Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/473

Այս էջը սրբագրված չէ

XAt=*fr(AE-^i սկզբնական և միջանկյալ վիճակների էներգիաների տարբերու– թյունն է, ո–ը՝ Պլանկի հաստատունը)։ Պահպանման մյուս բոլոր օրենքները Վ․ մ–ի առաջացման ժամանակ խստորեն գործում են, այնպես որ Վ․ մ–ին կարելի է վերագրել տարրական մասնիկների այս կամ այն տեսակը բնութագրող քվանտա– յին թվեր (սպին, զույգություն, լիցք են)։ Վ․ մ–ի դերն ըստ էության հանգում է Փո– խազդեցության փոխանցմանը Վ․ մ․ առա– քող մասնիկներից՝ կլանող մասնիկնե– րին (վիրտուալ անցում)։ Օրինակ, երկու էլեկտրոնների էլեկտրամագնիսական փո– խազդեցությունը էլեկտրոններից մեկի ճառագայթած, մյուսի կլանած վիրտուալ ֆոտոնների Փոխանակության արդյունք է (տես Քվանտային էչեկտրադինամիկա)։ Կամ, արդի պատկերացումների համա– ձայն, ուժեղ փոխազդեցության փոխան– ցողները քվարկների կամ գլյուոնների առաքած ու կլանած վիրտուալ գլյուոն– ներն են։ Միևնույն մասնիկից Վ․ մ–ի առաքման ու կլանման պրոցեսները, որոնք կարելի է մեկնաբանել որպես այդ մասնիկի և ֆիզիկ, վակուումի փոխազդե– ցություն, էական դեր են կատարում տար– րական մասնիկների կառուցվածքի առա– ջացման համար։ Ա․ խոշամիրյան

ՎԻՐՏՈՒԱԼ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Հնարավոր տեղափոխություններ։

ՎԻՐՏՈՒՈԶ, (իտալ․ virtuoso, < լատ․ virtus – ուժ, խիզախություն, տաղանդ), տեխ․ նշանակալից դժվարությունները փայլուն կերպով հաղթահարող երաժիշտ, արտիստ, նկարիչ։ «Վ․» տերմինը գործած– վում է գլխավորապես երաժիշտ–կատա– րողների՝ նվազողների և երգիչների վե– րաբերմամբ։ Վ․ կատարողի արվեստը անխզելիորեն կապված է արտիստական ոգեշնչվածության հետ, որը գրավում է լսարանը և նպաստում ստեղծագործու– թյան վառ ու տպավորիչ մեկնաբանու– թյանը։

ՎԻՐՈՒԼԵՆՏՈՒԹՅՈՒՆ (< լատ․ virulen- tus – թունավոր), տվյալ միկրոօրգանիզ– մի հիվանդածնության (ախտածնության) աստիճանը։ Վ․ կախված է ախտածին գոր– ծոնի վարակիչ հատկությունից և վարակ– վող օրգանիզմի ընկալունակությունից։ Վ–յան մասին դատում են տվյալ մանրէի կամ վիրուսի առաջացրած հիվանդության ծանրության աստիճանով։ Վ․ մանրէների (վիրուսների) տեսակային հատկանիշ չէ և տարբեր շտամներում կարող է տատան– վել լայն սահմաններում։ Վ․ կարելի է Փոփոխել արհեստականորես՝ տաքաց– ման, ճառագայթման միջոցով, կամ քիմ․ ազդեցությամբ և այդ կիրառվում է կեն– դանի վակցինաների ստացման համար։

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՈՒՅՍԵՐԻ, վիրուսներով հարուցվող բույ– սերի հիվանդությունների խումբ։ Վնա– սում են ծաղկավոր բույսերի տարբեր ընտանիքների ներկայացուցիչներին, ասեղնատերևներին, պտերներին, ջրի– մուռներին և սնկերին։ Հաճախ խիստ նվազեցնում են գյուղատնտ․ կուլտուրա– ների բերքի քանակը և որակը։ Բաժա– նում են 2 խմբի՝ խայտաբղետություն (մոզաիկա) և դեղնախտ։ Խայտաբղ fa– in ու թյ ունների հիմնական ախտա– նշանը տերևների խայտաբղետ (անհա– վասարաչափ) գունավորումն է, որը պայ– մանավորված է տերևների ասիմիլյացիոն պարենքիմի բջիջների պլաստիդային ապարատում եղած Փովւոխություններով։ Այս խմբի հիվանդություններից են ծխա– խոտի, լոլիկի, ճակնդեղի խայտաբղետու– թյունը և ստրիգը, կարտոֆիլի կնճռապատ և զոլավոր խայտաբղետությունը ևն։ Դեղնախտերին բնորոշ են․ տերև– ների ընդհանուր քլորոգը, աճման խան– գարումը (ոչ հազվադեպ գաճաճությունը), տերևների ոլորումը, գանգրությունը, դը– րանցում ածխաջրերի չավւից ավելի կու– տակումը, որն առաջացնում է կոշտու– թյուն և դյուրաբեկություն։ Դեղնախտե– րից են․ ճակնդեղի դեղնախտը, հացազ– գիների (դաշտավլուկազգիների) հարս– նյակավորումը, կարտոֆիլի տերևների ոլորումը ևն։ Խայտաբղետությունները հեշտությամբ են Փոխանցվում սածիլման, բճատման, հիվանդ և առողջ բույսերի շփման ժամանակ, երբեմն սերմերի, ինչ– պես նաև ծծող միջատների (օրինակ, լվիճներ) միջոցով։ Վիրուսի փոխանցումը այս դեպքում կատարվում է զուտ մեխա– նիկորեն։ Դեղնախտերը տարածվում են առավելապես վւոխանցող–միջատներով։ Վիրուսի Փոխանցումը կատարվում է կեն– սաբանորեն․ նախապես վիրուսը բազմա– նում է միջատի մարմնում (գաղտնի շըր– ջան)։ Վ․ հ–ի փոխանցողներից են նաև բուսակեր տզերը, նեմատոդները, ստո– րակարգ սնկերը։ Վիրուսների Փոխանցում հնարավոր է գաղձի միջոցով։ Գրեթե բո– լոր Վ․ հ․ հեշտությամբ փոխանցվում են սերունդներին, վեգետատիվ բազմացման, պատվաստումների ժամանակ։ Վիրուսները ձմեռում են բույսերի, դը– րանց մեռած մնացորդների, վւոխանցող– ների, ցանքանյութի, տնկանյութի մեջ։ Բուսական հյուսվածքներում վիրուսների բազմացման արագության և հիվանդու– թյան ախտանշանների դրսևորման վրա մեծ ազդեցություն ունեն բույսի տարիքը (առավել ընկալունակ են մատղաշ բույ– սերը), դրանց սննդառության պայման– ները և արտաքին միջավայրի այլ գործոն– ներ։ Պայքարի միջոցառումներ, իմուն սորտերի օգտագործում, ցանքի և բերքահավաքի ժամկետների կարգավո– րում, ցանքատարածությունների մաքրու– մը հիվանդ բույսերից, պայքար հիվան– դություն փոխանցողների և մոլախոտերի դեմ, պատվաստվող նյութի տաքացում ևն։ Գրկ․ Беленькая М․ В․, Баски– на И․ А․, Дьякова И․ В․, Вирусные болезни растений․ Библиография отечествен– ной литературы за 1924–66 гг․, М․, 1967․

