լինելը (տարիքը չի անցնում 107 տարուց)։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Վ–Ռ․ ա․ դիտվում են աստղասփյուռնե– րում։ Վիճակագրական ուսումնասիրու– թյունների համաձայն գրեթե բոլոր Վ–Ռ․ ա․ կրկնակի աստղեր են, սակայն միշտ չէ, որ բացահայտվում է դրանց կրկնակիությու– նը։ Լ․ Միրզոյան
ՎՈԼՖՐԱՄ (Wolframium), W, պարբերա– կան համակարգի YI տարբերության, VI խմբի քիմ․ տարր։ Կարգահամարը՝ 74, ատոմական զանգվածը՝ 183,81։ Անցու– մային տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կաոուցվածքն է 5s2 5p6 5ժ* 6տ2։ K, Լ, M, N թաղանթները լրաց– ված են։ d տարր է։ Բնական Վ․ բաղկացած է 180W (0,135%), 182W (26,41%), 183W (14,4%), 184W (30,64%) և 186W (28,41%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 173– 187 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են 181W (Ti/a=145 0P),185W (Ti/a=74,5 օր) և 187W (Ti/2= 23,85 ժ)։ Վ․ հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղե– վում 1 • 10~4 զանգվ․ % (տարածվածու– թյամբ 55-րդն է)։ Ազատ վիճակում չի հանդիպում։ Առաջացնում է միներալներ, որոնցից արդ․ նշանակություն ունեն վոլ– ֆրամիտը՝ (FeMn) W04 և շեելիտը՝ CaW04։ Վ–ի միներալները հայտնի են շատ վաղուց։ Վ․ հայտնաբերել և W03–h ձևով անջատել է Կ․ Շեեչեն (1781) թունգստեն միներալից, որը հետագայում վերանվանվել է՝ շեելիտ։ 1783-ին իսպանացի քիմիկոս եղբայրներ դե– էյլուարները W03 ստացան վոլֆրամիտից և ածխածնով վերականգնելով՝ անջատեցին Վ․։ Անվանումը ստացել է միներալի անունից (նախկինում՝ վոլֆրամ), որը, ինչպես հայտնի էր դեռ Ագրիկոլային, ուղեկցում էր անագի հանքերին և անագի հալման ժամանակ հա– Փըշտակում ու ւիրվւուրի մեջ տեղափոխում այն (գերմ․ Wolf – գայլ, Rahm – Փրփուր)։ Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ամ՚ն –ում 4․ անվանում են թունգս տեն (Tun– gsten, շվեդերեն բառացի՝ ծանր քար)։ Վ․ ծանր, դժվարահալ, արծաթափայլ մոխրագույն մետաղ է, հալ․ ջերմաստի– ճանը՝ 3420°C, եռմանը՝^5700°C, խտու– թյունը՝ 19350 կգ/մ3, տեսակարար էլեկ– տրահաղորդականությունը՝ 1,82 • 1 Օ5 • օհմ՜1 սմ՜1) (20°C)։ Պարամագնիսական է։ Մեխանիկական հատկությունները կախ– ված են մաքրության աստիճանից և վերա– մշակման եղանակից։ Սովորական պայ– մաններում օդում քիմիապես կայուն է։ Միացություններում ցուցաբերում է +2-ից +6 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է վեցարժեք Վ․)։ Քիմ․ հատկու– թյուններով նման է մոչքւբդենին։ Ջրածնի հետ չի միանում։ Օդում նկատելի օքսի– դանում է 400–500°Շ–ում (մինչե W03)։ Օքսիդանում է ջրային գոլորշիներում (600°C), այլ գազերում (N02, СО, С02 են), ինչպես նաև հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխածնի, սիլիցիումի, բորի հետ տաքացնելիա Վ–ի (VI) օքսիդի՝ WOs-ի ջրում անլուծելի կիտրոնադեղին բյուրեղ– ները լուծվում են ալկալիներում, առա– ջացնում վոլֆրամատներ, որոնք