Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/492

Այս էջը սրբագրված չէ

ս յ ու ն ը4 հաստատուն հոսանքի առա– ջին քիմ․ աղբյուրը։ Հայտնագործել է պոտենցիաների կոնտակտային տարբե– րությունը։ Վ–ի անունով է կոչվել էլեկ– տրական լարման միավորը՝ վոչտ։ Կա– տարելով համեմատական–ֆիզիոլոգիա– կան բազմաթիվ փորձեր, Վ․ նկատել է, որ կենդանիների նյարդերի էլեկտրական ԴՐԴելիությունն ավելի ուժեղ է, քան մկաններինը, իսկ աղիքների ու ստամոքսի հարթ մկանների դրդելիությունն ավելի ուժեղ՝ քան կմախքային մկաններինը։ Նա հայտնաբերել է (1792–95) մարդու տեսողության և համի օրգանների էլեկ– տրական գրգռելիությունը։

ՎՈԼՏՍ (Volta), գետ Արմ․ Աֆրիկայում, գլխավորապես Գանայում։ Կազմվում է Սպիտակ Վ․ և Սե Վ․ գետերի միախառնու– մից, թավւվում՝ Դվինեական ծոցը։ Եր– կարությունը տարբեր աղբյուրներով 1400–1600 կմ է (Սե Վ–ի ակունքից), ավազանը՝ 388 հզ․ կմս։ Առավել խոշոր վտակներն են Օտին, Դական, Աֆրամը։ Վարարում է սեպտեմբեր–հոկտեմբերին։ Նավարկելի է գետաբերանից 400 կմ։ Կառուցվել է Ակոսոմբո հէկը (Գանայում)։ Կա ձկնորսություն։ Վ–ի ափերին են Կե– տե, Կրաչի, Կպոնգ, Կպանդու առետր․ կետերը։ ՎՈԼՏ–ԱՄՊԵՐ, Փոփոխական հոսանքի լրիվ հզոր ու թյան միավորը։ Նշա– նակվում է վ ա (միջազգային նշանակու– մը՝ VA)։ Փոփոխական հոսանքի լրիվ հզորությունը որոշվում է իբրե շղթայի հոսանքի (ամպերներով) և շղթայի սեղ– մակների միջե եղած լարման Հվոչտերով) գործող արժեքների արտադրյալ։ Հոսանքի և լարման գործող արժեքները չափում են փոփոխական հոսանքի ամպերմետրով և վոչտմետրով։ Լրիվ հզորության հասկա– ցությունը մուծվել է ի տարբերություն էլեկտրական շղթայի ակտիվ հզորության (չափվում է վատտերով) և ռեակտիվ հ զ ո ր ու թ յ ա ն, որը հավասար է Ս1տեւփ–ի (Ս–ն լարումն է, I-ն՝ հոսանքը, Փ–ն՝ դրանց փուլերի շեղման անկյունը) և չափվում է վառ (վոլա–ամպեր ռեակ– տիվ) միավորներով։

ՎՈԼՏԵՐ (օրիորդական ազգանունը՝ և կ և ն յ ա ն) Պեատրիս (1900, Կ․ Պո– լիս – 1972, Կահիրե), հայ դերասանուհի։ Օ․ Վոչտերի կինը։ Որոշ ժամանակ սովո– րել է Ա․ Անտուանի դրամատիկական դասընթացներում։ Երկու տարի Մ․ Մնակ– յանի, Ա․ Պենկլյանի և Ահմեդ Ֆեհիմի թուրք, խմբերում խաղալուց հետո, 1918-ին անցել է Ֆելեկյան քույրերի հայկ․ դրա– մատիկական խումբը։ 1922-ին Եգիպտո– սում մասնակցել է դերասաններ Բարսեղ Աբովյանի և Մաթեոս Սանամյանի կազ– մակերպած ներկայացումներին, 1923-ից ընդգրկվել «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, խաղացել դրամատիկ հերոսուհի– ների դերեր։ 1930-ական թթ․ ամուսնու հետ շրջագայել է Լիբանանում, Ռումինիա– յում, Հունաստանում, Կիպրոսում։ Դերա– կատարումներից են՝ Մարգարիտ (Շիր– վանզադեի «Պատվի համար»), Շուշանիկ (Ս․ Բյուրատի «Վարդանանք»), ժակլին (Ա․ Բիսսոնի «Անհայտ կին»), Ռոզալիա (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Դեգդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Մար– գարիտ Գոթիե (Դյումա–որդու «Կամելիա– զարդ տիկինը»)։ Ր․Հովւսկիմյան

