Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/505

Այս էջը սրբագրված չէ

ման զարգացման պրոցեսում, նկարագրեց դրդման ոիթմի փոխակերպումը՝ քիմ․ և ֆիզիկ, ազդակներով նյարդը գրգռելիս։ Պարաբիոզի ուսմունքում Վ․ ցույց տվեց դրդման և արգելակման պրոցեսների միասնությունը։ Վ․ առաջավոր մատերիա– լիստական ուղղության ներկայացուցիչ էր ֆիզիոլոգիայում և ֆիզիոլոգիական գիտ․ դպրոցի հիմնադիրներից։ 1900-ին նա ընտրվել է Փարիզի բժշկ․ կոնգրեսի պատ– վավոր պրեզիդենտ։ Երկ․Поли․ собр․ соч․, т․ 1–7, JL, 1951 – 1963․ Գրկ․ Терехов П․ Г․, Н․ Е․ Введенский, М․, 1958․ «ՎՏԱԿ», գրական–բանասիրական ժողո– վածու։ Լույս է տեսել 1901-ին, Թիֆլիսում։ խմբագիր՝ Վ․ Փափազյան։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինում տեղ են գտել Տ․ Հովհաննիսյանի, Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Պ․ Պռոշյանի, Ռ․ Պատ– կանյանի, Հ․ Տեր–Միրաքյանի ստեղծա– գործությունները, երկրորդ մասում՝ Հ․ Աճաոյանի, Վ․ Սուրենյանցի, Ե․ Շահա– զիզի, Լ․ Նազարյանի, Գ․ Վանցյանի՝ հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանին, հայոց լեզվին, հայ բարբառնե– րին, ճարտ–յանը նվիրված հոդվածներ։ Տպագրել է նաև Ցու․ Վեսելովսկու «Արև– մտյան Եվրոպայի ազդեցությունը ռու– սահայ գրականության վրա» հոդվածը։ ժողովածուն նվիրվել է Դ․ Զանշյանքг հիշատակին։ Տ․ Վարդանյան ՎՏԱԿ, գետ, որը թափվում է ուրիշ գետի մեջ, վերջինից կարճ է, ունի քիչ ջրաբե– րություն և հովտի այլ ուղղություն։ Լի– նում են անմիջապես գլխավոր գետի, կամ նրա վտակի մեջ թափվող Վ–ներ։ Երբեմն Վ․ է կոչվում նաև լճի կամ ներքին ջրավազանի մեջ թափվող գետը։ ՎՐԱՆ, վաչկատուն ցեղերի շարժական բնակարան։ Գործածվել է հնագույն ժա– մանակներից։ Վ–ի ծածկույթը պատրաս– տել են հիմնականում թանձր գործվածք– ներից (կտավ, ասվի, հարուստ անձանցը՝ անգամ մետաքսից ևն)։ Վ․ կառուցվում է ուղղահայաց և դրանց վրա հարմարեց– ված հորիզոնական ձողերի վրա ծածկույ– թը փռելու և եզրերը բոլոր կողմերից գետ– նին գամած փայտե կամ մետաղյա ցցե– րին ամրացնելու միջոցով։ Վ․ լինում են տարբեր չափերի ու ձևերի (երկարավուն, կլոր ևն), տարբեր գույնի (սպիտակ, սև, կարմիր, դեղին ևն)։ Ասորեստանցիներն ու արաբները Վ․ պատրաստել են այծի սև մազից։ Թյուրք, և մոնղ․ վաչկատուն ցեղերն ու ժողովուրդները գործածում են բոլորաձև փայտե կառույցքի վրա հավա– քած թաղիքե կոնաձև Վ․ (յուրտա)՝ կա– նանց ու տղամարդկանց բաժանմունքնե– րով, կենտրոնում՝ օջախ։ Մեծ Վ–ները վարագույրներով բաժանվում են առան– ձին սենյակների։ Այժմ զինվորականները, հնագիտ․, երկրաբան, և այլ արշավա– խմբերը գործածում են դաշտային պայ– մաններին համապատասխան կահավոր– ված, տարբեր չափերի հարմարավետ Վ–ներ։

