Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/481

Այս էջը սրբագրված չէ

մամբ։ Վ–ին բնորոշ է ժողովրդին կարեկ– ցելը («Գեղեցկուհի Իլռնկան», 1832, բալ– լադ), ազատասիրության ոգին («Ցիլլեին և Հունյադին», հրա․ 1844, պատմ․ դրամա, «Կոչ», բանասա․ են)։ Վ․ ողջունել է 1848– 1849-ի հեղափոխությունը Հունգարիա– յում, ընտրվել է հեղաՓոխ․ պառլամեն– տի դեպուտատ, իսկ 1849-ին դարձել է Հունգարիայի բարձրագույն վճռաբեկ դա– տարանի դատավոր։ Հեղափոխության պարտությունից հետո գրված բանաս– տեղծությունները («Նախաբան», 1851, «Ալեոր գնչուն», 1854) հավաստում են Վ–ի հավատարմությունը ազգային–ագատագր․ գաղափարներին։ Ս․ Քուանշյան

ՎՅՈՒՐՄԻ ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄ, տես Անթրո– ւցոգենի ժամանակաշրջան։

ՎՅՈՒՐՑ (Wurtz) Շառլ Ադոլֆ (1817– 1884), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1867), Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1873)։ Քիմիա ուսում– նասիրել է Ցոլ․ Լիբիխի (Հիսեն) և ժ․ Բ․ Դյումայի (Փարիզ) լաբորատորիաներում։ 1853-ից՝ Սորբոնի համալսարանի օրգ․ քիմիայի պրոֆեսոր։ Հայտնաբերել է բազմաթիվ օրգ․ նյութեր և սինթեզի նղա– նակներ։ Ստացել և ուսումնասիրել է ճարպային ամինների պարզագույն ներ– կայացուցիչները՝ մեթիլամինը և էթիլա– մինը (1849)։ Առաջարկել է (1855) հագե– ցած ածխաջրածինների ստացման ընդ– հանուր եղանակ (տես Վյուրցի ռեակցիա), սինթեզել է էթիլենգլիկոլը (1856), էթի– լենքլորհիդրինը և էթիլենի օքսիդը (1859), որից ստացել է ամինասպիրտներ, խոլի– նը (1867) և նեյրինը (1869)։ Բենգոլսուլֆո– թթուների և կալիումի հիդրօքսիդի փո– խազդեցությամբ ստացել է ֆենոլ (1867), նկարագրել է ալդոլային կոնդենսումը (1872)։ Կարեոր են նաև ցիանի քլորիդի, ուրետանի, ամիլսպիրտի, ամիլենի, խառը ռադիկալների, կաթնաթթվի վերաբերյալ հետազոտությունները։ Վ․ ատոմամոլե– կուլային ուսմունքի, Ա․ Բուտլերովի կա– ռուցվածքային տեսության և Դ․ Մենդելեևի պարբերական օրենքի ջատագովն էր։

ՎՅՈՒՐՑԲՈհՐԳՅԱՆ ԴՊՐՈՑ, մտածողու– թյան փորձարարական հետազոտման ուղ– ղություն, որ գոյություն է ունեցել XX դ․ 1-ին ւսասնամյակում, Վյուրցբուրգի (Գեր– մանիա) հոգեբանության ինստ–ում։ Հիմ– նադիրը և գլխ․ տեսաբանը 0․ Կյուլպեն է (1862–1915), ներկայացուցիչները՝ Ա․ Մեսսերը, Կ․ Բյուլերը, Ն․ Ախը և ուրիշ– ներ։ Ի հակադրություն վունդյան դպրոցի, Վ․ դ․, հնարավոր համարելով իմացական պրոցեսների լաբորատոր ուսումնասիրու– թյունը, այսպես կոչված՝ «էքսպերիմեն– տալ ինտրոսպեկցիայի» միջոցով, ձեռ– նամուխ է եղել զուգորդումների և դրանց դասակարգման որակական վերլուծմանը, դատողությունների մեջ և կամային գոր– ծողություններում գիտակցված միտում– ների և դիրքորոշումների դերի բացա– հայտմանը։ Ըստ Վ․ դ–ի գոյություն ունի անպատկեր մտածողություն, որը դրսևոր– վում է հասկացությունների, գաղափար– ների, բայց ոչ խոսքային ձևակերպում– ների միջոցով։ Վ․ դ–ի հետազոտություն– ների գիտ․ արժեքն այն է, որ մտածողու– թյունը դիտվում է իբրև զարգացող պրո– ցես։ Սովետական հոգեբանությունը (Ս․ Վիգուռսկի, Ս․ Ռուբինշաեքև, Մ» Չարոշևսկի) քննադատել է Վ․ դ–ի «էքս– պերիմենտալ ինտրոսպեկցիան» և ան– պատկեր մտածողության գոյության տե– սությունը։ Գրկ․ Кюльпе О․, Современная психо– логия мышления, в кн․։ Новые идеи в фило– софии, № 16, СПБ, 1914; Նույնի, Вве– дение в философию, 2 изд․, СПБ, 1908; Ярошевский М․ Г․, История психоло– гии, М․, 1966, гл․ 12․ <,․ Թութունշյաև

