Ա․ Վշտունի Ա․ Վոեյկով զանությամբ և շոշափելի ներդրում են հայ սովետական գրկ–յան մեջ, թարգման– վել են ռուս, և բազմաթիվ այլ լեզունե– րով։ Վ․ վաղ շրջանում մամուլում երբեմն հանդես է եկել նաև Կարապ, Ազատ, Կա– րապեա Թաշճյան, Սեիդ էլ Նուր ծածկա– նուններով։ Երկ․ Սեր և ատելություն, Ե․, 1946։ Երկերի ժողովածու, Ե․, 1947։ Բանաստեղծություններ և պոեմներ, Ե․, 1954։ Երկեր, Ե․, 1956։ Երկեր, հ․ 1-2, Ե․, 1960-61։ Գրկ․ Ղ ա զ ա ր յ ա ն ’’Հ․, Ազատ Վշտունի, Ե․, 1959։ Ս․ Մանուկյան ՎՈԱՆ ՈՒԻԼՅԱՄՍ (Vaughan Williams) Ռալֆ [իսկ․ ազգանունը և անունը՝ Ու ի լ– յ ա մ ս Ռալֆ Վոան (1872–1958)], անգ– լիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երա– ժըշտական–հասարակական գործիչ, երա– ժըշտ․ բանահավաք և հետազոտող։ Հ․ Պերրիի և Չ․ Ստանֆորդի աշակերտը։ Թագավորական երաժշտ․ կոլեջի կոմպո– զիցիայի պրոֆեսոր (1921-ից), անգլ․ մի քանի համալսարանների երաժշտության դ–ր։ Անգլ․ նոր կոմպոզիտորական դըպ– րոցի («անգլ․ երաժշտ․ վերածննդի») հիմ– նադիրներից, որ հաստատում էր անգլ․ երաժշտ․ բանահյուսության և XVI– XVII դդ․ հնագույն վարպետների ավան– դույթների հիմքի վրա ազգ․ պրոֆեսիո– նալ երաժշտության ստեղծման անհրա– ժեշտությունը։ Առավել նշանակալի են Վ․ Ու–ի սիմֆ․ և խմբերգային ստեղծագոր– ծությունները։ Դրանցում ժող․ երաժշտու– թյան օգտագործումը զուգակցվում է ժա– մանակակից գրելաձեերի հետ («Լոնդոն– յան սիմֆոնիա» են)։ Վ․ Ու–ի ստեղծագոր– ծությանը բնորոշ են մտահղացումների մասշտաբայնությունը և հայրենասիրա– կան ուղղվածությունը։ Հիմն, ստեղծա– գործություններն են՝ 5 օպերա, 3 բալետ, օրատորիաներ և կանտատներ, 9 սիմֆո– նիա (1910–58), գործիքային կոնցերտ– ներ, կամերային անսամբլներ, դաշնա– մուրային և երգեհոնային երկեր, խմբեր– գեր, երաժշտություն թատրոնի, կինոյի, հեռուստատեսության համար։ Գրկ․ К о н е н В․, Ральф Воан-Уильямс․ Очерк жизни и творчества, М․, 1958․ ՎՈԳԵձՆԵՐ (Vosges), լեռներ Ֆրանսիայի հս–արլ–ում։ Երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 40–50 կմ, գլխավոր գա– գաթը՝ Բալլոն դե Դեբվիլլեր (1423 մ)։ Արլ․ լանջերն ուղղաձիգ իջնում են դեպի Վերինհռենոսյան դաշտավայրը, արմ–ը՝ զառիվայր են։ Վ․ հերցինյան զանգվածի կամարաձև բարձրացած արմ․ հատվածն են, որի կենտր․ մասն իջել և կազմել է Վերինհռենոսյան դաշտավայրը։ Կամա– րաձև բարձրացման արլ․ մասը կազմում են Շվարցվալղի լեռները։ Վ․ հվ–ում կազմված են բյուրեղային ապարներից, հս–ում կուեստանման զառիկող ավազա– յին սարավանդ են։ Մինչ 1200 մ բարձրու– թյան լեռները ծածկված են անտառներով։ Բնակիչներն զբաղվում են հողագործու– թյամբ, անտառատնտեսությամբ։ ՎՈԴՈհԼԵՐԵՆ, տես Ուգրա–ֆիննական Լե– զուներ։