ՎՐԱՆԳԵԼ Պյոտր Նիկոլաևիչ (1878– 1928), բարոն, Ռուսաստանի հվ–ում հա– կահեղափոխության ղեկավարներից, գեն․- լեյտենանտ (1917)։ Մասնակցել է ոուս– ճապոն, (1904–05) և առաջին համաշ– խարհային (1914–18) պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո փախել է Ղրիմ, 1918-ի օգոստոսին մտել սպիտակգվարդիական կամավորական բանակ, եղել է հեծյալ դիվիզիայի և հեծ– յալ կորպուսի, 1919-ի գարնանից՝ կով– կասյան բանակի, 1919-ի դեկտեմբեր– 1920-ի հունվարին՝ կամավորական բա– նակի հրամանատար։ 1920-ի ապրիլին, Անտանտի միջամտությամբ նշանակվել է, այսպես կոչված, Ղրիմում ռուս, բանակի գլխ․ հրամանատար։ 1920-ի նոյեմբերին սովետական բանակը ջախջախել է Վ–ի բանակը։ Վ․ զորքի մնացորդների հետ փախել է արտասահման, վարել է ակտիվ հակասովետական գործունեություն, գրել է հիշողություններ։

ՎՐԱՆԳԵԼԻ ԿՂՋԻ, Հս․ սառուցյալ օվկիա– նոսում, Արևելա–Սիբիրական և Չուկոտի ծովերի սահմանում, ՌՍՖՍՀ Մագադանի մարզի Չուկոտի ԻՕ կազմում։ Տարածու– թյունը 7300 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1096 մ։ Շատ կան փոքր լճեր։ Հիմնակա– նում կազմված է ֆիլիտներից, բյուրեղա– յին թերթաքարերից, գրանիտներից, գնեյսներից։ Ցածր ափերը տեղ–տեղ կը– տըրտված են ծովալճակներով, որոնք բաժանված են ծովից ավազային թմբե– րով։ Կլիման խստաշունչ է։ Ամբողջ տա– րին շրջապատված է սառցաբեկորներով։ Լեռներում կան Փոքր սառցադաշտեր։ Տիրապետում է արկտիկական տունդրան։ Անվանվել է ռուս ծովագնաց Ֆ․ Պ․ Վրան– գելի (1796–1870) անունով։

ՎՐԱՇԱՐԺ, ապարների աններդաշնակ տե– ղադրման ձև։ Առաջանում է տեկտոնական շարժումների ընթացքում։ Ձևավորվում է, երբ ապարների որոշ զանգվածներ երկ– րակեղևի խզվածքի թեք հարթությամբ վը– րաշարժվում են ուրիշ զանգվածների նը– կատմամբ։ Ըստ այդ հարթության թեքու– թյան անկյան՝ Վ–երը լինում են մեղմա– թեք և զառիկող։ Վ–երը հաճախ դառնում են այն պառկած ծալքերի հետագա զար– գացումը, որոնց շրջված թևը ձգված է և ճմլված։

ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՐՋԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՆՎԱՆ

