Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/51

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Հատկանշական է Ս-ի գնահատականը Գարիբալդիին, որպես ազատագրական պայքարի ղեկավարի։

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Ստեփան Սուրենի (ծն․2.4.1906, Թիֆլիս), սովետական մարզիկ, մարզիչ։ Սուրեն Սպենդարյանի որդին։ ՄՄԿԿ անդամ 1936-ից։ ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վապրետ (1943), ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ (1956): Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1938):1927-60-ին աշխատել է ՍՍՀՄ ներքին գործերի օրգաններում։ Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին։ Եղել է բասկետբոլի եվրոպ․ ֆեդերացիայի մարզիչների խորհրդի փոխնախագահ․ 1946-63-ին՝ բասկետբոլի ՍՍՀՄ հավաքականի գլխ․ մարզիչ։ Ս-ի ղեկավարությամբ ՍՍՀՄ հավաքականը դաձել է Եվրոպայի չեմպիոն ( 1947, 1951, 1957, 1959, 1961), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1952, 1956, 1960): 1965-67-ին Չիլիի բասկետբոլի հավաքականի գլխ․ մարզիչն էր։ Միութենական կարգի անհատական թոշակառու է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ Ռ․ Մելիքսեթյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Սուրեն Սպանդարի, Տիմոֆեյ[3(15). 12. 1882, Թիֆլիս― 11(24). 9 1916. կրասնոյարսկ], կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս-ժուռնալիստ, գրաքննադատ: Հրապարակախոս-խմբագիր Սպանդար Սպանդայանի որդին: Վաղ հասակից սովորել է գրաճանաչություն, իսկ 1894—1902-ին՝ Թիֆլիսի արական գիմնազիայում, որտեղ ընդգրկվել է ընդհատակյա աշակերտական խմբակների մեջ, ուսումնասիրել անլեգալ գրականություն (մասնավորապես մարքսիստական երկեր), մասնակցել հեղափոխական ելույթների: 1901-ին մտել է ՌՍԴԲԿ-ի շարքերը: 1902-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, մեկ տարի հետո փոխադրվել իրավաբանական ֆակուլտետը: Ուսմանը զուգընթաց խորապես ուսումնասիրել է մարքսիզմը, Վ. Ի. Լենինի աշխատությունները և գործել ՌՍԴԲԿ Մոսկվայի կազմակերպության մեջ: Նա հանդես է եկել որպես կայուն բոլշևիկ, եռանդուն ագիտատոր, պրոպոգանդիստ ու կազմակերպիչ: Հեղափոխական աշխատանք է տարել ուսանողների ու բանվորների շրջանում, կատարել կուսակցական պատասխանատու հանձնարարություններ «Դուկատ» ծխախոտի ֆաբրիկայում ու Պրեսնյայի շրջանում: Ս. ակտիվորեն մասնակցել է ցարիզմի դեմ ուղղված քաղ.ցույցերին: Միաժամանակ սերտ կապերի մեջ է եղել Անդրկովկասի բոլշևիկների հետ ևամեն կերպ նպաստել նրանց գործունեության ծավալմանը: 1905-ի ապրիլին մեկնել է Գերմանիա, եղել Բեռլինում, Մյունխենում և ապա Հայդելբերգում, ուր հաճախել է տեղի համալսարանի պարապմունքներին, սովորել գերմաներեն: Մոտիկից ծանոթացել է Գերմանիայի և ընդհանրապես Եվրոպայի բանվորական, ս-դ. շարժմանը, կապեր հաստատել արտասահմանյան բոլշևիկյան խմբակների հետ: 1905-ի մայիսի վերջին Ս. վերադարձել է Ռուսաստան և շարունակել հեղափոխական գործունեությունը Թիֆլիսում: Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի կազմում, աշխատել Ս.