Վոսխոդ» տիեզերանավով կրող հրթիռը մարդու աշխատանքի հնարավորությունը։ «Վ․» օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների տվյալները բերված են աղյուսակում։
ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿ, ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Մոսկվա գետի ձախ ավփն։ Ունի երկաթուղային կայարան։ 78 հազար բնակչութուն (1983)։ Հիմնական ձեռնարկություններն են քիմիական և լեռնաքիմիական կոմբինատները, ցեմենտի գործարանը, «Կրասնի ստրոիտել» կոմբինատը, մեքենաշինական գործարանը։ Ունի տեխնիկում։ Հիմնադրվել է 1862 թվականին, քաղաք (1938-ից)։
ՎՈՍՏՈԿ, 1․ շուրջերկրյա ուղեծրով թռիչքների համար նախատեսված սովետական միտեղանի տիեզերանավերի սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների (1961–63) ծրագրի անվանումը։ Արձակման համար օգտագործվել է «Վոստոկ» եռաստիճան կրող հրթիռը։ Բաղկացած է (նկար) իջեցվող ապարատից (տեղավորվում է տիեզերագնացը) և արգելակման շարժիչային տեղակայանքով սարքերի հատվածամասից։ Սկաֆանդրով տիեզերագնացը տեղավորվում է ինքնանետվող բազկաթոռում, կենսաապահովման համակարգը հաշվարկված է մինչև 10-օրյա թռիչքի համար։ Տիեզերանավի առավելագույն զանգվածը 4,73 տոննա է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 327 կմ։ «Վոստոկ» ծրագրով ուսումնասիրվել է մարդու տիեզերական թռիչքի հնարավորությունը, անց են կացվել գիտական ու բժշկակենսաբանական հետազոտություններ և տեխնիկական փորձեր, իրականացվել է առաջին տիեզերական թռիչքը։ «Վոստոկ» օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների տվյալները բերված են աղյուսակում։ 2․ Սովետական եռաստիճան կրող հրթիռ՝ տիեզերանավերը տիեզերք դուրս բերելու համար։ Բոլոր աստիճաններում օգտագործվում է հեղուկ վառելիք։
ՎՈՍՏՈԿՈՎ (իսկական ազգանունը՝ Օստենեկ) Ալեքսանդր խրիստոֆորովիչ (1781–1864), ռուս բանասեր–սլավոնագետ, բանաստեղծ։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1841)։ Սովորել է Պետերբուրգի կադետական դպրոցում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1805–1806 թվականներին լույս է տեսել Վոստոկովի «Քնարական փորձեր և այլ չափածո մանր ստեղծագործություններ» (մ․ 1–2) ժողովածուն, 1812 թվականին՝ «Փորձ ռուսական տաղաչափության» (առանձին հրատարակությամբ 1817 թվականին) ուսումնասիրությունը, որը ռուսական շեշտային տաղաչափական համակարգի առաջին գիտական հետազոտություններից է։ 1815 թվականին աշխատանքի է անցել Պետերբուրգի հանրային գրադարանում, զբաղվել հին սլավոնական գրական հուշարձանների և սլավոնական լեզուների քերականության ուսումնասիրությամբ։ Վոստոկովի «Սլավոներենի քննախոսություն» (1820) գրքով սկզբնավորվեց սլավոնական համեմատական լեզվաբանությունը Ռուսաստանում։ Վոստոկովը գրել է նաև ռուսերենի «ընդարձակ» և «համառոտ» քերականություն (1831), «Ռումյանցևի թանգարանի ռուսական և սլովենական ձեռագրերի նկարագրություն» (1812), «Եկեղեցասլավոներենի քերականություն» (1863) գործերը, հրատարակել «Օստրոմիրի ավետարան»-ը (1843), մասնակցել «Եկեղեցասլավոներենի և ռուսերենի բառարան»-ի (հ․ 1 – 4,1847) կազմմանը, խմբագրել այն։ Կազմել է նաև «Եկեղեցասլավոներենի բառարան» (հ․ 1–2, 1858–61)։
ՎՈՎՁՈԿ Մարկո (Մարիա Ալեքսանդրովնա ՎիլինսկայաՄարկովիչ, 1833–1907), ուկրաինացի և ռուս գրող։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1857 թվականին հրատարակել է «Народы! оповщання Марка Вовчка» («Ուկրաինական ժողովրդական պատմվածքներ»), 1859 թվականին՝ «Պատմվածքներ ռուսական ժողովրդական կենցաղից» ժողովածուները։ Տ․ Շևչենկոյի հետ բարեկամությունն օգնել է Վովձոկին ամրապնդվելու