Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/472

Այս էջը սրբագրված չէ

տոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միա– ժամանակ ախտաբանության ինստ–ի դի– րեկտոր։ Վ․ առաշ է քաշել բշշային ախ– տաբանության տեսությունը, որի համա– ձայն օրգանիզմի ցանկացած ախտաբա– նական պրոցես նրա առանձին բշիշների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդություն– ների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հի– վանդությունների (ուռուցքներ, տուբեր– կուլոզ) և ընդհանուր կենսբ․ պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգ– նում) ախտածնությունը։ Համաճարակա– գիտական հետազոտությունների հիման վրա Վ․ հաստատել է շատ հիվանդություն– ների սոցիալ․ բնույթը։ վ–ի ուսումնասի– րությունները և բշշային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունե– ցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միա– կողմանի, մեխանիստական բնույթ։ վ․ զբաղվել է նաև մարդաբանության, ազ– գագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակա– դեմիաների և բժշկ․ ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերշին շըր– շանում Վ․ հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880–93-ին Վ․ ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժ․ առաշադիմական կուսակ– ցության հիմնադիրներից և առաջնորդնե– րից (1861–64)։ Ազատամիտների կուսակ– ցության ստեղծումից (1884) հետո Վ․ նրա ղեկավարներից էր։ Երկ․ Целлюлярная патология как учение, основанное на физиологической и патологи– ческой гистологии, 2 изд․, СПБ, 1871․ ՎԻՐ&ԻՆԻԱ, Վիրգինիա (Virginia), նահանգ ԱՄՆ–ի արլ–ում։ Տարածությունը 105,7 հզ․ կմ2 է, բն․՝ 5550 հզ․ (1983)։ վար– չական կենտրոնը՝ Ռիչմոնդ։ Արլ–ում Մեր– ձատլանտյան դաշտավայրն է, արմ–ում՝ Ապալաչյան լեռները, կենտրոնում՝ Պիդ– մոնտ սարավանդը։ Վ․ ինդուստրիալ– ագրարային նահանգ է։ Կա քարածխի, կապարի, ցինկի և շինանյութերի արդյու– նահանում, հէկ, Հեմպտոն Ռոդսում՝ նա– վաշինություն։ Զարգացած է քիմ․, տրի– կոտաժի, տեքստիլ, կարի, ծխախոտի, սննդի, թղթի, կահույքի, էլեկտրատեխ․, ռադիոէլեկտրոնային արդյունաբերու– թյունը։ Մշակում են ծխախոտ, ցորեն, գետնանուշ, կարտոֆիլ, բանշարեղեն, մրգեր։ Զբաղվում են անասնապահու– թյամբ, թռչնաբուծությամբ։ Կա ձկնորսու– թյուն։ Խոշոր նավահանգիստներ են Հեմպ– տոն Ռոդսը, Նորֆոլկը, Նյուպորտ Նյու– սը։ ՎԻՐ4ԻՆՅԱՆ ԿԴձԻՆԵՐ (Virgin Islands), մանր կղզիների խումբ (մոտ 100) Վեստ Ինդիայում։ Տարածությունը 497,4 կմ2 է, որից 153,4 կմ2 պատկանում է Մեծ Բրի– տանիային (վարչական կենտրոնը՝ Ռոդ Թաուն), 344 կմ2՝ ԱՄՆ–ին (վարչական կենտրոնը՝ Շառլոտա Ամալյա)։ Բն․ 122 հզ․( 1977)։ Կազմված են գլխավորապես կրաքարերից, խոշոր կղզիները՝ բյուրե– ղային կամ հրաբխային զանգվածներից (բարձրությունը՝ մինչև 543 մ)։ Կլիման արևադարձային է։ Հաճախակի են փոթո– րիկները։ Պահպանվել են մշտադալար անտառների փոքր տարածություններ։ Մշակում են շաքարեղեգ, բանշարեղեն, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արտա– հանում են շաքար, ռոմ, անասուն։ Վ․ կ․ հայտնագործել է Ք․ Կոչումբոսը, 1494-ին։

