անգամ անընդմեջ պարգեաարվել է ՍՍԿԿ ԿԿ, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿՒԽ-ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ Կարմիր դրոշով։ Նոր հասարակարգի կառուցման պայ– քարի շրջանում Վ–ի կոմկուսը քանակապես աճել է, քաղաքականապես և կազմակերպորեն ամրապնդվել։ 1985-ի հունվարի 1-ին Վրաստանի կոմկուսի շարքերում հաշվվում էր 362542 կուս․ անդամ և 14115 անդամության թեկնածու, որոնք ընդգրկված էին 12497 սկզբնական կազմակերպություններում։
VII․ Վրաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը Վ–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Հանդիսանալով Վ–ի կոմկուսակ–ցության օգնականն ու ռեզերվը և աշխատելով նրա ղեկավարությամբ՝ ՎԼԿԵՄ–ը իր նպատակներով, քաղ․ բնույթով, աշխատանքի մեթոդներով միասնական, կենտրոնացված կոմունիստական կազմակերպություն է, որն իր շարքերում միավորում է Վրաց․ ՍՍՀ առաջավոր երիտասարդությանը։ Կոմերիտմիության ծնունդն ու զարգացումը Վ–ում անշեղորեն կապված է սոցիալիստ, հեղափոխության պատմության հետ։ Կոմերիտական կազմակերպությունները Վ–ում ծնունդ են առել 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծված բանվոր, ու գյուղաց․ երիտասարդական առաջին միություններից։ Վ–ի առաջին երիտասարդական հեղափոխ․ կազմակերպությունը՝ «Սպարտակը», ստեղծվել է 1917-ի սեպտ․ 3-ին։ 1918-ի վերջին «Սպարտակի» տեղական կազմակերպություններ գոյություն ունեին Վ–ի գրեթե բոլոր շրջաններում։ Նրանք ակտիվորեն մասնակցում էին հեղափոխական շարժումներին։ Բանվոր, և գյուղաց․ երիտասարդական միությունների Համառուսաստանյան առաջին համագումարից հետո (1918) սկիզբ դրվեց կոմերիտմիությանը, սկսվեց «Սպարտակի» բոլոր կազմակերպությունների միավորումը՝ միասնական կենտրոնով։ Դա տեղի ունեցավ 1919-ի մարտի վերջին–ապրիլի սկզբին բոլշեիկների ղեկավարությամբ Թիֆլիսի սպարտակյան կազմակերպությունների համաքաղաքային կոնֆերանսում, որը հետագայում դիտվեց որպես Վրաստանի կոմերիտմիության I համագումար։ Այդտեղ ընդունվեց կանոնադրություն, ընտըրվեց կոմունիստական երիտասարդական միության Թիֆլիսի կոմիտե, որի վրա ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի որոշմամբ դրվեց կոմերիտմիության Անդրկովկասյան ժամանակավոր մարգային կոմիտեի պարտականությունը։ 1920-ի մայիսին ՌԿԵՄ Կենտկոմի որոշմամբ Անդրկովկասյան մարզային կոմիտեն վերացվեց և նույն ամսի 22-ին կազմվեց Վ–ի կոմերիտմիության ժամանակավոր Կենտկոմը։ Վ–ի կոմերիտմիությունը մասնակցել է սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարին, Վ–ի սովետականացումից հետո՝ հանրապետության ժող․ տնտեսության վերականգնմանը, ինդուստրացմանն ու գյուղի կոլեկտիվացմանը, կուլտուրական հեղափոխությանը, սոցիալիզմի կառուցման լենինյան պլանի իրականացմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՎԼԿԵՄ յուրաքանչյուր երրորդ անդամը մեկնել է ռազմաճակատ։ Ցուցաբերած արիության համար Վրաստանի 135 կոմերիտականներ արժանացել են Սովետական Միության հերոսի կոչման։ Ետպատերազմյան տարիներին հանրապետության կոմերիտմիությունը լծվել է ժող․ տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը։ ՎԼԿԵՄ–ը ակտիվորեն մասնակցել է խամ ու խոպան հողերի յուրացմանը, Կամազ–ի, ԲԱՄ–ի, Ինգուրի հէկի շինարարություններին։ Զգալիորեն ավելացել է կոմերիտականների ներկայացուցչությունը սովետներում, կուսակցական, արհմիութենական ընտրովի մարմիններում, ժող․ վերահսկողության օրգաններում։ Սոցիալիստ․, կոմունիստական շինարարությանը ակտիվ մասնակցելու, երիտասարդության կոմունիստական դաստիարակության բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար Վ–ի կոմերիտմիությունը պարգեատրվել է Լենինի շքանշանով (1979), քանիցս արժանացել ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ Կարմիր դրոշի։ 1985-ի հունվ․ 1-ին ՎԼԿԵՄ շարքերում կար 852815 կոմերիտական, որոնք միավորված էին 11273 սկզբնական կազմակերպություններում ։
