Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/482

Այս էջը սրբագրված չէ

կարելի է իմանալ վնասատուի հանդես գալու ժամկետները և կանխատեսել մի– ջատների զարգացման առաջին փուլերը, սերունդների քանակը։ Հողում զարգացող միջատների համար կարևոր է հողի քիմ․ կազմը, թթվությունը, ֆիզ․ կառուցվածքը, աերացիան և խոնավությունը։ Ագրոտեխ․ միջոցառումներով ներգործելով նշված գործոնների վրա՝ կարելի է վնասատու– ների համար ստեղծել աննպաստ պայ– մաններ։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ վնասատուների զանգվածային հան– դես գալը կանխելու և դրանց դեմ ժամա– նակին, ճիշտ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ է մանրամասն և բազ– մակողմանիորեն ուսումնասիրել դրանց մորֆոլոգիական առանձնահատկություն– ները, զարգացման և բազմացման ձևերը, եղանակները։ Պայքարի միջոցառումները պայմանականորեն բաժանվում են հետև– յալ եղանակների, կանխարգելիչ (կուլ– տ ուր –տնտ․, ագրոտեխ․), կենսբ․, ոչնչաց– նող (ֆիզիկա–մեխ․, քիմ․)» կենսաքիմ․, ինտեգրացիոն։ Ագրոտեխ․ մեթոդ, վնասատու– ների նկատմամբ կայուն սորտերի ստեղ– ծումը, ճիշտ ցանքաշրջանառության կի– րառում, խնամքի ժամկետների ճիշտ ընտ– րություն։ Կենսաբանական մեթոդ, վնասատուների դեմ իրենց իսկ մակա– բույծների և գիշատիչների օգտագործումը, մանրէաբանական պատրաստուկների կի– րառումը, բնական թշնամիների օգտա– գործումը են։ Ֆիզի կա մեխ․ մե– թոդ․ թակարդների, որսացանցերի կի– րառումը, հորերի, առուների փորում, ձվերի ոչնչացում, բների հավաքում են։ Քիմիական մեթոդ․ թունավոր քիմ․ նյութերի (տզասպաններ, միջատա– սպաններ, ֆումիգանտներ ևն) օգտագոր– ծումը։ Կենսաֆիզ․ և կենսաքիմ․ մեթոդներից են գամմա–ճառագայթների և քիմ․ պատրաստուկների կիրառումը, միջատների ու տզերի սեռական ստերի– լության համար՝ զուգակցելով քիմ․ գրավ– չանյութերի (ատրակտանտներ) և վնասա– տու միջատների ֆիզիոլոգ, ֆունկցիանե– րը խախտող միջոցների (հակամետարո– լիտներ) օգտագործմամբ։

ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, սովետական պե– տությունը թուլացնելու նպատակով արդ– յունաբերության, տրանսպորտի, գյուղա– տնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ ժողտնտ․-յան այլ ճյուղերի, ինչպես և պետ․ մարմինների կամ հասա– րակական կազմակերպությունների քայ– քայմանն ուղղված առանձնապես վտան– գավոր պետական հանցագործություն, որը կատարվել է պետ․ կամ հասարակա– կան հիմնարկները, ձեռնարկություննե– րը, կազմակերպություններն օգտագործե– լու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով։ Կատարվում է գործողությամբ կամ անգործությամբ՝ սո– վետական պետությունը քայքայելու ուղ– ղակի դիտավորությամբ։ Վ–յան համար պատասխանատվություն են կրում ՍՍՀՄ քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Վ–յան համար նախատեսվում է ազատա– զրկում 8–15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ և աքսորով՝ 2–5 տարի ժամկետով կամ առանց աքսորի (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 64)։ Ա, ԹովԱասյան

ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՅՈՒՍ1, պարտատիրոշ (կազմակերպություն, քաղաքացի) գույ– քային կորաոի վերականգնումը, որը պատճառվել է պարտապանի ոչ իրավա– չաՓ գործողությամբ կամ անգործությամբ։ Կատարվում է բնամթերքով կամ դրամով։ Վնաս ասելով հասկացվում են՝ պարտա– տիրոջ կատարած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ վնասումը, չստացած այն եկամուտները, որոնք նա կստանար, եթե պարտապանը կատարեր պարտավորու– թյունը (ՀՍՍՀ քաղաքացիական օրենս– գիրք, հոդված 217)։ Վնասի մեջ մտնում են նաև պարտատիրոջ ապագա ծախսերը (պարտապանի առողջարանային բուժ– ման, խնամքի, ուժեղ սննդի են)։ Վ․ հ–ման իրավական հիմքերն են՝ պարտապանի հակաիրավական վարքագիծը, պարտա– տիրոջ վնասի առկայությունը, պարտա– պանի հակաիրավական վարքագծի և պարտատիրոջ վնասի մեջ պատճառական կապը, պարտապանի մեղքը։ Սովետական իրավունքում, բացի օրեն– քով նախատեսված դեպքերից, գործում է վնասի լրիվ հատուցման սկզբունքը։ Օրինակ, ելնելով տուժողի (պարտատիրոջ) մեղքի աստիճանից, Վ․ հ–ման չափը կա– րող է նվազեցվել կամ հատուցումը մերժ– վել։ Հաշվի առնելով քաղաքացու գույքա– յին վիճակը՝ դատարանը կարող է նվա– զեցնել պատճառած Վ․ հ–ման չափը (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 461)։ Տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների դեպքում բեռան կորստի, Փչացման կամ վնասման համար վախա– դրողը պատասխանատվություն կրում է բեռի իրական արժեքի չափով; Սոցիալիս– տական կազմակերպությունները պարտա– վորվում են հատուցել աշխատանքային (ծառայական) պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի մեղ– քով պատճառած վնասը։ Մինչև 15 տարե– կան անչափահասի պատճառած վնասը հատուցում են նրա ծնողները, խնամա– կալը կամ այն ուսումնական հաստատու– թյունը, դաստիարակչական կամ բուժա– կան հիմնարկը, որի հսկողության տակ գտնվել է նա, եթե չապացուցվի, որ այն առաջացել է ոչ իրենց մեղքով։ 15–18 տարեկան անչափահասն ինքն է հատու– ցում իր պատճառած վնասը, եթե ունի բավարար գույք կամ վաստակ։ Հ․ Նճ/ւսիսյան

