լոռուսներ, լեհեր, հրեաներ և այլք։ Մի– ջին խտությունը 1 կմ2-ւ վրա ավելի քան 51 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 46%։ Իփտ է բնակեցված հվ․ մասը։ Քա– ղաքներն են Լուցկը, Նովովոլինսկը, Կովե– Ш, Կիվերցին են։ Տնտեսությունը։ Ինդուստրիալ–ագրա– րային մարզ է։ Ստեղծվել է վառելիքա– էներգետիկ բազա։ Շահագործվում է Լը– վով–4ոլինյան ածխային ավազանը։ Կի– վերցիի, Կովելի, Մանեիչի շրջաններում արդյունահանում են տորֆ։ Առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է (շաքարի, կաթի, յուղի, գարեջրի, հացի, մսի, պահածոների արտադրություն)։ Զարգանում են մեքենաշինությունն ու մե– տաղամշակումը (ավտոմոբիլաշինություն, սարքաշինություն, գյուղատնտ․ մեքենա– ների, էլեկարաապարատուրայի արտա– դրություն)։ Կա անտառանյութի արդյու– նաբերություն։ Զարգացած են թեթե արդ– յունաբերության ճյուղերը (կարի, կոշիկի, մանվածքի են), շինանյութերի արտադրու– թյունը։ Գյուղատնտեսության գլխ․ ճյուղը կաթ– նամսատու անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 59,6%-ը, 40,4% –ը՝ դաշտավարությունը (1983)։ Մշակում են հացահատիկ, եգիպ– տացորեն, շաքարի ճակնդեղ, երկարաթել վուշ, կարտոֆիլ, բանջարեղեն։ Գյուղա– տնտ․ հողահանդակները կազմում են 1069,1 հզ․ Лш, որից 62,7%-ը վարելահո– ղեր են, 36,8%-ը՝ խոտհարքներ ու արո– տավայրեր, 0,5%-ը՝ բազմամյա տնկարկ– ներ (1985)։ Երկաթուղիների երկարու– թյունը 621 կմ է, ավտոճանապարհներինը՝ 5,7 հզ․ կմ (1985)։ Եր– կաթուղային խոշոր հանգույցը Կռվելն է։ Լուսավորությունը և առողջապահությունը։ » 1984–85 ուս․ տարում մարզում գործում էին 830 հանրակրթական դպրոց, 22 պրոֆտեխ․ ուսումնարան, 15 միջ– նակարգ մասնագիտա– կան ուս․ հաստատու– թյուն, 2 բուհ, 1013 ա– կումբային հիմնարկ և մշակույթի տուն, 843 գրադարան, 942 կինո– կայանք, 2 թատ– րոն, հայրենագիտական թանգարան, 1985-ին կար 60 հիվանդանոցա– յին հիմնարկ <13500 մահճակալով), 3284 բժիշկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՎՈԼԻՆՈՎ Բորիս Վա– լենտինովիչ (ծն․ 1934), ՍՍՀՄ տիեզերագնաց– օդաչու, գնդապետ։ Սո– վետական Միության կրկնակի հերոս (22․1․ 1969 և 1․9․1976)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Տիե– զերագնացների ջոկա– տում է 1960-ից։ Ավար– տել է Վոլգոգրադի ռազմաավիացիոն ու– սումնարանը (1956), Մոսկվայի ռազմաօ– դային ինժեներական ակադեմիան (1968)։ 1969-ի հունվ․ 15–18-ին, Ա․ Ս․ Եչիսեևի և Ն․Վ․Խրունովի հետ, որպես հրամանատար, թ^Ք է կատարել <Սոյուզ–5» տիեզերանա– վով։ Վ․ «Սոյուզ–4» տիեզերանավի հրա– մանատար Վ․ Ա․ Շատս։չռվի հետ, իրա– կանացրել է «Սոյուգ–4» և «Սոյուզ–5» տիե– զերանավերի մերձեցումը U կցումը, ապա– հովել Ա․ Ս․ Ելիսեևի և Ե․ Վ․ խրունովի բաց տիեզերքով անցումը «Սոյուզ–4> տիե– զերանավ։ 1976^ի հուլիսի 6-ից մինչև օգոստ․ 24-ը, Վ․ Մ․ ժոլոբովի հետ, որ– պես հրամանատար, թռիչք է կատարել <Սոյուզ–21» տիեզերանավով։ Հուլիսի 7-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–5» ուղեծ– րակայանի հետ և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ–5» ուղեծրակայանով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ՎՈԼԻՆ–ՊՈԴՈԼՅԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, գտնվում է ՈւՍՍՀ–ում։ Կազմված է Վո– լինյան և Պոդոլյան բարձրություններից։ Վոլինյան բարձր ու թ յ ու ն, գտնվում է Բուգ և Կորչիկ (Սլուչի ավազան) գետերի միջև։ Բարձրությունը մինչև 341 մ է (Միզոչյան