նո, Սոբինկա, Կարւսբանովո, Կամեշկո– վո, Կոլչուգինո, Լակինսկ, Պետուշկի, Գուս խրուստալնի նոր քաղաքները։ Տնտեսությունը։ Վ․ մ․ բազմակողմա– նի արդ․ և նշանակալի գյուղատնտ․ շրջան է։ էներգետիկան հիմնված է գլխավորա– պես բերովի վառելիքի վրա։ Արդյունա– հանվում է տորֆ։ Վլադիմիրում գործում է ջէկ։ Տնտեսության առաջատար ճյուղը մեքենաշինությունն ու մետաղամշակումն է։ Առավել նշանակություն ունի տրակտո– րաշինությունը և նրա շարժիչների, էլեկ– տրամոտորների, ավտոսարքերի, էքսկա– վատորների, մոտոցիկլետների, արդ․ ջեր– մաքարշերի, սառնարանների, ռադիո– ապարատուրայի U հեռուստացույցների, մալուխի արտադրությունը։ Երկրորդ տեղը գրավում է թեթև արդյունաբերությունը, գլխավորապես տեքստիլը, որը կազմա– վորվել էր մինչ հեղափոխությունը։ Գե– րակշռում է բամբակեղենի արտադրությու– նը։ Կան վուշի, մետաքսի և տրիկոտաժի արդ․ ձեռնարկություններ։ Բամբակեղե– նի գործվածքով Վ․ մ․ ՍՍՀՄ–ում գրավում է երրորդ տեղը՝ Իվանովոյի և Մոսկվայի մարզերից հետո։ Կա քիմ․ արդյունաբերու– թյուն՝ պլաստմասսայի արտադրություն։ Տեղական հումքի բազայի վրա կա ապա– կու արտադրություն։ Զարգացած է ասեղ– նագործությունը, ակնագործությունը, մանրանկարչությունը են։ Գյուղատնտե– սությունը մասնագիտացել է կաթնամսա– տու անասնապահության և կարտոֆիլա– գործության ուղղությամբ։ 1985-ին մար– զում կար 220 կոլեկտիվ և սովետական տնտեսություն։ Գյուղատնտ․ հիմնական ճյուղերն են բուսաբուծությունը (հացա– հատիկային, բանջարանոցային, կերային կուլտուրաներ), կաթնամսատու տավա– րաբուծությունը, խոզաբուծությունը։ Գյու– ղատնտ․ հողահանդակները կազմել են մարզի տարածքի 38%–ը։ Գերակշռում են վարելահողերը (700 հզ․ հա)։ Կա պտղա– բուծություն։ Չորացվել է մոտ 62 հզ․ հա հողատարածություն։ 1983-ին մարզում կար 488,5 հզ․ խոշոր եղջերավոր անա– սուն, 203,5 հզ․ խոզ, 818,5 հզ․ ոչխար և այծ։ Հայտնի են Վլադիմիրյան ցեղի ծանրաքարշ ձիերը։ Երկաթուղիների երկարությունը 970 կմ է (361 կմճ էլեկտրիֆիկացված), ավտո– ճանապարհներինը՝ 6 հզ․ կմ։ Նավարկու– թյուն կա Օկայի և Կլյազմայի վրա։ Վ․ մ–ի տարածքով է անցնում Ուրալ–կենտրոն գազամուղը։ Լուսավորությունը և առողջապահու– թյունը։ 1984–85 ուս․ տարում գործում էին 633 հանրակրթական, 31 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություններ, պոլիտեխ․ և մանկավարժ, ինստ–ներ, Մուրոմի համամիութենական հեռակա մեքենաշինական ինստ–ի մասնաճյուղը, 966 նախադպրոցական հիմնարկներ են։ 1985-ին մարզում կար 700 մասսայական գրադարան, 2 թատրոն, 10 թանգարան, 912 ակումբային հիմնարկներ, 1831 կի– նոսարքավորում են։ 1985-ին Վ․ մ–ում աշխատում էին 5,4 հզ․ բժիշկ։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։
ՎԼԱԴԻՍ՜ԻՐՈՎԿԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվա– նա լճի հս–արմ․ ափին, Աբուլ լեռան արլ․ ստորոտին, շրջկենտրոնից մոտ 30 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ, կերային ճակնդեղի, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութ– ամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։ Վ․ հիմ– նադրել են Ախալքալաքի գավառ աքսոր– ված ռուսները, 1840-ական թթ․։ Հայերը եկել են հարեան Նոր Ւտւլգումո, Տամբով– կա և այլ գյուղերից։
