տարածքի մի մասը։ 1918-ի դեկտեմբերին գերմ․-թուրք․ զորքերին փոխարինեցին անգլ․ զավթիչները, որոնք Վ–ում մնացին մինչե 1920-ի հուլիսը։ 1919-ին Վ–ի բոլ– շևիկները Գ․ Օրշոնքւկիձեի գլխավորու– թյամբ սկսեցին նախապատրաստվել զին– ված ապստամբության։ 1919-ի հոկտեմ– բեր–նոյեմբերին ապստամբեց Վ–ի գա– վառների մեծ մասը։ Երկրի ներքին և ար– տաքին իրավիճակը մենշևիկյան կառա– վարությանը ստիպեց ՌՍՖՍՀ–ի հետ կըն– քել պայմանագիր, որով նա պետք է խզեր կապերը ռուս, հակահեղափոխու– թյան հետ, Վ–ից դուրս բերեր օտարերկրյա զորամասերը, լեգալացներ բոլշևիկյան կազմակերպությունները։ Վ–ում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Ս․ Մ․ Կիրովը։ 1920-ի մայիսին կազմակերպվեց Վ–ի կոմկուսը։ Կոմունիստները դուրս եկան ընդհատակից և ծավալեցին ակտիվ գործունեություն։ Սակայն մենշևիկները խախտեցին ՌՍՖՍՀ–ի հետ պայմանագի– րը։ Բոլշևիկներին սկսեցին դաժանորեն հետապնդել։ 1921-ի փետր․ 11-ի լույս 12-ի գիշերը Դորիի, Դուշեթի, Լեչխումի ևն գավառներում սկսվեցին զինված ապս– տամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վ–ում։ Փետր․ 16-ին Շուլավերում ստեղծվեց Վ–ի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշ– ներ)։ 1921-ի փետր․ 18-ին հայտարարելով Վ․ Սովետական Սոցիալիստական Հան– րապետություն՝ Հեղկոմը կոչ արեց տե– ղերում վերցնել իշխանությունը և կազմել տեղական հեղկոմներ։ Ապստամբությունը հաջողությամբ ծավալվում էր, սակայն, անհավասար կռիվ մղելով մենշևիկների և ինտերվենտների դեմ, Հեղկոմը դիմեց Վ․ Ի․ Լենինին օգնության խնդրանքով։ Սովետական կառավարությունն ընդառա– ջեց․ 1921-ի փետր․ 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը վրաց․ ապստամ– բական ջոկատների հետ մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառավարությու– նը։ Մարտի 4-ին սովետական իշխանու– թյուն հաստատվեց Աբխազիայում։ Կազմ– վեց Աբխազական Աովետական Սոցիա– լիստական Հանրապետությունը։ Մարտի 5-ին սովետական իշխանություն հաս– տատվեց Ցխինվալիում (Հվ․ Օսեթիա)։ 1921-ի մարտի 16-ին ՌՍՖՍՀ և Թուրքիա– յի միջև Մոսկվայում կնքվեց պայմանա– գիր (տես Սովեւռա–թուրքական պայմանա– գրեր 1921, /925), որով Թուրքիան հրա– ժարվեց Բաթումից և Աջարիայի հս․ մա– սից։ Պայմանագրի համաձայն Աջարիան ճանաչվեց Վ–ի անբաժանելի մասը։ Մար– տի 18-ին մենշևիկյան կառավարությունը վտարվեց Բաթումից։ Մարտի վերջին Վ–ի ամբողջ տարածքը մաքրվեց մենշևիկյան զորքերից։ Վ–ում սովետական իշխանու– թյան հաստատման առաջին իսկ օրերից ազգայնացվեցին արդյունաբերությունը, երկաթուղիները, բանկերը, հողերը։ 1921-ի մայիսի 21-ին ՎՍՍՀ ռազմա–տնտ․ պայմանագիր կնքեց ՌՍՖՍՀ–ի հետ։ 1922-ի փետր․ 25-մարտի 4-ին կայացավ Սովետների համավրաց․ I համագումարը, որն ընդունեց ՎՍՍՀ առաջին սահմանա– դրությունը, ընտրեց Կենտգործկոմ, որը և կազմեց կառավարություն։ Վ–ի Հեղկոմը 1921-ի հուլիսի 16-ին հրապարակեց