ԹԱՏՐՈՆ պետական ակադե– միական, Վրաց․ ԱԱՀ առաջատար դրամատիկ, թատրոններից։ Բացվել է 1928-ին՝ Քութայիսում՝ 2-րդ պետ․ դրա– մատիկ․ թատրոն անվամբ, Կ․ Մւսրջւսնիշ– վիչու նախաձեռնությամբ և ղեկավարու– թյամբ։ 1930-ին թատրոնը փոխադրվել է Թիֆլիս, 1933-ին կոչվել Կ․ Մարջանիշ– վիլու անունով, 1966-ին դարձել ակա– դեմիական։ Թատրոնի հիմնադիր կազմում են եղել Կ․ Մարջանիշվիլու աշակերտներ՝ Վ․ Անջափարիձեն, Թ․ ճավճավաձեն, Ու․ Չխեիձեն, Շ․ Ղամբաշիձեն, Դ․ Անթա– ձեն, Ե․ Դոնաուրին, Ա․ ժորժոլիանին, Ս․ Զաքարիաձեն, ինչպես և ավագ սերնդի դերասաններ՝ Ա․ Իմեդաշվիլին, Ա․ Կվան– տալիանին, Ցու․ Զարդալիշվիլին, Զ․ Գո– մելաուրին, Ա․ Մուրուսիձեն, Վ․ Չխիկ– վաձեն և ուրիշներ։ Հետագայում խումբը լրացվել է նոր ուժերով՝ Ե․ Չերքեզիշվիլի, Տ․ Աբաշիձե, Ն․ Գոցիրիձե, Վ․ Դոձիաշ– վիլի, Ս․ Թաղայիշվիլի, Գ․ Շավգուլիձե և ուրիշներ։ Օգտագործելով նախա հեղա– փոխ․ վրաց և ռուս, թատրոնների առաջա– Տեսարան Դումբաձեի «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» պիեսի ներկայացումից (1960) վոր դեմոկրատական ավանդույթները՝ Մարջանիշվիլին շարունակել է արդիա– կանությանը համահնչուն հերոսառոման– տիկական արվեստի որոնումները, աշխա– տել վրաց․ բեմում արմատավորել սովե– տական բազմազգ թատրոնի նվաճումնե– րը։ Բեմադրել է՝ Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք», Շոուի «Սուրբ կույսը», Դա– դիանու «Ուղիղ սրտին» (երեքն էլ՝ 1928), Կակաբաձեի «Ղվարղվարե Թութաբերի», Կալաձեի «Դա ինչպես եղավ», Գուցկովի «Ուրիել Ակռստա», Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (բոլորը՝ 1929) և այլ պիես– ներ։ Թատրոնում բեմադրվել են վրացի սովետական հեղինակների ստեղծագոր– ծությունները, ուր շոշափվել են արդիա– կանության, Հայրենական մեծ պատերազ– մի, կոմունիստական շինարարության թե– մաներ՝ Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը» (1938), Մդիվանու «Պարտի– զաններ» (1942), Մոսաշվիլու «Նրա աստ– ղը» (1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Զափարիձեի «Զինվորի այրին» (1964), Գամսախուրդիայի «Լուսնի առևանգումը» (1968) ևն։ Թատրոնը միաժամանակ իր խաղացանկում արժանի տեղ է հատկաց– րել ռուս․, արևմտաեվրոպ․ և ՍՍՀՄ ժողո– վուրդների դասական և ժամանակակից հեղինակների երկերին։ Թատրոնի լա– վագույն բեմադրություններից են նաև՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Սամանիշվիլու խորթ մայրը» (ըստ Կըլ– դիաշվիլու, երկուսն էլ՝ 1937), Հյուգոյի «Ռուի Բլագ» (1941), Ա․ Օստրովսկու «Ան– օժիտը» (1944), Գոգոլի «Ռևիզորը» (1951), Դորկու «Հատակում», Կասոնայի «Ծառե– րը կանգնած են մահանում», Շեքսպիրի «Ռիչարդ III» (երեքն էլ՝ 1957), Դումբա– ձեի «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1960), Եվրիպիդեսի «Մեդեա» (1962), ազգ․ դասական դրամատուրգիայից՝ «Գու– րիա Նինոշվիլի» (1934, ըստ Նինոշվիլու), Ցագարելու «Այժմ այլ են ժամանակները» (1936), «Մարդ է արդյո՞ք» (ըստ ճավճա– վաձեի, 1946, 1954, 1970) ևն։ Տարբեր տա– րիներ թատրոնի գլխ․ ռեժիսորներ են եղել Դ․ Անթաձեն, Վ․ Անջափարիձեն, Դ․ Այեքսիձեն, Դ․ Լորթքիփանիձեն։ 1958-ին թատրոնը պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1966-ին և 1980-ին հյուրախաղերով հան– դես է եկել Երևանում, ներկայացրել խա– ղացանկի լավագույն երկերը։ 1967-ին բեմադրվել է Հ․ Պարոնյանի «Պաղտասար