Կազբեկ զգալի մասերը կազմում են Կոլխիդայի դաշտավայրը, Ներքին Քարթլիի, Ստորին Քարթլիի, Սլա զանի (Կախեթի) ալյուվիալ հարթավայրերը։ Ավելի հվ․, լայնական ուղղությամբ, ձգվում են Փոքր Կովկասի վրաց․ մասի4 Մեսխեթի, Շավշեթի, Թրիա– լեթի, Լոքի միջին բարձրության (մինչև 2850 it) լեռնաշղթաները։ Հանրապետու– Բզիբի կիրճը թյան ծայր հվ–ում է Հվ․ Վրաց․ հրաբխա– յին բարձրավանդակը, որի ամենաբարձր կետը Աբուլ լեռն է (3301 it)։ Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները։ Վ–ի տարածքը մտնում է Ալպիական ծալքավոր մարզի մեջ և բաժանվում մի շարք խոշոր ստրուկ– տուրային միավորների։ Հս–ում՝ Մեծ Կով– կասի առանցքային զոնայում է Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի անտիկլինո– րիումը։ Վերջինս կազմված է մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարնե– րից։ Գլխ․ լեռնաշղթայի ծալքավոր հաստ– վածքները վրաշարժված են Մեծ Կովկասի հվ․ լանջի ծալքավոր համակարգի նկատ– մամբ։ Մեծ Կովկասի տեկտոնական կառուց– վածքներից դեպի հվ․ (Կոլխիդայի դաշ– տավայրից մինչև Արտաքին Կախեթ) գտնվում է հիմնականում հերցինյան կոն– սոլիդացում ունեցող Վրաց․ միջադիր զանգվածը։ Նստվածքային ծածկոցը կազմ– ված է լեյասի կարմիր կրաքարերից, բա– յոսի պորֆիրիտային շերտախմբից, բաթի ածխաբեր շերտերից, վերին յուրայի խայ– տաբղետ գոյացումներից, կավիճ–էոցենի կարբոնատային ապարներից և մոլաս– ներից։ Ավելի հվ․ ձգվում է Աջարա– Թրիալեթի ծալքավոր համակարգը, որը բաղկացած է կավճի հրաբխածին ու կար– բոնատային նստվածքներից և պալեոգե– նի տերիգեն ու հրաբխածին ապարներից։ էլ ավելի հվ․ (Զավախքի բարձրավանդա– կից մինչև Մառնեուլի դաշտավայր) տա– րածվում է հերցինյան կոնսոլիդացման երկրորդ միջլեռնային ստրուկտուրան՝ Արտվին–Բոլնիսի զանգվածը։ Զավախքի բարձրավանդակը կազմված է պլիոցենի և պլեյստոցենի լավաներից։ Դեպի արլ․ ընդհանուր խորասուզման հետևանքով զարգացած են մոլասները։ Ծալքավորու– թյունն ընդհատվող է և մեղմաթեք։ Հիմնական օգտակար հանածոներն են․ Վրաց, զանգվածի սահմաններում ման– գանի հանքաքարը (ճփաթուրայի հանքա– վայրը), քարածուխը (Տղիբուլի, Տղվար– չելի) և նավթը (Կոլխիդա, Արտաքին Կա– խեթ), որոնք կապված են մեզոզոյի, պա– լեոգենի և նեոգենի նստվածքների հետ։ Մեծ Կովկասի հս․ լանջին կան բազմամե– տաղային և ծարիր–մկնդեղային հանքա– վայրեր։ Հվ–ում հայտնի է պղնձի խոշոր հանքավայր (Մառնեուլ)։ Տարածված են շինանյութերը (մարմար, թերթաքարեր, տուֆեր, ցեմենտի հումք ևն), հանքային և թերմալ աղբյուրները։ Կլիման։ Վ–ի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլ– խիդայի դաշտավայրին (500–600 it բարձ– րություններում) բնորոշ է խոնավ մերձ– արևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։ Հունվարի միջին ջերմաս– տիճանը 3–6°C է, օգոստոսինը՝ 23– 24°C, տարեկան տեղումները՝ 1200– 2800 մւէ։ իվերիայի իջվածքում, Կոլխի– դայի համեմատ, ձմեռը ցուրտ է, –2°Շ–ից մինչև 1,5°C, տարեկան տեղումները քիչ են՝ 300–800 ւէւէ։ Օգոստոսի միջին ջեր– մաստիճանը 23–26°C է։ Միջլեռնային իջվածքի ցածրադիր մասերում տարեկան միջին ջերմաստիճանը 12–15°C է։ Լեռ– նային