(տես Վիրուսային հիվանդություններ բույսերի)։ Բակտերիաներն ախտահարող Վ–ի մեծ խումբը՝ բակտերիաֆագերն են։
Բնության մեջ Վ․ տարածվում են անմիջականորեն՝ վարակելով զգայուն օրգանիզմը (գրիպի, ծաղիկի ևն Վ․) կամ բարդ շրջապտույտ են կատարում և Փոխանցվում այլ օրգանիզմների (սնկիկներ, նեմատոդներ, միջատներ, մոլախոտեր ևն) միջոցով։ Որոշ Վ․ փոխանցվում են մեխանիկորեն, մյուսները զարգացման մի շրջան անց են կացնում տարածողի օրգանիզմում, որի ձվերի միջոցով կարող են անցնել սերնդից սերունդ։ Մարդու և ընտանի կենդանիների շատ Վ․ ապրում են վայրի կենդանիների օրգանիզմում, մշակովի բույսերն ախտահարող Վ․՝ վայրի բույսերում և մոլախոտերում։ Թափանցելով բշջիջ՝ Վ․ վերափոխում են բջջի նյութափոխանակությունը, հարմարեցնելով այն իրենց ինքնավերարտադրման համար։ Բջջի հաշվին սինթեզվում են Վ–ի նուկլեինաթթուն և կապսիդը։ Ձևավորված հասուն վիրուսային մասնիկները դուրս են գալիս միջբջջային տարածություն։ Որոշ Վ․ (միքսովիրուսներ, որոշ մանր ֆագեր) հեռանում են բջջից՝ ոոչնչացնելով այն, մյուսները (բազմաթիվ ֆագեր, ծաղկի վիրուս ևն)՝ միայն բջջի քայքայումից հետո։ Վ․ դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ (որոշ Վ․ ապաակտիվանում են միայն մինչև 90°C տաքացնելիս, հեշտությամբ տանում –70°C և ավելի ցածր ջերմաստիճանները, չորացումը)։ Վ․ ամենայն հավանականությամբ առաջացել են ազատ ապրող, ավելի բարդ կազմակերպված ձևերից, և ժամանակակից Վ–ի պարզ կառուցվածքը երկրորդային է, մակաբույծ կենսակերպին հարմարվելու հետևանք։ Վ․, որպես կյանքի հայտնի պարզագույն ձև, շատ հարմար օբյեկտ են մոլ․ կենսբ․ և գենետիկական հետազոտությունների համար։ Նրանց վրա են բացահայտվել, մասնավորապես, գենետիկական կոդը և ԴՆԹ–ից ՌՆԹ–ին հակառակ գենետիկական ինֆորմացիայի հնարավորությունը։ Առաջին անգամ Վ․ արհեստականորեն սինթեզվել են 1967-ին (Ա․ Քորնբերգ, Մ․ Կուլյան, ԱՄՆ)։
Գրկ․ Ալեքսանյան Ա․ Բ․, Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների Էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե․, 1975։ Общая вирусология, М․, 1977․
ՎԻՐՈՒՍՈԼՈԳԻԱ, վիրուսաբանություն, վիրոլոգիա (վիրուս և․․․ լոգիա), վիրուսներն ուսումնասիրող գիտություն։ Որպես ինքնուրույն գիտություն առանձնացել է XX դ․ կեսին։ Մինչ այդ վիրևուսոլոգիան զարգացել է մանրէաբանության և ֆիտոպաթոլոգիայի շրջանակներում։ Վ․ կարևոր տեղ է գրավում բժշկակենսբ․ գիտությունների շարքում, քանի որ վիրուսային հիվանդությունները լայնորեն տարածված են մարդու, կենդանիների օրգանիզմում ու բույսերի մեջ և, բացի դրանից, վիրուսների վրա են ուսումնասիրվում գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության մի շարք հիմնական պրոբլեմներ։ Ըստ հետազոտության օբյեկտի և խնդիրների տարբերում են՝ ընդհանուր վիրուսոլոգիա, գյուղատնտ. վիրուսոլոգիա, և բժշկական վիրուսոլոգիա: Վիրուսային հիվանդությունների վերաբերյալ առաջին մենագրությունները հրատարակվել են 20–ЗО-ական թվականներին (Մ․ Ռիվերս, Ք․ Սմիթ, Ն․ Գամալեա, Վ․ Ռիժկով, Դ, Իվանովսկի)։ Մեթոդապես վիրուսոլոգիան էականորեն տարբերվում է մանրէաբանությունից, քանի որ վիրուսները չեն աճում արհեստական սննդամիջավայրերում։ Վիրուսաբանական փորձերը կատարվում են վիրուսների նկատմամբ զգայուն օբյեկտների (որոշ բույսեր և կենդանիներ, հավի սաղմ, մեկուսացված հյուսվածքներ ևն) վրա։ Վիրուսների ուսումնասիրմանը նպաստել են ուլտրացենտրիֆուգային, իզոտոպային, էլեկտրոնամանրադիտակային և այլ մեթոդների կիրառությունը։ Վիրուսոլոգիան․ սերտորեն կապված է բջջի՝ վիրուսների բնական միջավայրի, մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի հետ, մյուս կողմից վիրուսների մասնիկների չափերը մոտ են մակրոմոլեկուլների չափերին, որը թույլ է տալիս վիրուսաբանական հետազոտություններում կիրառել մոլեկուլների հետազոտման մեթոդներ (ռենտգենակառուցվածքային վերլուծություն ևն)։ ժամանակակից վիրուսոլոգյան հիմնական պրոբլեմներն են․ վիրուսների