դեկ– րետ ՎՍՍՀ կազմում Աջար․ ԻԱՍՀ կազմե– լու մասին։ 1921-ի դեկտ․ 16-ին «ՎՍՍՀ և Աբխ․ ՍՍՀ միջև դաշնակցային պայմա– նագրի» հիման վրա Աբխազիան մտավ ՎՍՍՀ կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն։ Վ–ի Կենտգործկոմի և ԺԿխ–ի 1922-ի ապրիլի 20-ի դեկրետով ՎՍՍՀ կազմում ստեղծվեց Հվ–Օսեթա– կան ինքնավար Մարզը։ 1922-ի մարտի 12-ին Վ–ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց պայմանագիր ֆեդերատիվ միություն կազմելու վերաբերյալ։ 1922-ի մարտի 12-ից 1936-ի դեկտ․ 5-ը Վ․ մտել է Անդրկովկասյան ֆեդերացիայի (ԱՍՖՍՀ) մեջ, իսկ 1922-ի դեկտ․ 30-ից Անդրֆեդե– րացիայի կազմում՝ ՍՍՀՄ–ի մեջ։ ԱՍՖՍՀ, որն իր առջև դրված խնդիրները կատարել էր, 1936-ին վերացավ։ Վ․ մտավ ՍՍՀՄ կազմի մեջ որպես միութենական հանրա– պետություն։ 1937-ի փետրվարին Սովետ– ների համավրաց․ VIII արտահերթ հա– մագումարն ընդունեց նոր սահմանադրու– թյուն։ Սովետական իշխանության առա– ջին տարիներին սկսվեց 20 խոշոր արդ․ ձեռնարկությունների շինարարությունը։ 1926-ին Վ–ի ժող․ տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին, վե– րականգնվեց տրանսպորտը, ցանքատա– րածությունները գերազանցեցին 1913-ի մակարդակը, ծավալվեց կուլտուրական շինարարությունը։ Սոցիալիստ, շինարա– րության առաջին հնգամյակների հաջող կատարման շնորհիվ Վ․ վերածվեց ին– դուստրիալ–ագրարային երկրի՝ բազմա– ճյուղ կոլեկտիվացված գյուղատնտեսու– թյամբ։ Արդյունաբերության և գյուղատըն– տեսության մեջ ձեռք բերած հաջողու– թյունների համար 1935-ի մարտի 15-ին ՎՍՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշա– նով։ 1937-ին ժող․ տնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմեց 75,2%։ Կառուցվեցին ավելի քան 800 արդ․ նոր ձեռնարկություններ, այդ թվում սոցիալիստ, էներգետիկայի առաջ– նեկը՝ Զեմո–Ավճալայի հիդրոէլեկտրակա– յանը (Զագէս), ինչպես նաև Ռիոնի հէկը, Տղվարչելիի ջէկը, Թբիլիսիի բրդեղենի– մահուդի կոմբինատը, Քութայիսի մե– տաքսի կոմբինատը, Զեստաֆոնի ֆեռո– համաձուլվածքների գործարանը ևն։ Նա– խապատերազմյան տարիներին ստեղծ– վեցին արդ․ նոր ճյուղեր (մեքենաշինու– թյուն, նավթահանություն, քիմ․, թեյի ևն)։ Կառուցվեց 250 կմ երկաթուղի և ավելի քան 8 հզ․ կմ խճուղային ճանապարհ։ 1940-ին Վ–ի արդ․ համախառն արտադրան– քի ամբողջ ծավալը 1913-ի համեմատու– թյամբ աճեց 10,2 անգամ։ Վ–ում հաղթա– նակեց կոլտնտեսային կարգը։ 1940-ին կոլեկտիվացվեց գյուղաց․ տնտեսություն– ների 94,1%–ը։ Աճեց բանվորների և ծա– ռայողների թիվը (89,5 հզ–ից հասավ 494 հզ․)։ Սոցիալիստ, շինարարության տարիներին հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վե– րացավ անգրագիտությունը, աճեցին ժող․ մտավորականության և բանվոր դասա– կարգի ազգ․ կադրերը, ստեղծվեցին բարձ– րագույն ուս․ հաստատություններ* ԳՀԻ–ներ, գիտ․ և մշակութալուսավորա– կան հաստատություններ։ Հաջողությամբ զարգանում էին