ՎԻՐՍԱԼԱՅԵ Սիմոն Բագրատի [ծն․ 31․12․ 1908 (13․1․1909), Թիֆլիս], վրաց․ սովե– տական բեմանկարիչ։ ԱԱՀՄ ժող․ նկա– րիչ (1976)։ ԱԱՀՄ գեղարվեստի ակադե– միայի իսկական անդամ (1975)։ Սովորել է Մոսկվայի Վխուտեինում (1927–28) և Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա– յում (1928-31)։ 1932–36-ին եղել է Թբի– լիսիի Զ․ Փալիաշվիլու անվ․ (ձևավորել է Փալիաշվիլու «Դաիսի» օպերան, 1936, Մաճավարիանիի «Օթելլո» բալետը, 1957 ևն), 1940–41-ին և 1945–62-ին՝ Լենին– գրադի Ս․ Մ․ Կիրովի անվ․ (Կաբալևսևու Ս․ Վ ի ր ս ա լ ա ձ ե․ Պ․ Ի․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալեաի (1952, Լենին– գրադի Ս․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոն) ձևավորման էսքիզ, գուաշ (Ա․ Ա․ Բախրուշինի անվ․ կենտրոնական թատերա– կան թանգարան, Մոսկվա) «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951, Մոցարտի «Դոն ժուան», 1956, վագների «Լոենգրին», 1962, օպե– րաները, Գլազունովի «Ռայմոնդա», 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, Պրոկոֆևի «Քարե ծաղիկ», 1957, բալետները ևն) օպերայի և բալետի թատրոնների գլխ, նկարիչը։ Վ․ ՍՍՀՄ Մեծ թատրոնում ձևա– վորել է Չայկովսկու «Շչելկունչիկ» (1966), Խաչատրյանի «Սպարտակ» (1968, լենին– յան մրցանակ, 1970), էշպայի «Անգարա» (1976, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1977) բա– լետները ևն։ Վ–ի բեմանկարչական աշխա– տանքներում կարևոր դեր է խաղում երա– ժըշտության հուզականությանը և ներկա– յացման գաղափարական իմաստին հա– մապատասխանող գույնը։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՎԻՐՍԿԻ Պավել Պավլովիչ (1905-1975), սովետական բալետմայստեր։ ԱՍՀՄ ժող․ արտիստ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Սովորել է Օդեսայի երաժշտադրամատի– կական ուսումնարանում (1923–27) և Մոսկվայի թատեր․ տեխնիկումում (1927– 1928)։ 1928-ից՝ բալետի արտիստ, ապա Խարկովի* Դնեպրոպետրովսկի, Կիևի օպերայի և բալետի թատրոնների գեղար– վեստական ղեկավար։ 1937-ին կազմա– կերպել է Ուկր․ ՍՍՀ ժող․ պարի անսամբ– լը (1955-ից՝ գեղարվեստական ղեկավա– րը), 1943–55-ին՝ եղել Ա․ Վ․ Ալեքսանդրո– վի անվ․ սովետական բանակի երգի–պարի անսամբլի բալետմայստերը։ Հենվելով ժող․ պարի ավանդույթներին՝ ստեղծել է «Եգիպտացորենի դաշտում», «Զապորոժ– ցիները» և այլ խորեոգրաֆիկ կոմպոզի– ցիաներ։ ՍՍՀՄ (1950, 1970) և Ուկր․ ՍՍՀ Շևչենկոյի անվ․ (1965) պետ․ մրցանակ– ներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

ՎԻՐՏԱ Նիկոլայ Եվգենևիչ (1906–76), ռուս սովետական գրող։ Վ–ի առաշին ու լավագույն վեպը «Մենակությունն» է (1935, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), որի մոտիվներռվ գրված են «Հողը» (1937) պիեսը և «Փոթորկի ժամին» (բեմ․ 1939, կոմպոզիտոր՝ Տ․ Խրեննիկով) օպերան։ Այնուհետև լույս են տեսել «Օրինաչափու– թյուն» (1937), «Իրիկնային ղողանշ» (1951), վերամշկ․ հրտ․ 1961), «Սեպ սա– րեր» (1956), «Շուրշը՝ անվերշ տափաս– տաններ» (I960), «Վերադարձված հող» (I960), «Արագընթաց օրեր» (1964) վե– պերը, «Աղետ» (1962), «Ուրվականը լքում է Կանաչ բլուրը» (1964–65) վիպակները։ Գրել է նաև «Դավ» (1938), «Իմ բարեկամ գնդապետը» (1942), «Ստալինգրադի զին– վորները» (1944), «Հացը մեր հանապազօր» (Л947, ՍԱՀՄ պետ․ մրցանակ, 1948), «Դատապարտվածների դավադրությունը» (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), «Ամռանը երկինքը բարձր է» (1959) և այլ պիեսներ։ Նրա սցենարներով նկարահան– վել են «Ստալինգրադյան ճակատամար– տը» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Դատապարտվածների դավադրությունը» (1950) և այլ կինոնկարներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Օտարերկրուհին, Ե․, 1938։

ՎԻՐՏԱՆԵՆ (Virtanen) Արտուրի Իլմարի (1895–1973), ֆին․ կենսաքիմիկոս, տեխ․ կենսաքիմիայի ֆին․ գիտական դպրոցի հիմնադիրը։ Ստեղծել է (1928–29) կա– նաչ կերերի պահածոյացման մեթոդ («Աիվ–մեթոդ»); Մշակել է կաթի և կաթ– նամթերքների պահածոյացման մեթոդներ, ստեղծել դրանց արդ․ արտադրության նոր տեխնոլոգիա։ Նոբելյան մրցանակ (1945)։

ՎԻՐՏՈՒԱԼ ՄԱՍՆԻԿՆԵՐ (< ուշ լատ․ virtualis – ուժեղ, ունակ), մասնիկներ, որոնք գոյություն ունեն միայն փոխազդե– ցության պրոցեսների միշանկյալ վիճակ– ներում և չեն կարող գրանցվել մասնիկնե– րի դետեկտորներով կամ հաշվիչներով։ Վ․ մ․ հասկացությունը դաշտի քվանտա– յին տեսության և տարրական մասնիկնե– րի տեսության հիմնական հասկացություն– ներից է։ Վ․ մ–ի բնորոշ առանձնահատկու– թյունն այն է, որ դրանց առաքման և կլանման պրոցեսում խախտվում են էներ– գիայի և իմպուլսի պահպանման օրենք– ները։ Հարաբերականության հատուկ տե– սության մեջ դա հավասարազոր է մաս– նիկի հանգստի զանգվածի (ա), իմպուլսի (p) և էներգիայի (E) միշև եղած E2= =p2c2+m2c4 առնչության խախտմանը։ Նշված խախտումը, ինչպես և Վ․ մ–ի բուն գոյությունը, որոնք դասական ֆիզիկայի տեսանկյունից անհնար են, անորոշու– թյունների քվանտամեխանիկական սկըզ– բունքի դրսևորումներից են։ Միևնույն ժամանակ, անորոշությունների առնչու– թյունները սահմանափակում են Վ․ մ–ի միշին գոյատևողությունը (At)․ ДЕХ