ՎՅՈՒՐՑԻ ՌԵԱԿՑԻԱ, հագեցած ածխա– ջրածինների սինթեզի ընդհանուր եղա– նակ, հիմնված է մետաղական նատրիու– մի և ալկիլհալոգենիդների փոխազդեցու– թյան ռեակցիայի վրա․ 2R - Br+ 2Na->R - R+ 2NaBr։ Հայտնաբերել է Շ․ 4 վյուրցը (1855)։ Ռ․ Ֆիտտիգը Վ․ ռ․ կիրառել է արոմատիկ ածխաջրածինների ստացման համար (Վյուրց–Ֆիտտիգի ռեակցիա)․ C6H5Br+ 2Na+ ВгС4Н9->СбНз- С4Н9+ +2NaBr։

ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ԲՈՒՅՍԵՐԻ, կենդանիներ, որոնք վնասում կամ ոչնչացնում են մշակովի բույսերը։ Վնասատուների և հիվանդությունների հասցրած վնասը հսկայական է․ տարե– կան այն կազմում է պարենային կուլտու– րաների համաշխարհային պոտենցիալ բերքի 20–25%-ը (ՄԱԿ–ի պարենամթե– րային և գյուղատնտ․ կազմակերպության տվյալներով)։ Մշակովի բույսերին վնա– սում են նեմատոդների, կողինջների (փափկամորթներ), միջատների (ամենից շատ), տզերի և մկնանման կրծողների բազմաթիվ տեսակներ։ Վնասակար մի– ջատները դասակարգվում են ըստ կարգա– բանական սկզբունքի (ըստ կարգերի) և սնման բնույթի։ Բուսակեր միջատները և տզերը բաժանվում են պոլիֆագերի (բազ– մակերներ), օլիգոֆագերի (սակավակեր– ներ), մոնոֆագերի (միակերներ)։ Մեծ վնաս են պատճառում բազմակերները՝ մորեխները, որոշ ճռիկներ, բզեզներից՝ չրխկանները, սևամարմինները, թիթեռ– ներից՝ աշնանացան բվիկը, ցողունային թիթեռը, գամմա բվիկը, հողաբնակ մի– ջատները՝ արջուկը, ճռիկները, բվիկների թրթուրները, լարաթրթուրները, կեղծ լա– րաթրթուրները ևն, բազմակեր թիթեռնե– րը՝ կարադրինան, բամբակենու կնգուղա– կեր բվիկը, օկնոգինան, ծառատեսակների վրա՝ ալոճենու թիթեռը, ոսկետուտը, տա– րա զույգ և օղակավոր մետաքսագործները ևն։ Վնասատու թիթեռների մեծ խումբ են կազմում խնձորենու, կորիզավորների, կաղամբի, կարտոֆիլի ևն ցեցերը։ Ըստ սնման բնույթի տարբերում են վնասա– տուների 2 հիմնական տիպ՝ առաջինը բնորոշ է կրծող, երկրորդը՝ ծակող, ծծող բերանի օրգաններ ունեցող միջատներին։ Միջատների բազմաթիվ տեսակներ (լվիճներ, վահանակիրներ, կոկցիդներ, սպիտակաթևեր, պսիլաներ, մլուկներ, տրիպսներ ևն) ունեն ծակող–ծծող տիպի բերանի օրգաններ և բույսին վնասում են տարբեր օրգաններից հյութը ծծելու, օր– գանները ձևափոխելու և բույսի բնակա– նոն սննդառությունը խախտելու միջո– ցով։ Որոշ վնասատուներ վնասում են բույսերի բազմացման (գեներատիվ) օր– գանները․ դրանցից են․ արևելյան, խնձո– րենու, բալենու, տանձենու, ընկուզենու պտղակերները, կազարկա բզեզը, բա– լենու երկարակնճիթը, բալենու ճանճը, տանձենու, խնձորենու, սալորենու