ՎԻՐՈՒՍՆԵՐ (< լատ․ virus – թույն), քամվող վիրուսներ, ուլտրա– վիրուսներ, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։ Վ․ կյանքի ոչ բջջային ձևեր են, որոնք ունեն սեՓական գենոմ և ըն– դունակ են բազմանալու, վերարտադրվե– լու միայն իրենցից բարձրակարգ օրգա– նիզմների կենդանի բջիջներում։ Վ–ին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմա– ցող կամ վեգետատիվ)։ Վոիոքր են հայտ– նի մանրէների մեծամասնությունից, անց– նում են բակտերային ֆիլտրերից և չեն բազմանում արհեստական սննդամիջա– վայրերում։ Բակտերային ֆկտրերից անցնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների գոյությունը ցույց են տվել Ն․ Գամալեան (1886) և Դ․ Իվանովսկին (1892)։ ժամանակակից իմաստով Վ․ տեր– մինն առաջինն օգտագործել է հոլանդա– ցի մանրէաբան Մ․ Բեյերինկը (1899)։ Մարդ ու նկենդանինհրի մի քա– նի վիր ու սների սխեմատիկ պատկերները («պիտակ ֆոնի վրա՝ կտրվածքը, սևի վրա՝ վիրիոնի մակերևույ– թը)․ 1, ծաղկի վիրուս, 2, պարավակցինայի վիրուս, 3․ հերպեսի վիրուս, 4․ ադենովիրուս, 5․ պապովավիրուս, 6․ պարվովիրուս, 7․ գրի– պի վիրուս, 8․ պարամիքսովիրուս, 9․ ռաբգո– վիր ուս, 10, ռեովիրուս, 11, ալֆա վիրուս, 12, էնտերովիրուս վիրուսոչոգիայի զարգացմանը զուգըն– թաց ճշգրտվում են Վ–ի մասին պատկե– րացումները։ Երկար ժամանակ կարծում էին, որ փոքր չափերը (ֆիլտրվելը) և ար– հեստական սննդամիջավայրերում չբազ– մանալը բնորոշ են միայն Վ–ին։ Հետագա– յում հայտնաբերվեցին այլ միկրոօրգա– նիզմներ (բակտերիաների a-ձևեր, մի– կոպլազմաներ, ռիկետսիաներ, խլամիդ– ներ), որոնք այդ հատկություններով նը– ման են Վ–ին։ Վ–ի հասուն մասնիկների՝ վիրիոնն երի կամ վիրոսպոր– ն և ր ի ձևերը բազմազան են (գնդաձև, ձողաձև, թելանման, բազմանիստ, ուղ– ղանկյուն ևն), չափերը՝ 20–400 նմ։ Ըստ քիմ․ կառուցվածքի տարբերում են պարզ և բարդ Վ․։ Պարզ Վ․ կազմված են սպիտա– կուցից և նուկլեինաթթվից (ԴՆԹ կամ ՌՆԹ, տես Նուկչեինաթթուներ)։ Սպի– տակուցը կազմում է Վ–ի արտաքին պատ– յանը (կապսիդ), պաշտպանում նուկլեինա– թթուն, ապահովում Վ–ի ադսորբումը (կըպ– չումը) այն բջիջների վրա, ուր հնարավոր է նրանց բազմացումը, և պայմանավորում Վ–փ հակածինային ու ֆերմենտային հատ– կությունները։ Նուկլեինաթթուն (ՌՆԹ կամ ԴՆԹ) ներկայացնում է Վ–ի ժառան– գական ապարատը։ Բարդ Վ–ի կազմու– թյան մեջ մտնում են նաև լիպիդներ, ած– խաջրեր, ֆերմենտներ, մետաղների իոն– ներ ևն։ Վ․ հարուցում են շատ հիվանդու– թյուններ՝ կարմրուկ, պուիոմիեւիտ, ծա– ղիկ, խոշոր եղջերավոր անասունների և թռչունների ժանտախտ, կատաղություն ևն, ինչպես նաև բույսերի որոշ հիվանդություններ