Հացահատիկի ալյուրն դառն է և թունավոր։ Ճապոնական Սակուրան մինչև 12մ բարձրությամբ, ցրված սաղարթով դեկորատիվ ծառ է։ ՀՍՍՀ-ում տարածված է Արարատյան հարթավայրի, Իջևանի և Սևանի ջրավազանի շրջանների անտառամշակութներում։ Սակուրայի բոլոր տեսակներն էլ պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Կարող են օգտագործել ժողտնտեսության մեջ՝ ինսեկտիցիդների, դեղանյութերի և ներկանյութերի ստացման համար։
ՍՈՖՐՈՆԻՑԿԻ Վլադիմիր Վլադիմիրովիչ (1901-1961), սովետական դաշնակահար և մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ(1942)։ Սովորել է Ա․ Միխալովսկումոտ՝ Վարշավայում, Լ․ Վ․ Նիկոլանի մոտ՝ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1916-1921)։ Համերգներով հանդես է եկել 1919-ից (Լենինգրադում, Մոսկվայում, 1928-1929-ին՝ Վարշավայում, Փարիզում)։1930-ական թթ․ վերջին տվել է 12, այնպես կոչված պատմ․ համերգներ (շարք)։ 1936-1942-ին՝ Լենինգրադի, 1942-61-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Սոֆրոնիցկու նվագն առանձնացել է կերպարային ուժով, ոգեշնչվածությամբ, տեխնիկական փայլով։ հիմնականում կատարել է Ա․ Ն․ Մկրյաբանի, նաև Ֆ․ Շոպենի, Ֆ․ Լիստի, Ռ․ Ռ․ Շումանի ստեղծագործությունները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
ՍՊԱ, հրամատարական կազմի ներկայացուցիչ զինված ուժերում, միլիցիայում և ոստիկանությունում։ Սկզբում ՍՊԱ են անվանել որոշակի պետ․ պաշտոններ վարողներին, 16-րդ դարից՝ զորահրամատարներին։ Ռուս․ բանակում սպայական կոչումները վերացվեցին, վերականգնվեցին 1943-ին։ՍՍՀՄ-ում կա կրտսեր և ավագ սպայակազմ։ Տես նաև Կոչումներ զինվորական։
ՍՊԱԱԿ (Spaak) Պոլ Անրի (1899-1972), Բելգիայի քաղ․ և պետ․ գործիչ։ Կրթու– թյամբ՝ իրավաբան։ 1920-ական թթ․ մտել է Բելգիական բանվ․ կուսակցության (1941-ից՝ Բելգիական սոցիալիստ, կուսակցություն, ԲՍԿ) մեջ։ 1936–37, 1938, 1939-47, 1949, 1954–57, 1961–66-ին եղել է արտաքին գործերի մինիստր, 1938-39, 1946, 1947-49-ին՝ պրեմիեր մինիստր։ 1944-ից՝ ԲՍԿ–ի ղեկավարներից։ Բելգիայի կողմից «Մարշալի Պլանը» (1947) ընդունելու գլխ․ նախաձեռնողն էր, 1949-ին ստորագրել է Հյուսիսատլանտյան պայմանագիրը։ 1957–61-ին ՆԱՏՕ–ի գլխ․ քարտուղարն էր, «Ընդհանուր շուկա– յի» ստեղծման նախաձեռնողներից։ 1960-ական թթ․ հանդես է եկել խաղաղ գոյակցության սկզբունքի օգտին՝ մնալով, սակայն, ՆԱՏՕ–ի պահպանման և ամրապնդման կողմնակից։ 1966-ին հեռացել է քաղ․ գործունեությունից։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է ՍՍՀՄ-ում։
ՍՊԱԶՄ մկանների կամ մկանախմբերի ոչ կամային տոնիկ կծկումները։ Տարբերում են կմախքային մկանների (վերջույթների), հարթ մկանների՝ արյունատար անոթների (տես Կրծքային հեղձուկ), բրոնխների (տես Բրոնխային հեղձուկ), կերակրափողի, աղիքների ևնի Ս․։ Կմախքային մկանների Ս․ դժվարացնում է շարժումները, հարթ մկաններինը՝ խանգարում օրգանների ֆունկցիաները։
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ քիմ․ տարբեր կառուցվածք ունեցող դեղամիջոցներ, որոնք առաջացնում են ներքին օրգանների՝ արյունատար անոթների (տես Անոթաչայնիչ դեղամիջոցներ), բրոնխների, ստամոքս–աղիքային համակարգի, լեղուղիների, միզուղիների հարթ մկանունքի թուլացում։ Ըստ ազդեցության մեխանիզմի Ս․ դ․ լինում են նեյրոտրոպ և միոտրոպ։ Առաջին խմբին են պատկանում խոլինոլիտիկ դեղամիջոցները (ատրոպին, սպազմոլիտին, տիֆեն, ապրոֆեն, դիպրոֆեն ևն)։ Նեյրոտրոպ Ս․ դ–ի շարքին պայմանականորեն դասվում են նաև սիմպաթոմիմետիկ դեղամիջոցները (ադրենալին, էֆեդրին, իզադրին), որոնք սիմպաթիկ նյարդերի գրգըռման հետևանքով թուլացնում են բրոնխների, աղիքների և այլ օրգանների հարթ մկանները։ Սիոտրոպ Ս․ դ․ (պապավերին, նոշպա ևն) անմիջական ազդեցություն են ունենում հարթ մկանների վրա։ Ս․ դ․ օգտագործում են հարթ մկանների կծկումների ուժեղացմամբ ընթացող մի շարք հիվանդությունների (բրոնխային հեղձուկ, երիկամային խիթ, գլխուղեղի արյան անոթների սպազմ ևն) բուժման համար։