սղո– ցողները, պտուղների սերմնակերները, ծաղկակեր բզեզները ևն։ Պահեստային վնասատուները ոչնչացնում են պահես– տավորված հատիկները և մթերքները։ Գյուղատնտ․ բույսերին երբեմն վնաս են պատճառում թռչունների որոշ տեսակներ՝ ճնճղուկները, սերմնաքաղ–ագռավը ևն։ Կաթնասունների դասի կրծողների կար– գի վնասատուներից են՝ եվրոպական գետ– նասկյուռը (հացահատիկային բույսերի), մեծ քնամոլը, անտառային քնամոլը, փոքր ճագարամուկը, փոքրասիական ճագարա– մուկը, լեռնային կուրամուկը, մոխրա– գույն և սև առնետները, տնային մուկը, անտառային մուկը, անդրկովկասյան համստերը, մոխրագույն համստերիկը, պարսկական, փոքրասիական և Վինո– գրադովի ավազամկները։ Առավել վնա– սակար է դաշտամկների խումբը։ Պտղա– տու այգիներին ձմռանը երբեմն վնասում են նապաստակները՝ կրծելով բների կե– ղևները։ Հաճախ վնասատուները հար– մարված են սնվելու բույսի որևէ օրգանով և, ըստ դրա, բաժանվում են արմատային, ցողունային, տերևային, ծաղկային, պտղային վնասատուների խմբերի։ Վնասատուների տարածվածությունը և ագրոբիոցենոզներում տեսակների հա– մալիրի ձևավորումը սերտորեն կապված է շրջապատող միջավայրի փոփոխվող պայմանների և տեսակների էկոլոգիա– կան ճկունության հետ։ Տարբերում են տեսակի ընդհանուր արեալը, վնասակա– րության գոտին և բնակության ստացիան։ Տեսակի արեալը՝ տարածքն է, որ– տեղ այն հանդիպում է։ Բնական կամ առաջնային արեալներն ստեղծվում են տեսակի ինքնուրույն բնակեցմամբ։ Դրա սահմանները որոշվում են գլխավորապես կլիմայական պայմաններով, խոշոր լեռ– նաշղթաների, ծովերի տեղադրությամբ, սնվելու պիտանի բույսերի առկայությամբ և այլ գործոններով։ Երկրորդային կամ արհեստական արեալ միջատներն ընկ– նում են սերմերի, տնկանյութի ևնի հետ (օրինակ, խաղողի վազի որդնալվիճը ՍՍՀՄ է բերվել ԱՄՆ–ից ևն)։ Վ ն ա ս ա– կարության գոտին՝ ընդհանուր արեալի մի մասն է, որում այս կամ այն տեսակը հանդիպում է ավելի հաճախ, մշտապես, առավել քանակով և որտեղ այն ավելի վնասակար է, Ս տ ա ց ի ա ն կամ բնակության վայրերը, տվյալ տեսա– կի համար որոշակի նպաստավոր էկոլո– գիական պայմաններով շրջաններն են։ Բայց միևնույն տեսակի համար տարբեր բնական գոտիներում ստացիաները կարող են տարբեր լինել։ Որոշ տեսակներ (մո– րեխներ, լվիճներ) ունեն ստացիաների տարեկան և սեզոնային հերթափոխում– ներ։ Դա կախված է այն բանից, թե տվյալ տեսակի համար որտեղ է էկոլոգիական օպտիմումը։ Միջատների և տզերի զարգացման հա– մար կարևոր է ջերմաստիճանը։ Ցուրա– քանչյուր տեսակի համար բնորոշ է որո– շակի ջերմային ռեժիմը։ Դրա միջոցով