Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/510

Այս էջը սրբագրված չէ

Կենդանական աշխարհը։ Վ–ի ֆաու– նան կազմված է միջերկրածովյան և կենտ– րոնաասիական տեսակներից։ Մեծ Կով– կասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քա– րայծը, կովկասյան լեռնային հնդկահավը, բեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջը, ազնիվ եղջերուն, այծյամը, լուսանը, գայլը, աղվեսը, նապաստակը են։ Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղսվել են 15 (այդ թվում՝ Լագոդեխի, Բորժոմի, Ռիցա– յի) արգելանոցներ։ IV․ Բնակչությունը հիմնական բնակիչները վրացիներն են (68,8%)։ Բնակվում են հայեր (9,0%), ռուսներ (7,4%), ադրբեջանցիներ (5,1%), օսեր, աբխազներ, հույներ և այլք։ Վ–իբն․ միջին խտությամբ (1 կմ2 վրա՝ 74,6 մարդ, 1985) գրավում է 4-րդ տեղը ՍՍՀՄ–ում (Մոլդավիայից, Հայաստանից և Ուկրաի– նայից հետո)։ Քաղաքային բնակչությունը 53% է։ Խոշոր քաղաքներն են Թբիլիսին, Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սու– խումը։ V․ Պատմական ակնարկ Վ–ի տարածքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք ստորին քարի դարից են։ Նոր քարի դարի և բրոնզեդարյան վաղ երկրագոր– ծական մշակույթի բնակավայրեր հայտ– նաբերվել են Քվեմո–Քարթլիում, Ռիոն– Ղվիրիլյան ավազանում և այլուր։ Արլ․ Վ–ում վաղ երկրագործ, մշակույթին փո– խարինել է Կուր–Արաքսյան մշակույթը։ Մ․ թ․ ա․ VIII դ․ ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեց– վածքային և սոցիալ․ անհավասարությու– նը, նախնադարյան համայնական հասա– րակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրո– ցեսը։ Մ․ թ․ ա․ VI դ․ Արմ․ Վ–ի տարածքում ձեավորվել է Կղչխիդայի թագավորությու– նը։ Մ․ թ․ ա․ IV դ․ Արլ․ Վ–ում ուժեղացել է Իբերիայի թագավորությունը՝ Մցխեթ կենտրոնով։* Մ․ թ․ ա․ Ill–I դդ․ Վ–ի սո– ցիալ–տնտ․ կարգը բնութագրվում է բազ– մակացութաձեությամբ։ Պահպանվել էին տոհմական կարգերի մնացուկներ։ Բնակ– չության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ–համայնա– կանները նաև հիմն․ զինվ․ ուժն էին։Կի– րառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վ․ քաղ․ և տնտ․ մշակութային սերտ կապեր ուներ Հայաստանի, Սելեկյանների պե– տության, Պոնտոսի թագավորության հետ։ Մ․ թ․ ա․ I դ․ Հռոմ․ կայսրությունը գրավել է Իբերիան։ Իբեր․ թագավորության և Լազիկայի (Լազական թագավորություն) հետագա հզորացմամբ մ․ թ․ И–IV դդ․ հռոմ․ ազդեցությունը թուլացել է։ Վ–ում ֆեոդալ, հարաբերությունները ձևավոր– վել են մ․ թ․ II–IV դդ․ (IV–VI դդ․ դարձել են տիրապետող)։ IV դ․ տիրապետող կրոն է դարձել քրիստոնեությունը։ Հայերի ու աղվանների դաշնակցությամբ ուժեղացել է Քարթլիի բնակիչների պայքարը սա– սանյան զավթիչների դեմ։ վախթանգ I Դորգասալի թագավորության ժամանա– կաշրջանում (V դ․ 2-րդ կես) նշանակալից