ՍՊԱԶՄՈՖԻԼԻԱ մանկական տետանիա, վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարմամբ և բնորոշվում է նյարդային համակարգի գրգռողականության բարձրացմամբ ու ջղաձգություններ առաջացնելու հակումով։ Պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է (տես Ռախիտ) և հարվահանագեղձերի գործունեության խանգարումը։ Հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները։ Տարբերում են Ս–ի ակնհայտ և գաղտնի ձևեր։ Ակնհայտ ձևի դեպքում կարող են առաջանալ կոկորդի կարկամում (խորը շնչառման, լացի և հազի ժամանակ), վերջույթների մկանների (հատկապես դաստակի և ոտի), կրծքավանդակի շնչառական մկանների և բրոնխների հարթ մկանների (ուղեկցվում է շնչահեղձությամբ), սրտամկանի կծկումներ (որը կարող է մահվան հանգեցնել), ընդհանուր ջղաձգություններ, որոնք ուղեկցվում են վերջույթների ձգվածությամբ, գիտակցության կորուստով ևն։ Նոպաները հաճախ կրկնվում են։ Գաղտնի ձևի դեպքում ջղաձգություններն ինքնաբերաբար չեն առաջանում, մկանների գալվանական և մեխանիկական գրգռողականությունը հայտնաբերվում է հետազոտության հատուկ մեթոդներով։ ժամանակին բուժելիս ելքը բարենպաստ է։ Բուժումը․ հակաջղաձգումային դեղամիջոցներ, ռախիտի բուժում, մեծ դեղաչափերով կալցիումի ներմուծում։
ՍՊԱԶՄՈՖԻԼԻԱ (Spallanzani) Լաձարո (1729–99), իտալացի բնագետ։ Ավարտել է Բոլոնիայի համալսարանը, եղել Ռեջոնել էմիլիայի (1755-ից), Սոդենայի (1763-ից), Պավիայի (1769-ից) համալսարանների պրոֆեսոր։ Հատկապես հայտ– նի են նրա փորձարարական կենսբ․ ուսումնասիրությունները։ Ս․ առաջինն է փորձով ապացուցել միկրոօրգանիզմների ինքնածնության անհնարինությունը և իրականացրել երկկենցաղների ու կաթնասունների արհեստական բեղմնավորումը։ Օգտագործել է հետազոտությունների մանրադիտակային մեթոդներ։ Ուսումնասիրել է նաև արյան շրջանառությունը, շնչառությունը, նյութափոխանակությունը, զգայարանները, երկկենցաղների ռեգեներացումը ևն։
ՍՊԱՀԱՆ, Ի ս պ ա հ ա ն, քաղաք Իրանի կենտր․ մասում, Զայենդերուդ գետի ափին։ Սպահան օստանի վարչական և երկրի տնտ․ երկրորդ կենտրոնն է։ 672 հզ․ բն․ (1976)։ Զարգացած են տեքստիլ, սննդի, ցեմենտի, կոշիկի, քիմ․ արդ․ ճյուղերը։ ՍՍՀՍ օգնությամբ Ս–ի շրջանում կառուցվել է մետալուրգիական գործարան։ Ունի համալսարան։ Ս․ Ասպադանա անվամբ հիշատակում է անտիկ հեղինակներից Պտղոմեոսը։ Սասանյանների օրոք տնտ․ և վարչ․ կենտրոն։ VII դ․ Ս․ գրավել են արաբները։ VIII –XIII դդ․ Սերձավոր և Սիջին Արևելքի առևտրաարհեստավորական խոշորագույն կենտրոններից։ 1237-ին Ս․ ավերել են մոնղոլները, սակայն շուտով վերականգնվել է։ 1387-ին քաղաքը գրավել է Լենկթեմուրը։ Ս․ առավելապես զարգացել է XVI դ․ վերջին – XVII դ․ սկզբին, երբ 1597/98-ին դարձել է Սեֆյանների պետության մայրաքաղաքը։ Շահ Աբբաս I-ի օրոք քաղաքը կառուցապատվել է մոնումենտալ շինություններով։ 1722-ին Ս․ գրավել են ու թալանել աֆղանները։ XVIII դ․ վերջին Իրանի մայրաքաղաքը Թեհրան փոխադրելուց հետո Ս․ կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Ս–ում պահպանված ճարտ․ հուշարձանները կենտրոնացած են հին քաղաքում, Չհար–Բաղ մայրուղուց արլ․։ Դրանցից են՝ գլխ․ մզկիթը (IX–XX դդ․), Չեհել-Դոխտարան (1107), Սարեբան (XII դ․ վերջ) մինարեները, Զաֆար Իմամզադեի (XIV դ․), Հարունե–Վելայա (1512, ճարտ՝․ Հոսեյն) դամբարանները։ Սեֆյանների տիրապետության ժամանակ Ս–ի կենտրոնը դարձել է Սեյդանե–Շահ հրապարակը, որի կազմում են՝ Շահի (1612–30, ճարտ․՝ Աբուլ Քազեմ, վերակառուցվել է XVIII– XX դդ․), Լոթֆոլլա շեյխի (1603–18) մզկիթները, Կեյսարիե–բազարի շքամուտքը (XVII դ․), Ալի–Ղապու պալատը (XV դ․, ընդլայնվել է XVII դ․), որին կից շահի այգին է, պալատական տաղավարներով։ Սեյդանե–Շահից հվ–արմ․ Սադարե–Շահ մեդրեսեի համալիրն է (1706–14)։ Ս․ գորգագործության և միջնադարյան ման– րանկարչության հնագույն կենտրոն է։ Ս–ում բնակվում են հայեր (տես Նոր Ջուղա հոդվածում)։
ՍՊԱՆԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարա– հիսար գավառում։ Առաջին