ՎՈԴԵՎԻԼ (ֆրանս․ vaudeville), կատակեր՝ գական թատերագրության թեթև ժանր։ Զվարճալի ինտրիգը, պատումի զավեշ– տական, թյուրիմացություններով լեցուն ընթացքը համադրում է աշխույժ դիալոգի, երաժշտության, երգի ու պարի հետ։ Իբրև ինքնուրույն թատեր․ ժանր ձևավորվել է Ֆրանս, մեծ հեղափոխության տարիներին (1789–94-ին) և շուտով տարածվել ;Եվ– րոպայում։ Ֆրանս․ Վ–ի դասականներն են՝ է․ Սկրիբը և է․ Լաբիշը։ Ֆրանս․ Վ․ մեծապես նպաստել է ժանրի զարգացմա– նը այլ երկրներում, ազդել XIX դ․ եվրոպ․ կատակերգության վրա։ Ռուսաստանում Վ․ երևան է եկել XIX դ․ սկզբին։ Վ–ի վաղ զարգացումը կապված է Ա․ Ի․ Պիսարևի, Ն․ Ի․ իյմելնիցկու, Ա․ Մ․ Գրիբոյեդովի, Ա․ Ա․ Շախովսկոյի անունների հետ։ XIX դ․ վերջին Ա․ Պ․ Չեխովը, հրաժարվե– լով այս ժանրին հատուկ երգային (կուպ– լետային) տարրերից, Վ․ դուրս է բերել ավանդական սահմաններից, հարստացրել կենսական բովանդակությամբ, ցայտուն գծագրված բնավորություններով («Հար– սանիք», «Առաջարկություն», «Արջը» ևն)։ Սովետական շրջանում բեմադրվել են Վ․ Պ․ Կատանի և Վ․ Վ․ Շկվարկինի Վ–ները։ Այդ ժանրը բեմարվեստի պատմության մեջ կատարել է կարևոր դեր՝ մշակելով ճկուն խաղի, արագ կերպարանափոխման, ծի– ծաղելին ի ցույց դնելու, թեթևասահ բեմ․ խոսքի վարպետություն։ Հայ թատերագրության մեջ և թատրո– նում Վ․ ձևավորվել է 1860-ական թթ․ Մ․ Պատկանյանի, Մ․ Տեր–Գրիգորյանի, Հ․ Գուրգենբեկյանի, Ն․ Փուղինյանի և այլոց ջանքերով, որ և դարձել է արևելա– հայ թատրոնի նախասունդուկյանական թատերագրությունը։ Գ․ Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է», «Խաթաբալա» (առաջին տարբերակ), «Օսկան Պետրո– վիչը էն կինքումը», «Եվայլն կամ Նոր Դիոգինես», Հ․ Պարոնյանի «Ատամնա– բույժն արևելյան», «Երկու տերով ծառա մը», «Շողոքորթը», «Պռույգ» երկերը պատ– կանում են այդ ժանրին։ Լ․ Հախվերդյան
ՎՈԴԵՐԵՆ, տես Ուգրա–ֆիննական Լե– զուներ։
ՎՈԵՅԿՈՎ Ալեքսանդր Իվանովիչ (1842– 1916), ռուս աշխարհագրագետ և կլիմա– յագետ, Ռուսաստանում կլիմայագիտու– թյան հիմնադիրը։ Պետերբուրգի ԳԱ թըղ– թակից–անդամ (1910)։ Ավարտել է Գյոթին– գենի համալսարանը, ստացել փիլ–յան դոկտորի աստիճան (1865), 1880-ին Մոսկ– վայի համալսարանում՝ ֆիզիկական աշ– խարհագրության պատվավոր դոկտորի աստիճան, 1885-ից՝ Պետերբուրգի հա– մալսարանի պրոֆեսոր։ Կատարել է ուղե– վորություններ ու ճանապարհորդություն– ներ Ռուսաստանում, Կովկասում, Ղրի– մում, Միջին և Առաջավոր Ասիայում, Արմ․ Եվրոպայում, Հս․, Կենտր․ ու Հվ․ Ամերի– կայում, Չինաստանում, ձապոնիայում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխա– տությունների։ Հիմնական աշխատություն– ները վերաբերում են կլիմայական բազ– մաթիվ պրոցեսների գիտական