ՎՈԼՏԵՐ (կեղծանունը, իսկական ազգա– նունը՝ Դալֆայան) Օննիկ (1891, Կ․ Պոլիս –1952, Կահիրե), հայ դերասան, ռեժիսոր, թատեր․ գործիչ։ 1895-ից ապրել է Եգիպտոսում։ Սովորել է Կահիրեի Գա– լուստյան վարժարանում։ 1907–08-ին Եգիպտոսում մասնակցել է Սիրանույշի, 1909–14-ին՝ Կ․ Պոլսում տեղի թատերա– խմբերի ներկայացումներին։ 1914-ից եղել է Կահիրեի «Արծիվ» թատերախմբի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1923-ին կազ– մակերպել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, ուր աշխատել է մինչե կյանքի վերջը։ 1928-ին Կահիրեում և Ալեքսան– դրիայում կազմակերպել է Հ․ Զարիֆյանի ելույթները։ 1931-ին, կնոջ՝ Պեատրիս Վ–ի հետ հանդես է եկել Հալեպում․ բե– մադրել Ս․ Պարթևյանի «Անմահ բոցը», Հյուգոյի «Թշվառները», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Շեքսպիրի «Օթելլո» (խաղացել է գլխավոր դերերը) ստեղծագործությունները։ 1947-ին, բեմա– դրելով Դ․ Սվազլյանի «Ներգաղթը» հայ– րենասիրական դրաման, նպաստել է եգիպտահայերի հայրենադարձությանը։ Ր․ Հովակիմյան

