Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/485

Այս էջը սրբագրված չէ

ՎՈԼԳԱՅԻ -ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ վ․ Ի․ Լենինի անվան, աշխարհի խոշո– րագույն հէկերից Վոլգա գետի վրա, Կույ– բիշևից դեպի հյուսիս։ Կառուցվել է 1950– 1957-ին։ Հաստատված հզորությունը 2,3 Գվա է, էլեկտրաէներգիայի տարեկան միշին արտադրանքը՝ 11 մլրդ կվա՝ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են փռված պրոֆիլի, 30 ւէ բարձրությամբ բե– տոնե շրթափ պատվարը, 2800 й երկարու– թյամբ հողե շրաբերուկային պատվարը, հէկի համատեղված տիպի 600 ւէ երկարու– թյամբ շենքը, երկու երկթել շլյուզներ, առբերիչ շրանցքները և մեքենայացված նավահանգիստը։ Հէկի շենքում տեղակայ– ված են 20 ուղղաձիգ հիդրոագրեգատներ՝ յուրաքանչյուրը 115 Մվա հզորությամբ Հիդրոհանգույցի ճնշումային կառույցնե– րը գոյացնում են 58 կմ3 ծավալով Կ ու յ– բիշեի շրամբարը։ Հէկի արտա– դրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծե– րով հաղորդվում է Ուրալի միացյալ էներ– գահամակարգին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։

ՎՈԼԳԱՅԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՍՄԿԿ 22-ր դ համագումարիան– վ ա ն, աշխարհի խոշորագույն հէկերից Վոլգա գետի վրա, Վոլգոգրադից հյուսիս։ Կառուցվել է 1951–62-ին։ Հաստատված հզորությունը 2,54 Գվա է, էլեկտրաէներ– գիայի տարեկան միշին արտադրանքը՝ 11,1 մլրդ կվա՝ժ Հիդրոհանգույցի կազմի մեշ մտնում են փռված պրոֆիլի, 27 й առավելագույն բարձրությամբ բետոնե շրթափ պատվարը, 3375 ւէ երկարությամբ հողե շրաբերուկային պատվարը, հէկի համատեղված տիպի 664 ւէ երկարությամբ շենքը, երկթել երկաստիճան շլյուզը, Վոլգա–Ախտուբինսկի շրանցքը, ձկնա– թող կառույցը։ Հիդրոհանգույցի ճնշու– մային կառույցները գոյացնում են 31 կւէ3 ծավալով Վոլգոգրադի շրամ– բ ա ր ը։ Հէկի շենքում տեղակայված են 22 ուղղաձիգ հիդրոագրեգատներ՝ յուրա– քանչյուրը 115 Մվա հզորությամբ։ Հէկի արտադրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդ– ման գծերով հաղորդվում է ՍՍՀՄ եվրոպ․ մասի միասնական էներգահամակարգին։