շինարարական աշխատանք է կատարվել, կարեոր կենտրոն, ապա նաև Քարթլիի մայրաքաղաք է դարձել Թիֆլիսը։ 523-ին Պարսկաստանը Քարթլիում վերացրել է թագավորական իշխանությունը, երկրի գլուխ կարգել իր կառավարչին (մարզ– պանին), որի նստավայրը Թիֆլիսն էր։ 562-ի պարսկա–բյուզ․ պայմանագրով Արմ․ Վրաստանը (Լազիկան) ընկել է Բյուզան– դիայի տիրապետության տակ։ VII դ․ սկըզ– բից բյուզ․ ազդեցությանն է ենթարկվել նաե Քարթլին։ VII դ․ կեսից մինչե IX դ․ վրացիները հայերի և աղվանների հետ համատեղ պայքարել են Վ–ին տիրած արաբ նվաճողների դեմ։ Ավելի ուշ Վ․ ազատագրվել է նաև Բյուզանդիայից ու– նեցած կախումից։1 VIII դ․ վերջին –IX դ․ սկզբին ներկա– յիս Վ–ի տարածքում ձեավորվել են ֆեո– դալ․ խոշոր իշխանություններ (Կախեթ, Հերեթ, Աբխազիա)։ Աբխազիայի Լեոն II իշխանը ողջ Արմ․ Վ․ միավորել է էգրիս– Աբխազ, թագավորության մեջ (մայրա– քաղաքը՝ Քութայիս)։ X դ․ 2-րդ կեսին– XI դ․ սկզբին ձեավորվել է միասնական ֆեոդ, պետություն՝ Բագրատ III թագավո– րի (975–1014) գլխավորությամբ։ Ֆեոդ․ Վ․ տնտ․, մշակութային և քաղ․ առավելա– գույն հզորության է հասել XII–XIII դդ․։ XII դ․ 1-ին քառորդին, Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089–1125) սելջուկյան թուրքերի տիրապետությունը թոթափած Վ․ դարձել է Մերձավոր Արեելքի հզոր պե– տություններից մեկը։ Քաղ․ և մշակութա– յին կապեր են հաստատվել Կիեյան Ռու– սիայի հետ․ ուժեղացել է հայ–վրաց․ հա– մագործակցությունն ու զինակցությունը (տես Զաքարյաններ, Զաքարյանների իշ– խանություն)։ Բարձր զարգացման է հա– սել Վ–ի մշակույթը, գրականությունը, փի– լիսոփայությունը, արվեստը, ճարտարա– պետությունը։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել Շոթա Ռուսթավեչու «Ընձենա– վորը» պոեմը։ XIII դ․ 2-րդ քառորդին Վ․ զավթել են մոնղոլ–թաթարները։ XIY դ․ վերջին եր– կիրն ասպատակել են Լենկ Թեմուրի հրոսակները։ XV դ․ վերջին, ֆեոդ, երկ– պառակությունների հետեանքով, Վ․ բաժանվել է անկախ թագավորությունների (Քարթլիի, իմերեթիայի, Կախեթի)։ Մինչե XVI դ․ Իմերեթիայի թագավորու– թյունից փաստորեն առանձնացել են Մեգ– րելիայի և Գուրիայի իշխանությունները, XYII դ․ սկզբին՝ Աբխազիան։ վ–ի մաս– նատմանը նպաստել է կիսանկախ ֆեոդ, տիրույթների (սաթավադո) ի հայտ գալը, որոնց տերերն իմունիտետի իրավունք էին ստացել՝ իրենց ձեռքում կենտրոնաց– նելով վարչ․ և դատական իշխանությունը։ XVI–XVIII դդ․ Վ․ դարձել է Անդրկով– կասում գերիշխանության համար պայքա– րող Թուրքիայի և Իրանի միջե ընդհարում– ների թատերաբեմ։ Վ–ին մեծագույն վնաս են հասցրել XVII դ․ 1-ին քառորդին Իրա– նի շահ Աբաս I-ի ավերիչ արշավանքները Քարթլի և Կախեթ (Կախեթում բնաջնջվել է 100 հզ․ մարդ, 200 հզ․՝ գերեվարվել Իրան)։ 1625-ին Գ․ Սաակաձեի գլխավո– րությամբ ժող․ խոշոր ապստամբություն է ծագել պարսկ․ լծի դեմ։ 1659-ին