կարգաբանությունը և վիրուսային հիվանդությունների քիմիաթերապիան, ինչպես նաև գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության հետ առնչվող հարցերը։ Վիրուսաբանական կարևոր հանդեսներն են «Վոպրոսի վիրուսոլոգիի («Вопросы вирусологии», Մոսկվա, 1956-ից), «Վիրուս» («Virus», Կիոտո, 1951-ից), («Virology», Նյու Յորք, 1955-ից) ևն։ ՀՍՍՀ–ում վիրուսոլոգիական հետազոտություններ են կատարվում համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկ․ պարազիտաբանության ԳՀԻ–ում, առողջապահության մինիստրության ռադիոկենսաբանության սեկտորում, ՀՍՍՀ ԳԱ փորձառական կենսաբանության, Երևանի անասնաբուծական–անսանաբուժական ինստ–ներում և այլուր։
Գրկ․ Жданов В- М․, Гайдамович С․ Я․, Вирусология, М․, 1966: Молекулярные основы биологии вирусов, М․, 1966; Методологические проблемы вирусологии, М․, 1975․
ՎԻՑ (Witz) Կոնրադ (ծն․ 1400-ից հետո–մահ․ մինչև 1446), շվեյց․ նկարիչ։ Ստեղծագործել է Բազելում և Ժնևում։ Գոթական ոճի սկզբունքներից անցնելով Վերածննդի արվեստին՝ Վ․ մարդկանց, ինտերիերի, քաղաքային և ալպիական բնանկարների պատկերներում հասել է պլաստիկական մեծ համոզչականության և բանաստեղծականորեն արտացոլել Ժնևի շրշակա բնությունը (հսկայական բազմանկարի մասերը, մոտ 1435, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ, Հանրային Գեղարվեստական հավաքածու, Բազել և այլ հավաքածուներ, Ս․ Պետրոսի ավագ խորանի պատկերները, 1444, Արվեստի և պատմության թանգարան, Ժնև)։
ՎԻՔԵՐՍԻ ՄԵԹՈԴ [անգլ․ «Վիքերս» (Vickers Limited) ռազմաարդյունաբերական կոնցեռնի անվանումից], նյութերի կարծրությունը որոշելու եղանակ՝ նմուշի կամ շինվածքի մակերևույթի մեջ ալմաստե բուրգաձև ինդենտորի (ծայրապանակի) ներճնշմամբ։ Կարծրության թիվն ըստ Վիքերսի (HV) հավասար է ինդենտորի բեռնվածքի և դրոշմահետքի մակերեսի հարաբերությանը։
ՎԼԱԴԻԳԵՐՈՎ Պանչո (1899-1978), բուլղար կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ։ ԲԺՀ ժող․ արտիստ (1949)։ ԲԺՀ սոցիալիստ. աշխատանքի հերոս (1967)։ Սովորել է Սոֆիայում (1910–12), ապա Բեռլինում՝ Պ․ Ցուոնի (կոմպոզիցիա) և Լ․ Կրեյցերի (դաշնամուր) մոտ (1912–21)։ Եղել է Մ․ Ռայնհարդի Գերմ․ թատրոնի կոմպոզիտոր և դիրիժոր (1921–32)։ 1932-ից՝ Սոֆիայի Պետ․ երաժշտ․ ակադեմիայի պրոֆեսոր։ Հենվելով ժող․ երգային և պարային արվեստի վրա՝ իր ստեղծագործության մեջ Վլադիգերովը ֆոլկլորային հիմքը զուգակցել է ժամանակակից եվրոպ․ կոմպոզիտորական տեխնիկայի հետ։ Նրա երաժշտությունը զգացմունքային է, աչքի է ընկնում փայլուն գործիքավորմամբ («Վարդար» ռապսոդիան, 1922, «Բուլղարական սյուիտ», 1927, «Բուլղարական 7 սիմֆ․ պար», 1931 ևն)։ Հիմնական երկերից են՝ «Կալոյան թագավորը» օպերան (1936), «Լեգենդ լճի մասին» բալետը (1946, բեմ․ 1962), 2 սիմֆոնիա, «Սեպտեմբերի 9» հերոսական նախերգանքը (1949), սիմֆ․ պոեմներ, կոնցերտներ (դաշնամուրի՝ 5, ջութակի), կամերային անսամբլներ, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր, ժող․ երգերի մշակումներ ևն։ ՍՍՀՄ–ում հանդես է եկել 1945-ին։ Դիմիտրովյան մրցանակներ (1950, 1953)։
ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ, Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ մայրաքաղաք Օրջոնիկիձեի անվանումը մինչև 1931-ը (1944–1954-ը՝ Զաուջիկաու)։
ՎԼԱԴԻՄԻՐ, քաղաք, ՌՍՖՍՀ Վլադիմիրի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Կլյազմա գետի ձախ ափին։ Երկաթուղային հանգույց է։ 320 հզ․ բն․ (1983)։ Արդ․ կենտրոն է։ Առաջատար ճյուղը մեքենաշինությունն է (տրակտորների, էլեկտրամոտորների, «Էլեկտրոպրիբոր», «Ավտոպրիբոր», և այլ գործարաններ)։ Զարգացած են քիմ․, թեթև, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Կա ջէկ, 2 բուհ, համամիութենական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հեռակա մասնաճյուղ, 9 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, սինթետիկ խեժերի ԳՀԻ, 2 թատրոն։ Վ․ հիմնադբել է Կիևի