վրաց․ սովետական գրա– կանությունը և արվեստը։ Սոցիալիստ, ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղա– փոխությունը հիմնովին փոխեցին հանրա– պետության դեմքը։ Վ–ում հիմնականում կառուցվեց սոցիալիզմ։ ՍՍՀՄ–ում սո– ցիալիզմի հաղթանակով վրաց ժողովուր– դը համախմբվեց որպես սոցիալիստ, ազգ։ Հայրենական մեծ պատերազմին Վ–ից մասնակցեց մոտ 700 հզ․ մարդ (ամբողջ հանրապետության բնակչության 1/5-ը)։ ՎՍՍՀ մեծ քանակությամբ զինամթերք, հանդերձանք և պարեն ուղարկեց ռազմա– ճակատ։ Պատերազմի ընթացքում ձևա– վորվեցին և ռազմաճակատ մեկնեցին վրաց․ մի քանի դիվիզիաներ, որոնք սո– վետական բանակի շարքերում մասնակ– ցեցին Կովկասի պաշտպանությանը, Թա– մանի ազատագրմանը, Ղրիմում և այլ ռազմաճակատներում մղված մարտերին։ Սովետական զորքերի (այդ թվում 46-րդ բանակի, որի հրամանատարն էր գեն․ Կ․ Ն․ Լեսեչիձեն) հաջող գործողություն– ների շնորհիվ գերմ–ֆաշիստ․ զորքերը 1942-ի աշնանը ետ շպրտվեցին Կովկաս– յան գլխ․ լեռնաշղթայից։ Վրացի զինվոր– ները մասնակցեցին պարտիզանական պատերազմին և Եվրոպայի ժողովուրդնե– րի Դիմադրության շարժմանը։ Վ–ից 137 հոգի արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, 240 հզ–ը պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 46 հզ–ից ավելի աշխատավորներ՝ «Կովկասի պաշտպանության համար* և 333 հզ–ից ավելին՝ <1941 – 1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատան– քային արիության համար» մեդալներով։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց ժող․ տնտեսության վերա– կանգնումը։ Ծավալվեց համամիութե– նական սոցմրցություն՝ 4-րդ հնգամյա պլանը (1946–50) ժամկետից շուտ կա– տարելու համար։ Վ–ի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի ծավալը 1947-ին 12%-ով, իսկ 1950-ին 56%-ով գերազանցեց 1940-ի մակարդակը։ 1949-ին սկսվեց մանր և թույլ տնտեսությունների միավորումը և խոշորացումը։ Վ–ի աշխա– տավորները մեծ օգնություն ցույց տվեցին օկուպացիայից ազատագրված հանրապե– տություններին ։Ետպատերազմյան առաջին հնգամյակ– ների տարիներին ավարտվեց Ռուսթա– վիի մետալուրգիական կոմբինատի, Քու– թայիսի ավտոմոբիլային, Թբիլիսիի լո– կոմոտիվաշինական գործարանների կա– ռուցումը, գործարկվեցին խրամի, Չիտա– խեվի, Շաորիի, Սուխումի հէկերը, քա– ղաքների վերածվեցին Տղիբուլին և Տղվար– չելին։ 8-րդ հնգամյակում (1966–70) Վ–ում շարք մտան արդ․ 57 նոր խոշոր ձեռնար– կություններ, լայնորեն տարածվեց գյու– տարարությունը, ներդրվեց 74 հզ․ ռա– ցիոնալիզատորական առաջարկություն (տնտեսվեց 194 մլն ռուբլի)։ Վ–ի կոմկուսի ԿԿ–ի 1972-ի սեպտեմբեր– յան պլենումի որոշումները նպաստեցին 9-րդ հնգամյակի կատարմանը, ապահո– վեցին ժող․ տնտեսության հիմն, ճյուղերի կայուն և արագ զարգացումը։ Վ–ի կոմ– կուսի XXV համագումարն ամւիոՓեց 9-րդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/512
Այս էջը սրբագրված չէ