ապս– տամբել են Կախեթի բնակիչները։ վախթանգ YI-ի օրոք (1703–24) շի– նարար․ լայն աշխատանքներ են կատար– վել, վերականգնվել է ոռոգման համա– կարգը, կարգավորվել է պետ․ կառավա– րումը, հրատարակվել են օրենսդրական ակտեր։ XV դ․ վերսկսվել, իսկ XYI–XVIII դդ․ կանոնավոր բնույթ են ստացել մոնղոլ– թաթար․ լծի ժամանակաշրջանում ընդ– հատված ռուս–վրաց․ կապերը։ Վ–ի կա– ռավարողները Թուրքիայի ու Իրանի դեմ ռազմ, օգնության խնդրանքով բազմիցս դիմել են Ռուսաստանին։ Ռուս–վրաց․ մերձեցման գործում կարեոր դեր է խաղա– ցել XVII դ․ վերջին Մոսկվայում ստեղծված վրաց․ գաղթավայրը։ Պետրոս I-ի արշա– վանքից (տես Պարսկական արշավանք 1722–23) հետո, թուրք, և իրան, հալա– ծանքների պայմաններում, վախթանգ VI և վրաց․ շատ քաղ․ ու մշակութային գոր– ծիչներ ապաստանել են Ռուսաստանում։ XVIII դ․ 2-րդ կեսին, Հերակչ II-ի օրոք միավորված Քարթփ–Կախեթական թագա– վորությունը հզորացել է, վերականգնվել և զարգացել է տնտեսությունը, աշխուժա– ցել առետուրը։ Առավել նշանակալի քա– ղաքներն էին Թիֆլիսը (մինչե 25 հզ․ բնակիչ), Գորին, Քութայիսը, Սղնախը, Թելավը։ Սաղմնավորվել են առաջին մա– նուֆակտուրաները։ Իմերեթիայի թագա– վոր Սողոմոն I (1752–84) հնազանդեցրել է անջատամետ ֆեոդալներին և երկրից վտարել թուրք, զավթիչներին։ XVII –XVIII դդ․ զարգացել է վրաց․ մշակույթը, սկզբնավորվել է գրատպու– թյունը։ Հասարակական մտքի առաջա– տար ուղղություններից է դարձել լուսավո– րականությունը։ Ռուս–վրաց․ հարաբերու– թյունների ամրապնդումը հանգեցրել է նրանց միջե պայմանագրի (տես Գեոր– գիևսկի պայմանագիր 1783) կնքմանը, որը բարդացրել է վ–ի քաղ․ հարաբերու– թյունները Իրանի և Թուրքիայի հետ։ 1795-ին Իրանի շահ Աղա Մուհամեդ–խան Կաջարի զորքերը ներխուժել են Վ․, գրա– վել և ավերել Թիֆլիսը։ Հերակլ 11-ի մահից (1798) հետո, ուժեղացած ֆեոդ, հետադիմության պայմաններում, երկ– րում ստեղծվել է ճգնաժամային վիճակ։ 1801-ին Արլ․ Վ․ միացավՌուսաստանին․ Քարթլի–Կախեթական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ XIX դ․ ըն– թացքում (1803–64) Ռուսաստանի կազմի մեջ մտավ նաև Արմ․ Վ․։ Ռուս–պարսկ․ (1804–13, 1826–28) և ռուս–թուրք․ (1806– 1812, 1828–29) պատերազմների հետեան– քով, որոնց ակտիվորեն մասնակցեցին և վրացիները, ազատագրվեցին վրաց․ տա– րածքներ։ Վ–ի՝ Ռուսաստանին միանալը, չնայած երկրում հաստատված գաղութա– յին վարչակարգին, ունեցավ առաջադիմա– կան նշանակություն, թուրք, և պարսկ․ լծից Վ–ի ազատագրման միակ ուղին էր այդ։ Կապիտալիզմի զարգացման ուղին բռնած Ռուսաստանի տնտ․ կյանքի մեջ ներգրավվելը նպաստեց Վ–ի սոցիալ–տնտ․ վերելքին, ամրապնդվեց վրաց ժողովրդի մշակութային կապը ռուս և Ռուս, կայս– րության մյուս ժողովուրդների հետ։ Ցա– րիզմի գաղութային քաղաքականությունը և ճորտատիրական ծանր լուծը գյուղաց․ զանգվածային ելույթների պատճառ դար–