հայցին վերաբերող մասը, դատախազը պարտավոր է բողոքարկել ամեն մի ան– օրինական ղաաավճիռ և վճիռ։ Քաղաքացիական գործերի վերաբերյալ ժող․ դատարանի վճիռն իրավունք ունեն գանգատարկել կողմերն ու գործին մաս– նակցող մյուս անձինք։ Դատախազն ու նրա տեղակալներն իրավունք ունեն իրա– վասությունների սահմանում վճռաբեկ և մասնավոր բողոք բերել առաջին ատյանի դատարանում գործի քննությանն իրենց մասնակցությունից անկախ։ Դատախազ– ների օգնականները, վարչությունների և բաժինների դատախազները կարող են բողոքարկել միայն այն դատավճիռներն ու վճիռները, որոնց վերաբերյալ գործե– րի քննությանը մասնակցում են։ Վ–յան կարգով գանգատարկման ու բողոքարկ– ման ենթակա են բոլոր դատարանների դատավճիռներն ու վճիռները, բացառող թյամբ՝ ՍՍՀՄ և միութենական հանրա– պետությունների գերագույն դատարաննե– րի կայացրած դատավճիռներն ու վճիռ– ները։ Վճռաբեկ դատարանը կաշկանդ– ված չի գանգատի կամ բողոքի սահմաննե– րով և պարտավոր է գործը ստուգել ամ– բողջությամբ։ Վճռաբեկ դատարանը կարող է դատա– վճիռը (վճիռը) թողնել անվւաիոխ, իսկ գանգատը կամ բողոքը՝ առանց բավարար– ման բեկանել (լրիվ կամ մասնակիորեն) և գործն ուղարկել նոր նախաքննության կամ դատաքննության, դատավճիռը (վճիռը) փոխել և գործը կարճել, Փոխել դատավճիռը (վճիռը)՝ իրավունքի նորմը սխալ կիրառելու դեպքում, առանց նոր քննության ուղարկելու քաղաքացիական գործերով կայացնել որոշում։ Վճռաբեկ ատյանի դատարանը կարող է միայն դատավճիռը մեղմացնոո որոշում կայացնել, այսինքն՝ պատիժը մեղմացնել կամ նվազ ծանր հանցագործություն նա– խատեսող հոդված կիրառել։ Ավելի ծանր հանցագործություն նախաաեսող օրենք կիրառելու անհրաժեշտության կամ պատ– ժի մեղմության շարժառիթով դատավճի– ռը կարող է բեկանվել միայն այն դեպ– քում, երբ այդ հիմքերով բողոքարկել է դատախազը կամ գանգատ գրել տուժողը։ Բուրժ․ երկրներում վճռաբեկ դատարա– նը գործը միայն բողոքարկում է, առանց այն ըստ էության վերանայելու իրավուն– քի։ Դատարանը դատավճիռը վերացնել կարող է, բայց փոխելու իրավունք չունի։ Բուրժ․ երկրների մեծ մասում ստորին օղակների դատարանների որոշումը բո– ղոքարկում են վճռափոխության (ապելյա– ցիայի) կարգով։ Մեծ Բրիտանիայում քրեական գործերով վճռաբեկ դատարանը Փաստորեն թագավորական աթոռի դա– տարանն է, որը գործը բողոքարկում է միայն այն դեպքում, երբ դատարանն իրավունքի սխալ նորմ է կիրառել։ Ֆրան– սիայում վճռաբեկ դատարանը քրեական և քաղաքացիական գործերով դատ․ բարձ– րագույն ատյանն է։ Մ․Թովմասյան ՎՅԱձԵՄՍԿԻ Պյոտր Անդրեեիչ (1792– 1878), ռուս բանաստեղծ, գրաքննադատ, իշխան, 1812-ին մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Ծառայությունից հե– ռացվել է օպոզիցիոն տրամադրություն– ների համար։ «Ռուսական աստված» (1828) երգիծանքը, որ հրատարակել է Ա․ Դերցենը