բլրաշար)։ Գերակշռում է բլրաձորակային ռելիեֆը։ Կազմված է կավճի նստվածքներից, արմ–ում՝ դրանց տակ տեղադրված են քարածխի նստվածք– ներ՝ Լվով–Վոլինյան ածխավազան։ Տի– րապետում է անտառատափաստանային լանդշաֆտը։ Պոդոլյան բարձր ու թ յ ու ն, ՈւՍՍՀ հվ–արմ–ում, Դնեստրի ձախափ– նյակում։ Բարձրությունը մինչև 471 մ է (Կամուլա լեռ)։ Մակերևույթը կտրտված է։ Կազմված է կրաքարերից, մերգելներից, ավազաքարերից, գրանիտներից, գնեյս– ներից՝ ծածկված լյոսերով և լյոսանման ավազակավերով։ Պոդոլյան բարձրության զգալի մասը հերկված է։ Հանդիպում են կաղնու անտառներ, մարգագետնային տա– փաստաններ, հս–ում՝ հաճարենու անտառ– ներ, հվ․ մասում՝ տաՓաստաններ։
ՎՈԼՒՈՎ, գետ ՌՍՖՍՀ Նովգորոդի և Լե– նինգրադի մարզերում։ Սկիզբ է առնում Իլմեն լճից, թափվում Լադոգա լիճը։ Եր– կարությունը 224 կմ է, ավազանը՝ 80,2 հզ․ կմ2։ Գլխ․ վտակներն են Օսկույան, Պչև– ժան, Կերեստը, Տիգոդան։ Միջին բազմամ– յա ծախսը 586 մ3/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է։ Վ–ի վրա է Վոլխովի հէկը, ափերին են Նովգո– րոդ, Կիրիշի, Վոլխով, Նովայա Լադոգա քաղաքները։
ՎՈԼՒՈՎ (մինչև 1940-ը՝ Վոլխովաորոյ), քաղաք (1933-ից) ՌՍՖՍՀ Լենինգրադի մարզում, երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Վոլխով գետի ափին։ Կա շինանյութերի, քիմ․ և սննդի արդյունաբե– րություն, ալյումինի գործարան, հէկ (տես Վուխովի հիդրոէւեկարակայահ Վ․ Ի․ Լենինի անվան)։ Ունի ալյումինի և շինա– րարական տեխնիկումներ։ 1970-ին պար– գևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխու– թյան շքանշանով։
ՎՈԼՒՈՎԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Վ․ Ի․ Լենինի անվան, ԳՈԷԼաւ–ի պլա– նով կառուցված ՍՍՀՄ–ի առաջին շրջանա– յին հէկ՝ Վոլխով գետի վրա, Լենինգրադի մարզում։ Կառուցվել է 1921–26-ին։ Սկզբնական հզորությունը՝ 58 Մվա, վե– րակառուցումից հետո՝ 66 Մվա։ էլեկտրա– էներգիայի տարեկան միջին արտադրան– քը կազմում է 385 մլն կվա՝ժ։ Հիդրոհան– գույցի կազմի մեջ մտնում են 13,5 մ բարձ– րությամբ բետոնե ջրթափ պատվարը, 140,5 մ երկարությամբ հէկի շենքը, միա– իաւց շլյուզը և ձկնուղին։ Հէկի մեքենա– յական սրահում տեղակայված են 8 Մվա հզորությամբ 8 խոշոր և 1 Մվա հզորու– թյամբ 2 փոքր հիդրոագրեգատներ։ ճնշու– մային կառույցները գոյացնում են 4,3 կմ3 ծավալով ջրամբար (Իլմեն լիճը ներառ– յալ)։ Վ․ հ․ պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի (1966) և Լենինի շքանշաններով (1976)։ ՎՈԼԿ Իգոր Պետրովիչ (ծն․ 1937), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միու– թյան հերոս (1984), ՍՍՀՄ վաստ․ փորձար– կող օղաչու։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ Ավար– տել է Կիրովոգրադի օդաչուների զինվո– րական ավիացիոն ուսումնարանը (1956), Մոսկվայի ավիացիոն ինստ–ը (1969)’ Տիեզերագնացների ջոկատում է 1978-ից։ 1984-ի հուլիսի 17–29-ին Վ․ Մ․* Ջանիբեկո– վի և Ս․ Ե․ Սավիցկայայի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կա– տարել «Սոյուզ Տ–12> տիեզերանավով, որը հուլիսի 18-ին կցվել է «Սալյուտ–7», «Սոյուզ Տ–11» ուղեծրային համալիրին (տիեզերագնացներ՝ Լ․ Դ․ Կիզիմ, Վ․ Ա․ Սոչովյով, Օ․ Ցու․ Աակով)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՎՈԼԿՈՎ Բորիս Իվանովիչ (1900-1970), սովետական բեմանկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1965)։ Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան ուսումնարանում (1913–