Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/50

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հային պատերազմի նախօրեին ուներ 680 հայ բնակիչ (80 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիրները բռնությամբ տեղահանվել են 1915֊ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Սպանախ (Spinacia), շոմին, թելուկազգիների ընտանիքի միամյա համ երկամյա խոտաբությսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ՝ Եվրոպայում, ասիայում, Հս․ Ամերիկայում։ Բարեխառն կլիմա ունեցող երկրներում և ՍՍՀՄ֊ում՝ եվրոպական մասի հվ֊ում, Կովկասում, Միջին Ասիայում մշակվում է Ս․ բանջարանոցայինը (S. Oleraccae):

Բույսի բարձրությունը 25֊50 սմ է։ Վեզետացիայի սկզբում ձևավորում է տերևների վարդակը։ Այդ փուլում տերևներն օգտագործում են սննդի մեջ, հետագայում կազմակերպվում է ծաղկող ցողունը։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն֊ձևաձև են, հարթ համ ծալքավոր։ Արական բույսերն ավելի քիչ են տերևավորված, դրանց ցողունն ավելի վաղ է կազմավորում։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները գտնվում են տերևանութներում։ Ս․ համեմատաբար ցրտադիմացկուն, վաղահաս բույս է։ Սերմերը ծլում են 4C-ում։ Ցանում են բաց գրունտում։ Ցանքի նորման 50կգ․/հա է։ Ամռան ընթացքում կարելի է մի քանի անգամ ցանել։ Բերքատվությունը 150֊300 ց/հա։ Ս֊ի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջներով, պարունակում են վիտամիներ (C, B խմբի), կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Ս․ օգտագործվում է տարբեր պատրաստելու, ինչպես նաև պահածոյացման համար։

Սպանդ (poganum), հարմալ, վայրի սատապ, զուգատերևազգիների ընտանքի բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ Եվրոպայի հվ֊ում, Ասիայում և Ամերիկայում (Մեքսիկայում)։ ՍՍՀՄ֊ում 2 տեսակ։ Եվրոպական մասի հվ֊ում, Կովկասում, Միջին Ասիայում, ինչպես նաև ՀՍՍՀ֊ում լայնորեն տարածված է Ս․ սովորականը (P. harmalo), որը խոտանման բազմամայա բույս է։ Արմատն առանցքային է։ Տերևները կտրտված են նշտարաձև։ Ծաղկապատյանը հնգամաս է։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց դեղին։ Պտուղը բազմասերմ , եռաբուն տուփիկ է։ Աճում է տափաստաններում, կիսանապատներում և անապատներում, երբեմն՝ որպես մոլախոտ բնակավայրերի մոտ, ճանապարհների եղրերին։ Անասունները չեն ուտում, թունավոր է, ունի սուր, անդուր հոտ և դառը համ։ Պարունակում է հարմին, հարմալին են ալկալռիդներ։ Սերմերից ստանում են ներկ (վառ կարմիր, վարդագույն) բրդե և մետաքսե գործվածքներ ներկելու համար։ Ս֊ի սերմերից և վերգետնյա մասից ստանում են հարմին, որը կիրառում է նյարդային համակարգ մի քանի հիվանդությունների բուժման համար։ Օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։

Սպանդանոց, սպանդի կետ, գյուղատնտ․ կենդանիներ մոչթելու և մսի ու որոշ մթերքների նախնական մշակման ձեռնարկություն։ Կառուցում են մսի կոմբինատների գործունեության գոտուց դուրս բնակավայրերի մոտ։ Ունի կենդանիների ընդունման փարախ և սպանդի, ենթամթերքների, ճարպի, ազիքի, մորթիների ազամշակման ու ուտիլացման բաժանմունքներ։ Արագ փչացող մթերքների պահպանման համար Ս֊ներում տեղադրում են նաև սառնարանային խցիկներ։ Ս֊ի արտադրանքներից են միսը, մսի ենթամթերքները, սննադային հալած և տեխ․ ճարպերը, ազիքային հումքը, մորթին, եփած կերերը։ Արտադր․ բոլոր պրոցեսները կատարվում են պարզեցված տեխնոլոգիայով՝ հիգիենային և անասնաբուժասանիտարական կանոնների պահպանմամբ։Կենդանիների ընդունումը և սպանդը, ինչպես նաև սննդամթերքների և տեխ․ հումքի մշակումն ու թողարկումը հսկում են անասնաբուժ․ ծառայության աշխատողները։ Անասնաբուծ․ համալիրներին, սովետական ու կոլեկտիվ խոշոր տնտեսություններիև գյուղատնտ․ այլ ձեռնարկությունների ֆերմաներին կից կան կենդանիների հարկադիր մորթի Ս֊ներ։