ՎՆՈՒԿՈՎՈ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում։ Ունի երկաթուղային կայարան։ Վ–ի մոտ է Մոսկվայի հիմնա– կան օդանավակայաններից մեկը։ Առա– ջին օդանավակայանը կառուցվել է 1939– 1941-ին, 1960-ին՝ Վ․-1-Ա, 1964-ին՝ Վ․-2-ը։

ՎՇՏՈՒՆԻ Ազատ (Կարապետ Սեթի Մա– միկռնյան, 14․7․1894, Վան –26․3․1958, Երևան), հայ սովետական բանաստեղծ, գրական–հասարակական գործիչ։ Նորա– գույն շրջանի հայ պոեզիան սկզբնավո– րողներից։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է ուսուցչի ընտանիքում, սկզբնական կըր– թությունն ստացել է Վանի Երամյան վար– ժարանում։ Ուսանել է Կ․ Պոլսի Կեդրո– նական վարժարանում։ 1911-ին մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է կահույքի գոր– ծարանում, միաժամանակ որպես ազատ ունկնդիր սովորել Սորբոնի համալսարա– նի գրական–փիլ․ ֆակ–ում։ 1914-ին տեղա– Փոխվել է Թիֆլիս։ Մասնակցել է հայ կա– մավորական շարժմանը, կովկասահայու– թյան մշակութային կյանքին, հրատարա– կել «Կամավորի հուշատետրից» (1915) պատմվածքների ժող․։ 1918-ից աշխատել է Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմ– նել է գրական խմբակներ, «Փարոս» (1918–19) գրական–հասարակական շա– բաթաթերթը։ 1919–20-ին գործել է Ղրի– մի բոլշևիկյան ընդհատակում, 1921-ին Սովետական Հայաստանի կառավարու– թյունը նրան գործուղել է Իրան և Իրաք՝ հայրենադարձություն կազմակերպելու։ 1922-ին Ե․ Չարենցի և Դ․ Աբովի հետ հրա– պարակել է <Երեբի դեկւարացիա>-Կ, եղել է ՀԱԱՀ գրական առաջին կազմակերպու– թյան՝ Հայաստանի պրոչետարական գրողների ասոցիացիայի (ՀՊԳԱ) նախա– գահը, խմբագրել է «Մուրճ» (Երևան), «Դիրքերում» (Թիֆլիս), «Մուրճ ու Ման– գաղ» (Դոնի Ռոստով), «Խորհրդային ար– վեստ» (Երևան) պարբերականները, եղել ՀՊԳԱ–ի ներկայացուցիչը Մոսկվայում (1925), պրոլետգրողների համամիութենա– կան ասոցիացիայի նախագահության ան– դամ (1926)։ Ընտրվել է Հայաստանի և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների անդամ։ Վ–ու վաղ շրջանի բանաստեղծություն– ները («Արտիս լարերեն», 1915, «Բանաս– տեղծություններ», 1918, ժողովածուներ), որոնց հիմնական մոտիվներն էին սեր, հայրենիք, կարեկցանք՝ ճնշվածների, զայրույթ՝ սոցիալ․ անարդարության նը– կատմամբ, ինչպես նաև բողոք՝ ընդդեմ Մեծ եղեռնը կազմակերպողների, համակ– ված էին հիմնականում թախծոտ տրամա– դրությամբ։ Վ–ու աշխարհայացքի ու տա– ղանդի հասունացման սկիզբը կարելի է համարել 1917-ին գրված «Բանվորական քայլերգ» («Ընչազուրկներ բոլոր երկըր– ների, միացեք»), «Փոքրիկ լրագրավաճա– ռը», «Բերկրանք», «Գարնանականչ» նո– րաշունչ բանաստեղծությունները։ վ․ առանձին խանդավառությամբ է երգել հա– յության ազգ․ վերածնունդն ու առաջըն– թացը սոցիալիզմի ուղիով, Արևելքի ժո– ղովուրդների հեղափոխական զարթոնքն ու ազատագր․ պայքարը, սովետական ժողովուրդների եղբայրությունը, պատ– մահեղաՓոխ․ անցյալի և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը [«Հուզանք ու զանգ», 1923, «Neo orienta- lia» (զարթնող Արևելքի երգեր), 1923, «Աալամնամե», 1924, «Արևելքը հուր է հիմա», 1927, «Բանաստեղծություններ», 1929, «Երկեր», 1935, «Ռամ Ռոյ», 1936, «Լուսադեմին», 1939, «Ընտիր երկեր», 1941, «Վիլլի վոլֆ», 1941, «Երբ կայծակը փայլատակում է», 1942, «Հատընտիր», 1944 և բանաստեղծությունների ու պոեմ– ների այլ գրքեր]։ Վ–ու ստեղծագործու– թյունները, որ հատկանշվում են բանաս– տեղծական արտահայտչաձևերի ինքնա– տիպությամբ, թարմությամբ ու բազմա–