վերլուծու– թյուններին։ Նրա կապիտալ աշխատու– թյան («Երկրագնդի և հատկապես Ռու– սաստանի կլիմաները», 1884) մեջ վեր– լուծված է կլիմայագոյացնող գործոնների ոլորտը և կլիմայի Փոխներգործությունը բնության մյուս բաղադրիչների հետ։ Աշ– խատության մեջ համառոտակի վերլուծ– ված է նաև Հայկական լեռնաշխարհի կլիմայական հիմնական առանձնահատ– կությունները։ Վ․ առաջին անգամ կիրա– ռել է կլիմայական և աշխարհագրական երևույթների ուսումնասիրության հաշվե– կշռի մեթոդը, տվել ձյան մասին ուսմուն– քի և հնակլիմայագիտության հիմունքնե– րի մշակումը, գետերի ըստ ջրաբանական ռեժիմի դասակարգման սխեման։ Վ․ անդրադարձել է նաև կլիմայագի– տության կիրառական շատ հարցերի՝ կու– րորտային վայրերի կլիման (Բորժոմ, Սև ծովի ափ), թեյի և ցիտրուսայինների մշակ– ման հնարավորություններն Անդրկովկա– սում, մշակել հողերի մելիորացիայի գիտ․ հիմունքները։ Ռուսական աշխարհագրա– կան ընկերության օդերևութաբանական հանձնաժողովի կազմակերպիչն էր, նրա անփոփոխ նախագահը։ Հիմնադրել է առա– ջին օդերևութաբանական ամսագիրը՝ «Մե– տեորոլոգիչեսկի վեստնիկ» («Метеороло– гический вестник»), 1891 –1935։ Վ–ի անունով է կոչվել գլխ․ գեոֆիզիկա– կան դիտարանը, նրա ծննդյան 100-ամյա– կի կապակցությամբ։ ՎՈձՆԵՍԵՆՍԿԻ Անդրեյ Անդրեևիչ (ծն․ 12․5․1933, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծ։ Ավարտել է Մոսկվայի ճարտ․ ինստ–ը (1957)։ Վ–ի «Վարպետներ» (1959) պոեմն ուշադրության է արժանա– ցել լեզվի թարմությամբ, արվեստի բարձր կոչման նկատմամբ համոզվածությամբ։ «40 քնարական շեղում «Եռանկյունի տանձ» պոեմից» (1962) ժողովածուն, որ գրված է բանաստեղծի ԱՄՆ կատարած ուղևորության տպավորության տակ, բա– նավեճ առաջացրեց «ժամանակակից ոճի» և արվեստագետի քաղաքացիական դիրք– որոշման շուրջը։ Վ–ի լավագույն գործե– րից են «Լոնժյումո» (1963), որը նվիրված է Վ․ Ի․ Լենինին, «Օզա» (1964) պոեմնե– րը։ Վերջինը խոհ է տեխնիկայի համընդ– հանուր «հարձակման» դարաշրջանում մարդ անհատի մասին։ Վ–ի պոեզիան աչքի է ընկնում այժմեականության սուր զգացողությամբ, պատկերային և ռիթմա– կան բարդացված համակարգով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1978)։ Երկ․ Антимиры․ (Избр․ лирика), М․, 1964; Тень звука, М․, 1970; Дубовый лист виолон– чельный, М․, 1976․ ՎՈձՆԵՍԵՆՍԿԻ Նիկոլայ Ալեքսեևիչ (1903–1950), սովետական պետ․ և կու– սակցական գործիչ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմի– կոս (1943)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1921-ից սովո– րել է Ցա, Մ․ Սվերդլովի անվ․ կոմունիս– տական համալսարանում, ավարտելուց հետո կուսակցական աշխատանք կատա– րել Դոնբասում։ 1928–31-ին սովորել,