Սպանդարամետ, Սանդարամետ, Սանդարամետապետ, երկիրն ու ստորերկյա աշխարհն անձնավորող ոգի համ հենց ինքը՝ստորերկրյա աշխարհը, հին հայկ․ դիցաբանության մեջ։ Ծագում է հին իրան՝․ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Ս․ նախապես եղել է բուսականության և պտղաբերության աստվածություն․ գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտմանն» (նման Դիոնիսոսի տոնախմբություններին)։ Ուշ շրջանի պատկերացումներում Երևան է գալիս իբրև դժոխքի («Դժոխքի Սանդարապետ»), մեռյալների ու ստորերկրյա ոգիների («սանդարամետականք»)տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Ս֊ի իջևանը։

'Սպանդարան Պերոժ', Սպանդարան Պերոզ, Սպատար ոմն Փերոզ, Սպանդարփերոզ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։ Տեղադրությունը տակավին անորոշ է։ Ենթադրվում է, որ տարածվել է Բաղանռոտի վերին հոսանքի և ակունքների շրջանում։

Սպանդարյան Սպանդար Ամիրջանի [1849, Շուշի―1922, Վիսբանդեն (Գերմանիա)], հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր֊հրատարակիչ։ Սուրեն Սպանդարյանի հայրը։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Խալիպյան դպրոցում, որի վերջին դասարանից վտարվել է կրոնի ուսուցիչ Խ․ Գալֆայանի հետ ընդհարվելու պատճառով։ 1872֊ին ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել դոկտորի աստիճան և վերադարձել Թիֆլիս։ 1872―77֊ին աշխատակցել է «Մշակ»֊ին՝ «Դոկտոր Սպանդարյան» և «Յունիուս» ծածկանուններով, 1877֊ի վերջերից՝ «Մեղու Հայաստանի»֊ին, որի շնորհիվ վերջինս ձեռք է բերել ուրույն դիմագիծ հայ հասարակական կյանքում և վերածվել ծանրակշիռ օրաթերթի։ 1833֊ին ստացել է «Նոր֊դար» լրագրի հրատարակության իրավունքը և նույն թվականի դեկտեմբերին լույս ընծայել նրա առաջին համարը։ 1903֊ի վերջին հայ եկեղեցապատական կալվածքների և դպրոցական գույքի բռնագրավման կապակցությամբ Ս․ Թիֆլիսսում հրապարակային ելույթով հանդես է եկել ցարական կառավարության ազգ․ քաղաքականուքյան դեմ, այդ պատճառով ձերբակալվել և վտարվել է Կովկասից։ 1910֊ին Ս․ մեկնել է Փարիզ։ 1912֊ի ապրիլի 12֊ին, Սուրեն Սպանդարյանի ձերբակալությունից հետո, Վ․ Ի․ Լենինը և Ն․ Կ․ Կրուպսկայան Փարիզում այցելել են Ս֊ին և դրամական օգնություն ցույց տվել նրան։ Այնուհետև Լենինը նամակով խնդրել է Սպանդարյանների ընտանիքի բարեկամ Ո․ Տեր֊Հովհաննիսյանին (Մուրացանի կնոջը) հոգ տանել Ս֊ի և Ս․ Սպանդարյանի մասին։ Ծանր հիվանդությունը Ս֊ին խանգարել է վերադառնալ հայրենիք։

Որպես ազգային֊պահպանողական հոսանքի տեսաբան, Ս․ հայ ժողովրդի փրկության և հուսալի ապագայի երաշխիքների թվում կարևոր տեղ է հատկացրել եկեղեցուն և կրոնին, ազգ․ եկեղեցին համարել «նեցուկ հայ ազգի գոյությանը»։ Այս առումով էլ բանավիճել է «Մշակ»֊ի իշխանությունից անջատելու, ազգության ներսում դավանաբանական տարբերությունները հանդուրժելու Գ․ Արծրունու տեսակետերը։

Հրապարակախոսական գործունեության ընթացքում Ս․ հետևողականորեն անդրադարձել է հայ հասարակական կյանքի առաջընթացի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երկսեռ կրթությունը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, տպագրական գործի զարգացումը, մամուլի հեղինակության բարձրացումը։ Նա մեծապես նպաստել է հայ նոր և թարգմանական գրականության զարգացմանը։ Հասարակության առաջընթացի զորեզ միջոցներից է համարել թատրոնը, կոչ արել հայ գործիչներին օգնել թատերական գործի բարելավմանը։

Ս․ անդրադարձել է նաև չքավորության խնդրին, մասնավորապես բանվորության տնտ․ ծանր կացությանը, սակայն աշխարհայացքի սահմանափակության պատճառով հասարակության սոցիալ․ զարգացման ուղիներում ունեցել է սխալ կողմնորոշում։ Խրախուսելով կովկասյան ժողովուրդների բարեկամությունը՝ նա քննադատության է ենթարկել ցարական մամուլը՝ երկրամասում բնակվող ազգերի հարաբերություններում գժտության սերմանալու համար։ Ս֊ի հրապարակախոսության մեջ որոշակի տեղ են գրավել ազգային֊ազատագր․ պայքարի հարցերը։ Արևմտահայության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության, որ ազատագրության իրավունք չեն ստանում, այլ ձեռք են բերում։ Այս առումով