ՎԼԱԴԻՄԻՈ–ՍՈՒՋԴԱԼՅԱև ГЧГПЗ, XII դ․–XIII դ․ սկզբի ֆեոդ, մասնատվա– ծության ժամանակաշրջանի ռուս, արվես– տի առավել նշանակալից դպրոցներից, որակապես նոր երեույթ Հին Ռուսիայի մշակույթի զարգացման պատմության մեջ։ Վ–ս․ դ–ի ծաղկումը պայմանավորված էր XII դ․ կեսին Վւադիմիր–Սուզդաւյան իշ– խանության հզորացումով, իսկ նրա ար– վեստի գաղափարա–գեղարվեստական ուղղվածությունը՝ մեծ մասամբ այդ իշ– խանությունը Ռուսիայի միավորման կենտ– րոն դարձնելու ձգտումով։ Գաղափարա– կան հագեցվածության, խոր ինքնատիպու– թյան և գեղարվեստական կատարելու– թյան շնորհիվ այն էապես տարբերվել է ռուս, այլ իշխանությունների իրեն ժամա– նակակից ճարտ․ դպրոցներից, որով և մեծ դեր է ունեցել ռուս․՝ հատկապես, Մոսկ– վայի մեծ իշխանության, ճարտ․ հետագա զարգացման գործում։ Վ–ս․ դ–ի սպիտակաքար հուշարձաններն ուշագրավ են կենտրոնակազմ–գմբեթա– վոր խորանարդաձե ծավալի հստակու– թյամբ և դեկորատիվ հարդարանքի ճո– խությամբ։ Եթե վաղ շրջանի կառույցների մի մասը [օրինակ, Սպասո–Պրեոբրա– ժենսկի տաճարը (1152–60) Պրեսլավլ Զալեսսկիում] դեռես նման էր հին ռուս, աղյուսաշեն կառույցներին, ապա հետա– գա շինություններն արդեն զարդարվել են հիմնականում աշխարհիկ բնույթի Հրեշտակի գլխա– նկար, Վլադիմիրի Դմիտրիեյան տա– ճարի որմնանկա– րի հատված (XII Դ* վերջ) բարձրաքանդակներով, որոնք էլ պայմա– նավորել են այս՝ Հին Ռուսիայում կերտ– ված առավել կատարյալ հուշարձպնների յուրահատկությունն ու ինքնատիպությու– նը։ Ըստ Լավրենտիի և Նիկոնի տարեգրու– թյունների Վ–ս․ դ–ի հուշարձանները կա– ռուցել են ռուս շինարարները և «բոլոր երկրներից» եկած վարպետները։ Քարա– քանդակ հարդարանքն սկզբնապես կի– րառվել է միայն ճակատների որոշ տեղե– րում՝ պատի բարձրության կենտրոնում կամարային գոտի [օրինակ, Բորիսի և Գլեբի եկեղեցին (1152) Կիդեկշում]։ Առա– Գեորգիեյան տաճարը (1230–34) Ցուրե Պոլս– կում, հարավային զավթի ճակատը ջին անգամ հարդարանքի բարդ համա– կարգ կիրառվել է Վւադիմիր քաղաքի Օւսպենսկի տաճարում (1158–60, վերա– կառուցվել է 1185–89-ին), հետագայում՝ Բոգոլյուբովոյի պալատում (1158–65, Վլադիմիրի մոտ) և Աստվածածնի (Պոկ– րովի) եկեղեցում (1165, Ներլ գետի ափին)։ Դմիտրիեյան տաճարի (1194–97, Վլա– դիմիր) ճակատների վերնամասերը և ողջ գմբեթը գոտեորում են բարձրաքանդակ– ներ և ճարտ․ մանրամասեր։ Հարդարան– քի թեմատիկան՝ բուսական–երկրաչափա– կան զարդապատկերներ, համադրված մարդկանց և կենդանիների ֆիգուրներով, աղերսներ ունի Աղթամարի Ս․ Խաչ եկե– ղեցու (915–921) բարձրաքանդակների հետ։ XIII դ․ սկզբի կառույցներում իշխող է դարձել դեկորատիվ սկզբունքը։ Սուզ– դալի Աստվածածնի ծննդյան եռագմբեթ տաճարում (1222–25) խախտված է ար– տաքին ծավալի և ճարտ․ մանրամասերի հստակությունը, Գեորգիեյան տաճարի (1230–34, Ցուրե–Պոլսկ) ճակատները գետնախարսխից սկսած՝ պատված են թեմատիկ բարձրաքանդակներով։ Վ–ս․ դ–ի ճարտ–յանը ներհատուկ աշխարհիկ լավա– տեսական ոգին դրսևորվել է նաև գեղանը– կարչության մեջ։ Վլադիմիրի Դմիտրիեյան տաճարի որմնանկարներին (մոտ 1197), պահպանված սրբապատկերներին բնորոշ են կերպարների լուսավոր ոգեշնչվածու– թյունը, պլաստիկ արտահայտչականու– թյունը, տոնական գունաշարը։ Վ–ս․ դ–ի դեկորատիվ արվեստի նշանավոր հուշար– ձան է Սուզդալի Աստվածածնի ծննդյան տաճարի պղնձե հվ․ դուռը (1222–28), որի վրա կան գծային հարուստ ռիթմերով աչքի զարնող սյուժետային և նախշա– զարդային կոմպոզիցիաներ։ Վ–ս․ դ–ի գե– ղարվեստական նվաճումները XIV– XV դդ․ նպաստել են մոնղոլա–թաթար․ լծի թոթափումից հետո ռուս, հողերի միավոր–