <Սաս– նա ծռեր>), «Կարոս խաչ» պատումի եղա– նակները, «Մոկաց Միրզա» վիպաքնարա– կան երգ–բալլադը, «Քյոռ–օղլի» ավանդու– թյան հայկ․ տարբերակի երգերը ևն։ Բազ– մաթիվ են համեմատաբար նոր ժամանակ– ների պատմ․ ու պատմակենցաղային երգ– պատումները, որ սովորաբար դրամատի–