ՎՈԼԳԱ–ՈՒՐԱԼՅԱՆ ՆԱՎԹԱԳԱԶԱԲԵՐ ՄԱՐՋ, գտնվում է ՍՍՀՄ եվրոպ․ տարած– քի արլ․ մասում, Թաթարական, Բաշկի– րական, Ուդմուրտական ԻՍՍՀ–ների, Պեր– մի, Օրենբուրգի, Կույբիշևի, Սարատովի, Վոլգոգրադի, Կիրովի և Ուլյանովսկի մար– զերի սահմաններում։ Վ․-Ու․ ն․ մ․ Արևելա– Եվրոպական պլատֆորմի խոշոր նավթա– գազաբեր ավազանի մի մասն է։ Նավթի և ասֆալտի ելքերը Պովոլժիեում հայտնի էին տակավին 18-րդ դարից; 1918-ին, վա– ռելիքային սովի կապակցությամբ, Վ․ Ի․ Լենինը խնդիր դրեց նավթ որոնել Ռուսաս– տանի եվրոպ․ մասի կենտր․ մարզերում։ Որոնողական աշխատանքների հիմնավո– րումը տվեցին Ա․ Դ․ Արխանգեչսկ1ւն, Ի․ Մ․ Գուբկինը և այլք։ Արդեն Հայրենա– կան մեծ պատերազմի սկզբին Վ–Ու․ ն․ մ–ում հայտնաբերված էին նավթի 15 հանքավայր։ Այժմ հայտնի են նավթի ավելի քան 400 և գազի 50 հանքավայր, այդ թվում մի քանի եզակի՝ նավթի պա– շարների տեսակետից։ Վ–Ու․ ն․ մ–ի երկրբ․ կառուցվածքում առկա են հիմնականում պալեոզոյի և մեզոզոյի հասակի նստվածք– ներ․ հիմքը կազմված է մինչքեմբրիի հա– սակի բյուրեղային ապարներից։ Նավթի կուտակումները տեղադրված են ավազա– քարերում, որոնք գտնվում են 1600– 3000 ւէ խորության վրա և ունեն մինչև 30 Վ հզորություն։ Մարզի հվ–ում նավթաբեր են նաև վերին դևոնի կրաքարերը և դոլո– միտները։ Ընդհանուր առմամբ դևոնի նստվածքները պարունակում են Վ–Ու․ ն․ մ–ի նավթի պաշարների ավելի քան 50%–ը։ Մարզի բյուրեղային հիմքը տրոհ– ված է մի շարք խոշոր բարձրացումների (կամարների), իշվածքների և ճկվածքնե– րի, որոնք բարդացված են բրախիանտիկ– ւինալ կամ գմբեթաձև տեղային բարձրա– ցումներով։ Կամարների մեջ իր չափերով առանձնանում է Թաթարականը (400X Х200 կմ)։ Վ–Ու․ ն․ մ–ի բոլոր հայտնի նավ– թի և գազի հանքավայրերը կապված են տեղային բարձրացումների հետ։ Մարզի նավթագազային ռեսուրսների բազայի վրա ձևավորվել է ՍՍՀՄ նավթահանու– թյան և նավթավերամշակման արդյունա– բերության ամենախոշոր շրջաններից մեկը։ Նավթի (ավելի քան 4/5) և ուղեկ– ցող գազի գերակշռող մասը տալիս են Թաթարիան, Բաշկիրիան և Կույբիշևի մարզը։ Գազի հանքավայրերը արդյունա– հանվում են, հիմնականում, Սարատովի, Վոլգոգրադի մարզերում և Բաշկիրիայի հվ–ում։

ՎՈԼԳՈ, լիճ ՌՍՖՍՀ Կալինինի մարզում, Վալդայան բարձրությունում։ Ամենախո– շոր և վերշին լիճը Վերին Վոլգյան լճերի համակարգում, որտեղով անցնում է Վոլ– գա գետի վերին հոսանքը։ Մակերեսը 61 կմ2 է։

ՎՈԼԳՈԳՐԱԴ (մինչև 1925-ը՝ Ց ա ր ի– ց ի ն, մինչև 1961-ը՝ Մտալինգրադ), քա– ղաք, ՌՍՖՍՀ Վոլգոգրադի մարզի վար– չական կենտրոնը, նավահանգիստ Վոլ– գա գետի ափին, երկաթուղային հանգույց է։ 973 հզ․ բն․ (1985)։ Բաժանվում է 8 վարչական շրշանի։ Վ–ից է սկսվում Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոչգա–Դոն նավարկեչի ջրանցքը։ Վ․Պովոլժիեի արդ․ խոշոր կենտ– րոններից է։ Առաշատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, մե– տաղամշակումը, նավթավերամշակումը, քիմ․, փայտամշակման արդյունաբերու– թյունը։ Արդ․ կարևոր ձեռնարկություն– ներն են տրակտորների, «Կրասնի օկտ– յաբր» մետալուրգիական, ալյումինի, նա– վաշինական, նավթավերամշակման, քիմ․, Գ․ Կ․ Պետրովի անվ․ նավթային մեքենա– շինության, գազային ապարատուրայի, տրակտորների դետալների և նորմալների, պողպատե ճոպանների, բժշկ․ սարքավո– րումների, մոտորների, խողովակների գործարանները։ Կան շինանյութերի, կա– հույքի–փայտամշակման, սննդի, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Վ․ էներգետիկ հզոր հանգույց է՝ բաղկա– ցած ՍՄԿԿ XXII համագումարի անվ․ Վոլգա յի հէկից, Վոլգա ՊՇԷԿ–ից և շէկ– 2-ից։ Ունի 7 բուհ (այդ թվում՝ համալսա– րան), 4 թատրոն, 3 թանգարան (այդ թվում՝ Պաշտպանության թանգարան)։ Քաղաքը հիմնվել է XVI դ․։ XVII դ․ սկզբին Ցարիցինն այրվել է, վերստին կա– ռուցվել է 1615-ին, Վոլգայի աշ ավփն։ XVII–XVIII դդ․ ժող․ ապստամբություն– ների ժամանակ Ցարիցինը ֆեոդալների դեմ ժող․ պայքարի խոշոր կենտրոն էր․ 1670-ի մայիսին քաղաքը գրավել են Ս․ Ռազինի շոկատները, 1774-ի օգոստո– սին Ե․ Պուգաչովի զորքերը Ցարիցինի մոտ շարդել են ցարական մի խոշոր զո– րաշոկատ։ 1782-ից՝ գավառային քաղաք էր Սարատովի նահանգում։ Ռուսաստա– նում կապիտալիզմի զարգացման հետ քաղաքում արագորեն զարգացել է փայ– տամշակման արդյունաբերությունը (1915-ին կար 45 Փայտասղոցման գործա– րան՝ 20 հզ․ բանվորով), կառուցվել են Վոլգայի վրա ամենախոշոր նավթի բա– զան (Նոբել ընկերության), ֆրանսիացի Բարրոյի կաթսայագործարանները, Ուրա– լա–Վոլգյան մետաղաձուլական գործարա– նը (1898) ևն։ XIX դ․ 2-րդ կեսին Ցարիցի– նով անցկացված երկաթուղիներով քա– ղաքը կապվել է Ռուսաստանի կենտրռնի, Դոնբասի, Կովկասի հետ։ 1905-ին քա– ղաքում կազմավորվել է ս–դ․ կազմակեր– պություն։ Բանվորներն ակտիվորեն մաս– նակցել են 1905–07-ի ռուս, և 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափո– խություններին։ Սովետական, իշխանու– թյուն հաստատվել է 1917-ի նոյեմբ․ 4(17)-ին։ 1918–19-ին Ցարիցինի հերոսա– կան պաշտպանությունը ձախողեց հվ․ ինտերվենցիայի արլ․ ռազմաճակատին միանալու ծրագիրը։ Քաղաքը պարգևա– տրվել է Համառուս․ ԿԳԿ–ի մարտական հեղափոխ․ դրոշով (1919-ի մայիսի 14) և Կարմիր դրոշի շքանշանով (1924-ի ապ– րիլի 14)։ Սովետական իշխանության տա– րիներին Վ․ դարձավ երկրի խոշորագույն արդ․ և մշակութային կենտրոններից։ Վերակառուցվեցին և կառուցվեցին նոր գործարաններ (այդ թվում՝ ՍՍՀՄ–ում առաշին տրակտորային գործարանը)։ 1942-ի հուլիսից մինչև 1943-ի փետրվարը քաղաքի մատույցներում և հենց քաղաքում սովետական բանակը հերոսաբար մար– աընչեց գերմանաֆաշիստ․ զավթիչների դեմ (տես Սաաչինգրադի ճակաաամարւռ 1942–43)։ Ի պատիվ քաղաքի պաշտպա– նության 1942-ի դեկտ․ 22-ին սահմանվեց «Ստալինգրադի պաշտպանության հա– մար» մեդալը։ Ստալինգրադը դարձավ հերոս քաղաք։ Վ․ 1965-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով և Ոսկե աստղ մե– դալով։ 1942–43-ին Վ․ համարյա ամբողշովին ավերվել է, ետպատերազմյան տարինե– րին վերականգնվել ըստ գլխ․ հատակա– գծի (1945, ճարտ–ներ՝ Կ․ Ս․ Հալաբյան, Ն․ Խ․ Պոլյակով և ուրիշներ)։ Արդի քա– ղաքի կենտրոնը կազմավորվել է Վոլգա– յին ուղղահայաց առանցքով £գվող հրա– պարակների և զբոսայգիների համակար– գով՝ Կայարանի, Ցույցերի, Զոհված մար– տիկների հրապարակները, Հերոսների ծառուղին, որն ավարտվում է պրոպիլեյ– ներով և դեպի առափնյակ իշնող գրանի– տե հանդիսավոր սանդուղքով (1952–53)։ Մնացած տարածքը բաժանված է տրանս– պորտային երկայնական մայրուղիներով կապված շրշանների։ 1958-ից քաղաքը