Լոնդոնում (1854), ուղղված էր ցարական բյուրոկրատիայի դեմ։ Ավելի ուշ Վ․ մոտ է եղել արքունիքին։ 1856– 1858-ին գլխավորել է գրաքննությունը։ 1863-ից, գրեթե մշտապես, ապրել է ար– տասահմանում։ Քաղաքացիական քնար– երգության և երգիծանքի ժանրով գրել է բանաստեղծություններ, որոնք մոտ են դեկաբրիստների պոեզիային («Պետեր– բուրգ», 1818, «Զայրույթ», 1820, են)։ Եղել է <Արզամաս> գրական խմբակի ան– դամ։ 1825–28-ին մասնակցել է «Մոս– կովսկի տելեգրաֆ» («Московский теле– граф») ամսագրի հրատարակությանը, հանդես եկել որպես գրաքննադատ, պաշտ– պանել ռոմանտիզմը։ Եղել է Պուշկինի ընկերը և նրա հետ աշխատակցել է «Լի– տերատուրնայա գազետա» («Литератур– ная газета») թերթին և «Սովրեմեննիկ» («Современник»)ամսագրին։ 1848-ի հեղա– փոխությունից հետո Վ–ի գրած բանաստեղ– ծությունները տոգորված են հակահեղա– փոխ․ և միապետական տրամադրություն– ներով։ Տարիներ շարունակ հրատարակվել են Վ–ի «Հին ծոցատետր»-ից հատվածներ, իսկ 1855-ին, Լոգանում, լույս է տեսել «1812 թվականի ռուս վետերանի նամակ– ները» գործը։ Վ․ գեղարվեստական բարձր կուլտուրայով օժտված բազմաժանր բա– նաստեղծ է։ Երկ․ Поли․ собр․ соч․, т․ 1–12, СПБ, 1878–96; Избр․ стихотворения, М․–Л․, 1935; Стихотворения, Л-, 1958; Записные книжки (1813-1848), М․․ 1963․
ՎՅԱՏԻՁՆԷՐ, հին ռուս, ցեղ։ Բնակվել է Օկա գետի ավազանի մի հատվածում։ Տարեգրությունը Վ–ի տոհմահայրն է հա– մարում առասպելական Վյատկոյին։ Վ, զբաղվել են երկրագործությամբ ու անաս– նապահությամբ։ Մինչե X–XI դդ․ Վ․ ապրել են նահապետական–տոհմական կարգերով, XI–XIV դդ․ զարգացել են ֆեոդ, հարաբերությունները։ IX–X դդ․ Վ․ թեե հարկատու են եղել խազարներին, այնուհետե կիեյան իշխաններին, բայց մինչե XII դ․ սկիզբը պահպանել են քաղ․ անկախությունը։ XI–XII դդ․ Վ–ի բնակու– թյան տարածքում առաջացել են արհես– տագործ․ մի շարք քաղաքներ (Մոսկվա, Կոլտեսկ, Դեդոսլավ, Ներինսկ են)։ XII դ․ 2-րդ կեսին Վ–ի հողերը բաժանվել են սուզդալյան և չեռնիգովյան իշխանների միջե։ XIV դ․ Վ․ տարեգրություններում այլես չեն հիշատակվում։
ՎՅԱՏԿԱ, գետ ՌՍՖՍՀ Կիրովի մարզում և Թաթարական ԻՍՍՀ–ում, Կամայի աջ վտակը։ Երկարությունը 1314 կմ է, ավա– զանը՝ 129 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Վե– րին Կամայի բարձրությունից, հոսում՝ բազմաթիվ գալարներով։ Ունի լայն հո– վիտ։ Սնումը գլխավորապես ձնային է։ Տարեկան միջին ծախսը՝ 890 մ3/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Խո– շոր վտակներն են Կոբրան, Լետկան, Չեպցան, Բիստրիցան են։ Հարուստ է ձկներով։ Կա լաստառաքում, նավարկելի է մինչե Կիրով քաղաքը, գարնանը՝ մինչե Կիրս նավահանգիստը։ Դլխավոր նավա– հանգիստներն են Կիրովը, Կոտելնիչը, Սովետսկը, Վյատսկի Պոլյանին։
ՎՅԱՏԿԱ, ՌՍՖՍՀ մարզային կենտրոն Կիրով քաղաքի նախկին (1780–1934) անվանումը։