շրջաններին բնորոշ է բարձունքա– յին գոտիականությունը։ Տարեկան տե– ղումների քանակը Սև ծովին հարող լան– ջերին 3000–4000 ւէւէ է, արլ․ մասի լեռ– նային մարզերի ներքին շրջաններում՝ մինչև 600–800 ւէւէ։ Ամենացածր ջերմաս– տիճանը լինում է փակ իջվածքներում, օրինակ, Ռաճայի լեռնաշղթայի Շաորի գո– գավորությունում –35°Շ–ից մինչև –40°C է։ Վ–ի հվ․ լեռնային շրջաններին բնորոշ է չաւիավոր ցամաքային կլիման՝ թույլ ձնածածկույթով և խիստ ցուրտ ձմեռով։ Վ–ում սառցադաշտերի (ավելի քան 605 հատ) ընդհանուր տարածությունը 520 կւէ2 է։ Ներքին ջրերը։ Գետերը պատկանում են Աև և Կասպից ծովերի ավազաններին։ Խոշոր գետը Կուրն է Քվաբլիանի, Մեծ և Փոքր Լիախվի, Մեջուտա, Կասպի, Քսա– նի, Արագվա, Իորի, Ալազան, Փարվանա, Թեձամ, Ալգեթի, Ի»րամ, Դեբեդ ևն վտակ– ներով։ Կուրը թափվում է Կասպից ծովը, Ռիոնը, Ինգուրը, Կոդորը, ճ․որոխը՝ Սև ծովը։ Գետերի սնումը խառն է, հիմնակա– նում սառցադաշտային։ Հորդանում են գարնանը։ Աջարական ծովափնյա շըր– ջաններին և Մեսխեթի լեռնաշղթայի լան– ջերին բնորոշ են աշնանաձմեռային վա– րարումները։ Արագահոսության շնորհիվ լեռնային գետերը միշտ չէ, որ ձմռանը սառցակալում են։ Վ․ հարուստ է էներ– գառեսուրսներով։ Գետերի ընդհանուր պոտենցիալ հզորությունը 18,2 մլն կվա է, պոտենցիալ ռեսուրսները՝ 159,4 մլրդ կվա՛ծ։ Լճերից նշանավոր են Փարվանան, Կարծախը, Պալեոստոմը, Տաբածղուրին, Ռիցան ևն։ Հողերը։ Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Արմ․ Վ–ի բլրանա– խալեռնային շրջաններում տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, Կոլխի– դայի դաշտավայրում՝ ճահճայինի մերձ– արևադարձային պոդզոլային, Իվերյան հատվածում, միջլեռնային իջվածքներում՝ սևահողերը, շագանակագույն, դարչնա– գույն և մոխրադարչնագույն հողերը։ Լեռ– նաանտառային գոտում զարգացած են անտառային շագանակագույն, գորշ պոդ– զոլացված և հումուսակարբոնատային հո– ղերը։ Ավելի բարձր տարածված են լեռնա– մարգագետնային հողերը։ Լեռնային արոտավայրերում Բուսականությունը բազմազան է ու ինքնատիպ։ Հաշվվում են ավելի քան 4500 տեսակ սպորավոր և ծաղկավոր բույսեր (ավելի շատ, քան ՍՍՀՄ ամբողջ եվրոպական մասի բուսատեսակները)։ Վ․ հարուստ է էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով (դիոսկորեա, պոնտա– կան և կովկասյան մրտավարդ, կովկաս– յան արմավենի, դափնեկեռաս, խուրմա ևն)։ Տարածքի 37%–ը անտառածածկ է։ Լեռնաանտառային ցածրադիր գոտին ներ– կայացված է լայնատերև խառն անտառնե– րով (կաղնի, բոխի, շագանակենի), ավե– լի բարձր՝ Արմ․ Վ–ի լեռների վերին գո– տում, Հվ․ Օսեթիայիև Թրիալեթի լեռնա– շղթաների արմ․ մասերում տարածված են եղևինու և եղևնու մուգ ասեղնատերև անտառները, իսկ Թուշեթի և իյևսուրեթի բարձրլեռնային հովիտներում՝ սոճու ան– տառները։ Անտառային գոտու սահմանից վեր, 2800–3500 it բարձրության վրա ալպյան մարգագետիններ են։ Տափաս– տանների մեծ մասը զբաղեցնում են կուլ– տուրական տնկարկները, բայց դրանք դեռևս ընդարձակ արեալ ունեն Իվերիա– յի իջվածքում և Վ–ի հվ․ լավային սարա– վանդներում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/509
Այս էջը սրբագրված չէ