VIII․ Արհմիությունները Վ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Արհմիությունների ծնունդը Վ–ում կապված է 1905–07-ի ռուս, հեղափոխության հետ։ Արհմիութենական շարժումը իր ծավալման առաջին իսկ օրվանից զարգացել է պրոլետարական կուսակցության գաղափարական ղեկավարությամբ։ Առաջին արհմիությունները ստեղծվել են Թիֆլիսում, 1905-ի նոյեմբեր–դեկտեմբերին։ 1906-ի հոկտեմբերին Թիֆլիսում արդեն կար 30 արհմիություն։ 1906–07-ին արհմիություններ կազմակերպվեցին նաև Վ–ի այլ շրջաններում։ Արհմիությունների կազմավորման պրոցեսը և նրանց գործունեությունը Վ–ում տեղի է ունեցել մանրբուրժ․ կուսակցությունների դեմ պայքարի պայմաններում։ 1906-ի դեկտեմբերին կազմավորվել է Թիֆլիսի արհմիությունների կենտր․ խորհուրդը։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսի արհմիությունների կենտր․ խորհուրդը իր կազմով մենշեիկյան էր։ 1919–20-ին տեղի է ունենում Վ–ի արհմիությունների բոլշևիկացում։ Սովետական իշխանության հաղթանակը 1921-ին Վ–ի բանվոր դասակարգին ճնշված դասակարգից դարձրեց կառավարող դասակարգ։ Վ–ում սովետական իշխանության հաստատման պահին գործում էր ցեխային հիմունքներով կազմավորված 36 միություն, որոնք միավորում էին շուրջ 40 հզ․ անդամ՝ տնտեսության զանազան բնագավառներում աշխատողների կեսից էլ պակասը։ Վ–ի արհմիությունների I կոնֆերանսը (1921-ի հունիս) միավորեց հանրապետության արհեստակցական միությունները և ստեղծեց Վրաստանի արհմիությունների խորհուրդ (ՎԱ№)։ Վ–ի արհմիությունները ակտիվորեն պայքարել են սոցիալիզմի կառուցման լենինյան պլանի իրականացման համար։ Երկրի ինդուստրացմանը Վ–ի արհմիությունների մասնակցության գլխ․ ձեը եղել է սովետական պետության պլանային և տնտ․ մարմինների գործունեության մեջ աշխատավորների ներգրավումը։ Հանրապետության արհմիությունները զգալի աշխատանք են ծավալել գյուղատնտեսության կոլեկտիվացման, գյուղատնտեսության սոցիալիստ, վերակառուցման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման, կուլտուր–մասսայական աշխատանքների ծավալման, անգրագիտության վերացման, համընդհանուր պարտադիր ուսուցման մասին օրենքի իրականացման գործում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության արհմիությունները՝ կուսկազմակերպությունների ղեկավարությամբ հսկայական կազմակերպչական և մասսայական–քաղ․ գործունեություն ծավալեցին պատերազմի պայմաններում ժող․ տնտեսության բարդ խնդիրների հաջող լուծման համար աշխատավորներին մոբիլիզացնելու գործում։ Ետպատերազմյան տարիներին Վ–ի արհմիությունները իրենց գործունեությունը նպատակամղեցին ժող․ տնտեսության հետագա զարգացման և ժողովրդի նյութական ու կուլտուրական կենսամակարդակի բարձրացման գործին։ Հասուն սոցիալիզմի փուլում Վ–ի արհմիությունները ավելի ծավալուն մասնակցություն են դրսեորել պետ․, տնտ․ և կուլտուրական շինարարության հարցերի լուծման գործում։ 1984-ի հունվ․ 1-ի դրությամբ Վ–ի արհմիությունների խորհուրդը միավորում էր ճյուղային արհմիությունների 24 հանրապետական կոմիտեներ, 3 մարզային ԱՄԻ, 19909 ֆաբրիկա–գործարանային և տեղական կոմիտեներ, որոնցում ընդգըրկված էր 2556,5 հզ․ անդամ։ Վրաստանի արհմիությունների տնօրինության տակ կա 86 սանատորիա–բուժական և առողջարանային հիմնարկ՝ 22791 մահճակալով։ Պիոներական ճամբարներում տարեկան հանգստանում է շուրջ 200 հզ․ երեխա։
IX․ ժողովրդական տնտեսությունըՄինչև Հոկտեմբերյան սոցիալիստ, հեղափոխությունը Վ․ հետամնաց ագրարային երկիր էր։ Սովետական