ՎՈԼՏԵՐ [Voltaire, Մարի Ֆրանսուա Ա ր ու և (Arouet), 21․11․1694, Փարիզ – 30․5․1778, Փարիզ], ֆրանսիացի գրող, փիլիսոփա–լուսավորիչ։ Ֆրանս, ակա– դեմիայի անդամ (1746)։ Ավարտել է ճիզ– վիտական կոլեջը։ 1717-ին ռեգենտի դեմ գրած էպիգրամների համար բանտարկվել է Բաստիլիայում, 1726-ին արտաքսվել է Անգլիա։ Այստեղից ստացած իր տպավո– րություններն արտացոլող «Փիլիսոփայա– կան նամակներ»-ում (1733) Վ․ ցույց է տը– վել, որ Անգլիայի հասարակարգը նախ– ընտրելի է ֆրանսիականից, որտեղ իշխում է բացարձակ միապետությունը։ Ֆրանս, պառլամենտի որոշմամբ գիրքը այրվել է (1734)։ Վ․ 10 տարի ապրել է Մարկիզ դյու Շատլեի տանը, 1745-ից՝ Լյուդովիկոս XY-ի, 1750–53-ին՝ պրուս, թագավոր Ֆրի– դրիխ II-ի արքունիքում։ 1758-ից հաս– տատվել է Ֆեռնեի կալվածքում (Ֆրան– սիայի և Շվեյցարիայի սահմանագծում)։ 60-ական թթ․ սրվել է պայքարն ընդդեմ կաթոլիկական եկեղեցու, «ճզմեք սողու– նին» (այսինքն՝ կաթոլիկական եկեղե– ցուն) բառերը դարձել են Վ–ի նշանաբա– նը։ Այդ տարիներին նա հանդես է եկել կրոն, մոլեռանդության զոհերի պաշտպա– նությամբ (Կալասի գործը, 1762)։ Լուսա– վորյալ միապետության իդեալի հետ Վ․ առաջադրել է հանրապետության իդեալը՝ որպես պետ․ կարգի առավել բանական ձե («Հանրապետական գաղափարներ», 1762)։ Վ․ եղել է Եվրոպայի հասարակա– կան առաջադեմ կարծիքի առավել ցայ– տուն արտահայտիչը։ Ֆեռնեն դարձել է ուխտագնացության վայր։ Նրա հետ ստիպ– ված էին հաշվի նստել եվրոպ․ միապետ– ները՝ Եկատերինա II, Ֆրիդրիխ II, Դուս– տավ III և ուրիշներ։ Վ–ի վերադարձը Փարիզ (1778) վերածվել է հաղթահանդե– սի։ Փիլ․ հայացքներով Վ․ դեիստ էր, Ջ․ Լո– կի, Ի․ Նյուտոնի հետեորդը։ Ընդունելով բնության մատերիալիստական բացա– Ֆ․ Վոլտնր տրությունը՝ Վ․ չէր հրաժարվում աստծու որպես սկզբնապատճառի, գաղափարից, որը շարժում և շոշափելու ու մտածելու ունակություն էր հաղորդել նյութին։ Դա– տապարտելով կրոն, մոլեռանդությունը՝ Վ․ կրոնը համարել է հասարակական կար– գուկանոնը և մասնավոր սեփականու– թյունը պահպանելու համար անհրաժեշտ բարոյական ու սոցիալ․ զսպամիջոց։ «Լյու– դովիկոս XIV-ի դարաշրջանը» (հրտ․ 1751 և 1768), «Քննախոսություն ժողովուրդնե– րի բարքերի և ոգու մասին» (հրտ․ 1756), «Ռուսական կայսրության պատմությունը Պետրոս Մեծի թագավորության օրոք» (1759–63) պատմագրական աշխատու– թյունները կարեոր ուղենիշ են եղել եվրոպ․ պատմագրության համար։ Վ․ ուշադրու– թյունը հիմնականում սեեռել է ոչ թե թա– գավորների ու զորավարների, այլ ժողո– վուրդների պատմության, նրանց բարքերի, սովորույթների, մշակույթի վրա։ Վ․ իր գեղագիտության մեջ և դրամատուրգիա– յում շարունակել է XYII դ․ կլասիցիզմի ավանդույթները՝ ողբերգությունը հագեց– նելով ժամանակի քաղ․ և փիլ․ մտքերով։ Հատկանշելի են «Մոլեռանդություն կամ Մահմեդ Մարգարեն» (1742), «Բրուաոս» (բեմ․ 1730, հրտ․ 1731), «Զաիր» (բեմ․ 1732), «Կեսարի մահը» (1735), «Ալզիր կամ Ամերիկացիք» (1736, հայ․ հրտ․ 1862), «Տանկրեդ» (բեմ․ 1760) ողբերգու– թյունները։ Ֆրանսիայի Հենրիխ IV թա– գավորին նվիրված «Հենրիականը» (1728, հայերեն հատվածաբար թարգմ․ է Ե․ Դուր– յանը) պոեմում դատապարտել է ֆեոդ, անարխիան, ժաննա դ’ Արկին պատկե– րող «Օռլեանի կույսը» (1735, անստորա– գիր հրտ․ 1755) հերոսակոմիկական պոե– մում պսակազերծել է Ֆրանսիայի սուրբ փրկչի մասին կրոն, լեգենդը, ծաղրել կրրնն ու հոգեորականությունը։ Վ–ի քնա– րերգությանը բնորոշ է նրբագեղությունը, ւճյն ներթափանցված է էպիկուրյան, եր– բեմն՝ հակակղերական մոտիվներով։ Փիլ․ վերացական թեմաներով են գրված «Չա– փածո դատողություններ մարդու մասին» (1738), «Պոեմ բնական օրենքի մասին» (1756) և «Պոեմ Լիսաբոնի կործանման մասին» (1756) գործերը։ Վ–ի գեղարվեստական ժառանգության մեջ առավել նշանակալի են նրա փիլ․ պատմվածքները՝ «Մեմնոն կամ Մարդկա– յին իմաստություն» (1747), «Զադիգ կամ ճակատագիր» (1748), «Միկրոմեգաս» (1752), «Կանդիդ կամ Լավատեսություն» (1759), «Պարզամիտը» (1767), «Բաբելոն– յան իշխանուհին» (1768), որոնցում գըլ– խավորապես քննադատված է հասարա– կական կարգ ու կանոնը, ծաղրված եկեղե– ցին, դատարանը, թագավորները։ Վ․,