Շահումյանի, Մ. Ցխակայայի, Պ. Ջափարիձեի և ուրիշների հետ, համախմբել բանվորներին, կազմակերպել հեղափոխական ելույթներ: Ս. վերցվել է ոստիկանության հսկողության տակ («Օվրիաժնի» մականունով): 1905-ի հոկտեմբերի վերջին մեկնել է Մոսկվա՝ շարունակելու ուսումը համալսարանում; ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի հանձնարարությամբ քաղ. ու կազմակերպական աշխատանք է տարել համալսարանում, ֆաբրիկաներում, ու գործարաններում, մասնակցել բանվորների դեպուտատների սովետի ստեղծմանը, Դեկտեմբերյան զինված ապստամբության կազմակերպմանը, կռվել Պրեսնյայի բարիկադների վրա: Հեղափոխական գործունեության համար Ս. 1906-ի սկզբին հեռացվել է համալսարանի 3-րդ կուրսից և այնուհետև ցարական իշխանությունները նրա առաջ փակել են բարձրագույն դպրոցի դռները: Ս. վերադարձել է Թիֆլիս և ածխատել որպես պրոֆեսիոնալ հեղափոխական, դարձել Անդրկովկասի հանրաճանաչ բոլշևիկյան գործիչ: Նա մտել է Թիֆլիսի կուսակցական կազմակերպության ղեկավար խմբի մեջ, մասնակցել բանվորական արհմիությունների աշխատանքներին, գլխավորել «գործազուրկների բյուրոն», օգնել նրանց ծանր դրության թեթևացմանը: ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտոեի հանձնարարությամբ բազմիցս եղել է Ելիզավետպոլում, ամրապնդել տեղի կուսակցական կազմակերպությունը:Ս. միաժամանակ սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի բոլշևիկների հետ և նրանց ցույց տվել քաղ. ու կազմակերպական օգնություն: 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը: Ս. մարքսիստ հրապարակախոս-ժուռնալիստ էր, փայլուն հռետոր: Նա ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծմանն ու զարգացմանը: Ս. Շահումյանի և Ս. Կասյանի հետ միասին խմբագրել է «Կայծ»,«Նոր խոսք»,«Օրեր» հայերեն բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ: Պաշտպանել ու պրոպոգանդել է լենինյան ստռատեգիական ու տակտիկական գիծը հեղափոխության մեջ, մերկացրել մենշևիկների օպորտունիզմը, անհաշտ պայքար մղել բուրժ.ազգայնականության դեմ, հետևողականորեն անցկացրել պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքը: 1907-ի սկզբին Ս.կովկաս յան բոլշևիկյան կենտրոնի հանձնարարությամբ կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու, որտեղ ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ և Սև քաղաքի կուսակցական կազմակերպիչ:Ռեակցիայի տարիներին իրեն դրսևորել է որպես հմուտ ընդհատակյա գործիչ, «կարծրաքար հեղափոխական»,Ս. Շահումյանի և ուրիշների հետ կիրառել լեգալ ու անլեգալ աշխատանքի լենինյան տակտիկան: Նա մասնակցել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий»),«Բակինսկի պրոլետարի»(«Бакинский пролетарий»), «Գուդոկ» («Гудок»), «Վոլնա» («Волна») թերթերի հրատարակությանը, սիստեմատիկաբար հանդես եկել քաղ. սուր հոդվածներով, մերկացրել լիկվիդատորներին, օտզովիստներին, տրոցկիստներին, մախիստներին: Տիրապետելով հայերենին, ռուսերենին, վրացերենին, ադրբեջաներենին և գերմաներենին՝ լայն աշխատանք է տարել Բաքվի բազմազգ պրոլետարիատի շրջանում, կազմւսկերպել բանվորական գործադուլներ ու ցույցեր, ընտրվել հաշմանդամ բանվորների բյուրոյի քարտուղար, անցկացրել բոլշևիկյան գիծ նավթարդյունաբերողների ու բանվորների «խորհրդակցական կամպանիայում», անդուլ պայքար մղել մենշևիկների, էսէռների, դաշնակցականների ու «սպեցիֆիկների» դեմ։ Ս․ Սպանդարյանը կնոջ՝ Օ․ Սսյանդարյանի հեւո (1902) Ցարական իշխանություններն, ուժեղացնելով ոստիկանական հսկողությունը Ս–ի նկատմամբ («Կավկազսկի» մականվան տակ), մի քանի անգամ ձերբակալել են որպես «ՌՍԴԲԿ Բաքվի կազմակերպության վտանգավոր ու աչքի ընկնող գործչի»։ Սակայն «հանցանշաններ» չգտնելու պատճառով հարկադրված են եղել ազատել։ 1909-ի օգոստոսին նորից է ձերբակալվել ու աքսորվել Բաքվի նահանգից (միառժամանակ ապրել է Դերբենդում)։ 1910-ի հունվարին Ս․ գաղտնի տեղափոխվել է Թիֆլիս և տարել անլեգալ աշխատանք, միաժամանակ հմտորեն օգտագործել լեգալ հնարավորությունները։ Նրա նախաձեռնությամբ վերականգվել ու ամրապնդվել է Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպությունը, ստեղծվել նրա