Լուսավորությունը և առողջապահությունը։ 1984–85 ուսումնական տարում գործում էին 788 նախադպրոցական հիմնարկ, 1054 հանրակրթական դպրոց, 36 պրոֆտեխնիկական ուսումնարան, 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 5 բուհ: 1984-ին կար 1052 ակումբային, 9 գիտահետազոտական հիմնարկ, 1225 մասսայական գրադարան, 12 թանգարան, 1201 կինոկայանք (1132-ը 4 ստացիոնար)։ 158 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 5065 բժիշկ։ Մարզում գործում են 7 առողջարան։ Լույս է տեսնում «Վիտեբսկի ռաբոչի» (1917-ից) մարզային թերթը։
ՎԻՏԵՐԻՏ, վիթերիտ [անգլ․ գիտնական Ու․ Վիթերինգի (W․ Withering, 1741–99) ագգանվամբ], միներալ։ Քիմիական կազմը՝ ВаС03։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ, դիպիրամիդային բյուրեղներ, հատիկավոր, սյունաձև, երիկամաձև, թերթավոր ագրեգատներ։ Դույնը՝ անգույն, գորշ, դեղին, շագանակագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4290 կգ/մ3։ Լուծվում է HCl-ի մեջ՝ եռալով։ Հանդիպում է հիդրոթերմալ հանքավայրերում մյուս կարբոնատների, բարիտի, Pb, Zn, Fe-ի սուլֆիդների հետ, ինչպես նաև կրաքարերում։ Ba-ի ստացման հանքանյութ է։ Հանքավայրերը սակավ են հանդիպում։ Օգտագործվում է թղթի և ռետինի արդյունաբերության մեջ բարձրորակ սպիտակ ներկ ստանալու համար։
ՎԻՏԻՄ, գետ ՌԱՖԱՀ Բուրյաթական ԻՍՍՀ–ում (սահմանային գետ է Չիտայի մարզի հետ) և Իրկուտսկի մարզում։ Լենայի աջ վտակն է։ Երկարությունը 1837 կմ է, ավազանը՝ 225 հզ․ կմ2։ Կազմավորվում է Վիտիմկա և Չինա գետերի միախառնումից։ Վերին և միջին հոսանքում շրջանցում է Վիտիմի սարահարթը, հոսում Ստանովյան բարձրավանդակի տարածքով։ Վորոնցովկա նավակայանից ցած Վիտիմի հունն ու հովիտը լայնանում են և դելտա առաջացնելով՝ միախառնվում Լենային։ Սնումը առավելապես անձրևային է։ Գետաբերանի մոտ ջրի տարեկան միջին ծախսը 2000 մ3/վրկ է։ Վարարում է մայիսից հոկտեմբեր, սառցակալում՝ նոյեմբերից մայիս։ Գլխավոր վտակներն են Կոնդան, Կարենգան, Կալականը, Ցիպան, Մույան, Մաման։ Նավարկելի է մինչև Բոդայբո քաղաքը։ Վիտիմի ավազանում կան ոսկու և Փայլարի հանքավայրեր։
ՎԻՏԻՄԻ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Վիտիմ գետի վերին հոսանքի ավազանում, գլխավորապես ՌՍՖՍՀ Բուրյաթական ԻՍՍՀ–ում և Չիտայի մարզում։ Բնորոշ են լայն և ոչ բարձր բլրաշարերը (1200–1600 մ) և միջլեռնային իջեցումները։ Կազմված է գրանիտներից և բյուրեղային թերթաքարերից հարավ–արևմտյանում՝ բազալտներից։ Կան 15 հին հրաբխային կոներ։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Միջգետային ջրբաժանները ծածկված են խեժափիճու տայգայով, իջվածքները՝ կեչու թփուտներով, մարգագետիններով և ճահիճներով։
ՎԻՏՅԱՋ, 1. առագաստապտուտակային ռազմանավ, որով 1871-ին Ն․ Ն․ Միկլուխո–Մակլայը հասել է Նոր Գվինեա կղզի։ 2․ Առագաստապտուտակային ռազմանավ (կառուցվել է 1886-ին, ջրատարողությունը՝ 3200 W)։ 1886–89-ին Ս․ Օ․ Մակարովի ղեկավարությամբ կատարել է շուրջերկրյա նավարկություն և օվկիանոսագրական հետազոտություններ։ 3․ ՍՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի գիտահետազոտական նավ, կառուցվել է 1948-ին, ջրատարողությունը՝ 5710։ 1949–68-ը եղել է սովետական արշավախմբային նավատորմի հրամանատարական նավ։ Մինչև 1976-ը կատարել է 55 նավարկություն Հեռավորարևելյան ծովերում, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում ։
ՎԻՏՈԼ, Վիտոլս, Ցազեպ (Իոսիֆ Իվա– նովիչ) (1863–1948), լատիշ կոմպոզիտոր և երաժշտական քննադատ։ Լատիշ, պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։ 1886-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի կոմպոզիցիայի դասարանը։ 1886– 1918-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1901-ից՝ պրոֆեսոր։ Աշակերտներից են Ս․ Ս․ Պրոկոֆևը, Ն․Յա․ Մյասկովսկին, Վ․ Վ․ Շչերբաչյովը, Ա․ Տեր–Ղևոնդյանը և ուրիշներ։ Մասնակցել է «Բելյաևյան խմբակ»-ին։ 1897–1914-ին եղել է «Սանկտ Պետերսբուրգեր ցայտունդ» («St․ Petersburger Zeitung») թերթի երաժշտական գրախոսը։ 1918-ին՝ Ռիգայի լատիշ․ օպերային թատրոնի դիրեկտոր։ Ռիգայում Լատվիական կոնսերվատորիայի (ներ– կայումս՝ Վիտոլիի անվ․) հիմնադիրներից է (1919–44-ին՝ ռեկտոր և պրոֆեսոր, ընդմիջում՝ 1935–37)։ 1920–30-ական թվականներին ղեկավարել է լատիշ, երգի տոները։ Վիտոլի ստեղծագործությունը ձևավորվել է XIX – XX դդ․ սահմանագծին, ազգային ազատագրական ձգտումների և ռուսական դասական երաժշտության ազդեցությամբ։ Նրա ստեղծագործության մեջ մեծ զարգացում են գտել խմբերգի (100-ից ավելի) և մեներգի (մոտ 100) ժանրերը։ Գործերից են՝ 6 կանտատ, «Լիգո տոնը» սիմֆ․ պոեմը (1889),