ՎՅՈԼԷՐ (Wohler) Ֆրիդրիխ (1800-1882), գերմանացի քիմիկոս, ժամանակակից օրգ․ քիմիայի հիմնադիրներից։ Պետեր– բուրգի ԴԱ արտասահմանյան թղթակից անդամ (1853)։ Ավարտել է Հայդելբերգի համալսարանի բժշկ․ ֆակ–ը (1823)։ Աշա– կերտել է Լ․ Դմելինին և Ի․ Բերցելիուսին։ Կասելի տեխ․ դպրոցի (1831) և Դյոտին– գենի համալսարանի (1836-ից) պրոֆե– սոր։ Հայտնաբերել է ցիանական թթուն (1822), սինթեզել ցիանի յոդիդը և սնդիկի թիոցիանատը (1823)։ Վ․ առաջինն (1824) անօրգ․ նյութերից ստացավ անգույն բյու– րեղական օրգ․ նյութ։ Ավելի ուշ (1828-ին) պարզվեց, որ այդ ստացվածը միզանյութն էր։ Չու․ Լիրիխի հետ պարզեց բենզոյա– կան թթվի բաղադրությունը, հայտնաբե– րեց բենզոիլ ռադիկալը, ստացավ երկե– թիլտելուրը (1840) և հիդրոքինոնը (1844), հետազոտեց միզաթթուն, նրա ածանցյալ– ները (1838) և օպիումի ալկալոիդները (1844)։ Վ–ի աշխատանքները նպաստեցին օրգ․ քիմիայի, որպես գիտության, ստեղծ– մանը և զարգացմանը։ Կարեոր են նաե անօրգ․ քիմիայի բնագավառում Վ–ի կա– տարած աշխատանքները, ալյումինի (նրա քլորիդից և կալիումից, 1827), բերիլիումի և իտրիումի (նման ճանապարհով, 1828), ֆոսֆորի (կալցիումի ֆոսֆատի, ածխի և կավահողի փոխազդեցությամբ, 1829), սիլիցիումի և տիտանի նիտրիդների (1856–58), կալցիումի կարբիդի և նրանից ացետիլենի (1862) ստացումը։ Վ․ ստեղծեց խոշոր գիտական դպրոց։
ՎՅՈԼՖԼԻՆ (Wolfflin) Հայնրիխ (1864- 1945), շվեյցարացի արվեստաբան։ Բա– զելի (1893-ից), Բեռլինի (1901-ից), Մյուն– խենի (1912-ից), Ցյուրիխի (1924-ից) հա– մալսարանների պրոֆեսոր։ Մշակել և վարպետորեն կիրառել է գեղարվեստա– կան ոճի վերլուծության մեթոդիկա, որը Վ–ի վաղ շրջանի գործերում ծառայել է որ– պես «դարաշրջանի հոգեբանությունը» հե– տագոտելու միջոց («Ռենեսանս և բա– րոկկո», 1888, «Դասական արվեստ», 1899)։ Ավելի ուշ, նեոկանտականության ազդեցությամբ, Վ․ ավելի ու ավելի է սահ– մանափակել վերլուծության խնդիրները՝ սահմանելով «աշխարհընկալման մեթոդ– ները»՝ վերացարկված ձեական կատե– գորիաների համակարգերը, դրանց հան– գեցնելով տարբեր դարաշրջանների կամ ժողովուրդների արվեստի բնորոշումը («Արվեստի պատմության հիմնական հաս– կացությունները», 1915, «Իտալիան և ձեի գերմանական զգացողությունը», 1931)։
ՎՅՈՐՅՈՇՄԱՐՏհ (Vorosmarty) Միհայ (1800–1855), հունգարացի բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Հունգ․ ռոման– տիզմի ներկայացուցիչ։ Ավարտել է Բու– դապեշտի համալսարանի Փիլ․ և իրավաբ․ ֆակ–ները։ 1825-ին հրատարակել է «Զա– լանի փախուստը» հայրենասիրական ռո– մանտիկ պոեմը։ «Վտարանդիները» (1830) պիեսում մարմնավորել է բռնակալ թագա– վորի դեմ ապստամբելու օրինականու– թյան գաղափարը, «Չոնգոր և Տյունդե» (հրտ․ 1831) հեքիաթ պիեսում պատկերել կյանքի հաղթանակը մահվան նկատ–