ջրածնի հոսանքում տաքացնելիս վերականգնը– վում են WOa-ի (շագանակագույն փոշի) և Վ–ի։ Վոլֆրամական թթուն՝ H2W04, ջրում չի լուծվում, ալկալիների հետ առաջաց– նում է վոլֆրամատներ, որոնք նրա և բազ– մավոլֆրամական թթուների (xH20»yW03 չեն անջատվել) աղերն են։ Ֆտորի հետ Վ․ միանում է շուրջ 300°Շ–ի պայմաննե– րում։ Հայտնի են Վ–ի հալոգենիդները և օքսիհալոգենիդները, սուլֆիդները։ Վ–ի նիտրիդը, կարբիդները, սիլիցիդները, բորիդները դժվարահալ և կարծր նյու– թեր են։ Բազմաթիվ մետաղների հետ Վ․ առաջացնում է համաձուլվածքներ և ներ– մետաղական միացություններ։ Վ․ չի լուծ– վում սառը թթուներում և ալկալիների լու– ծույթներում, լուծվում է HF-ի և 11Ի103-ի խառնուրդում տաքացնելիս՝ Ւ1Ի103-ում և արքայաջրում։ Վ–ի ստացման հումքը վոլ– ֆրամիտը և շեելիտն են։ Հանքանյութը հարստացնում են, ապա քայքայում ալ– կալիներով (միահալում են կամ վերա– մշակում ավտոկլավներում սոդայի՝ շեե– լիտ, կամ կծու նատրիումի՝ վոլֆրամիտ, լուծույթով)։ Ստանում են Na2W04^ լու– ծույթ, որից նստեցնում են CaWO*, ապա մշակում տաք աղաթթվով կամ ազո– տական թթվով։ Ստացված վոլֆրամական թթուն մաքրում են ամոնիակաջրում լու– ծելով։ Ամոնիումի վոլֆրամատը քայքա– յում են և ¥03-ը վերականգնում ջրածնով (850–1200°C) կամ ածխածնով (1400^- 1800°C)։ Կոմպակտ մետաղը ստանում են փոշու բարձրջերմաստիճանային մամըլ– մամբ՝ ջրածնի մթնոլորտում։ Արտադըր– վող Վ–ի մեծ մասն օգտագործվում է վոլ– ֆրամային պողպատների և համաձուլ– վածքների արտադրության մեջ։ Վ–ի կար– բիդի համաձուլվածքները ջերմակայուն, մաշակայուն են և օգտագործվում են մե– տաղները ճնշմամբ կտրելու և վերամշակե– լու, հորատող շաղափներ պատրաստելու համար և այլ նպատակներով (տես Պո– բեդիտ)։ Վ–ի դժվարահալ համաձուլվածք– ները (նիոբիումի, մոլիբդենի, տանտալի, ռենիումի հետ) օգտագործվում են օդա– նավաշինության մեջ և հրթիռային տեխ– նիկայում։ Վ․ օգտագործվում է նաև էլեկ– տրատեխնիկայում և ռադիոէլեկտրոնի– կայում, նատրիումի վոլֆրամատը՝ լա– քաներկանյութերի և մանածագործական արդյունաբերության մեջ, սուլֆիդը (WS2)՝ որպես կատալիզատոր և քսա– նյութ։
ՎՈԼՖՐԱՄ ՏՈՆ ԷՇԵՆԲԱՒ (Wolfram von Eschenbach, մոտ 1170–1220), գերմանա– ցի բանաստեղծ–միննեզինգեր (թափառա– շրջիկ երգիչ)։ Արթուր թագավորի մասին եղած վիպաշարի մեջ մտնող «Պարցիֆալ» (1198–1210, հրտ․ 1783) ասպետական վեպի հեղինակը։ Վեպում ասպետականու– թյան փառաբանումը զուգորդվում է քա– վության ու հրաժարման կրոն, քարոզի հետ։ Նույն մտայնությամբ են համակված Վ․ ֆոն է–ի նաև անավարտ վեպերն («Վի– լեհալմ», «Տիտուրել») ու ալբա ժանրի եր– գերը։
ՎՈԼՖՐԱՄԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, վոլֆրամ պարունակող բնական միացություններ, որոնցից տնտեսապես շահավետ է մե– տաղի կորզումը։ Վոլֆրամի հիմնական միներալներն են՝ վոլֆրամիտը (74–76% W03) և շեելիտը (80% W03)։ Վ․ հ․ հաճախ պարունակում են այլ օգտակար բաղա– դրամասեր (անագ, մոլիբդեն, բերիլիում, ոսկի, պղինձ, կապար և ցինկ)։ Վոլֆրամի ներծին հանքավայրերը ետմագմատիկ, պնեմատոլիտային կամ հիդրոթերմալ են և գենետիկորեն կապված են գրանիտա– յին ինտրուզիաների հետ։ Առանձնացվում են Վ․ հ–ի մի շարք գլխավոր տիպեր՝ գրա– նիտների կամ գրանիտ–պորֆիրների ալ– բիտացված, գրեյզենացված և քվարցա– ցած գմբեթներ ու շտոկեր վոլֆրամիտի մանր ներփակումների, քվարց–դաշտա– սպաթային, քվարց–տոպազային և քվար– ցային երակներ վոլֆրամիտի, սակավ շեելիտի, կասիտերիտի, բերիլի պարու– նակությամբ, քվարց–շեելիտային երակ– ներ են։ Առավել հարուստ են երակային տիպի հանքավայրերը, որոնք հաճախ պարունակում են մինչե մի քանի տոկոս W03։ Ամենախոշորը սկառնային և շտոկ– վերկային տիպի հանքավայրերն են։ Ար– մատական հանքավայրերի լվացման հե– տևանքով կարող են առաջանալ դելյու– վիալ և ալյուվիալ ցրոններ, որոնք պարու– նակում են վոլֆրամիտ և շեելիտ։ Վ․ հ–ի խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ան– դըրբայկալ, Միջին Ասիա, Ղազախստան), արտասահմանում՝ Չինաստան, ԿԺԴՀ, ԱՄՆ։
ՎՈԼՖՐԱՄԻՏ, վոլֆրամատների և մոլիբ– դատների դասի միներալ։ Քիմ․ կազմը՝ (Fe,Mn) [WO4]։ Պատկանում է իզոմորֆ շարքին, որի ծայրանդամներն են գ յ ու բ– ն և ր ի տ ը Mn[W04) և ֆերբերի– տ ը Fe[W04]։ Պարունակում է 74–76% W03։ խառնուրդների ձեով մասնակցում են MgO, Ta2Os, Nb2Os, Th02, Sc203։ Բյուրեղագիտական համակարգը մոնո– կլինային է։ Սովորաբար առաջացնում է հաստ թերթաձև, պրիզմատիկ բյուրեղներ, մանր թերթավոր հատիկներ, խոշոր հա– տիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ գորշ– սև (Վ․), կարմրավուն (գյուբներիտ), սև (ֆերբերիտ)։ Կարծրությունը՝ 4 (գյուբ– ներիտ)–5,5 (ֆերբերիտ), խտությունը՝ 7120 կգ/մ3 (գյուբներիտ)–7510 կգ/մ3 (ֆերբերիտ)։ Հիմնականում հանդիպում է հիդրոթերմալ բարձր և միջին ջերմաստի– ճանային հանքավայրերում՝ սակավ՝ գրեյ– զեններում, պեգմատիտներում, սկառնե– րում և ցածր ջերմաստիճանային հիդրո– թերմալ հանքավայրերում, հաճախ նաև ցրոններում։ Վոլֆրամի ստացման կարե– վորագույն հանքանյութ է։
ՎՈԿԱԼ ԱՐՎԵՍՏ, տես Երգարվեստ, Երգե– ցողություն։
ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, երգեցողու– թյան համար նախատեսված երաժշտու– թյուն։ Վ․ ե–յանն են վերաբերում ինչպես մեկ, մի քանի և բազմաթիվ ձայների հա– մար՝ առանց նվագակցության (մենակա– տարային երգեր, անսամբլներ, ա կապել– լա խմբերգեր), այնպես էլ գործիքային նվագակցությամբ երգեցողության համար գրված ամեն մի ստեղծագործություն, ներառյալ օպերան։ Վ․ ե–յան բոլոր ստեղ– ծագործություններում առաջատար տեղը պատկանում է մարդկային ձայնին։ Վ․ ե․, բացառությամբ որոշ տարատեսակների (տես Վոկաչիզ), կապված է խոսքի, բա– նաստեղծական տեքստի հետ։
ՎՈԿԱԼԻ& (ֆրանս․ vocalise, լատ․ voca- lis – ձայնավոր հնչյուն, հնչող, երգող), առանց բառերի՝ ձայնավոր հնչյունով երգ– վող ստեղծագործություն (տես վոկաչի–